Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ողբեր­գու­թ­յան գու­մա­րե­լի­նե­րը

Ողբեր­գու­թ­յան գու­մա­րե­լի­նե­րը
20.11.2020 | 01:01

Վեր­ջին օ­րե­րին հետևե­լով Նի­կոլ Փա­շի­նյա­նին ի­րենց պաշտ­պա­նու­թյան տակ ա­ռած իմ­քայ­լա­կան­նե­րի ար­տա­հայ­տած մտ­քե­րին, պար­զա­պես ապ­շում ես։ Փո­ղո­ցից պատ­գա­մա­վո­րի ա­թո­ռին բազ­մած մար­դիկ այ­սօր էլ միայն փո­ղո­ցի մա­սին կա­րող են փի­լի­սո­փա­յել, ի­մա՝ Փա­շի­նյա­նի հրա­ժա­րա­կա­նը նպա­տա­կա­հար­մար չէ, քա­նի որ հրա­պա­րա­կում քիչ մարդ կա։ Եր­կիրն ա­ղե­տի առջև կանգ­նեց­նե­լը՝ հեչ, անվ­տան­գու­թյու­նը զրո­յաց­նե­լը՝ հեչ, ան­գամ կա­պի­տու­լյա­ցիա­յի փաս­տա­թուղթ ստո­րագ­րե­լը՝ հեչ, էա­կանն այն է, որ փո­ղոց­նե­րում ու հրա­պա­րակ­նե­րում քիչ մարդ կա։ Ե­թե Նի­կոլ Փա­շի­նյա­նի պաշտ­պա­նու­թյան հար­ցը թո­ղել են միայն «շիշ բռ­նո­ղի» ու­սե­րին, ա­մեն ինչ հաս­կա­նա­լի է ար­դեն։ Դեռ ա­վե­լին, իշ­խա­նու­թյան պատ­վե­րով ան­հաս­կա­նա­լի սոց­հար­ցում­ներ են հրա­պա­րա­կում, թե իբր մար­դիկ կողմ են հող հանձ­նե­լուն, «բե­մադ­րած» հա­վաք­ներ են ա­նում, որ­տեղ հա­յե­րեն պար­զա­գույն մտ­քեր չհաս­կա­ցող­նե­րը բո­ցա­շունչ ե­լույթ­ներ են ու­նե­նում... Լավ, ին­չու՞ եք փոր­ձում այս հա­սա­րա­կու­թյա­նը ո­րա­կազր­կել, ար­տա­քին աշ­խար­հին հաս­կաց­նե­լով, թե Հա­յաս­տա­նը վա­ղուց այս­պի­սի ո­րո­շում էր ե­րա­զում։


ՈՒ­զում եք կտ­րել ան­գամ վեր­ջին հնա­րա­վո­րու­թյու­նը, որ խել­քը գլ­խին բա­նակ­ցո­ղը վաղն այս փաս­տաթղ­թում հա­յան­պաստ մի կե՞տ էլ չկա­րո­ղա­նա ա­վե­լաց­նել։ Թե՞ ու­ղիղ տեքս­տով թշ­նա­մուն ու­ղերձ եք տա­լիս, որ ա­մեն ինչ մեզ ձեռն­տու է, մեր հա­սա­րա­կու­թյունն էլ հա­մա­ձայն է, ուր էիք՝ չկա­յիք, գա­յիք, այդ դժ­գույն ու դժ­բախտ տա­րածք­նե­րը վերց­նեիք, որ­պես բո­նուս Մեղ­րին էլ կտա­յինք, որ շատ եք ու­զում, ողջ Սյու­նիքն էլ։ Դուք լրի՞վ ա­նու­ղեղ եք, թե՞ թմ­րած ու­ղեղ­ներդ այլևս չեն կա­րո­ղա­նում եր­կու բառ ի­րար կա­պել։


Ո­մանք էլ, իբր ան­հան­գս­տա­ցած ե­ղա­ծով, հայ­տա­րա­րում են, թե պի­տի ա­ռաջ նա­յել, հայ­րե­նի­քի մա­սին մտա­ծել։ Ո՞ր հայ­րե­նի­քի, ո­րը գր­չի մի հար­վա­ծով տվե­ցիք թշ­նա­մու՞ն։ Ինչ­պե՞ս ա­ռաջ նա­յել, ա­ռանց ե­ղա­ծը գնա­հա­տե­լու և այս ող­բեր­գու­թյան պա­տաս­խա­նա­տու­նե­րին առն­վազն պե­տա­կան հա­մա­կար­գից վռն­դե­լու։ Ա­սում են՝ հե­րիք է Խո­րե­նա­ցու ող­բը շա­րու­նա­կենք։ Հա­կա­պե­տա­կան մարդ­կանց իշ­խա­նու­թյան թող­նելն է այդ ող­բի շա­րու­նա­կու­թյու­նը, պա­տե­րազ­մի այս ար­հա­վիրք­նե­րի մեջ ձեր իշ­խա­նու­թյան ներ­սում պաշ­տո­նի հա­մար կռ­վող­նե­րին պա­հելն է ող­բեր­գու­թյուն, ձեր ա­տե­լու­թյան սեր­մե­րը, ներ­սի չա­րու­թյու­նը տա­րա­ծե­լու հա­մար հեր­թա­կան ժա­մա­նակ տալն է ող­բեր­գու­թյուն։ Ձեր քա­ղա­քա­կան ու­ժի գո­յու­թյունն է ող­բեր­գու­թյուն ողջ ազ­գի հա­մար, գո­նե կա­րո­ղա­ցեք ա­ռանց ցն­ցում­նե­րի հե­ռա­նալ, միևնույն է, այս­պես, թե այն­պես, պատ­մու­թյան աղ­բա­նո­ցում եք հայ­տն­վե­լու։


Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 8316

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ