Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ինչո­՞ւ է նա­խա­գա­հը հրա­պա­րա­կա­յին նա­մակ­նե­րով խո­սում իր կող­մից ղե­կա­վար­վող «Հա­յաս­տան» հիմ­նադ­րա­մի հետ

Ինչո­՞ւ է նա­խա­գա­հը հրա­պա­րա­կա­յին նա­մակ­նե­րով խո­սում իր կող­մից ղե­կա­վար­վող «Հա­յաս­տան» հիմ­նադ­րա­մի հետ
08.12.2020 | 01:14

Օ­րերս ՀՀ նա­խա­գահ, «Հա­յաս­տան» հա­մա­հայ­կա­կան հիմ­նադ­րա­մի հո­գա­բար­ձու­նե­րի խոր­հր­դի նա­խա­գահ Ար­մեն Սարգ­սյա­նը պաշ­տո­նա­կան նա­մա­կով դի­մել է «Հա­յաս­տան» հա­մա­հայ­կա­կան հիմ­նադ­րա­մի հո­գա­բար­ձու­նե­րի խոր­հր­դի ան­դամ­նե­րին: Պա­տե­րազ­մի օ­րե­րին «Հա­յաս­տան» հա­մա­հայ­կա­կան հիմ­նադ­րա­մին հան­գա­նա­կած ֆի­նան­սա­կան մի­ջոց­նե­րի զգա­լի մա­սը՝ 52703113395 դրամ, կա­ռա­վա­րու­թյան խնդ­րան­քով, հիմ­նադ­րա­մի հո­գա­բար­ձու­նե­րի խոր­հր­դի ո­րոշ­մամբ, նվի­րատ­վու­թյան ձևով փո­խանց­վել է կա­ռա­վա­րու­թյան ա­ռանձ­նաց­ված գան­ձա­պե­տա­կան հաշ­վե­հա­մա­րին՝ են­թա­կա­ռուց­վածք­նե­րի, սո­ցիա­լա­կան և ա­ռող­ջա­պա­հա­կան ծախ­սե­րի ֆի­նան­սա­վոր­ման նպա­տա­կով:


«Նա­խա­գահ Սարգ­սյանն ի սկզ­բա­նե այն կար­ծի­քին է ե­ղել և այ­սօր էլ այդ կար­ծի­քին է, որ կա­ռա­վա­րու­թյա­նը փո­խանց­ված գու­մա­րը պետք է ձևա­կերպ­վեր որ­պես պարտք՝ փո­խա­ռու­թյան ձևով: Սա­կայն ստեղծ­ված բարդ ի­րա­վի­ճա­կում հիմ­նադ­րա­մի հո­գա­բար­ձու­նե­րի խոր­հր­դի ան­դամ­նե­րի մե­ծա­մաս­նու­թյունն այլ ո­րո­շում է ըն­դու­նել:
Հաշ­վի առ­նե­լով հար­ցի շուրջ ա­ճող հան­րա­յին հե­տաք­րք­րու­թյու­նը՝ նա­խա­գահ Սարգ­սյա­նը պար­զա­բա­նում­ներ ներ­կա­յաց­նե­լու ա­ռա­ջար­կու­թյամբ նո­յեմ­բե­րի 26-ին նա­մա­կով դի­մել է հիմ­նադ­րա­մի տնօ­րեն Հայ­կակ Ար­շա­մյա­նին»‚- աս­ված է ՀՀ կա­ռա­վա­րու­թյան տա­րա­ծած հա­ղոր­դագ­րու­թյու­նում՝ նշե­լով‚ որ կա­ռա­վա­րու­թյու­նը պետք է հս­տակ, ման­րա­մասն և թա­փան­ցիկ հաշ­վետ­վու­թյուն ներ­կա­յաց­նի հիմ­նադ­րա­մի փո­խան­ցած մի­ջոց­նե­րով կա­տար­ված ծախ­սե­րի վե­րա­բե­րյալ:


Նա­խա­գա­հի այս կո­չը փոքր-ինչ տա­րա­կու­սանք է ա­ռա­ջաց­նում։ Հիմ­նադ­րա­մի հո­գա­բար­ձու­նե­րի խոր­հուր­դը կա­ռույ­ցի կա­ռա­վար­ման բարձ­րա­գույն և հս­կո­ղու­թյուն ի­րա­կա­նաց­նող մար­մինն է‚ ո­րի ղե­կա­վարն էլ հենց երկ­րի նա­խա­գահն է։ Այս մար­մինն էլ‚ ըստ հիմ­նադ­րա­մի կա­նո­նադ­րու­թյան‚ պետք է վե­րահս­կի ֆի­նան­սատն­տե­սա­կան գոր­ծու­նեու­թյու­նը։ Հիմ­նադ­րա­մի գոր­ծա­դիր տնօ­րե­նը կա­տա­րում է խոր­հր­դի նա­խա­գա­հու­թյան ո­րո­շում­նե­րի կա­տա­րու­մը։ Ին­չու՞ է ո­րո­շու­մից շա­բաթ­ներ անց‚ երբ թե­մա­յի վե­րա­բե­րյալ ա­ճում է հան­րա­յին հե­տաք­րք­րու­թյու­նը‚ նա­խա­գա­հը բարձ­րա­ձայ­նում այդ մա­սին‚ հրա­պա­րա­կա­յին դի­մում իր իսկ ղե­կա­վա­րած հիմ­նադ­րա­մի գոր­ծա­դիր տնօ­րե­նին։ Ստաց­վում է ի՞նչ։ Մի­լիոն­նե­րը հիմ­նադ­րամն ա­ռանց իր հա­մա­ձայ­նու­թյա՞ն է փո­խան­ցել։ Կամ հիմ­նադ­րա­մի հո­գա­բար­ձու­նե­րի խոր­հուր­դը չի՞ կա­րո­ղա­նում ներ­քին կար­գով հար­ցե­րը կար­գա­վո­րել‚ և մի­մյանց հետ հրա­պա­րա­կա­յին նա­մակ­նե­րո՞վ են խո­սում։
Հա­մա­ձայ­նեք‚ որ ոչ նոր­մալ ի­րա­վի­ճակ է։


Սեր­գեյ ՍԱ­ՂՈՒ­ՄՅԱՆ

Դիտվել է՝ 3176

Մեկնաբանություններ