Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

Հայկ Մա­րու­թյա­նի ու «Իմ քայ­լի» հան­դի­պու­մը շի­կա­ցած մթ­նո­լոր­տում է ան­ցել

Հայկ Մա­րու­թյա­նի ու «Իմ քայ­լի» հան­դի­պու­մը շի­կա­ցած մթ­նո­լոր­տում է ան­ցել
21.12.2020 | 23:26
Օ­րերս ԱԺ պատ­գա­մա­վոր­նե­րը հյու­րըն­կա­լել էին Երևա­նի քա­ղա­քա­պետ Հայկ Մա­րու­թյա­նին: Թեև տն­տե­սա­կան հար­ցե­րի մշ­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վի ան­դամ­ներն «Ի­րա­տե­սին» վս­տա­հեց­րին, որ Մա­րու­թյա­նի հետ հան­դիպ­ման մա­սին նաև ընդ­դի­մա­դիր եր­կու խմ­բակ­ցու­թյուն­նե­րին՝ ԼՀԿ-ին ու ԲՀԿ-ին էլ են տե­ղյակ պա­հել, բայց միայն «Իմ քայ­լի» ներ­կա­յա­ցու­ցիչ­ներն էին մաս­նակ­ցում շուրջ 3 ժամ տևած հար­ցու­պա­տաս­խա­նին: Թե ին­չու՞ էր հենց տն­տե­սա­կան հար­ցե­րի հանձ­նա­ժո­ղո­վը նա­խա­ձեռ­նել հան­դի­պու­մը, այդ­պես էլ որևէ մե­կը տրա­մա­բա­նա­կան ու շաղ­կապ­ված պատ­ճա­ռա­բա­նու­թյուն չկա­րո­ղա­ցավ ներ­կա­յաց­նել:
«Քա­ղա­քա­պե­տը գու­ցե տն­տե­սա­գի­տա­կան «սու­պեր» գի­տե­լիք­նե՞ր ու­նի, դուք էլ ո­րո­շել էիք խոր­հուրդ հարց­նել, թե ինչ­պե՞ս եր­կի­րը հա­նեք ճգ­նա­ժա­մից»,- հարց­րինք պատ­գա­մա­վոր­նե­րից մե­կին: «Դե լավ, ձեռ մի առ, ի­րա­կա­նում մենք էլ չհաս­կա­ցանք՝ ինչ կապ ու­ներ այդ հան­դի­պու­մը տն­տե­սա­կան հանձ­նա­ժո­ղո­վի հետ, բայց հան­դիպ­ման ժա­մա­նակ հիմ­նա­կա­նում ներ­քա­ղա­քա­կան հար­ցեր ենք քն­նար­կել»,- ա­սաց նա: «Ի­րա­տե­սին» հայտ­նի դար­ձավ, որ հան­դի­պու­մը բա­վա­կան թեժ, կա­րե­լի է ա­սել՝ շի­կա­ցած մթ­նո­լոր­տում է ան­ցել: Մա­րու­թյա­նը պար­բե­րա­բար բոր­բոք­վել է, ինչ-որ բա­ներ է փոր­ձել պար­զա­բա­նել, ար­դա­րա­նալ: Ըստ երևույ­թին, փոր­ձում է հե­ռու պա­հել ի­րեն իշ­խա­նու­թյու­նից, այն­պի­սի տպա­վո­րու­թյուն ստեղ­ծել, թե ին­քը կապ չու­նի վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի վա­րած քա­ղա­քա­կա­նու­թյան հետ: Նմա­նա­տիպ մեկ­նա­բա­նու­թյուն նաև քա­ղա­քա­պե­տա­րա­նի մեր աղ­բյու­րից լսե­ցինք. «Ու­զում է ցույց տալ, թե ին­քը կապ չու­նի երկ­րի ներ­քին վի­ճա­կի հետ, չի խառն­վում քա­ղա­քա­կան թի­մի ո­րո­շում­նե­րին: Կարճ ա­սած՝ «ա­ջը քա­շել է, որ օ­րե­ցօր ա­վե­լա­ցող խայ­տա­ռակ ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի մաս­նա­կից չդառ­նա»:
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 7013

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ