Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Նաիրա Զոհրաբյան. Ինձ հետ կապվել են «Իմ քայլ» խմբակցության մի շարք պատգամավորներ, ասում են, որ ստիպված են լինելու ինձ զրկել հանձնաժողովի նախագահի պաշտոնից

Նաիրա Զոհրաբյան. Ինձ հետ կապվել են «Իմ քայլ» խմբակցության մի շարք պատգամավորներ, ասում են, որ ստիպված են լինելու ինձ զրկել հանձնաժողովի նախագահի պաշտոնից
28.12.2020 | 20:48

Նիկոլ Փաշինյանի ուղղակի հանձնարարականով խորհրդարանական մեծամասնության «սորոսական» հատվածը, «սորոսական» պատգամավոր Մարիա Կարապետյանի գլխավորությամբ երկնել են հակասահմանադրական մի որոշման նախագիծ: Այս հարցով զբաղվում են լուրջ սահմանադրագետներ, և այսօր մենք դիմելու ենք Սահմանադրական դատարան, որովհետև բնական է, որ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանը վերածել է քաղաքական ընդդիմախոսների հետ հաշվեհարդար տեսնելու հարթակի. այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Նիկոլ Փաշինյանը երկար ժամանակ փորձում էր կազմակերպել քրեական գործի հարուցում ունենք հավաստի տեղեկություն, թե նա ինչպես է հանձնարարել ԱԱԾ տարբեր իրար հաջորդող ղեկավարներին, իրավապահներին պեղել, գտնել իմ դեմ ինչ-որ բան, որը հիմք կտար իմ դեմ հարուցել քրեական գործ, սակայն չեր կարող որովհետև նման բան չկար»,- նշեց նա:


Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ պատերազմի առաջին օրից մինչև հիմա Ադրբեջանի կատարած բոլոր հանցագործությունների վերաբերյալ միջազգային կառույցներին նամակներ է ուղղել և պատասխաններ է ստացել եվրոպական բոլոր կառույցներից։
«Համաձայն եմ Լարիսա Ալավերդյանի հայտնած տեսակետին, որ Նիկոլ Փաշինյանը ուզում է ինձ չեզոքացնել, որ չկարողանամ, որպես Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ միջազգային կառույցներին ներկայացնել իր եղբայր, իր կիրթ գործընկեր Ալիևի և Ադրբեջանի կողմից հանցագործություններին»,- ասաց նա։


«Սորոսական պատգամավոր Մարիա Կարապետյանը ասում է, որ ես, երբ ասել եմ «Ժեխ, քեզ հանձնելու հայրենիքի չունեմ» դրանով ես վիրավորել եմ ժողովրդին, բացեք Սուքիասյանի հոմանիշների բառարանը «ժեխ»–ի հոմանիշը անմաքուրն է, թեփն է, նշանակում է անմաքուր մարդիկ, փորձում են սատարել մի մարդու, ով հանձնել է Արցախը: Նա, ով ասում է՝ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է, արել որ հանձնել է Արցախը, մեղավոր չէ 5000 անմեղ զոհերի արյան համար, նա ով արդարացնում է Սյունիքի մաս-մաս հանձնումը, նրան համարում եմ անմաքուր մարդ և Նիկոլ Փաշինյանի հանցակիցը: Երբ կառչում են բառերից, թույլ տվեք ես ընթերցեմ Նիկոլ փաշինյանի բառաֆոնդի բառերը, որով նա վիրավորել է ժողովրդին, դատավորներին և դիվավանագետներին՝ «պատին ծեփել», «ասֆալտին փռել», «շնաբարո դուրսպրծուկների վնգստոց», թափթփուկները կկտրենք, ծնկի կբերվեն այն եկեղեցականներն, ովքեր կփորձեն քանդել մեր ոտքի տակը և այլն»,– ասաց նա:
Պատգամավորի խոսքով՝ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկելը քաղաքական հաշվեհարդար է «Բարգավաճ Հայաստանի» և իր հանդեպ, միջազգային կառույցներն այս մասին տեղեկացված են:


«Երեկվանից ինձ հետ կապվել են «Իմ քայլը» խմբակցության մի շարք պատգամավորներ իրենք ասում են, որ ստիպված են լինելու միանալ ինձ հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկելու Նիկոլ Փաշինյանի հերթական «սորոսական» խմբակի նախաձեռնությանը, որովհետև իրենց սպառնացել են, որ քվեարկությունը կնկարեք և կուղարկեք «Իմ քայլը» խմբակցության ղեկավարությանը»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը:

Դիտվել է՝ 5020

Մեկնաբանություններ