Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Մինչ մրցույթը

Մինչ մրցույթը
16.01.2021 | 12:36

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և «Արամ Խաչատրյան» համերգասրահը տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը։

Նա նշել է, որ հրավերը ստացել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանից։ Վիկտոր Մնացականյանը արդեն իսկ լրատվամիջոցներին տեղեկացրել է առկա խնդիրների և ծրագրերի մասին։

Ըստ լուրերի՝ տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթը կլինի մի քանի ամսից։ Համերգասրահի նախկին տնօրեն Ռուզաննա Սիրունյանը կմնա տնօրենի խորհրդականի կարգավիճակում։

Դիտվել է՝ 3781

Մեկնաբանություններ