Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 164676

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 164676
18.01.2021 | 14:52

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 90-ով՝ հասնելով 164 676-ի, գրանցվել է մահվան 6 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Բուժվածների թիվն ավելացել է 292-ով և հասել 153 064-ի, իրականացվել է 842 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 624153-ի: Մահերի ընդհանուր թիվը՝ 3727: Բուժվում է 7885 մարդ։

Դիտվել է՝ 3675

Մեկնաբանություններ