Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 
ՓԱՌԱԲԱՆԵՆՔ ԱՍՏԾՈՒՆ ՄԵԶ ՇՆՈՐՀՎԱԾ ԲՆԱԿԱՆ ՁԱՅՆԻ ՀԱՄԱՐ

24.09.2010 | 00:00

Ալելու կամ ալելուիա նշանակում է «աստվածային օրհներգություն», որն առաջացել է եբրայերեն «Halelu Yah»-ից` «գովեցե՛ք, փառաբանեցե՛ք Աստծուն» (Հրաչյա Աճառյան, Հայերենի արմատական բառարան, Ա հատոր, էջ 92-93)։ Այս բառն առանց փոփոխության տարածված է ողջ քրիստոնեական աշխարհում։ Հայտնի հոգեբան Վլադիմիր Բագրունովը (մի քանի տարի առաջ Ռուսաստանում հիմնել է «Բնական ձայնի դպրոցը») իր «Այբուբենում» մտաբերում է մի դեպք, որն առնչվում է հռչակավոր բաս (թավ ձայն ունեցող) Վլադիմիր Կաստորսկուն, որը, կորցնելով իր հոյակապ ձայնը, հուսահատված վիճակում որոշում է ինքնասպան լինել։ Սակայն նրա բարեկամը վերականգնում է Կաստորսկու ձայնը, ստիպելով երգչին երեք տարի շարունակ երգել միայն մեկ ֆրազ. «Господи, помилуй» («Տե՛ր, ողորմյա՛»)։ Մի փաստ ևս. Բագրունովը պնդում է, որ կարելի է կարգավորել մարդու ձայնը միայն մի բառ արտասանելով, այն է` «ալելուիա»։ Այս երկու փաստերը, կարծում եմ, պետք է սթափեցնեն անգամ ամենակամակոր աթեիստներին...
«Գալիս ենք սոխակի պես երգելով ու հեռանում` ճնճղուկի պես ճռվողելով»
Կոնսերվատորիայի շրջանավարտներ

Գեղեցիկ, բարձրահնչյուն ձայնը բնության բացառիկ շնորհն է համարվում։ Բայց Վլադիմիր Բագրունովն ապացուցում է, որ մեզնից յուրաքանչյուրին ի ծնե տրված է սքանչելի ձայն` անսահման հնարավորություններով։ Իսկ ինչպե՞ս ի հայտ բերել դրանք։ Բագրունովն իր «Ձայնին տիրապետելու այբուբենում» գրում է. «Արդյոք ձեզ չի՞ զարմացնում, որ փոքրիկ երեխան, որը չգիտի վոկալը (երգեցողական արվեստ), փաստորեն, իր ձայնով գերազանցում է անգամ ինքնաթիռի շարժիչների աղմուկը կամ սիմֆոնիկ նվագախումբը։ Մենք բոլորս ի ծնե մինչև մեր կյանքի վերջին րոպեներն ունենք հզոր բնական ձայն։ Բայց այն լրիվ օգտագործում են միայն մինչև երեք տարեկան մանուկները։ Եվ նկատենք, որ նրանք ոչ թե պարզապես գոռում են, այլ ձայնի միջոցով ընդունակ են հաղորդելու ցանկացած էմոցիա (ապրում)։ Նրանց ձայնը հնչում է շատ վառ, այն բազմանշանակ է և ազատ։ Եվ ձայներ, որոնք բնականից թույլ են, պարզապես գոյություն չունեն»։
Դժբախտաբար, սկսած երեք տարեկանից, ձևավորվում է ձայնի ոչ ճիշտ մոդել, ինչը տեղի է ունենում տարբեր պատճառներով։ Օրինակ, երեխան, լսելով ձայնը, որն առաջանում է որևէ առարկային հարվածելուց կամ ափծափելուց, սխալմամբ կարծում է, թե հնչյունի բարձր ձայնն անպայման կախված է ջանք թափելուց։ Եվ այդ պատճառով նա սկսում է ջանադրությամբ ղեկավարել սեփական ձայնը, «խեղդել» այն, լարել կոկորդն ու ձայնալարերը։ ՈՒ որպես հետևանք մեր բնական ձայնը ճնշվում և կորցնում է սեփական եզակի հատկությունները։ Բայց, բարեբախտաբար, ոչ ընդմիշտ։ Ցանկացած տարիքում այն հնարավոր է վերականգնել հասարակ, բայց արդյունավետ վարժությունների միջոցով։ Ձայնի ոչ ճիշտ մոդելի պատճառով մեզ մոտ առաջանում են ֆիզիոլոգիական և հոգեբանական ճնշումներ, որոնք կտրուկ իջեցնում են մեր իսկական կարողությունը։ Այն բանի մասին, որ մեր հոգեկան կառուցվածքն ընկճված է, կարելի է դատել գոնե այն անհավանական փոփոխություններից, որոնք առաջանում են, երբ մարդը նորից սկսում է ճիշտ օգտվել սեփական ձայնից։ Մարդիկ սկսում են լրջորեն հափշտակվել երգեցողական արվեստով և հաղթել բազմապիսի մրցույթներում։ Իսկ ամենակարևորը` նրանք սկսում են հաջողությամբ առաջադիմել իրենց մասնագիտության մեջ։ Նրանք վստահորեն ելույթ են ունենում հասարակության առջև, ավելի լավ բանակցություններ վարում և այլն։ Ձայնն օգնում է բոլորին կարիերա անելու, նպաստում է ստեղծագործական ընդունակությունների բացահայտմանը և նույնիսկ հիվանդությունների կանխարգելմանը։ Բայց այդ մեր ինքնատիպ բնական ձայնը շատ խիստ տարբերվում է այն ձայնից, որով մենք սովոր ենք խոսել։ Այդ բնական ձայնն ունի գեղեցիկ թավշյա տեմբր, լայն դիապազոն, շատ արտահայտիչ է ու հեշտությամբ հաղորդում է մեր մտքերն ու հույզերը։ Իսկ բարձրաձայնությամբ, ինչպես արդեն ասվեց, այն ընդունակ է գերազանցելու սիմֆոնիկ նվագախումբը։
Դուք, բնականաբար, կհարցնեք, թե ինչպե՞ս է պետք մարզել ձայնալարերը, որպեսզի ձեռք բերենք այդ գեղեցիկ թավշյա ձայնը։ Գաղտնիքն այն է, որ ձայնալարերը գրեթե կապ չունեն ձայնի հետ։ Կոպիտ ասած, նրանք պարզապես «հղկում» են հնչյունը, որը դուրս է գալիս շնչափողից, և հնչյունի հզորության վրա ամենևին չեն ազդում։ Երբ մարդկանց կոկորդն ու ձայնալարերը հեռացնում են, նրանք չեն կորցնում ձայնը, որովհետև նրա աղբյուրը շնչափողն է։ Դրա հաստատումը ես «գտա» Լեոնարդո դա Վինչիի մոտ, որն իր անատոմիական տետրերում գրում է, թե ձայնը ծնունդ է առնում բրոնխների համակարգում (կրծքի շրջանում)։ Բացի դրանից, մի թեզում կարդացի, թե ինչպես ռուս բժիշկ Իլյա Գրուզինովը, հերձելով զինվորների մարմինները, որոնք զոհվել էին Բորոդինոյի ճակատամարտում, հայտնաբերեց, որ հեռացրած շնչափողն արձակում է մաքուր և ուժեղ հնչյուն, երբ դրա միջով օդ են փչում։ Շնչափողում կա հատուկ բարակ թաղանթ, որը տատանվում է օդ փչելու պահին։ Հենց այդ տատանումներն էլ (որոնք ծնվում են կրծքի խորքում) կազմում են մարդկային ձայնը։ Հարկավոր է միայն չսեղմել մկանները, այլ հեռացնել շնչափողից ամեն տեսակի լարվածություն։ Այդպես էր երգում և Ֆյոդոր Շալյապինը։ Շնորհիվ այն բանի, որ միջոցներ չուներ ուսուցիչներ վարձելու, նա չսովորեց երգել ձայնալարերով ու պահպանեց սեփական բնական ձայնը։ Շալյապինն ընդհանրապես չէր զբաղվում իր ձայնով։ Նա վերցնում էր նոտաները և մտովի այնքան էր երգում իր պարտիաները (դերերգերը), մինչև յուրացնի։ Առավոտյան երգելու փոխարեն նա ընդօրինակում էր իր սիրելի շան` Բուլկայի մռնչյունը, լայն բացելով կոկորդը, որպեսզի այն դառնա միասնական ամբողջություն շնչափողի հետ։ Սակայն Շալյապինի ձայնի գլխավոր գաղտնիքներից մեկը ես բացահայտեցի 1994 թվին, երբ հասկացա, որ բնական ձայնի համար պահանջվում է չնչին շնչառությամբ խոսելու և երգելու հմտությունը։ Այդպես տեղի է ունենում, երբ փորը ներս է քաշված և դիաֆրագման վեր է բարձրացած, ճնշում ստեղծելով բրոնխներում։ Շալյապինը նույնիսկ կրում էր հատուկ բանդաժ, որով պինդ ձգում էր որովայնը։ Այդ պայմաններում ձայնը ծնունդ է առնում շնչափողում։ Երգելու ժամանակ դիաֆրագման պետք չէ գործադրել։ Իսկ եթե երգել խոր շնչառությամբ, ինչպես ընդունված է, ճանաչված Մանուել Գարսիայի (հայտնի Պոլինա Վիարդոյի եղբայրը) վոկալ դպրոցում, ապա օդը մնում է թոքերի ներքևում, շնչափողն արդեն չի օգտագործվում, և ձայնը լինում է ավելի թույլ։ Սկզբում արդեն նշեցի, որ բնական ձայնը նպաստում է նաև հիվանդությունների կանխարգելմանը։ Ինչո՞վ է դա պայմանավորված։ Մեր սեփական բնական ձայնի թրթռումները թափանցում են ոտից գլուխ ամբողջ օրգանիզմ։ Բոլոր օրգանները, որոնք ընկնում են այդ թրթռումների գոտու մեջ, դառնում են ներդաշնակ, համաչափ, ինչի շնորհիվ բուժվում են տարբեր հիվանդություններ։ Այդ ներգործության մասին գիտեր և այն բաժանման համար օգտագործում էր միջնադարյան բժիշկ և մեծ մտածող Պարացելսը, իսկ մինչև նա` նաև Պյութագորասը։ Երբ մարդը ծանր հիվանդանում է, ապա ինտուիտիվ սկսում է տնքալ։ Եվ պետք չէ դրան խանգարել. այն բուժում է նրան։ Ձայնն օրգանիզմի պաշտպանն է։ Ինքս նույնպես մեծ փորձառություն ունեմ։ Օրինակ, հիվանդության ժամանակ կարող եմ 2-3 ժամում միայն ձայնի օգնությամբ, արտասանելով «ա-ա-ա՜», ջերմությունն իջեցնել։ Բայց արդեն մոտ 15 տարի չեմ հիվանդացել։ Հենց որ հայտնվում է որևէ ախտանիշ, վայրկենապես սկսում եմ բնական հնչյունով երգել 15-20 րոպե, և ամեն ինչ անցնում է։ Սպիանում են վերքերը, բուժվում կոտրվածքները։ Ամենածանր դեպքը եղավ մեկ անգամ շրջագայության ժամանակ, երբ ես սուզվեցի ծովը վերևի տախտակամածից և կոտրեցի ուսս։ Կոտրվածքը չերևացող էր, բայց վտանգավոր, բժիշկները համառորեն պնդում էին անհապաղ վիրահատություն։ Բայց ես անմիջապես սկսեցի տնքալ ու երգել բնական ձայնով օրը 7-8 ժամ։ ՈՒ երբ երկու օր հետո կրկին նկարեցին, բժիշկներն ապշեցին` ոսկորը մտել էր ուսապարկի մեջ` այլևս պետք չէր ո՛չ վիրահատում, ո՛չ նույնիսկ գիպս։ Միայն վիրակապ։ Մի ամիս հետո ամեն ինչ բուժվեց։
Մի քանի խոսք բնական ձայնի վերականգնման համալիրի մասին։ Այն հարկավոր է սկսել «պրիմարային», այսինքն` առաջնային տոնից (ձայնաստիճանից)։ Դա պարզագույն հնչյուն է, որը լսվում է, երբ դուք առանց որևէ լարվածության հառաչում եք` ա-ա՜-ա, ա-ա՜-ա, ա-ա՜-ա։ Դուք ձեռքը դնում եք կրծքի վրա, որպեսզի ազդանշանը զորեղանա, քթով հավաքում եք շատ քիչ օդ և արտասանում այդ հնչյունը։ Դա ոչ լիովին արտաշնչում է, որովհետև դուք չեք նկատում, ինչպես է ընթանում օդը։ Դուք շնչում եք հազիվ նշմարելի, ինչպես շունը տենդի մեջ, չնչին շնչառությամբ։ Վարժություն կատարելիս հարկավոր է ուղիղ կանգնել, համարյա «զգաստ» կեցվածքով, և որովայնն անպայման ներս քաշած։ Կարելի է պինդ ձգել գոտին, ինչպես Շալյապինը` իր երգչական բանդաժը։ Եվ շնչե՛ք. ա-ա-ա, ա-ա-ա։ «Պրիմարային» տոնը ձեր բնական ձայնի կենտրոնական տոնն է։ Քանի դեռ դուք չեք վերականգնել այն, արդյունքներ չեն կարող լինել։ Իսկ մշակել այն կարելի է երկու օրում։ Եվ պետք չէ մտածել, թե ինչ նոտա պիտի վերցնել։
ՈՒրեմն, ամփոփենք` ձայնալարերը չեն կարող հնչյուն առաջացնել, որովհետև չափազանց կարճ են։ Միշտ հնչում է շնչափողը։ Իսկ ձայնալարերի բնական խնդիրն է` բաց չթողնել կերակուրը շնչափողի մեջ, երբ մենք շնչում ենք։ Արդեն հետո, էվոլյուցիայի ընթացքում, ձայնալարերը սկսեցին բարելավել ձայնը` դա կողմնակի էֆեկտ է։ Հարկավոր է մշակել չնչին շնչառություն, որպեսզի օդը հասնի ձայնալարերին շատ չնչին քանակությամբ, և այդ դեպքում հնչյունը կծնվի հեշտությամբ, առանց որևէ ճիգի` ա-ա-ա՜։ Երբ մարդու մոտ հաստատվում է իր բնական ձայնն ամենապարզ ազդանշանի դեպքում, մենք սկսում ենք որոշ ինտոնացիայով երգել կամ արտասանել (երանգավորել)։ Պատկերացրեք, թե վիրահատությունից հետո իբր հիվանդանոցում եք, ուզում եք խմել, բայց չեք կարողանում խոսել, այլ փակ բերանով բառաչում եք` մը՜, մը-ը-ը՜։ Բայց ոչ թե մի նոտայով, այլ հաստատական կամ ժխտողական ինտոնացիաներով (ձայներանգներով)։ Ահա և դուք ունեցաք երկու բնական տոն (ձայնաստիճան)։ Շատերը նույնիսկ պարզապես օգտագործում են դրանք խոսակցության ժամանակ, արձագանքելով ուրիշի խոսքին` համաձայնությամբ, զարմանքով և այլն։ Հնչյունները բնական ազդանշաններ են։ Դրանից հետո անցնում ենք խոսելուն և երգելուն։ Մենք միացնում ենք հնչյունները սկզբից որպես ձայնարկություններ` «օհ», «ահ», հետո կազմում ենք առաջին բառերը, հեռացնելով լարվածությունը լեզվից, շրթունքներից` «Աննա», «գամմա»։ Դրա վրա կարելի է կառուցել ամբողջ արտասանությունը։ Որովայնը ներս քաշելուց բացի, կա ևս մի կարևոր պահ` կոկորդը բաց անելը, որը ես կոչում եմ երկրորդ բերան։ Կոկորդը բացվում է, երբ դուք ամբողջ բերանով հորանջում եք։ Այդ դիրքը հարկավոր է յուրացնել` «կը-կը»` փակում ենք, հետո թուլացնում։ Ես ինքս անցա այդ բանի միջով, որովհետև ինձ մոտ ամեն ինչ ճզմված էր, պետք էր շտկել այն։ Այսպիսով, թեթևակի շունչ ենք քաշում և որոշ ինտոնացիայով սկսում ենք երգել կամ արտասանել։ Բայց կոկորդը պետք է լինի միշտ բաց վիճակում։ Քանի դեռ այն փակ է, ոչինչ չի ստացվի։ Խոսակցական աստիճանն իմ համակարգում հիմնականն է։ Սկզբում հարկավոր է սովորել խոսել, հետո նոր` երգել։ Սովորում են պարզագույն արտահայտություններ (ֆրազներ) արտասանության համար, հետո` բանաստեղծություններ։
Մարդու ձայնով պետք է զբաղվել մինչև իր ծնվելը։ Հղի կնոջ երգելը առանձնապես օգտավետ է իր ապագա մանկիկի համար։ Բոլորից լավ է երգել օրորոցային, կարելի է նույնիսկ առանց խոսքերի. «ա-ա-ա՜»։ Եթե մայրիկներն արդեն հղիության առաջին ամիսներին երգեին իրենց երեխաների համար օրորոցայինը, մանկիկները կծնվեին շատ ավելի առողջ։ ՈՒ երբ ծնվում է մանուկը, հարկավոր է խաղալ նրա հետ ինտոնացիոն խաղեր` դրդել նրան հնչյունները տարբեր ինտոնացիայով արտասանելուն։ Դրանով ծնողները կզարգացնեն սեփական ձայնը, իսկ մանկիկի մեջ կկազմավորվի երգելու ճիշտ մոդելը, և կզարգանան նրա ընդունակությունները։
Վերջում մի կարևոր նախազգուշացում. մի՛ մոռացեք, որ երգելն ամենևին ֆիզիկական աշխատանք չէ։ Ձայնի համար վնասակար է ֆիզիկական լարվածությունը։ Չի կարելի ուժասպառ անել այն գամմաներով և վարժություններով, ինչպես անում էի ես երիտասարդ տարիքում հայտնի մանկավարժի ղեկավարությամբ, ինչի պատճառով ամբողջովին կորցրի ձայնս և հետո երկար տարիներ փորձեցի վերականգնել այն։ Ձայնն ազդում է մեր բոլոր ֆիզիկական և հոգեկան ֆունկցիաների վրա և կարող է իրավամբ համարվել մարդու կարևորագույն բաղկացուցիչ մասը։
ՈՒրեմն, փառաբանենք Աստծուն մեզ շնորհված բնական ձայնի համար` ալելուիա, ալելուիա, ալելուիա։
Պավել ԱՆԱՆՅԱՆՓԱՌԱԲԱՆԵՆՔ ԱՍՏԾՈՒՆ ՄԵԶ
ՇՆՈՐՀՎԱԾ ԲՆԱԿԱՆ ՁԱՅՆԻ ՀԱՄԱՐ
Ալելու կամ ալելուիա նշանակում է «աստվածային օրհներգություն», որն առաջացել է եբրայերեն «Halelu Yah»-ից` «գովեցե՛ք, փառաբանեցե՛ք Աստծուն» (Հրաչյա Աճառյան, Հայերենի արմատական բառարան, Ա հատոր, էջ 92-93)։ Այս բառն առանց փոփոխության տարածված է ողջ քրիստոնեական աշխարհում։ Հայտնի հոգեբան Վլադիմիր Բագրունովը (մի քանի տարի առաջ Ռուսաստանում հիմնել է «Բնական ձայնի դպրոցը») իր «Այբուբենում» մտաբերում է մի դեպք, որն առնչվում է հռչակավոր բաս (թավ ձայն ունեցող) Վլադիմիր Կաստորսկուն, որը, կորցնելով իր հոյակապ ձայնը, հուսահատված վիճակում որոշում է ինքնասպան լինել։ Սակայն նրա բարեկամը վերականգնում է Կաստորսկու ձայնը, ստիպելով երգչին երեք տարի շարունակ երգել միայն մեկ ֆրազ. «թՏրտՏՊՌ, տՏՎՌսցռ» («Տե՛ր, ողորմյա՛»)։ Մի փաստ ևս. Բագրունովը պնդում է, որ կարելի է կարգավորել մարդու ձայնը միայն մի բառ արտասանելով, այն է` «ալելուիա»։ Այս երկու փաստերը, կարծում եմ, պետք է սթափեցնեն անգամ ամենակամակոր աթեիստներին...
«Գալիս ենք սոխակի պես երգելով ու հեռանում` ճնճղուկի պես ճռվողելով»
Կոնսերվատորիայի
շրջանավարտներ

Գեղեցիկ, բարձրահնչյուն ձայնը բնության բացառիկ շնորհն է համարվում։ Բայց Վլադիմիր Բագրունովն ապացուցում է, որ մեզնից յուրաքանչյուրին ի ծնե տրված է սքանչելի ձայն` անսահման հնարավորություններով։ Իսկ ինչպե՞ս ի հայտ բերել դրանք։ Բագրունովն իր «Ձայնին տիրապետելու այբուբենում» գրում է. «Արդյոք ձեզ չի՞ զարմացնում, որ փոքրիկ երեխան, որը չգիտի վոկալը (երգեցողական արվեստ), փաստորեն, իր ձայնով գերազանցում է անգամ ինքնաթիռի շարժիչների աղմուկը կամ սիմֆոնիկ նվագախումբը։ Մենք բոլորս ի ծնե մինչև մեր կյանքի վերջին րոպեներն ունենք հզոր բնական ձայն։ Բայց այն լրիվ օգտագործում են միայն մինչև երեք տարեկան մանուկները։ Եվ նկատենք, որ նրանք ոչ թե պարզապես գոռում են, այլ ձայնի միջոցով ընդունակ են հաղորդելու ցանկացած էմոցիա (ապրում)։ Նրանց ձայնը հնչում է շատ վառ, այն բազմանշանակ է և ազատ։ Եվ ձայներ, որոնք բնականից թույլ են, պարզապես գոյություն չունեն»։
Դժբախտաբար, սկսած երեք տարեկանից, ձևավորվում է ձայնի ոչ ճիշտ մոդել, ինչը տեղի է ունենում տարբեր պատճառներով։ Օրինակ, երեխան, լսելով ձայնը, որն առաջանում է որևէ առարկային հարվածելուց կամ ափծափելուց, սխալմամբ կարծում է, թե հնչյունի բարձր ձայնն անպայման կախված է ջանք թափելուց։ Եվ այդ պատճառով նա սկսում է ջանադրությամբ ղեկավարել սեփական ձայնը, «խեղդել» այն, լարել կոկորդն ու ձայնալարերը։ ՈՒ որպես հետևանք մեր բնական ձայնը ճնշվում և կորցնում է սեփական եզակի հատկությունները։ Բայց, բարեբախտաբար, ոչ ընդմիշտ։ Ցանկացած տարիքում այն հնարավոր է վերականգնել հասարակ, բայց արդյունավետ վարժությունների միջոցով։ Ձայնի ոչ ճիշտ մոդելի պատճառով մեզ մոտ առաջանում են ֆիզիոլոգիական և հոգեբանական ճնշումներ, որոնք կտրուկ իջեցնում են մեր իսկական կարողությունը։ Այն բանի մասին, որ մեր հոգեկան կառուցվածքն ընկճված է, կարելի է դատել գոնե այն անհավանական փոփոխություններից, որոնք առաջանում են, երբ մարդը նորից սկսում է ճիշտ օգտվել սեփական ձայնից։ Մարդիկ սկսում են լրջորեն հափշտակվել երգեցողական արվեստով և հաղթել բազմապիսի մրցույթներում։ Իսկ ամենակարևորը` նրանք սկսում են հաջողությամբ առաջադիմել իրենց մասնագիտության մեջ։ Նրանք վստահորեն ելույթ են ունենում հասարակության առջև, ավելի լավ բանակցություններ վարում և այլն։ Ձայնն օգնում է բոլորին կարիերա անելու, նպաստում է ստեղծագործական ընդունակությունների բացահայտմանը և նույնիսկ հիվանդությունների կանխարգելմանը։ Բայց այդ մեր ինքնատիպ բնական ձայնը շատ խիստ տարբերվում է այն ձայնից, որով մենք սովոր ենք խոսել։ Այդ բնական ձայնն ունի գեղեցիկ թավշյա տեմբր, լայն դիապազոն, շատ արտահայտիչ է ու հեշտությամբ հաղորդում է մեր մտքերն ու հույզերը։ Իսկ բարձրաձայնությամբ, ինչպես արդեն ասվեց, այն ընդունակ է գերազանցելու սիմֆոնիկ նվագախումբը։
Դուք, բնականաբար, կհարցնեք, թե ինչպե՞ս է պետք մարզել ձայնալարերը, որպեսզի ձեռք բերենք այդ գեղեցիկ թավշյա ձայնը։ Գաղտնիքն այն է, որ ձայնալարերը գրեթե կապ չունեն ձայնի հետ։ Կոպիտ ասած, նրանք պարզապես «հղկում» են հնչյունը, որը դուրս է գալիս շնչափողից, և հնչյունի հզորության վրա ամենևին չեն ազդում։ Երբ մարդկանց կոկորդն ու ձայնալարերը հեռացնում են, նրանք չեն կորցնում ձայնը, որովհետև նրա աղբյուրը շնչափողն է։ Դրա հաստատումը ես «գտա» Լեոնարդո դա Վինչիի մոտ, որն իր անատոմիական տետրերում գրում է, թե ձայնը ծնունդ է առնում բրոնխների համակարգում (կրծքի շրջանում)։ Բացի դրանից, մի թեզում կարդացի, թե ինչպես ռուս բժիշկ Իլյա Գրուզինովը, հերձելով զինվորների մարմինները, որոնք զոհվել էին Բորոդինոյի ճակատամարտում, հայտնաբերեց, որ հեռացրած շնչափողն արձակում է մաքուր և ուժեղ հնչյուն, երբ դրա միջով օդ են փչում։ Շնչափողում կա հատուկ բարակ թաղանթ, որը տատանվում է օդ փչելու պահին։ Հենց այդ տատանումներն էլ (որոնք ծնվում են կրծքի խորքում) կազմում են մարդկային ձայնը։ Հարկավոր է միայն չսեղմել մկանները, այլ հեռացնել շնչափողից ամեն տեսակի լարվածություն։ Այդպես էր երգում և Ֆյոդոր Շալյապինը։ Շնորհիվ այն բանի, որ միջոցներ չուներ ուսուցիչներ վարձելու, նա չսովորեց երգել ձայնալարերով ու պահպանեց սեփական բնական ձայնը։ Շալյապինն ընդհանրապես չէր զբաղվում իր ձայնով։ Նա վերցնում էր նոտաները և մտովի այնքան էր երգում իր պարտիաները (դերերգերը), մինչև յուրացնի։ Առավոտյան երգելու փոխարեն նա ընդօրինակում էր իր սիրելի շան` Բուլկայի մռնչյունը, լայն բացելով կոկորդը, որպեսզի այն դառնա միասնական ամբողջություն շնչափողի հետ։ Սակայն Շալյապինի ձայնի գլխավոր գաղտնիքներից մեկը ես բացահայտեցի 1994 թվին, երբ հասկացա, որ բնական ձայնի համար պահանջվում է չնչին շնչառությամբ խոսելու և երգելու հմտությունը։ Այդպես տեղի է ունենում, երբ փորը ներս է քաշված և դիաֆրագման վեր է բարձրացած, ճնշում ստեղծելով բրոնխներում։ Շալյապինը նույնիսկ կրում էր հատուկ բանդաժ, որով պինդ ձգում էր որովայնը։ Այդ պայմաններում ձայնը ծնունդ է առնում շնչափողում։ Երգելու ժամանակ դիաֆրագման պետք չէ գործադրել։ Իսկ եթե երգել խոր շնչառությամբ, ինչպես ընդունված է, ճանաչված Մանուել Գարսիայի (հայտնի Պոլինա Վիարդոյի եղբայրը) վոկալ դպրոցում, ապա օդը մնում է թոքերի ներքևում, շնչափողն արդեն չի օգտագործվում, և ձայնը լինում է ավելի թույլ։ Սկզբում արդեն նշեցի, որ բնական ձայնը նպաստում է նաև հիվանդությունների կանխարգելմանը։ Ինչո՞վ է դա պայմանավորված։ Մեր սեփական բնական ձայնի թրթռումները թափանցում են ոտից գլուխ ամբողջ օրգանիզմ։ Բոլոր օրգանները, որոնք ընկնում են այդ թրթռումների գոտու մեջ, դառնում են ներդաշնակ, համաչափ, ինչի շնորհիվ բուժվում են տարբեր հիվանդություններ։ Այդ ներգործության մասին գիտեր և այն բաժանման համար օգտագործում էր միջնադարյան բժիշկ և մեծ մտածող Պարացելսը, իսկ մինչև նա` նաև Պյութագորասը։ Երբ մարդը ծանր հիվանդանում է, ապա ինտուիտիվ սկսում է տնքալ։ Եվ պետք չէ դրան խանգարել. այն բուժում է նրան։ Ձայնն օրգանիզմի պաշտպանն է։ Ինքս նույնպես մեծ փորձառություն ունեմ։ Օրինակ, հիվանդության ժամանակ կարող եմ 2-3 ժամում միայն ձայնի օգնությամբ, արտասանելով «ա-ա-ա՜», ջերմությունն իջեցնել։ Բայց արդեն մոտ 15 տարի չեմ հիվանդացել։ Հենց որ հայտնվում է որևէ ախտանիշ, վայրկենապես սկսում եմ բնական հնչյունով երգել 15-20 րոպե, և ամեն ինչ անցնում է։ Սպիանում են վերքերը, բուժվում կոտրվածքները։ Ամենածանր դեպքը եղավ մեկ անգամ շրջագայության ժամանակ, երբ ես սուզվեցի ծովը վերևի տախտակամածից և կոտրեցի ուսս։ Կոտրվածքը չերևացող էր, բայց վտանգավոր, բժիշկները համառորեն պնդում էին անհապաղ վիրահատություն։ Բայց ես անմիջապես սկսեցի տնքալ ու երգել բնական ձայնով օրը 7-8 ժամ։ ՈՒ երբ երկու օր հետո կրկին նկարեցին, բժիշկներն ապշեցին` ոսկորը մտել էր ուսապարկի մեջ` այլևս պետք չէր ո՛չ վիրահատում, ո՛չ նույնիսկ գիպս։ Միայն վիրակապ։ Մի ամիս հետո ամեն ինչ բուժվեց։
Մի քանի խոսք բնական ձայնի վերականգնման համալիրի մասին։ Այն հարկավոր է սկսել «պրիմարային», այսինքն` առաջնային տոնից (ձայնաստիճանից)։ Դա պարզագույն հնչյուն է, որը լսվում է, երբ դուք առանց որևէ լարվածության հառաչում եք` ա-ա՜-ա, ա-ա՜-ա, ա-ա՜-ա։ Դուք ձեռքը դնում եք կրծքի վրա, որպեսզի ազդանշանը զորեղանա, քթով հավաքում եք շատ քիչ օդ և արտասանում այդ հնչյունը։ Դա ոչ լիովին արտաշնչում է, որովհետև դուք չեք նկատում, ինչպես է ընթանում օդը։ Դուք շնչում եք հազիվ նշմարելի, ինչպես շունը տենդի մեջ, չնչին շնչառությամբ։ Վարժություն կատարելիս հարկավոր է ուղիղ կանգնել, համարյա «զգաստ» կեցվածքով, և որովայնն անպայման ներս քաշած։ Կարելի է պինդ ձգել գոտին, ինչպես Շալյապինը` իր երգչական բանդաժը։ Եվ շնչե՛ք. ա-ա-ա, ա-ա-ա։ «Պրիմարային» տոնը ձեր բնական ձայնի կենտրոնական տոնն է։ Քանի դեռ դուք չեք վերականգնել այն, արդյունքներ չեն կարող լինել։ Իսկ մշակել այն կարելի է երկու օրում։ Եվ պետք չէ մտածել, թե ինչ նոտա պիտի վերցնել։
ՈՒրեմն, ամփոփենք` ձայնալարերը չեն կարող հնչյուն առաջացնել, որովհետև չափազանց կարճ են։ Միշտ հնչում է շնչափողը։ Իսկ ձայնալարերի բնական խնդիրն է` բաց չթողնել կերակուրը շնչափողի մեջ, երբ մենք շնչում ենք։ Արդեն հետո, էվոլյուցիայի ընթացքում, ձայնալարերը սկսեցին բարելավել ձայնը` դա կողմնակի էֆեկտ է։ Հարկավոր է մշակել չնչին շնչառություն, որպեսզի օդը հասնի ձայնալարերին շատ չնչին քանակությամբ, և այդ դեպքում հնչյունը կծնվի հեշտությամբ, առանց որևէ ճիգի` ա-ա-ա՜։ Երբ մարդու մոտ հաստատվում է իր բնական ձայնն ամենապարզ ազդանշանի դեպքում, մենք սկսում ենք որոշ ինտոնացիայով երգել կամ արտասանել (երանգավորել)։ Պատկերացրեք, թե վիրահատությունից հետո իբր հիվանդանոցում եք, ուզում եք խմել, բայց չեք կարողանում խոսել, այլ փակ բերանով բառաչում եք` մը՜, մը-ը-ը՜։ Բայց ոչ թե մի նոտայով, այլ հաստատական կամ ժխտողական ինտոնացիաներով (ձայներանգներով)։ Ահա և դուք ունեցաք երկու բնական տոն (ձայնաստիճան)։ Շատերը նույնիսկ պարզապես օգտագործում են դրանք խոսակցության ժամանակ, արձագանքելով ուրիշի խոսքին` համաձայնությամբ, զարմանքով և այլն։ Հնչյունները բնական ազդանշաններ են։ Դրանից հետո անցնում ենք խոսելուն և երգելուն։ Մենք միացնում ենք հնչյունները սկզբից որպես ձայնարկություններ` «օհ», «ահ», հետո կազմում ենք առաջին բառերը, հեռացնելով լարվածությունը լեզվից, շրթունքներից` «Աննա», «գամմա»։ Դրա վրա կարելի է կառուցել ամբողջ արտասանությունը։ Որովայնը ներս քաշելուց բացի, կա ևս մի կարևոր պահ` կոկորդը բաց անելը, որը ես կոչում եմ երկրորդ բերան։ Կոկորդը բացվում է, երբ դուք ամբողջ բերանով հորանջում եք։ Այդ դիրքը հարկավոր է յուրացնել` «կը-կը»` փակում ենք, հետո թուլացնում։ Ես ինքս անցա այդ բանի միջով, որովհետև ինձ մոտ ամեն ինչ ճզմված էր, պետք էր շտկել այն։ Այսպիսով, թեթևակի շունչ ենք քաշում և որոշ ինտոնացիայով սկսում ենք երգել կամ արտասանել։ Բայց կոկորդը պետք է լինի միշտ բաց վիճակում։ Քանի դեռ այն փակ է, ոչինչ չի ստացվի։ Խոսակցական աստիճանն իմ համակարգում հիմնականն է։ Սկզբում հարկավոր է սովորել խոսել, հետո նոր` երգել։ Սովորում են պարզագույն արտահայտություններ (ֆրազներ) արտասանության համար, հետո` բանաստեղծություններ։
Մարդու ձայնով պետք է զբաղվել մինչև իր ծնվելը։ Հղի կնոջ երգելը առանձնապես օգտավետ է իր ապագա մանկիկի համար։ Բոլորից լավ է երգել օրորոցային, կարելի է նույնիսկ առանց խոսքերի. «ա-ա-ա՜»։ Եթե մայրիկներն արդեն հղիության առաջին ամիսներին երգեին իրենց երեխաների համար օրորոցայինը, մանկիկները կծնվեին շատ ավելի առողջ։ ՈՒ երբ ծնվում է մանուկը, հարկավոր է խաղալ նրա հետ ինտոնացիոն խաղեր` դրդել նրան հնչյունները տարբեր ինտոնացիայով արտասանելուն։ Դրանով ծնողները կզարգացնեն սեփական ձայնը, իսկ մանկիկի մեջ կկազմավորվի երգելու ճիշտ մոդելը, և կզարգանան նրա ընդունակությունները։
Վերջում մի կարևոր նախազգուշացում. մի՛ մոռացեք, որ երգելն ամենևին ֆիզիկական աշխատանք չէ։ Ձայնի համար վնասակար է ֆիզիկական լարվածությունը։ Չի կարելի ուժասպառ անել այն գամմաներով և վարժություններով, ինչպես անում էի ես երիտասարդ տարիքում հայտնի մանկավարժի ղեկավարությամբ, ինչի պատճառով ամբողջովին կորցրի ձայնս և հետո երկար տարիներ փորձեցի վերականգնել այն։ Ձայնն ազդում է մեր բոլոր ֆիզիկական և հոգեկան ֆունկցիաների վրա և կարող է իրավամբ համարվել մարդու կարևորագույն բաղկացուցիչ մասը։
ՈՒրեմն, փառաբանենք Աստծուն մեզ շնորհված բնական ձայնի համար` ալելուիա, ալելուիա, ալելուիա։
Պավել ԱՆԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1974

Մեկնաբանություններ