-
17.04.2014|
17:40
Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է Ղարաբաղին տրամադրել ինքնավարության ամենաբարձր մակարդակը: Նա հույս է հայտնել, որ շուտով ղարաբաղյան կարգավորման հարցում առաջընթաց կլինի:
-
17.04.2014|
17:39
Դիվանագիտական հարաբերությունների բացակայությամբ Ռուսաստանը չի կարող Վրաստանի հետ վիզաների չեղարկման գնալ՝ ասել է ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը՝ հավարտ Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հետ բանակցությունների:
-
17.04.2014|
17:37
Իրանի Մազանդարան նահանգում դանակահարությամբ սպանված 18-ամյա Աբդուլլա Հուսեյինզադեի մայրը որդու մարդասպանին վերջին պահին ներել է և նրան պատժել՝ մեկ ապտակով:
-
17.04.2014|
15:59
Եվրախորհրդարանը հաշվի է առնում, որ ՈՒկրաինայի այսօրվա իրավիճակը ԵՄ խորհրդից պահանջում է ուժեղացնել ՌԴ-ի հետ հարաբերություններում պատժամիջոցների երկրորդ փուլը և պատրաստ լինել երրորդ փուլին (տնտեսական պատժամիջոցներին), որպեսզի դրանք ընդունվեն անհապաղ: Այս մասին նշվել է Ստրասբուրգում ընդունված բանաձևում:
-
17.04.2014|
15:19
ԵՊՀ միջազգային հարաբերությունների և Կրակովի Յագելոնյան համալսարանի միջազգային և քաղաքական գիտությունների ֆակուլտետների միջև ստորագրվել է համագործակցության պայմանագիր:
-
17.04.2014|
15:14
Ռուսական զորքը մասնակցություն է ունեցել Ղրիմի իրադարձություններին: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
-
17.04.2014|
14:33
ԱՄՆ իշխանությունները նոր, լրացուցիչ պատժամիջոցներ են պատրաստել ընդդեմ Ռուսաստանի, սակայն մտադիր չեն դրանք իրականացնել մինչև այսօր, Ժնևում տեղի ունենալիք բանակցությունները:
-
17.04.2014|
12:44
ՈՒկրաինական ճգնաժամի հարցով բանակցելու համար այսօր Ժնևում հավաքվում են Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, ՈՒկրաինայի ու Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաները:
-
17.04.2014|
12:29
Իտալիայի կառավարությունը որոշել է աճուրդի հանել Վենետիկի ծովածոցում գտնվող Պովեգլիա կղզին, որի պատմությունը լի է սարսափներով, զբոսաշրջիկներին չի թույլատրվում ոտք դնել կղզի։
-
16.04.2014|
12:37
Եվրամիության հարևանության և քաղաքականության ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հաստատել է ԵՄ ծրագիրը` կրճատելու ՌԴ-ից էներգակիրների մատակարարման կախվածությունը: Ելույթ ունենալով Եվրախորհրդարանում` Ֆյուլեն հիշել է ՌԴ նախագահ Վ. Պուտինի նամակի մասին, որը վերաբերում էր Ուկրաինայի գազային խնդիրներին և հաստատել, որ այդ ուղերձը «հարցի կարևորության լավագույն արտացոլումն է»: