-
03.04.2014|
21:14
Ռուսաստանն ու Իրանն ապրանքափոխանակման մասին խոշոր համաձայնագիր են պատրաստում: Գործարքի ծավալը կկազմի 20 միլիարդ դոլար, գրել է Deutsche Welle-ն՝ հղումՌուսաստանն ու Իրանն ապրանքափոխանակման մասին խոշոր համաձայնագիր են պատրաստում: Գործարքի ծավալը կկազմի 20 միլիարդ դոլար, գրել է Deutsche Welle-ն՝ հղում անելով Reuters-ին: անելով Reuters-ին:
-
03.04.2014|
21:07
ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 2-ին հանդիպումներ է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավորների հետ:
-
03.04.2014|
21:06
Ապրիլի 1-ին ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարները հայտարարություն են ընդունել և, ի թիվս այլ հարցերի, նշել են, որ համաձայնեցրել են Արևելյան Եվրոպայի գործընկերների հետ համագործակցությունը խորացնելու միջոցառումների փաթեթը:
-
03.04.2014|
16:38
ԵՄ ներկայացուցիչները ստորագրել են փաստաթուղթ` Մոլդովայի հետ առանց վիզայի ռեժիմ հաստատելու մասին: Փաստաթղթի ներքո ստորագրել են Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը և ԵՄ-ում Հունաստանի ներկայացուցիչ, այդ երկրի փոխարտգործնախարար Դիմիտրիս Կուրկուլասը:
-
03.04.2014|
14:54
Ամռան կեսերին 2-3,5 անգամ կբարձրանա ղրիմցի մանկավարժների և դաստիարակների աշխատավարձը: Այդ մասին հայտարարել է ՌԴ կրթության և գիտության նախարար Դմիտրի Լիվանովը:
-
03.04.2014|
14:19
Ապրիլ-մայիս ամիսներին Մոսկվայում կընթանան ռուս-ավստրիական մշակութային համատեղ նախագծով համերգներ` նվիրված առաջին համաշխարհային պատերազմին:
-
03.04.2014|
14:18
Եվրասիական միության ստեղծման պայմանագրի աշխատանքները կավարտվեն 2014 թվականի մայիսին, «եռյակի»՝ ՌԴ- Ղազախստան- Բելառուս գագաթնաժողովում:
-
03.04.2014|
14:14
Ամենայն հավանականությամբ՝ Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունները միասնական թեկնածու կառաջադրեն օգոստոսին նշանակված նախագահական ընտրությունների երկրորդ փուլում՝ Wall Street Journal պարբերականի թուրքական ինտերնետ պորտալին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի Ազգային հանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քլչդարօղլուն:
-
03.04.2014|
14:12
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին, հունվարին տված խոստումը կատարելով, առաջիկայում կայցելի Ադրբեջան՝ աջակցություն ցուցաբերելու համար այդ երկրին։
-
03.04.2014|
14:10
Թուրքիայի Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել Twitter սոցիալական ցանցն արգելափակելու կառավարության որոշումը։ Սահմանադրական դատարանի վճռում ամրագրվել է, որ սոցցանցի արգելափակումը քաղաքացիների ազատ կամարտահայտման իրավունքի ոտնահարում է, որը պետք է անհապաղ վերացվի։