-
23.03.2014|
12:37
ՈՒկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը երեկ հայտարարել է, թե ՈՒկրաինան պատրաստ է զբաղեցնել Ռուսաստանի տեղը «մեծ ութնյակում»: Նա այդ մասին ասել է Կանադայի վարչապետ Սթիվեն Հարպերի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ:
-
23.03.2014|
12:36
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հրավիրված է հարցաքննության որպես վկա` հետաքննվող մի շարք գործերով: Նա պետք է հարցաքննության ներկայանա մարտի 27-ին:
-
23.03.2014|
12:34
ԵՄ արտաքին կապերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը ընդգծել է Ռուսաստանի մասնակցության կարևորությունը Սիրիայի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին:
-
23.03.2014|
12:32
ՈՒկրաինայի Գերագույն Ռադայի նշանակած վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ ՈՒկրաինան պատրաստ է մտնել աշխարհի առավել զարգացած երկրների միջազգային ակումբ:
-
23.03.2014|
12:30
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 23-ին աշխատանքային այցով կմեկնի Նիդեռլանդների Թագավորություն` մասնակցելու Հաագայում կայանալիք Միջուկային անվտանգության գագաթնաժողովին:
-
23.03.2014|
12:27
«Եթե Իրանը օգտվի իրավիճակից, Նովրուզը ոչ միայն նոր տարվա սկիզբ կդառնա, այլև՝ Իրանի պատմության, աշխարհում նրա դերի մեջ նոր էջ կդառնա, այդ թվում՝ ԱՄՆ հետ հարաբերությունների կարգավորման առումով»,- ասել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման՝ Նովրուզի կապակցությամբ իր ուղերձում: Ըստ նրա՝ երկար տարիների մեջ առաջին անգամ հնարավորություն կա նոր ուղի սկսելու:
-
23.03.2014|
12:24
ԵՄ արտաքին կապերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը լավատես է Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի կնքելու հարցում: «Մեզ անհրաժեշտ է իրական լայնամասշտաբ համաձայնագիր կնքել»,- ասել է նա գերմանական Մարշալի հիմնադրամի կազմակերպած բրյուսելյան համաժողովում: Միաժամանակ Էշթոնը նշել է, որ կողմերը «գործընթացի ամենասկզբում են»:
-
22.03.2014|
17:04
Ռուսական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ օրերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փակ ռեժիմով հանդիպում է ունեցել երկրի օլիգարխիայի պարագլուխների հետ:
-
22.03.2014|
16:57
«Ղրիմյան իրադարձություններից հետո ՆԱՏՕ-ն չի կարող իր հարաբերությունները պահպանել ՌԴ-ի հետ այնպես, ինչպես նախկինում էր»,- նախօրեին Բրյուսելյան համաժողովում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը:
-
22.03.2014|
16:55
«Ազատություն» ռադիոկայանի հաղորդմամբ՝ Եվրամիության գագաթնաժողովի ընթացքում գլխավոր հարցերից մեկն է եղել Եվրոպայի Էներգետիկ անվտանգությունը: