«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

ԱԶՆԻՎ ՈՍԿԻՆ ՈՒ ԱՐԾԱԹԸ ԿՐԱԿՈՎ ՄԻԱՅՆ ԶՏՎՈՒՄ ՈՒ ՄԱՔՐՎՈՒՄ ԵՆ, ՈՉ ԹԵ ՈՉՆՉԱՆՈՒՄ

ԱԶՆԻՎ ՈՍԿԻՆ ՈՒ ԱՐԾԱԹԸ ԿՐԱԿՈՎ ՄԻԱՅՆ ԶՏՎՈՒՄ ՈՒ ՄԱՔՐՎՈՒՄ ԵՆ, ՈՉ ԹԵ ՈՉՆՉԱՆՈՒՄ
14.09.2010 | 00:00

Վերջերս Նեռի, այսինքն` Հակաքրիստոսի, կամ ինչպես Եկեղեցու սուրբ հայրերն են անվանում՝ Դերաքրիստոսի մասին շատ է գրվում, և ճի՛շտ է արվում, քանզի ժամանակն է պահանջում, որովհետև առջևում նրա միջոցով չլսված փորձություններ են սպասում աշխարհի բոլոր ազգերին:
Եթե Աստվածաշնչում գրված է, որ կգա մի ժամանակ, երբ երկրի վրա բոլոր ապրողների աջ ձեռքին կամ ճակատին Նեռի կնիքը կդրվի (Հայտնություն 1316), ապա վաղ թե ուշ պետք է այդ կատարվի, քանի որ Տերն է ասել, իսկ Նրա Խոսքը, առանց իր գործը կատարելու, հետ չի վերադառնում: Իսկ թե ինչու հենց մեր ժամանակներում է դա կատարվելու, սուրբ հայրերը բացատրում են այսպես Նոր Կտակարանում գրված է «Տեսա ծովից մի գազան էր ելնում…» (Հայտն 131), որտեղ գազանը սատանայի խորհուրդն է կրում, իսկ ծովը մարդկության գործած մեղքերն է խորհրդանշում: Եվ ինչպես կեղտոտ ու նեխած միջավայրում որդեր են վխտում, այնպես էլ աշխարհում մեր զազիր մեղքերի պատճառով դևերն ու նրանց իշխան սատանան են գործում: ՈՒ քանի որ այս աշխարհի մեղքի չափն արդեն լցվում է (քանզի էլ ի՞նչ մեղք մնաց, որ մարդկությունը չգործեր), և Աստծո համբերության բաժակը պռնկեպռունկ լիքն է, ապա դրա բնական հետևանքն է Նեռի, այսինքն` մարմնացած սատանայի գալուստը, որը, կեղծ հրաշքներով մոլորեցնելով, պիտի իշխանություն բանեցնի բազմամիլիարդանոց աշխարհի վրա: Այդ գործընթացն արդեն իսկ սկսվել է ազգերի գլոբալիզացիայի միջոցով, և այն առանց մարդկության հոծ համարակալման ու սեփական կնիքի անհնար կլինի իրագործել: Ասենք, որ համանման գործունեություն սկսել են վաղուց, դեռ ԱՄՆ-ում, որտեղ համարակալում են շներին, որ կարողանան հեշտությամբ գտնել կորած կենդանիներին և վերադարձնել տերերին: Իսկ Հոլանդիայում արդեն գործում է լազերային դաջման մեթոդը, ըստ որի համարակալման թիվը դնում են թափառական, անհասցե և անտուն մարդկանց վրա, առայժմ նրանց տեղաշարժին հետևելու ու հնարավոր հանցագործությունները կանխելու նպատակով (Հոլանդիան այն բացառիկ երկրներից է, որտեղ առանց արգելքի վաճառում են հաշիշով լցված ծխախոտներ և այլ թմրանյութեր):
Այնպես որ, այս ամենին, ինչ սկսվել է այսօր աշխարհում, այսինքն՝ մարդկանց անանուն քարտային սիստեմավորումներին, վաղ թե ուշ անպայման հետևելու է շատերի մաշկի տակ՝ աջ ձեռքին կամ ճակատին, «չիպ»-երի ներարկման գործը, ինչն իր մեջ պետք է կրի Նեռի անվան թվային՝ 666-ի դիվային խորհուրդը: Ժամանակին մեր առաքելական եկեղեցին, քննելով «սոցքարտ» կոչվող անձնական համարակալման համար պետական մարմինների սկսած գործունեությունը, եկավ այն եզրահանգման, որ դրանք քրիստոնյայի հոգուն չեն կարող վնասել, բայց դա չի նշանակում, որ քրիստոնյան չի կարող Նեռի հարձակումներից զերծ մնալ, քանի դեռ մեղքի հանդեպ չի պատերազմում, որի մասին դեռ կխոսենք։
Ըստ իս, հիմա մեզ հարկավոր է մեկ բան հնարավորինս հետաձգել այդ օրը, և ինչպես մեծ փոթորկից առաջ գիտակ ու փորձառու նավորդներն են սկսում փութաջանորեն պատրաստվել, այդպես էլ հարկավոր է մեզ՝ Նեռի դեմ ազգերից ու ժողովուրդներից առաջինը պատերազմողներիս, պատրաստվել վերջին ճակատամարտին, քանզի սատանային մի կարճ ժամանակ իրավունք է տրվելու թագավորել ազգերի վրա, որից հետո, ըստ Աստծո Խոսքի, նրան և իր համախոհներին Աստծո Գառը պետք է հաղթի վերջնականապես ու սատանային ու նրա արբանյակներին կրակի լիճը գցի հավիտենապես:
Եվ այսպես, դարեր առաջ մեր սուրբ հայրերը հաղթող դուրս եկան հավատքի կենաց պատերազմում ու հայոց ազգն ապրեցրին բարբարոս ու հեթանոս, վայրենաբարո ազգերի հարևանությամբ: Հիմա էլ հերթը մերն է, ու մեզնից է կախված՝ ազգը ոտքի կոխան կլինի՞ Նեռի կճղակների տակ, թե՞ երկնքի ու երկրի զորությունները նորից հիացմունքով մատնացույց կանեն ազգերից անդրանիկին, որի վրա Արարիչ Աստված հաճեցավ առաջինը դնել Իր Խաչի հաղթության կնիքը, ու կոչվեցինք քրիստոնյա հայորդիներ՝ խաչապաշտներ:
Ինչո՞ւ է Արարիչ Տերը թույլ տալու սատանային իշխանություն բանեցնել Իր Աստվածային պատկերն ու նմանությունն ունեցող ադամորդիներիս վրա: Որովհետև գրված է «Այս է դատապարտությունը Լույսը աշխարհ եկավ, ու մարդիկ խավարը Լույսից ավելի սիրեցին, քանզի իրենց գործերը չար էին» (Հովհ 3;19): Այսինքն` մարդիկ իրենց սրտերից հանելով Աստծուն՝ տրվեցին իրենց չար ու մեղավոր ցանկություններին, ինչի պատճառով Տիրոջ բարկության կայծերն են դիզել իրենց գլխին: ՈՒ դարձյալ գրված է «Բոլոր չարությունների արմատը արծաթասիրությունն է» (Տիմոթեոս 610): Այստեղ արծաթը խորհրդանշում է փողը՝ մամոնան, դոլարն ու եվրոն, որով մարդը կարող է հագուրդ տալ իր մեղավոր ցանկություններին: Պողոս առաքյալի այս խոսքերը հիմք ընդունելով` կարող ենք վստահաբար ասել ամեն մի չար ու կործանարար գործ, որ կատարվել է ու հիմա էլ կատարվում է աշխարհում, փողասիրության հետևանք է: Արդյոք փողը չէ՞ պատճառը հարազատների գժտության, բարեկամների թշնամության, դաժանաբարո սպանությունների, պատերազմների և նման այլ դժբախտությունների: Եթե լրջորեն խորհենք, ապա կհաստատվեն Պողոս առաքյալի նաև այս խոսքերը «Իմացիր, որ վերջին օրերում չար ժամանակներ կգան, քանի որ մարդիկ պետք է լինեն անձնասեր, արծաթասեր, ամբարտավան, հպարտ, հայհոյիչ, ծնողներին անհնազանդ, ապերախտ, անսուրբ, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժանաբարո, բարին չսիրող, մատնիչ, հանդուգն, գոռոզ, ավելի հեշտասեր, քան աստվածասեր» (Ա Տիմոթեոս 3 1-10):
Այս, ինչ որ կարդացիք, կոչվում է հոգևոր բորոտություն: Հիմա թող ընթերցողն ինքը մտածի` գրվածը համապատասխանո՞ւմ է ներկայիս դարում ապրող մարդկանց բնութագրին, թե՞ ոչ: Լավ խորհե՛նք, հայորդի՛ բարեկամ, ու կհամոզվենք, որ այդպես է, ու մենք էլ անմասն չենք դրանցից, և այդ նշաններից շատերը մեզ վրա էլ կգտնենք, քանզի չենք ապրում այնպես, ինչպես մեր Արարիչ Աստված է պահանջում:
Իսկ հիմա ամբողջ աշխարհը կարծես վերածվել է մի մեծ վաճառատան, ազգերն ու անհատները վաճառքի են հանել ու փողի են վերածում ամեն ինչ՝ միտքը, մարմինը, նույնիսկ հոգին, այսինքն` իրենց լույս հավատը այլապես ինչպե՞ս կարող է իրեն հայ ու քրիստոնյա համարողը մի քանի կիլոգրամ սննդի կամ մի քանի դոլարի համար ուրանալ իր սուրբ նախնիների ապրեցնող հավատն ու հարել օտարամուտ և հոգեկործան վարդապետությունների: Այդ պատճառով է, որ Պողոս առաքյալն իր խոսքը շարունակում է այսպես «Որին շատերը անձնատուր լինելով՝ հավատքից մոլորվեցին և իրենք իրենց խոցեցին շատ ցավերով»: Ահա այդ բորոտության ցավերն են, որ գալիս են մեղավոր աշխարհի վրա, որի նշաններն է կրում նաև մեր ազգը, որն աղանդակալած, փուշ ու տատասկ աճած կիսաանապատի է նման։ Իսկ Եղիշե վարդապետը մարդկանց անօրենությունների ու մոլորության հետ է կապում նաև աշխարհում տեղի ունեցող բնության արհավիրքներն ու աղետները, ասելով «Շրջապատող աղետներն ու թշվառությունները ցույց են տալիս, թե որքան մեծ են մարդկանց հանցանքները, որոնք արտաքնապես, ոչ թե սրտի ճշմարտությամբ են հետևում սուրբ Գրքի պատվիրաններին»: Սա վերաբերում է նաև այն բոլոր ժամանակակից աղանդներին, որոնք չնայած իրենց քրիստոնյա են համարում, բայց ամեն կերպ այպանում են անձամբ Քրիստոսի առաքյալների հիմնած, սրբերի արյունով ոռոգված Հայոց եկեղեցին։ Այստեղ հարկ է մի փոքր բացատրություն տալ «աղանդավոր» բառի բուն էությանը, քանզի, ըստ Մալխասյանցի բացատրական բառարանի, աղանդավոր է համարվում նա, ում կրոնական ուսուցումը, կամ վարդապետությունը խոտորվում է եկեղեցու մեջ ընդունված վարդապետությունից կամ դավանությունից։ Օրինակ, հնում արիոսականներն ու նեստորականները և այլք, իսկ ազգային ծիրի առումով, աղանդավոր են համարվում նրանք, որոնց ուսմունքը օտար է տվյալ երկրում ընդունված կրոնին, մեր դեպքում` հայոց առաքելական եկեղեցուն։ Բայց, ի տարբերություն «սովորական» աղանդավորների, որոնք այս կամ այն կերպ հավատում և դավանում են սուրբ Երրորդությանը՝ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, Եհովայի վկաներին, ըստ իս, աղանդավոր համարելը մեծ պատիվ է նրանց համար, քանզի նրանք Աստծո Որդուն որպես ճշմարիտ Աստված չեն համարում, այլ արարված, իսկ Սուրբ Հոգի Աստծուն ընդամենը կոչում են Աստծո զորություն, այսինքն` նրանց քրիստոնեական աղանդ համարելը ճիշտ չէ։ Նույնը կարելի է ասել նաև մորմոնների մասին, որոնք նույնպես տարածված են Հայաստանում սրանք էլ Սուրբ Գրքից՝ Աստվածաշնչից, առավել առաջնակարգ են համարում իրենց հիմնադիր Ջոզեֆ Սմիթի «Մորմոնի գիրքը» և իրենց էլ կոչում են «Վերջին օրերի սրբեր» ահա այսպիսիներին պետք է դասել հերետիկոսների կամ հերձվածողների շարքին, քանի որ, ըստ նույն Մալխասյանցի բացատրության, հերետիկոս են համարվում նրանք, ովքեր եկեղեցու ընդունած դավանությանը հակառակ դավանություն են ընդունում և քարոզում, քանզի, ըստ եհովաջիների, մեռելների հարություն չկա, իսկ մորմոնականների թույլտվությամբ իրենք կարող են մի քանի կին ունենալ, որպեսզի «Վերջին օրերի սրբերի» պակաս չունենան։ Բոլոր աղանդավորներին բնորոշ մոլորությունը Տիրոջ փրկարար խաչի զորությունը, սուրբ Տիրամոր կուսությունը և սրբերի բարեխոսությունը մերժելն է։ Սրանք բոլորը դարերում չարի սերմանած մոլորության դառը պտուղներն են, որոնք այս վերջին ժամանակներում «պտղաբերել» և փուշ ու տատասկ են աճեցրել, որոնք շատ երկրներում նույնիսկ ազգային ինքնությանն են սպառնում։
Սուրբ Կիպրիանոս եպիսկոպոսն իր միտքը շարունակում է, զգուշացնելով «Աստծու նվիրապետությանը հակառակ գործողը Աստծու հայեցողությամբ պատժվում է անխոհեմ հանդգնության համար»։ Եվ ժամանակակից մարդկային սերնդի աղանդավորներն ու հերձվածող հերետիկոսները, խոտորվելով Աստծո նախանշած առաքելահիմն եկեղեցու դավանաբանական ծիրից, ամեն մեկն իր «ճշմարտությունն» է հրամցնում, որի բուն հետևանքն էլ այս աշխարհի ներկայիս վիճակն է իր բոլոր պառակտումներով, փորձություններով ու բազմաթիվ աղետներով հանդերձ, քանզի մարդկությունը հենց իր անմիտ հանդգնության հետևանքն է կրում։ Բայց եթե լավ մտածենք, ապա Աստծո զարմանալի երկայնամտությունը կտեսնենք այս ամենում, որովհետև ինչպես հիվանդություններն են ուղեկցվում ցավերով, որպեսզի մարդը փնտրի բուն պատճառն ու բժշկվի, այնպես էլ մեր Արարիչ Տերն է Իր Ահեղ Դատաստանից առաջ նեղություններով ու արհավիրքներով բացահայտում մարդկության մեղքը, որ սթափվեն ու դարձի գան կործանում տանող վիճակից, ու սիրող Հոր նման Ինքն էլ բժշկության սպեղանի է առաջարկում և Հիսուս Քրիստոսի առաջին քարոզությունը` «Ապաշխարեցե՛ք, որովհետև երկնքի արքայությունը մոտեցել է», այսօր ուղղված է նաև մեզ՝ աշխարհին ընձեռված վերջին օրերին ապրողներիս: Իսկ եթե այդպես էլ մարդկությունը մնա անզիղջ ու քարացած խղճով, ապա, ըստ Տիրոջ խոսքի, հրով պետք է մաքրվի, ինչպես առաջին մեղավոր աշխարհը ջրով ով ականջ ունի, կլսի, թե ինչ է ասում Տերը:
Բայց Աստծո կամքը ճշմարտապես փնտրողները թող չվախենան մոտալուտ փորձությունների ուժգնությունից ու չհուսահատվեն, քանզի նույն առաքյալը գրել է նաև «Ամեն բան բարու գործակից է լինում նրանց համար, ովքեր սիրում են Աստծուն» (Հռոմեացիներին, 828), քանզի ազնիվ ոսկին ու արծաթը կրակով միայն զտվում ու մաքրվում են, ոչ թե ոչնչանում։
Եվ դարձյալ «Աստված հավատարիմ է, ձեզ պիտի չթողնի, որ ձեր կարողություններից ավելի փորձվեք, այլ հետը ազատության միջոց էլ պետք է տա, որպեսզի կարողանաք համբերել» (Ա Կորնթ 1013):
Այս հուսադրող խոսքերը մեզ զորացնում են հույսով, թե, ինչ էլ անի Նեռը, միևնույն է, Տերն ի զորու է ամեն չարիք բարիքի փոխելու Իրեն սիրողների համար:
Բացատրեմ միտքս ասենք, ճշմարիտ քրիստոնյային պարտադրում են կրել Նեռի կնիքը, այլապես նրան կզրկեն նույնիսկ հաց գնելուց: Դրանով իսկ նա հայտնվում է առաջին դարերի քրիստոնյաների շարքում, որոնք հեթանոսական աշխարհին հաղթեցին իրենց կենդանի հավատով և մինչ ի մահ հավատարիմ մնալով Տիրոջը՝ ստացան փառքի հաղթական պսակն ու դարձան Աստծո երանելի սրբեր:
Ի՞նչ է, կարծում եք, նրանք ուրիշ Հոգի՞ էին կրում, քան մենք։ Իհարկե` ո՛չ, քանզի Սուրբ Հոգին մկրտության Ավազանով ու Դրոշմով տրվում է ամենքին: Պարզապես վերջին ժամանակների քրիստոնյաներս խիստ տկարացել ենք հավատքի մեջ, դառնալով ավելի նյութապաշտ, քան աստվածապաշտ, և այդ պատճառով մեծապես պակասել է մեր բոլորի սերը Աստծո հանդեպ: Չկա այլևս մեր քաջ նախնիների արիացնող ու պարսից փղերի դեմ ելնող հաղթական ոգին, այդ պատճառով, գալիքի ահից տագնապած, խուճապահար ենք եղել աղվես տեսած հավերի նման:
Լավ, հիմա ի՞նչ անենք, կհարցնեն ոմանք: Պատասխանեմ ավետարանական մի դրվագով երբ առաքյալները ծովով նավարկելիս փոթորկի հանդիպեցին, ամեն ջանք թափեցին, բայց իզուր նավակը սուզվելու աստիճան ջրով լցվեց: Այդ ժամանակ նրանք արթնացրին նավակում քնած Հիսուսին, որը հրամայեց հողմին ու ծովին, և իսկույն ամեն բան խաղաղվեց: Այսինքն, այս աշխարհը ալեկոծող հոգեկործան արհավիրքները նրանից են, որ մարդիկ վաղուց մոռացել են, թե Երկնքում Աստված կա ու դատաստանով պատասխան ունեն տալու իրենց Արարչին: Բայց հիմա էլ դեռ ուշ չէ, ու յուրաքանչյուր ոք, եթե սթափվի, մեղա գա ու ապաշխարի, Տիրոջից օգնություն խնդրի և բարի գործերով հարստանա, ապա պիտի փրկվի գալիք փոթորիկներից և անկորուստ հասնի երկնային խաղաղ նավահանգիստ:
ՈՒ նման պատերազմներում փորձառու և հաղթանակած մեր սուրբ հայրերը սովորեցրել են ինչպես երկար ու դժվարին, զանազան վտանգներով լեցուն ճանապարհից առաջ հարկավոր են համապատասխան հագուստ, ուտելիք և զենքեր, այդպես էլ հոգևոր այս ճակատամարտից առաջ մեզ պետք է լավագույն պատրաստություն: Եվ այդ սպասվող փորձություններից հաղթանակած դուրս գալու համար մեզ անհրաժեշտ են
ա) Հագուստ, ինչը մեր չար ու մեղսահարույց գործերից հրաժարվելու և ստությունը մերժելու խորհուրդն է, որպեսզի Քրիստոսի արդարությունը հագնենք ինչպես անխոցելի զրահ։
բ) ՈՒտելիք։ Ինչը զղջումով, մեղքերի խոստովանությամբ և միմյանց ներելով, հաճախակի Քրիստոսի Մարմնի և Արյան Սուրբ Հաղորդությամբ զորանալն է։
գ) Զենքեր։ Ինչը Աստծո Խոսքը յուրացնելն ու հավատքով գործադրելն է, որը միակ հարձակողական զենքն է չարի դեմ: Դրա հետ մեկտեղ չմոռանանք նաև Աստծո փրկության սաղավարտը դնել, առանց որի չարի ամեն մի հարված կարող է մեզ համար մահացու լինել այսինքն՝ եթե քրիստոնյան չունի մահվանից հետո մեռելներից հարության հույս, ապա նա ամեն գնով կկառչի այս անցողիկ կյանքից և նյութական նեղությունների ժամանակ, մարմինն ապրեցնելու համար, կարող է հոգին էլ գրավ դնել ու այդպիսով կորցնել խոստացված հավիտենական կյանքը:
Եվ դարձյալ ինչքան հնարավոր է, ավելացնենք մեր աղոթքի պահերը, քանզի հրաման ունենք Տիրոջից «Արթո՛ւն կացեք, այսուհետև, ամեն ժամ աղո՛թք արեք, որպեսզի կարողանաք զերծ մնալ այն ամենից, որ լինելու է, որ արժանի լինեք կանգնելու Մարդու Որդու առաջ», քանի որ աղոթքն է ամենից առավել զորացնում հոգին: Ժամանակ հատկացնենք Աստծո Խոսքը մանավանդ սաղմոսները ընթերցելուն, որովհետև նեղությունների ժամանակ դա ամենափորձված զենքն է բոլոր տեսակի հարձակումների ու չարի խորամանկ հնարքների դեմ:
Մի վերջին հորդոր ևս երբե՛ք, ոչ մի առիթով բաց մի թողեք կիրակնօրյա պատարագներին մասնակցելը և խոստովանությամբ Սուրբ Հաղորդություն ընդունելը, ու եթե հնարավոր է` ընտանիքով, որովհետև այդ Սուրբ ու Երկնային խորհուրդը զորացնում և արիացնում է մարդու հոգին, հաղթություն տալով ամեն հնարավոր փորձության դեպքում:
Կարևոր հիշեցում եթե դուք կամ ձեր երեխաները դեռևս մկրտված չէք, ապա իմացե՛ք, Նեռի խորհուրդը արդեն իսկ գործում է ձեզ վրա, որովհետև Սուրբ Մյուռոնով Խաչի Աստվածային կնիքը չունեք: Իմաստուն եղե՛ք ու առանց հապաղելու գնացե՛ք եկեղեցի, մկրտվեցե՛ք և ազատվե՛ք չարի կապանքներից: ՈՒ լավ հիշենք՝ վաղվա օրվա տերը մենք չենք:
Եվ որպես ամենօրյա անհրաժեշտ աղոթք, խորհուրդ ենք տալիս հաճախակի աղոթել այս զորավոր ու պահպանիչ աղոթքը, խնդրելով մեր Սուրբ Տիրամոր մեծ ու անկասելի բարեխոսությունը
«Քո առջև ենք ընկնում, սուրբ Աստվածածին, և աղաչում անարատ կույսիդ` բարեխոսիր մեր անձերի համար և աղաչի՜ր միածին որդուդ` փրկել մեզ գալիք փորձություններից և բոլոր վտանգներից այժմ և մեր մահվան ժամին ամեն»:
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3428

Մեկնաբանություններ