-
09.02.2015|
13:41
Սիրիայում և Իրաքում տեղի ունեցող դեպքերը տարածաշրջանի գործերի մեջ կոպիտ և անպատասխանատու միջամտության և երկակի չափանիշների կիրառման հետևանք են՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
-
09.02.2015|
13:41
ՆԱՏՕ-ի յուրաքանչյուր երկիր պետք է ինքնուրույն որոշի՝ ՈՒկրաինային զենք տրամադրի, թե ոչ, հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
-
09.02.2015|
13:40
Հիմնադիր խորհրդարանի հայտարարություն է տարածել 2015 թ. հունվարի 31-ի Բերձորի մոտակայքում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ. «2015 թ. հունվարի 31-ին Բերձորում տեղի ունեցած ոճրագործությունը երևանյան ռեժիմի և նրա ստեփանակերտյան մասնաճյուղի կողմից նախապես մշակված լայնածավալ ահաբեկչական պլանի առաջին ակտիվ գործողությունն էր:
-
09.02.2015|
13:38
ՀՀ արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը Թվիթերի իր էջում հակադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Մյունխենի անվտանգության կոնֆերանսում արած հայտարարություններին։
-
09.02.2015|
11:17
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը խստորեն դատապարտում է «Կասեցում» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արտակ Խաչատրյանի առևանգումն ու նրա նկատմամբ իրականացված բռնությունը:
-
09.02.2015|
11:17
Կիպրոսը Ռուսաստանին կառաջարկի իր տարածքում տեղակայել ռուսական ավիացիոն և ռազմածովային բազաները՝ տեղական թերթերից մեկին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը:
-
09.02.2015|
11:15
ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը Մյունխենի անվտանգության համաժողովում հայտարարել է, որ քանի դեռ ՈՒկրաինան քայլում է Եվրոպայի ուղղությամբ, միջազգային հանրությունը պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի նկատմամբ` ՈՒկրաինայի հանդեպ իրավունքի եվրոպական հիմնարար նորմերի խախտման համար:
-
09.02.2015|
11:14
ԲՀԿ քաղաքական խորհուրդը «Կասեցում» շարժման ակտիվիստ, ԲՀԿ անդամ Արտակ Խաչատրյանի առևանգման և ծեծի վերաբերյալ հայտարարել է.
-
09.02.2015|
11:12
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վստահեցրել է, որ Մինսկում ՈՒկրաինայի հարցով «նորմանդական ձևաչափով» հանդիպումը չորեքշաբթի կկազմակերպվի հավուր պատշաճի` «մեր ընդհանուր տանը հանգստության հասնելու համար»:
-
09.02.2015|
11:11
«Գազպրոմը» պատրաստ է «Թուրքական հոսքով» տարեկան 47 մլրդ խորանարդ գազ մատակարարել Եվրոպա և առաջին խողովակաշարի կառուցումն ավարտել 2016-ի դեկտեմբերին՝ ասել է «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը` Թուրքիա կատարած այցի ավարտին: