Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 
  • Վ. Սպիվակով. «Այն երեխաները, ովքեր զբաղվում են երաժշտությամբ, բոլորովին այլ են»

    Վ. Սպիվակով. «Այն երեխաները, ովքեր զբաղվում են երաժշտությամբ, բոլորովին այլ են»

    24.10.2013| 17:00
    Աշխարհահռչակ ջութակահար, դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Վլադիմիր Սպիվակովն օրերս հանդես եկավ նոտաների ուսուցումը դպրոցական ծրագրում ներառելու առաջարկով։ Մաեստրոյից հետաքրքրվեցինք՝ ո՞րն է այդ առաջարկի նպատակը. երաժշտությունը մարդուն ավելի լա՞վն է դարձնում։ «Իհարկե, անկասկած։ Երաժշտությունը ճշմարտության մի մասնիկն է, որը չի արտահայտվում բառերով, բայց այն անցնում է գիտակցության ոլորտից դեպի զգացմունքներ, դեպի սիրտ, ինչը մարդուն խիստ անհրաժեշտ է։ Բացի այդ, այն երեխաները, ովքեր զբաղվում են երաժշտությամբ, բոլորովին այլ են։ Եթե նայեք ցանկացած գործիք նվագող երեխայի դեմքին, ապա այն ոչ թե ինչ-որ անկյունում արված ակնթարթային լուսանկարներից նայող դեմք է, մտածող հայացք»,- մեզ հետ զրույցում ասաց Վլադիմիր Սպիվակովը։ Ըստ նրա՝ երաժշտության մեջ հսկայական բարոյական բաղկացուցիչ կա։
  • «Գրողները և մյուս ստեղծագործողները ԽՍՀՄ տարիներին ամենաապահով հանրային խավն էին»

    «Գրողները և մյուս ստեղծագործողները ԽՍՀՄ տարիներին ամենաապահով հանրային խավն էին»

    24.10.2013| 16:45
    «Հովիկ Հովեյանն ինձ շնորհավորեց անմիջապես, ինչը բարձր եմ գնահատում, Դավիթ Սարգսյանն ու Ռոմիկ Սարդարյանը բեմ բարձրացան և շնորհավորեցին ինձ՝ բաժակ բարձրացնելով։ Համագումարի ժամանակ եղան կառուցողական ելույթներ, սակայն որոշակի պահից որոշ ընկերներ, որոնք տարիներ շարունակ գրողների միությունում չեն էլ եղել, դահլիճի կենտրոնում տեղ գրավելով, հարբած փորձում էին խանգարել համագումարի աշխատանքը։ Պետք է հստակեցնել, որ գրողների միության աշխատանքը մի բան է, գրողների կամավոր միությունը՝ մի այլ բան։ Այսօր հրաշալի գրողներ ունենք, ովքեր նաև թարգմանվում են, ներկայանում աշխարհին։ Կան բազմաթիվ ծրագրեր, որոնք պիտի իրագործենք, աշխատանք լրատվամիջոցների հետ, հեռուստատեսությամբ և ռադիոյով գրական ընթերցումներ, գրողների ներկայացում ընթերցողական լսարանին, այլ կերպ ասած, չենք պարփակվելու «Գրական թերթի» տարածքով»,- «Իրատես de facto» ակումբում ասաց ՀԳՄ նորընտիր նախագահ ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆԸ։
  • Երևանում մեկնարկել է Եվրոպայի համալսարանական սպորտի ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստը

    Երևանում մեկնարկել է Եվրոպայի համալսարանական սպորտի ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստը

    24.10.2013| 16:26
    Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի և Եվրոպայի համալսարանական սպրոտի ասոցիացիայի սերտ համագործակցության արդյունքում հոկտեմբերի 24-25-ին Երևանում տեղի է ունենում Եվրոպայի համալսարանական սպորտի ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստը։
  • Լիսկան՝ կրկին ուշադրության կիզակետում

    Լիսկան՝ կրկին ուշադրության կիզակետում

    24.10.2013| 16:22
    Թվում էր, թե Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի՝ հայտնի Լիսկայի առանձնատան մոտ սպանված Ավետիք Բուդաղյանի սպանությունը կոծկած ՀՀ զինդատախազ Գևորգ Կոստանյանին ԱԺ մեծամասնության և ընդդիմության ստվար հատվածի ձեռամբ Գլխավոր դատախազ նշանակելուց հետո Լիսկան պիտի մոռացվեր առժամանակ: Բայց՝ ոչ:
  • Վարուժան Ոսկանյանը ներկայանում է նոր գրքով

    Վարուժան Ոսկանյանը ներկայանում է նոր գրքով

    24.10.2013| 16:18
    Լույս է տեսել ռումինահայ գրող, պետական-քաղաքական գործիչ Վարուժան Ոսկանյանի «Հարյուր տերև և այլ պատմվածքներ» ժողովածուն: Այս մասին մեզ տեղեկացրեց գրող, թարգմանիչ Վառլեն Ալեքսանյանը: 440-էջանոց գիրքը գրված է ռումիներեն: Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն:
  • Արագ զարգացող աշխարհում դանդաղ քայլելը վնաս է

    Արագ զարգացող աշխարհում դանդաղ քայլելը վնաս է

    24.10.2013| 16:12
    Վարչապետ Տիգրան Սարգսյանը սկզբից մինչև վերջ համակ ուշադրությամբ լսեց ՌԴ ԳԱ փիլիսոփայության ինստիտուտի փոխտնօրեն, «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի խորհրդական Պյոտր Շչեդրովիցկու զեկույցը և ոչ միայն լսեց, այլև առաջինը հարցեր ուղղեց նրան։
  • Ժիրինովսկին գիտի Բիրյուլևոյում անկարգությունների պատվիրատուի անունը

    Ժիրինովսկին գիտի Բիրյուլևոյում անկարգությունների պատվիրատուի անունը

    24.10.2013| 15:48
    Մոսկվայի Բիրյուլևոյի շրջանում տեղի ունեցած անկարգությունները շահադիտական բնույթ են կրում և պատվիրված են: Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել ԼԴԿ առաջնորդ Ժիրինովսկին` Պետդումայի ամբիոնից: Նա տեղի ունեցած սադրանքի մասնակցության մեջ մեղադրել է «էթնիկ հանցավոր խմբավորումներին» և «ռուս բանդիտներին»:
  • Կլուծվի՞ Սարի թաղի տրանսպորտի հարցը

    Կլուծվի՞ Սարի թաղի տրանսպորտի հարցը

    24.10.2013| 15:36
    Սարի թաղի բնակիչները տևական ժամանակ է պայքարում են թաղամասում տրանսպորտային նորմալ սպասարկում և միջոց ունենալու համար: Մինչ օրս նրանց պայքարը սահմանափակվում էր միայն թիվ 9 և 21 համարի ավտոբուսների վարորդների հետ կռիվ տալով: Վերջապես նրանք սիրտ են արել բարձրաձայնելու իրենց գանգատների մասին «վերին ատյաններում» և նամակ են հղել «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանին: Նամակում վեր հանված խնդիրները հիմնականում վերաբերվում էին տրանսպորտային հարցերին, մայթերի անբարեկարգ վիճակին, թաղամասի մուտքի ծանրաբեռնված խաչմերուկին, որը վտանգավոր է հետիոտնի անցուդարձի համար:
  • «ԱՄՆ-ը ինչ-որ գաղտնի մտադրություններով Հայաստանում հողակտորներ է գնում»

    «ԱՄՆ-ը ինչ-որ գաղտնի մտադրություններով Հայաստանում հողակտորներ է գնում»

    24.10.2013| 14:56
    Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում Քայքայիչ աղանդներից տուժածների վերականգնողական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր ԱՄԱՐՅԱՆՆ ասաց, որ ԱՄՆ-ում Հայ ավետարանչական ընկերակցությունը Հայաստանում գրանցված է ոչ թե որպես բարեգործական կազմակերպություն այլ կրոնական, և ինքն այս պահին ունի համապատասխան փաստաթղթեր, որոնք ապացուցում են, որ այդ կազմակերպության անդամների անուններով ԱՄՆ-ը Հայաստանում գնում է հողատարածքներ, ինչը հակասում է գործող օրենքին:
  • Հայրիկյանը դեռ սրիկաներ է փնտրում

    Հայրիկյանը դեռ սրիկաներ է փնտրում

    24.10.2013| 14:53
    «Հստակ յայտարարել եմ` նա, ով ասում է կամ ասում էր, որ յունուարի 31-ին իմ վրայ կրակոց չի եղել, նա սրիկայ է», -գրել է Պարույր Հայրիկյանը իր ֆեյսբուքյան էջում: Ըստ ժամանակացույցի, այն տեղադրվել է Հայրիկյանի երեկվա ասուլիսից հետո, երբ նա հայտարարել է, թե երեք օրից մեկնում է արտասահման բուժզննման և երեք օրից էլ վերադառնալու է: