Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հանդիպում են անցկացնում Կրեմլում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։ Երկու երկրների ղեկավարները քննարկելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման և տարածաշրջանային արդի խնդիրներին առնչվող առանցքային հարցեր ։ Ընթացիկ բանակցությունները տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության ավարտի ֆոնին։                
 

Զրույց «Եհովայի վկա» երիտասարդների հետ

Զրույց «Եհովայի վկա» երիտասարդների հետ
19.04.2022 | 17:58

ՍՈՒՐԲ ԳԻՐՔԸ ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ


Փոքր ժողովրդի համար որքան քիչ ներքին բաժանումներ կուսակցությունների ու աղանդների միջև, այնքան առողջ միաբանություն է կայանում և զորավորում այդ ժողովրդին: Բնականաբար, բանակն աշխարհի մեծ թոհ ու բոհերի մեջ փոքր ժողովրդի գոյատևման անհրաժեշտ հենակետն է, երբ առաջնային ենք դիտում խելքն ու իմաստությունը: ՈՒստի և անառողջ ու վտանգավոր է, երբ աղանդներից Եհովայի վկաները բանակում ծառայելու, հայրենյայց հակառակորդի դեմ զենք չվերցնելու մասին անկումային իրենց տրամադրությունները հոգեբանորեն վարակի աղբյուր են դարձնում:

Օրենքն այս առումով, ըստ եվրոպական կեղծ քաղաքակրթության, ասես անզոր է դարձել, որ ինքդ քո տան հարցերը լուծես ըստ քո առաքելական եկեղեցու: Սակայն մեկ եղանակ էլ կա` ուղղամիտ քարոզչությունը, երբ, ըստ Սուրբ Գրքի, զրուցում ես հենց այդ աղանդի երիտասարդության հետ: Ամենևին չի բացառվում, որ հետևելով առողջ տրամաբանությանն ու եղած ակնհայտ վկայություններին, նրանց մեջ լսողներ կլինեն ու կընտրեն Աստծո բարին, մտածելով ոչ թե ըստ աղանդի կեղծավորության, այլ ըստ աստվածաշնչյան ճշմարտության, որով է առաջնորդվել ու առաջնորդվում մեր մայր առաքելական սուրբ եկեղեցին:
Եկեք գրվածքն անխարդախորեն միասին վերհիշենք: Երբ Հովհաննես Մկրտչին զինվորները մոտեցան և հարցրին, թե իրենք ինչ անեն ապաշխարության համար, Հովհաննեսը նրանց մի՞թե ասաց, թե ձեր զենքերը շպրտեք կամ զինծառայությունից խուսափեք, կամ ձեր հրամանատարներին մի՛ լսեք, այլ ճշմարտությամբ հետևյալն ասաց. «Մարդկանց վրա մի՛ բռնացեք, մի՛ թալանեք նրանց և ձեր աշխատավարձը բավարար համարեցեք» (Ղուկաս, 3-14): Այսինքն թե՝ գնացեք, շարունակեք ձեր զենքով ծառայել, սակայն առավել պարկեշտորեն ապրելով զինվորական ձեր աշխատավարձի սահմաններում, առանց թալանների: Արդյո՞ք դուք վարվում եք Աստծո մարգարեի խոսքի համաձայն: Հրաժարվելով զինծառայությունից, բնականաբար, ըստ Աստծո մարգարեի չեք ապրում: Սակայն եթե Հովհաննեսին մարգարե ընդունեիք, արդյո՞ք չէիք հաստատի, թե զինծառայությունից հրաժարվել կամ խուսափել Աստվածաշնչով չկա և չի եղել: Եվ նույնպես, խնդրեմ, Ավետարանից հիշե՛ք, որ երբ հարյուրապետը խնդրանքով դիմեց Հիսուսին, թե` ձեռքիս տակ ունեմ զինվորներ, մեկին ասում եմ` գնա և գնում է, մյուսին ասում եմ`արի և գալիս է... ինքդ էլ նույն կերպ հրամայիր, և երեխաս տանը կբժշկվի: Տերը նրան երբևէ չասաց` ի՞նչ զինվորություն, ի՞նչ բան, այլ ահա` գովեց հարյուրապետին, դրանով իսկ հավաստելով և արդարացնելով նաև նրա զինվորական պաշտոնի արդարությունը (Մատթեոս, 8, 5-13), (Ղուկաս 7, Հովհ., 4):

Նույնպես և, պարտավորություն պիտի համարեք հիշել, որ (դավանության, ազգության) պահպանման համար Հիսուսն այլ մի հնար չունեցողներին ինքը պատվիրեց զենք վերցնել, և այդ զենքը պատվիրեց գնել՝ վերջին պատշաճ հագուստներն անգամ վաճառելով, քանի որ, և բնականաբար, Աստծո տված կյանքի պահպանությունն ավելին է, քան լավ հագուստ ունենալը: Մեջբերենք այդ հատվածը. «Եվ նրանց ասաց. Երբ ուղարկեցի ձեզ առանց քսակի և մախաղի և առանց կոշիկների, մի՞թե որևէ բանի կարոտ մնացիք: Եվ նրանք ասացին` և ոչ մի բանի: Ապա ասաց. Իսկ այժմ` ով որ քսակ ունի, թող վերցնի այն, նույնպես և մախաղ, իսկ ով որ չունի, թող վաճառի իր շորերն անգամ և իր համար սուր գնի: Եվ նրանք ասացին. Տե՛ր, ահավասիկ այստեղ երկու սուր կա»: (Ղուկաս, 22, 35-38): Այս հատվածից հասկանում ենք, որ պահեր կան քրիստոնյայի կյանքում, երբ մարդն արդեն հասակ է առել և մտել աշխարհ, միաբանությամբ ինքնապաշտպանության համար, ինչպես վերևի օրինակում, երբեմն հարկադրված է լինելու զենք վերցնել, քանի որ չար է աշխարհը, և երբեմն, երբ հարկ է, պատերազմով քո դավանանքն ու Հայրենին պահպանես: Այդ նկատի ունի Հիսուս: Ձեզ մոլորեցրած ղեկավարներն ամենևին չեն ամաչում օրինակներ և վկայություններ բերել Հին կտակարանից, որպես թե ամուր վստահելիորեն սիրում և պահում են օրենքը, բայց ճշմարտության լույսի տակ, երբ քննեք, կտեսնեք, որ խաբել ու խաբում են ձեզ:

Որովհետև Հին կտակարանի օրենքը, Նորը նույնպես (երբ հարկը կա)՝ հավատն ու զենքով հավատացյալի պաշտպանությունն անքակտելի են դիտում, երբ մարդն իր տկարության պատճառով՝ միայն աղոթքով և պահքով անկարող է լինում պահպանել ինքն իրեն, մերձավորներին և հայրենին: Նման հավատի զորավարներ էին մեր ազգի մեջ Վարդան զորավարը, Սմբատ Սպարապետը, Անդրանիկն ու Նժդեհը և էլի շատեր:
Հին կտակարանից հիշենք. Դավիթ մարգարե՞ն զենք չէր կրում, որին Հիսուսը մոր կողմից հայր անվանեց, երբ Դավթի զենքի հմուտ գործածությամբ ենք ուրախանում այսօր նաև քրիստոնյաներս էլ, երբ դեռևս մի պատանի, Աստծո զորությամբ՝ պարսատիկի քարն այնպես արձակեց, որ քարը խրվեց իր Աստծուն հայհոյող հսկա Գողիաթի ճակատի ճիշտ մեջտեղում և նրան տապալեց գետնին (Ա. Թագավորների, ԺԷ, 31-50): Մի՛ եղեք այդքան հիմարներ և ոչ էլ այդքան դդմագլուխներ, որ թույլ տաք ձեզ խաբեն: Հիշեցեք, որ հայի զարմ եք, որ ոսկեղենիկ աստվածաբանություն ունի և Աստծո զորությամբ պատերազմներում տարած բազմաթիվ հաղթանակներ: Եվ նաև ինքներդ ձեզ մի խաբեք, թե այս ամենը կարդում ու իբր չեք հասկանում: Դատավորներից Սամսոնը մի՞թե սատանայի և ո՛չ Աստծո զորությամբ էր, որ միայնակ հալածում էր թշնամու բանակներ: Իհարկե՝ ամենահաղթ Աստծո զորությամբ լցված էր անում: Մի՞թե անհավատներին և ոչ իրեն հավատարմող ժողովրդին Աստված նախախնամության հետևյալ ոսկին տվեց. «Եթե իմ պատվիրանները պահեք և դրանք գործի դնեք... ես կվերցնեմ երկրից չար գազաններին և ձեր երկրի միջով սուր չի անցնի, ձեր թշնամիներին կհալածեք և ձեզանից հինգը հարյուրին պիտի հալածի և ձեզանից հարյուրը` տասը հազարին և նրանք սրով պիտի ընկնեն ձեր առաջ... և ձեզ վրա պիտի նայեմ և ձեզ աճեցնեմ ու շատացնեմ և իմ ուխտը ձեզ հետ պիտի հաստատեմ: Եվ ես իմ խորանը ձեր մեջ պիտի դնեմ և իմ Հոգին ձեզանից էլ չի զզվի և ձեր մեջ պիտի շրջեմ և ձեզ համար Աստված պիտի լինեմ և դուք ինձ համար` ժողովուրդ...»: (Ղևտացի, 26, 3-12): Եվ վերոհիշյալ խոսքերը մի՞թե կարդում եք և չե՛ք հասկանում, թե «ձեզանից հինգը (ձեր թշնամիներից) հարյուրին պիտի հալածի և ձեզանից հարյուրը` տասը հազարին և նրանք ձեր սրով պիտի ընկնեն ձեր առաջ, եթե... պատվիրան պահեք»: Այնքան պարզ են այս խոսքերը, որ մարդ դիտմամբ սուտ պիտի վկայի, թե չհասկացավ: Ինչո՞ւ ձեր հոգին կորցնեք սուտ վկայությամբ, որով նաև պատվիրանանարգություն արած կլինեք: Ձերոնք բազում պատվիրաններ չեն պահում, և դրանք եղծում են, ուստի վախենում են, որ ոչ թե իրենք, այլ իրենց թշնամին իրենց սրով կհալածի և դրա համար էլ ծռում են խոսքն Աստծո, իրենց եղծ վարքերից դրդված: Ծռում և դրանով ծռում են նաև ձեզ: Իսկ խոստումն Աստվածային է, որ պատվիրանապահությամբ` քո հավատի և հայրենյաց դեմ ելած անօրեններին հալածելու և նրանց սրատելու մասին է: ՈՒստի ձեր աստվածը Աստվածաշնչից դուրս, սարքովի և սուտ աստված է դուրս գալիս և ոչ թե Ճշմարիտը: Իսկ Ճշմարիտը, գրված է, անփոփոխ է հավիտյան:
Մի անգամ մորմոն մի պաշտոնյայի հարցրի` Դուք ևս մեր առաքելական եկեղեցուց հեռացել եք, շեղվել, սակայն ինչպե՞ս եք վերաբերվում զինվորությունից հրաժարվողներին: Հարցիս այսպես պատասխանեց. «Մենք նրանց զրկում ենք ընդհանուր օգնություններից, աչքի տակ ենք առնում և չենք հարգում, քանի որ Աստվածաշնչին դեմ է զինծառայությունից խուսափելը»:


Մաղթենք մորմոններին Աստվածաշնչյան բազմաթիվ այլ պատվերներում էլ, ինչպես, օրինակ, բազմակնությունը (մորմո՞նս որն է, մանավանդ հայ մորմոն), լինել հետևողական, պահպանողական և հավատարիմ, ինչպես այդ մեկում են:
Հավի ճտե՞ր եք, ի՞նչ է, որ զենքը մերժում եք՝ ձեզ մորթելու եկած թշնամու առաջ գտնվելով: Մի՞թե այդքան հիմար կարելի է լինել: Անգամ գրված է, որ երկնքի հրեշտակներն էլ են զինավառ, քանի որ պատերազմ է գնում Չարի և Բարու միջև՝ թե՛ երկնքում և թե՛ երկրի վրա: Հիսուսը ծրագիր էր իրագործում՝ խաչելության ծրագիրը, որ Դուռ պիտի հանդիսանար մարդու փրկության համար, եթե ոչ, ողջ աշխարհի զորքերն էլ չէին կարող նրան հաղթել, ինչպես որ ընկնելու են Արմագեդոնում Նրա առաջ: Որովհետև ինքն իսկ երկնքի զորքերի մասին վկայում է ու ասում, հիշեք, խնդրեմ. «Կամ կարծո՞ւմ ես, թե չեմ կարող իմ Հորն աղաչել, որ նա հիմա ինձ համար այստեղ հասցնի հրեշտակների ավելի քան տասներկու գնդեր: Էլ ինչպե՞ս պիտի կատարվեին սուրբ գրքերում գրվածները, թե՝ այսպես պիտի լիներ»:


Եվ կամ հիշենք Տիրոջ ծնունդը, երբ երկնքի զորքերն իջան վար ու երևացին հովիվներին: (Ղուկաս, 2, 13-14): Եվ, ինչպես գրված է՝ Քրիստոսի անունով չպիտի գայթակղվել, թե նա զենք չկրեց: Խաչելությամբ Փրկիչը Նա է և ոչ կնոջից ծնված այլ որևէ մի մարդ, երբ բոլորս էլ մահկանացու արարածներ ենք, իսկ Նա Աստվածն է մեր մեջ, ինչպես որ գրված է. «Պիտի անվանվի` Էմմանուել, որ նշանակում է` Աստված է մեր ներսում» (Մատթեոս 1, 23): Աստծո ողջ Կամքը միայն Հիսուսը կատարեց, և մարդիկ՝ Նրա միջնորդությամբ են Տիրոջ Կամքը պահում: Իսկ մենք աղոթքում մի՞թե ամեն օր չենք խնդրում Աստծուն. «Թող Քո Կամքը լինի երկրի վրա՝ ինչպես որ երկնքում է»: Եվ երբ Նրա՝ Աստծո Կամքով երկինքն էլ է զինավառ և հրեշտակների պատերազմող գնդերով լեցուն, բնականաբար, նույն Աստծո Կամքի համաձայն՝ երկրում, Աստծո ժողովուրդը ևս՝ աղոթքի սրբապահության հետ մեկտեղ՝ երբ հարկ է՝ զենք ու զորքեր էլ պիտի ունենա՝ Ժողովրդին և սրբությունները պահպանելու համար: Հիշենք, հրեաները երբ սուրբ տաճարն էին կառուցում, քարտաշ ու պատշար (բոլոր կառուցողները) թշնամու վտանգի պատճառով զենք էին կրում: «Մի՛ սպանիր» պատվիրանը անմեղ տեղ մարդ չսպանելու մասին է և ոչ նրանց, ովքեր եկել են քեզ ու քո մերձավորներին ապականելու, պղծելու, անարդարորեն մորթոտելու, քեզ որպես ազգ ու եկեղեցի վերացնելու: Թվում է՝ այնքան դժվար չէ հասկանալ, որ «Մի՛ սպանիր» պատվիրան տվողն Ինքն էր հրամայում այս կամ այն աստվածահակառակ, պիղծ ու չար, ապականված ազգին իր առջևից ամբողջությամբ ոչնչացնել, այդ ոչնչացումը սրբագործում դիտելով և ոչ թե հանցապարտություն կամ մարդասպանություն: Եվ Աստված Ինքն իսկ՝ Իր զորությամբ և բազմաթիվ հրաշքներով բուն կոտորողն էր մարդկության պիղծ ու ապականված մասի: Այո՛, մի՛ սպանիր, սակայն մի՛ սպանիր մարդուն և ոչ թե մարդգազանին, որ եկել է քեզ ու քո ազգը իսպառ փչացնելու: Մի՞թե չեք հիշում, որ ըստ ավետարանական՝ «Չար մշակները» առակի, Քրիստոսն Ինքն էլ, երբ գա, մեծ սպանդով սպանելու է չար մշակներին, երբ արդար դատաստանն սկսի: Այդ բանն իսկ պարզորեն տեսնում ենք Հովհաննեսի «Հայտնության» գրքում ևս, երբ Փրկչի հրամանով հրեշտակները կոտորում են չար մշակներին:


Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 7680

Մեկնաբանություններ