-
17.06.2015|
08:28
ԵԽԽՎ ամառային նստաշրջանում (հունիսի 22-26) քննարկման կդրվի «Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության մասին» զեկույցը:
-
16.06.2015|
15:53
Սա խայտառակության խայտառակությունն է: Չափ ու սահմանն անցել է: Ո՞նց կարելի է մի պետության մեջ սա հանդուրժվի՝ տարեկան 2 մլն վարչական ակտ: Ինչի՞ համար, որ ասենք, մեկը մի հատ գիծ է տրորե՞լ:
-
16.06.2015|
15:22
ԱԺ-ն հունիսի 16-ին վավերացրել է ԵԱՏՄ-ին Ղրղզստանի անդամակցության մասին պայմանագիրը։ Կողմ է քվեարկել 91 պատգամավոր, դեմ՝ 4-ը («Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչներն ու Նիկոլ Փաշինյանը)։ Ձեռնպահ չի եղել:
-
16.06.2015|
15:22
Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից ազատված գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանը հաստատեց իր՝ ԼՂՀ ՊԲ հրամանատար նշանակվելու մասին լուրերը:
-
16.06.2015|
15:21
Թուրքական Cumhuriyet թերթի փոխանցմամբ՝ Իրաքն ու Սիրիան ԴԱԻՇ-ի զինյալներից մաքրելուն ուղղված կոալիցիոն ուժերի գործողության շրջանակներում կատարված առաջին քայլը Թել Աբյադի գրավումն է: Այժմ ԱՄՆ-ի գլխավորած դաշինքը մտադիր է հարվածն ուղղել դեպի հարավ՝ Ռաքքա:
-
16.06.2015|
15:20
Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը չի բացառում խորհրդարանական նոր ընտրությունների անցկացումը՝ փոխանցում է Milliyet-ը։
-
16.06.2015|
15:19
Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, որ Թուրքիան Ռուսաստանից ստացել է «Թուրքական հոսք» գազատարի ցամաքային հատվածի կառուցման կոորդինատները։
-
16.06.2015|
15:18
Եվրագոտու երկրների առաջնորդները պատրաստվում են հունական պարտքի հետ կապված իրավիճակի վատթարագույն զարգացմանը՝ հայտնում է գերմանական Süddeutsche Zeitung-ը՝ հղում անելով Բրյուսելի աղբյուրներին:
-
16.06.2015|
15:17
Ռուսաստանյան «Կոմերսանտը» հայտնում է, որ իրենց տվյալներով` Գյումրիում ռուսաստանցի զինվոր Իվան Նովիկովի սպանությունը կհետաքննի Ռուսաստանը: Գյումրու «Մայր Հայաստան» հուշարձանի մոտ ոչ միայն Նովիկովն է սպանվել, այլև՝ վիրավորվել է նրա զինակիցը:
-
16.06.2015|
15:16
Ռուսական էստրադայի սիրված երգչուհի Ժաննա Ֆրիսկեին կհուղարկավորեն Նիկոլո-Արխանգելսկի գերեզմանատանը: 40-ամյա Ֆրիսկեի հայրը` Վլադիմիր Ֆրիսկեն ասել է. «Նա 3 ամիս կոմայում է եղել, պարզապես մենք չէինք ասում»: