Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ո՛Չ ԻՐԵՆՔ ԵՆ ԶԲԱՂՎՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ, Ո՛Չ ԷԼ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ` ԻՐԵՆՑՈՎ

Ո՛Չ ԻՐԵՆՔ ԵՆ ԶԲԱՂՎՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ, Ո՛Չ ԷԼ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ` ԻՐԵՆՑՈՎ
06.12.2011 | 00:00

Նախ ամենահետաքրքիրի` քաղաքականության մասին։
Ավա՜ղ: «Ներվայիններն այս անգամ էլ լքեցին դահլիճը»: Լրագրողները հետաքրքրվեցին` ինչո՞վ բացատրել ՎՊ-ի ուշադրությունը Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի մարզերի նկատմամբ, երբ շուրջբոլորը ո՛չ ֆոլկլորի, և ո՛չ էլ քաղաքական զարգացումների պակաս չկա: Հետն էլ անվերջ խոսվում է այդ մարզերի մարզպետների փոփոխության մասին:
Լրատվամիջոցների սկանդալային սպասումներն այդպես էլ բավարարում «չստացան»: Ինչպես Արարատի մարզում, այս մարզում ևս բնականոն աշխատանքի հուն էր, Աստծունը` Աստծուն, Կեսարինը` կեսարին սկզբունքով: ՎՊ-ն իր գործին էր, ու ՎՊ նախագահն այս էլ որերորդ անգամ չզլացավ հատուկ չհասկացողներիս համար կրկնել` «ՎՊ չզբաղվել պոլիտիկա». «ՎՊ ծրագիրը հաստատվել է անցած տարվա նոյեմբերին` ԱԺ-ի կողմից. կառավարությունը և ԱԺ մեծամասնությունը կոալիցիոն են, այնպես որ, որևէ հարց լինել չի կարող: Եվ հետո` վայը եկել-տարել է ՎՊ-ին, եթե վերջինս ընկնի այս կամ այն հոսանքի տակ»:

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔՈՒՄ` ԳՐԵԹԵ «ԱՐՔՈՒՆԱԲԱՐ»
Ստացվում է, որ ՎՊ-ի այս անգամվա արտագնա նիստը պատմական էր: Չէ, առավել ստույգ` Գեղարքունիքի մարզն է որոշակիորեն դառնում պատմական:
Նախ, ի տարբերություն մնացյալ մարզերի, ՎՊ-ն այստեղ երկրորդ անգամ է «մտնում»: Հետո` սա առաջին մարզն է, որտեղից սկսվեց ՎՊ բարեփոխումների ուրույն բլոկը. ՎՊ-ն նիստերն սկսեց անցկացնել ոչ թե մայրաքաղաքի իր «կաբինետում» նստած, այլ մեկնեց արտագնա «աշխատանքի»` 2008-ի դեկտեմբերի 11-ին (ուղիղ երեք տարի առաջ)` հիմք դնելով արտագնա նիստերի պրակտիկային:
Սա բոլորը չէ. առաջին անգամ արտագնա այդ նիստին և դրան հաջորդած ասուլիսին մասնակցեցին ոչ միայն ԱԺ պատգամավորները, այլև մարզի բոլոր «ստուգված» համայնքապետերն ու գերատեսչությունների ղեկավարները, նաև ՀՀ նախարարներ, որ ցանկացած հարց տեղում պարզաբանվի, բացատրվի, որևէ տարընթերցման տեղիք չտա:
Ավելին, դա արվեց, որպեսզի լրագրողները հնարավորություն ունենան տեղում «բերման» ենթարկելու «մեղավոր-խախտավորներին»` իրենց հետաքրքրող հարցերը վերջիններիս ուղղելով` լրատվության բազմակողմանիությունն ապահովելու համար: Այսպիսի թափանցիկություն և արտագնայություն:
Բայց սա նույնպես բոլորը չէ. հանրապետության ամենախոշոր մարզերից մեկը` Գեղարքունիքը, 2008-ին առանձնացավ նաև նրանով, որ տեղի ունեցած արտագնա նիստի ընթացքում ուղիղ երեք գործ հենց «արտագնայից» ՎՊ-ն ուղարկեց դատախազություն (հիշում եք` դրանցից մեկը մանկատների սաներին բնակարաններով ապահովելու գործն էր, մյուսը Վարդենիսի քաղաքապետարանում կատարված ստուգումների արդյունքներն էին, երրորդը «Տեդաս» ընկերության գործն էր, որը համապատասխան գազիֆիկացումը չէր իրականացրել)։
Գեղարքունիքն այդ օրերին առանձնացավ նաև նրանով, որ ՎՊ նախագահը հայտարարեց ողջ հանրապետությունով մեկ գնումների գործընթացում լուրջ բացթողումների, դրանով իսկ` բարեփոխումների անհրաժեշտության և հրատապության մասին (ինչպես այսօր` թոշակների ու նպաստների ոլորտներում): Ինստիտուցիոնալ փոփոխություններից հետո գնումների պետական գործակալությունը քաղաքաշինության նախարարությունից «անցում» կատարեց էկոնոմիկայի նախարարություն:
Այսպիսով, ուրբաթ օրը նույն մարզում տեղի ունեցած երկրորդ արտագնա նիստում նախ հատկանշվեց` ՎՊ-ն այլևս շատ անցանկալի հյուր չէ ոչ միայն այն պատճառով, որ «չզբաղվել պոլիտիկա», այլև մարզի պատասխանատուներն արդեն և մասամբ գիտեն` ինչպես աշխատել` ՎՊ դագանակի տակ չհայտնվելու համար:
Անցնող երեք տարիներին բավականին բան իսկապես փոխվել է: Չէ՜, խախտումներ մեր չինովնիկները թույլ են տվել, թույլ են տալիս և թույլ են տալու: Աշխարհն էսպես եկել-էսպես գնալու է (ՎՊ-ն խնդիր չի դրել համաշխարհային գլոբալ կարգը փոխելու, բայց «մեկ մոմ» հաստատ վառում է):
Այսպիսով, հանրապետությունում, ինչպես և Գեղարքունիքի մարզում, վերջին շրջանում նախ խախտումների ծավալն է փոքրացել, և ապա` ՎՊ-ն դեռ մարզ չհասած, խախտումներն արդեն վերացված են լինում: Շատ արագ ու տեմպով:
Բայց դե ի՞նչ Գեղարքունիք, որ քիչ մը չհայտնվի օրենքի զգոն «շորշոփների» տակ: Արտագնա այս նիստի ընթացքում ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը տեղեկացրեց, որ կրթական օբյեկտներում շինարարություն իրականացնող «Օրբիս» ընկերությունը կարող է հայտնվել իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում, որովհետև կատարել է աղաղակող խախտումներ: Էս դեռ «ոչինչ». ընկերությունը «ցանկություն» չի հայտնել այդ վնասներն ու խախտումները վերականգնելու: Դե եթե` ոչ, «ապա` «ԱՊՊԱ»: Իմա` «եթե վեց միլիոնն ընկերությունը չվերականգնի, գործերը կուղարկվեն դատախազություն»:
Այսպիսով, նիստին հաջորդած մամլո ասուլիսում պարզ դարձավ, որ ՎՊ վերահսկողության արդյունքում հայտնաբերված 26,1 միլիոն դրամի խախտումները հենց քաղաքաշինության ոլորտին են առնչվում:
Կրթական ծրագրերում հայտնաբերվել է 7,2 մլն դրամի խախտում:
Առողջապահության ոլորտում` 21,7 մլն դրամի, որից 19,7 մլն-ը պետք է վերականգնվի։
Ինչպես ողջ հանրապետությունում, Գեղարքունիքում ևս մխիթարական չէ սոցիալական ծառայությունների վիճակը. հայտնաբերվել է 22,3 մլն դրամի խախտում բոլոր համայնքներում` Մարտունի, Գավառ, Վարդենիս, Սևան, Ճամբարակ. գումարները պետք է վերականգնվեն:
«Առաջարկել ենք ՀՀ կառավարությանը` ընդունել որոշում, որպեսզի այսուհետ ցանկացած ստուգող մարմնի հայտնաբերած խախտումները նպաստի համակարգին վերաբերող, հետ վերադարձնեն պետբյուջե տարածքային մարմինների ղեկավարները կամ աշխատակիցները, և այլևս որևէ նպաստառուից գումար հետ չգանձվի։ Արձանագրված ցանկացած խախտման համար խստագույնս պատասխանատվություն պետք է կրեն տվյալ ծառայության ղեկավարը կամ խախտում թույլ տված աշխատակիցները»,- ևս մեկ անգամ հարկ համարեց արձանագրել ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը։

ՎԵՐՋԱՊԵՍ
Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ասուլիսն առանձնացավ նաև ոչ «Քյավառա» նորությամբ: Գիտենք` Վրաստանը չունի «ասֆալտի մեքենա», իսկ մենք ունենք (գալիս, մեր մեքենան հա՞րս են տանում). այն բավականին մեծ խորությամբ կատարում է հողի, ասֆալտի շերտերի որակական ուսումնասիրություն, հայտնաբերում բոլոր կարգի խախտումները: Սակայն լաբորատորիա չունենք: Վրաստանն ունի (մեր ուսումնասիրությունները տանում ենք իրենց մոտ` հետազոտության):
Ասուլիսում ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը տեղեկացրեց, որ շուտով մենք էլ կունենանք լաբորատորիա:
Իսկ Վրաստանը, է՜, ով գիտի` երբ կունենա մեքենա:
Մի բանում էլ մենք իրենցից առաջ ընկնենք. ինչ կլինի՞ որ:
Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2064

Մեկնաբանություններ