05.09.2014|
00:08
Շատերս, իհարկե, գիտենք ու ամեն տարի հունվարի 6-ին նշում ենք ու տոնում մեր Տեր Հիսուս Քրիստոսի սուրբ ծնունդը: Դա անհրաժեշտ է որպես քրիստոնյա, բայց դրա հետ մեկտեղ պետք է նաև հիշենք ու տոնենք այն սրբասուրբ Մորը, ով արժանացավ աշխարհի Փրկչին, Աստծո Միածին Որդուն իր սուրբ որովայնում ինն ամիս կրելուն և Երրորդ Ադամին լույս աշխարհ բերելուն: