Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ՊԱՏՐԻԿ ԼՈՐԵՆԻ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

ՊԱՏՐԻԿ ԼՈՐԵՆԻ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
08.07.2011 | 00:00

Երկու պարբերությամբ հիշեցնենք Մասիսի գործը։
«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն 2009-2010 թթ. ապամոնտաժում է Մասիս-Արգավանդ ջրագծի շուրջ 40 կմ երկարությամբ, 1200 մմ տրամագծով և միանգամայն պիտանի երկու խողովակագծերը, որոնք փոխարինվում են 500 մմ ոչ պիտանի մեկ խողովակագծով։ Այս խողովակագիծն աննախադեպ է, պատերը ներսից ժանգապատ են, չեն լվացվել և ախտահանվել ժամանակին, առհասարակ, որևէ սանիտարական նորմ չի պահպանվել, այն նորմայի սահմաններում չի եռակցվել, առկա է ջրի արտահոսք, ինչը և ջրի անջատման ժամերին հետ է լցվում խողովակների մեջ և խառնվում խմելու ջրին։ Առհասարակ, այս խողովակաշարի եղելությունը հավակնում է դառնալու «դարի պատմություն»։
Առկա են նաև դրամական չարաշահումներ։ Համաձայն իրենց շահերի պաշտպանության դիրքերում ամուր կանգնած Մասիսի քաղաքացիների և իրավաբանի` նշյալ անօրինականությունների կնքահայրը «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենի տեղակալ Նորիկ Գևորգյանն է, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի վարորդի եղբայրը։
Սույն մեղադրանքները, անկասկած, մենք չենք հաստատում, դա իրավապահ մարմինների գործն է, սակայն փաստերը, ինչպես հայտնի է, բավականին «կոշտ կող ունեն» և չեն «փափկում», քանի դեռ բոլոր հարցադրումները բավարար պատասխան չեն ստացել։ Այնպես որ, անգամ հողի տակ պարտակված խողովակները «խոսուն են և բավականաչափ խոստումնալից» բաներ են հաղորդում։
Ի դեպ, այս չարչրկված խնդրի առնչությամբ Մասիսի բնակիչները` ի դեմս Օլգա Սարգսյանի, բողոք-դիմումներ են հղել ՀՀ բոլոր պատկան կառույցներին (ՀՀ նախագահ, ԱԺ նախագահ, ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար, ՀՀ վարչապետ, ՀՀ գլխավոր դատախազ), առայժմ` անօգուտ։ Միաժամանակ Պատրիկ Լորենն իր մամլո ասուլիսում ապատեղեկացնում է հանրությանն ու պատկան կառույցներին, թե իրենք շահել են Մասիս քաղաքի բնակիչների հետ ունեցած դատական վեճը։ Այո՜...
Մի խոսքով, մենք հետամուտ ենք խնդրի արդար ու ամբողջական լուծմանը։ Իսկ մինչ այդ խողովակաշարի «քյալլագյոզությունների» վերջնարդյունքում ճահճանում են բերրի հողերը, փողոցները քանդուքարափ անելուց հետո չեն ասֆալտապատվել, ստիպելով Մասիսի տարաբախտ բնակչությանը յուրաքանչյուր օր հաղթահարել բարձր ռիսկայնության գոտիները, ծածկված անհամար ջրափոսերով և կեղտաջրի «լոգարաններով»։
Այս ամենը շատ չէ՞ փոքրիկ մի քաղաքի համար։
Մինչև ե՞րբ պիտի տիարք Պատրիկ Լորենն ու Նորիկ Գևորգյանն ուղտի ականջում քնեն և «իջնեն ջրի հատակը, մինչև անցնի վտանգը»։
Սպասում ենք ինչպես նրանց, այնպես էլ իրավապահ կառույցների հիմնավորումներին։

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1303

Մեկնաբանություններ