Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Ի վեր­ջո ինչ­պե՞ս է գնա­հա­տել և ի՞նչ ա­ռա­ջար­կու­թ­յուն­ներ է տվել թռիչ­քա­յին անվ­տան­գու­թ­յան եվ­րո­պա­կան գոր­ծա­կա­լու­թ­յու­նը

Ի վեր­ջո ինչ­պե՞ս է գնա­հա­տել և ի՞նչ ա­ռա­ջար­կու­թ­յուն­ներ է տվել թռիչ­քա­յին անվ­տան­գու­թ­յան եվ­րո­պա­կան գոր­ծա­կա­լու­թ­յու­նը
07.04.2020 | 01:18
«Փաս­տե­լով 2015-ին ICAO-ի կող­մից Հա­յաս­տա­նին տր­ված բարձր գնա­հա­տա­կա­նը` ապ­րի­լի 3-ի մի շարք հոդ­ված­նե­րում նկա­րագր­ված խն­դիր­նե­րը ներ­կա­յաց­վում են որ­պես ՔԱԿ-ի նոր նա­խա­գա­հի մեղ­քը։ Ես քա­ջա­տե­ղյակ եմ այդ խն­դիր­նե­րին, քան­զի վեր­ջերս հան­դես եմ ե­կել հե­տա­զո­տա­կան զե­կույ­ցով, ո­րում ման­րա­մասն ներ­կա­յաց­րել եմ իմ ա­ռա­ջար­կու­թյուն­նե­րը ուղ­ված ՔԱԿ-ի նա­խա­գա­հին։ Կա­րող եմ հա­վաս­տիաց­նել հայ հա­սա­րա­կու­թյա­նը, որ խնդ­րի բուն պատ­ճառ­նե­րը ա­վե­լի խորն են և ու­նեն հա­մա­կար­գա­յին բնույթ։ Դրանք առ­կա էին ե­ղել եր­կար տա­րի­ներ՝ նախ­քան Հա­յաս­տա­նում 2018-ին տե­ղի ու­նե­ցած քա­ղա­քա­կան զար­գա­ցում­նե­րը։ Վեր­ջին աու­դի­տի ար­դյուն­քում հայտ­նա­բեր­ված հա­մա­կար­գա­յին խն­դիր­նե­րը պա­հան­ջում են մի­ջամ­տու­թյուն այն­պի­սի մաս­նա­գետ­նե­րի, ով­քեր ան­հա­ղորդ են ե­ղել ան­ցյա­լի վատ գոր­ծե­լա­կեր­պին, նե­րա­ռյալ կո­ռուպ­ցիան, ինչ­պես նաև ու­նեն մի­ջազ­գա­յին փորձ և լավ կա­պեր, ո­րոնք անհ­րա­ժեշտ են ի­րա­վի­ճա­կը փր­կե­լու հա­մար»,- Հա­յաս­տա­նի հան­րու­թյանն ուղղ­ված իր բաց նա­մա­կում գրել է քա­ղա­քա­ցիա­կան ա­վիա­ցիա­յի մի­ջազ­գա­յին կազ­մա­կեր­պու­թյան օ­դա­յին երթևե­կու­թյան կազ­մա­կերպ­ման տա­րա­ծաշր­ջա­նա­յին սպա, ա­ռա­ջա­տար աու­դի­տոր ԼԵՈ­ՆԱՐԴ ՈՒԻՔ­ՍԸ։ Նա նաև վս­տա­հու­թյուն է հայտ­նել, որ ՔԱԿ-ի նա­խա­գահ տի­կին Ռևա­զյա­նի պաշ­տո­նա­վա­րու­մը Հա­յաս­տա­նին հնա­րա­վո­րու­թյուն կտա դրա­կան փո­փո­խու­թյուն կա­տա­րել ներ­կա­յաց­ված ա­ռա­ջար­կու­թյուն­նե­րի հա­մա­ձայն։ Այլ կերպ ա­սած, նա­մա­կա­գի­րը վս­տա­հեց­նում է ՀՀ ՔԱԿ-ի նա­խա­գա­հին, որ կանգ­նած է վեր­ջի­նիս թի­կուն­քում։ Ընդ­հան­րա­պես այս բաց նա­մա­կը հե­տաքր­քիր մտո­րում­նե­րի տե­ղիք է տա­լիս։ Մի կող­մից ՈՒիք­սը չի ժխ­տում, որ իս­կա­պես 2015-ին ICAO-ն դրա­կան գնա­հա­տա­կան է տվել ՀՀ ՔԱԿ-ին, մյուս կող­մից նշում է այն խն­դիր­նե­րի մա­սին, ո­րոնք առ­կա են ե­ղել մինչև 2018-ը տե­ղի ու­նե­ցած քա­ղա­քա­կան զար­գա­ցում­նե­րը։ Եվ եզ­րա­հան­գում է, որ դրանք լու­ծե­լու հա­մար անհ­րա­ժեշտ են այն­պի­սի մաս­նա­գետ­ներ, ո­րոնք «հա­ղորդ չեն ե­ղել ան­ցյա­լի վատ գոր­ծե­լա­կեր­պին՝ կո­ռուպ­ցիա­յին»։ Ի՞նչ է սրա­նով ու­զում հաս­կաց­նել նա­մա­կա­գի­րը։ Եվ հե­տո ար­դյո՞ք կո­ռուպ­ցիան միա­կող­մա­նի է լի­նում։
Փաս­տը մնում է փաստ, որ 2015-ին ICAO-ն իր աու­դի­տից հե­տո բարձր գնա­հա­տա­կան է տվել ՔԱԿ-ին։ «2015-ին նկա­տե­լի էր, որ հիմ­քե­րը ճիշտ էին դր­վել և դրանց հի­ման վրա պետք է զար­գաց­նել ե­ղա­ծը։ Այ­սինքն մշակ­ված և հաս­տատ­ված օ­րենք­նե­րը հա­մա­պա­տաս­խա­նում էին մի­ջազ­գա­յին չա­փա­նիշ­նե­րին, անհ­րա­ժեշտ էր որ­պես­զի դրանք կյան­քի կոչ­վեին։ Ի­հար­կե հա­մա­կար­գա­յին խն­դիր­ներ չէին կա­րող չլի­նել, քա­նի որ խոր­հր­դա­յի­նից ան­ցում էր կա­տար­վել ա­զատ տն­տե­սա­կան, շու­կա­յա­կան հա­րա­բե­րու­թյու­նե­րի հա­մա­կարգ, և բո­լոր հետ­խոր­հր­դա­յին եր­կր­նե­րի ա­վիա­ցիոն հա­մա­կար­գում խն­դիր­նե­րը լուծ­վում էին աս­տի­ճա­նա­բար։ Հա­յաս­տա­նը այս ա­ռու­մով բա­ցա­ռու­թյուն չէր, և 90-ա­կան­նե­րից սկ­սե­ցինք կա­տա­րե­լա­գոր­ծել և զար­գաց­ման տա­նել ո­լոր­տը»,- մեզ հետ հե­ռա­խո­սազ­րույ­ցում ա­սա­ցին ա­վիա­ցիոն մաս­նա­գետ­նե­րը։
Ա­յո, մինչև 2015-ը հնա­րա­վոր էր ու­նե­նալ զար­գա­ցող ա­վիա­ցիա, քա­նի որ Հա­յաս­տա­նը ու­ներ ազ­գա­յին ա­վիա­փո­խադ­րող և շա­հագր­գռ­ված էր, որ­պես­զի մի­ջազ­գա­յին եվ­րո­պա­կան չա­փա­նիշ­նե­րը հս­տակ գոր­ծեին Հա­յաս­տա­նում։ Այ­նու­հետև նույն եվ­րո­պա­կան կա­ռույց­նե­րի «թեթև ձեռ­քով» Հա­յաս­տա­նը որ­դեգ­րեց բաց եր­կն­քի քա­ղա­քա­կա­նու­թյու­նը, և քա­ղա­քա­ցիա­կան ա­վիա­ցիա­յի կո­մի­տեն զրկ­վեց ա­վիա­ցիոն քա­ղա­քա­կա­նու­թյուն մշա­կե­լու ի­րա­վուն­քից։ Սա ևս փաստ է։
Ինչ­պես նաև փաստ է այն, որ ՔԱԿ-ում հմուտ մաս­նա­գետ­նե­րին փո­խա­րի­նե­լու ե­կան անգ­լե­րե­նի ի­մա­ցու­թյամբ ինչ-ինչ աղջ­նակ­ներ ու բուն գոր­ծից ան­տե­ղյակ ե­րի­տա­սարդ­ներ։ «Այ­սօր ա­վիա­ցիոն ի­րա­վա­բան­նե­րի, տն­տե­սա­գետ­նե­րի լուրջ խն­դիր կա Հա­յա­ստ0­նում։ Պրո­ֆե­սիո­նալ մաս­նա­գետ­նե­րը ցի­րու­ցան ե­ղան վեր­ջին եր­կու տար­վա ըն­թաց­քում»,- մեզ հետ զրույ­ցում ցա­վով նշում էին մաս­նա­գետ­նե­րը։ Ա­յո, թերևս «кадры решают всё» աս­վա­ծը հա­վեր­ժա­կան հաս­կա­ցու­թյուն է։ Եվ այ­սօր երևի թե այս­քան ի­րա­րան­ցում չլի­ներ ՔԱԿ-ի շուրջ, ե­թե ե­ղած մաս­նա­գետ­նե­րին գնա­հա­տեին, կամ ինչ­պես ի­րենք մաս­նա­գետ­ներն են ա­սում. «սև ու սպի­տակ չա­նեին»։ Այ­սօր էլ ուշ չէ հա­մախմ­բել մաս­նա­գետ­նե­րին, ո­լոր­տի գի­տակ­նե­րին և միա­սին քն­նար­կել կու­տակ­ված խն­դիր­նե­րը, մշա­կել ծրա­գիր և լու­ծում գտ­նել։
Ինչ վե­րա­բե­րում է ՔԱԿ-ին լի­ցեն­զիա­յից զր­կե­լուն, ա­պա դա ֆան­տա­զիա­յի ո­լոր­տից է. նույնն է, թե ինչ-որ պե­տու­թյուն ո­րո­շի Հա­յաս­տա­նում լու­ծա­րել որևէ նա­խա­րա­րու­թյուն։ Միևնույն ժա­մա­նակ փաստ է նաև, որ թռիչ­քա­յին անվ­տան­գու­թյան եվ­րո­պա­կան գոր­ծա­կա­լու­թյան և եվ­րո­պա­կան միու­թյան մաս­նա­գետ­նե­րի կող­մից ի­րա­կա­նաց­վել է կո­մի­տեի և թվով եր­կու ա­վիաըն­կե­րու­թյուն­նե­րի գնա­հատ­ման այց։ Այս մա­սին փաս­տում են նաև ՔԱԿ-ում, նշե­լով. «2020-ի մար­տի 6-ին գնա­հա­տում ան­ցած եր­կու ըն­կե­րու­թյուն­նե­րը ստա­ցել են գոր­ծա­կա­լու­թյան կող­մից նախ­նա­կան գնա­հատ­ման ար­դյունք­նե­րը, ո­րի վե­րա­բե­րյալ գոր­ծա­կա­լու­թյու­նը ակն­կա­լում է ստա­նալ կո­մի­տեի կար­ծի­քը գնա­հատ­ման ար­դյունք­նե­րի վե­րա­բե­յալ զե­կույ­ցը վերջ­նա­կան տես­քի բե­րե­լու նպա­տա­կով։ Գոր­ծա­կա­լու­թյանն ուղղ­ված դի­տար­կում­նե­րը կո­մի­տեն ու­ղար­կե­լու է ապ­րի­լի 6-ին»։ Հե­տաք­րք­րա­կան է, որ ՔԱԿ-ի այս պար­զա­բան­ման մեջ մաս­նա­վո­րա­պես չի նշ­վում, թե գոր­ծա­կա­լու­թյու­նը նախ­նա­կան ի՞նչ գնա­հա­տա­կան է տվել և ի՞նչ ա­ռա­ջարկ­ներ է ներ­կա­յաց­րել կո­մի­տեին։
Ժաս­մեն ՎԻ­ԼՅԱՆ

Դիտվել է՝ 17148

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ