Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 
  • Երկնային հրեշտակների դասերում սավառնող նրա հոգին մեր հոգու աչքերի համար

    Երկնային հրեշտակների դասերում սավառնող նրա հոգին մեր հոգու աչքերի համար

    15.02.2013| 11:43
    Գրիգոր Տաթևացին (1346-1410) համարվում է մեր Եկեղեցու ներկայիս վարդապետական կարգի հայրն ու հիմնադիրը: Հայ մեծանուն հայրապետներն ու վարդապետներն առհասարակ ազնվական ծագում են ունեցել, իսկ Գրիգոր Տաթևացին գալիս է ժողովրդի ցածր խավից: Հայրը` Սարգիսը, արհեստավոր էր: Գաղթելով Վանա լճի մոտ գտնվող Արճեշ քաղաքից, հաստատվել էր Վայոց ձորում և ամուսնացել փարպեցի բարեպաշտ մի գեղջուկ կնոջ հետ
  • «Բարի վարդապետ, ի՞նչ պիտի անեմ,  որ հավիտենական կյանքը ժառանգեմ»  (Ղուկ. 18:18)

    «Բարի վարդապետ, ի՞նչ պիտի անեմ, որ հավիտենական կյանքը ժառանգեմ» (Ղուկ. 18:18)

    15.02.2013| 11:41
    Այս հրապարակման վերտառության բառերը մեր Տիրոջը` Հիսուս Քրիստոսին ուղղված մի հարուստ երիտասարդի խոսքերն են, երբ Նա Իր աշակերտների հետ էր, որը մոտենալով ու իր հարցը ուղղելով Նրան` ասում է. «Բարի Վարդապետ, ի՞նչ պիտի անեմ, որ հավիտենական կյանքը ժառանգեմ» (Ղուկ. 18:18): Հիսուսը նրան ասում է. «Ինչո՞ւ ինձ բարի ես կոչում, ոչ ոք բարի չէ, այլ միայն Աստված: Պատվիրանները գիտես` մի՛ շնացիր, մի՛ սպանիր, մի՛ գողացիր, սուտ մի՛ վկայիր, մեծարի՛ր քո հորը և մորը»: Եվ նա ասում է. «Այդ բոլորը պահել եմ իմ մանկությունից»: Երբ Հիսուս այս լսեց, ասաց նրան. «Դեռ մի բան պակաս է քեզ. ինչ որ ունես, վաճառի՛ր և տուր աղքատներին, և երկնքում գանձե՛ր կունենաս, և արի իմ հետևից» (Ղուկ. 18:22-23): Ավետարանիչը եզրակացնում է. «Երբ նա այս լսեց, տրտմեց, որովհետև չափազանց հարուստ էր» (Ղուկ. 18:23)։
  • Ինչքան շատ ենք  մենք տառապում, այնքան շատ ենք  ոչ այս աշխարհից

    Ինչքան շատ ենք մենք տառապում, այնքան շատ ենք ոչ այս աշխարհից

    15.02.2013| 11:38
    Լինում է հոգու այնպիսի «կծկված» վիճակ, երբ դժվար է ժպտալ. ոչ մի մեղմություն, քնքշություն որևէ մեկի նկատմամբ, մի խոսքով, «քարացած անզգայություն»։ Միայն աղոթքը, հատկապես եկեղեցական, կցրի այդ վիճակը։ Դա սովորական մի բան է հպարտների, վհատների, ինքնասերների, կրքամոլների, սաստիկ ժլատների համար, սակայն ինչ-որ չափով հատուկ է բոլորին ընդհանրապես. մեղքի և շնորհից զուրկ այդ վիճակը մարդու սովորական վիճակն է։ Հոգու համար դա արդեն դժոխքն է երկրի վրա, նրա մահն է մարմնի դեռ կենդանի լինելու դեպքում, և մեղքի բնական հետևանքն է, որը պարզապես սպանում է հոգին։
  • «Ի՞նչ ենք փնտրում այս կյանքում, և ո՞րն է կյանքի իմաստը»

    «Ի՞նչ ենք փնտրում այս կյանքում, և ո՞րն է կյանքի իմաստը»

    11.02.2013| 17:22
    Պողոս Առաքյալն իր աշակերտ Տիմոթեոսին ուղղած երկրորդ նամակի 3-րդ գլխի 1-17 համարներում գրում է. «Վերջին օրերին չար ժամանակներ պիտի գան, երբ մարդիկ պիտի լինեն անձնասեր, փողասեր, հպարտ, ամբարտավան, հայհոյող, ծնողներին անհնազանդ, անշնորհակալ, անմաքուր… մեծամիտ, ավելի շատ հեշտասեր, քան աստվածասէր…» (Բ. Տիմ. 3:1-4):
  • Ինչքան շատ ենք մենք տառապում, այնքան շատ ենք ոչ այս աշխարհից

    Ինչքան շատ ենք մենք տառապում, այնքան շատ ենք ոչ այս աշխարհից

    08.02.2013| 12:12
    Սրբերի սեփական խոր մեղավորության զգացումը լույսի աղբյուրին` Քրիստոսին, ունեցած նրանց մոտիկությունից է։ Գոյություն ունի կրոնականություն` զուգակցված գեղագիտական սենտիմենտալ, կրքոտ հույզերին, որոնք հեշտությամբ գոյակցում են եսասիրության, սնափառության, ցանկասիրության հետ։ Նման մարդիկ հոգևոր հորից ակնկալում են գովասանք ու լավ կարծիք իրենց մասին։ Նրանց զղջումը շատ ծանր է, քանզի նրանք ապաշխարում են, որ գանգատվեն ուրիշներից, ողբան, նրանք համակված են իրենք իրենցով, հեշտությամբ մեղադրում են ուրիշներին։ Նրանց կրոնական հուզավառության վատորակությունն ամենից լավ ապացուցվում է հեշտ անցումով դեպի գրգռականություն և զայրույթ։ Այս տեսակի մարդիկ ավելի հեռու են ճշմարիտ ապաշխարության հնարավորությունից, քան ամենաանուղղելի մեղավորները։
  • «Քաղցածների՛ն բաժանիր քո հացը և  անօթևան աղքատների՛ն տար քո տունը»

    «Քաղցածների՛ն բաժանիր քո հացը և անօթևան աղքատների՛ն տար քո տունը»

    08.02.2013| 12:10
    Բարեկենդանը քրիստոնեական ժամանակների ամենաուրախ ու սպասվող տոներից է, երբ հավատավոր մարդը նախապատրաստվում է զատկական Մեծ պահքին, բայց մինչ սկսելը այդ օրը իրեն թույլ է տալիս ճոխ ու կենդանական կերակուրներով սնվել։ Բարեկենդանով էլ սկսվում է Մեծ պահքը, որն այս տարի բավական շուտ է սկսվում՝ փետրվարի 10-ին, և ավարտվում Զատկի սուրբ Հարության տոնին՝ մարտի 31-ին։
  • Հովհաննես ՊԱՊԻԿՅԱՆ. Մենք՝ այստեղ, դու՝ երկնային ճամփեքին

    Հովհաննես ՊԱՊԻԿՅԱՆ. Մենք՝ այստեղ, դու՝ երկնային ճամփեքին

    07.02.2013| 23:12
    Երեք տարի առաջ էր, Հովհաննեսին հանդիպեցի Լևոն Անանյանի աշխատասենյակում: Այն ժամանակ նա խմբագրում էր Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակույթի կենտրոնի «Միհր» ամսագիրը: Դեսպանատան մշակույթի գծով խորհրդականն էր, թարգմանչուհին, Լևոն Անանյանն ու Դավիթ Մուրադյանը:
  • «Վահագնի ծնունդը կամ  մեր Տեր Հիսուս Քրիստոսի  երկրորդ գալուստը»

    «Վահագնի ծնունդը կամ մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը»

    05.02.2013| 11:11
    «Ամեն մարդու, որ քեզնից ուզում է, տուր, և ինչ-որ մեկը քեզնից վերցնի, հետ մի պահանջիր»։ Հիսուս Քրիստոսի այս պատվիրանը, թերևս, առավել չափով հատկանշական է դրամատներին, որոնք առանց երաշխիքի ոչինչ չեն տալիս ու պահանջում են տվածից ավելին: Այս ոլորտի ծառայողներն էլ իրենց գործի բերումով, թվում է, կյանքում ավելի հաշվենկատ են և նյութական արժեքներին հետամուտ: Այո, նյութի գերիշխանության ներքո սպառողական մեր հասարակության մեջ առանց այն էլ հեշտ չէ հանդիպել հոգևոր արժեքներին մերձ գտնվողների, էլ ուր մնաց թե` փողի հետ գործ ունեցողների հավաքի շրջանակներում:
  • Ինչքան շատ ենք մենք տառապում, այնքան շատ ենք ոչ այս աշխարհից

    Ինչքան շատ ենք մենք տառապում, այնքան շատ ենք ոչ այս աշխարհից

    01.02.2013| 13:30
    -Ի՞նչն է բազմապատկում մեր մեջ ոգու զորությունը։ -Հաղթահարված գայթակղությունը։ Անվախճանի, այսինքն` սիրո ներկայությունը մահկանացու էակներիս մեջ առաջացնում է մահվան, որպես անվախճանի մուտքի, ցանկություն։
  • Միայն Տիրոջ խոսքն է, որ մեզ խավարի միջով կարող է մինչև երկնային Լույսի տաճարը հասցնել

    Միայն Տիրոջ խոսքն է, որ մեզ խավարի միջով կարող է մինչև երկնային Լույսի տաճարը հասցնել

    01.02.2013| 13:26
    Եթե ընթերցողը հիշում է, մեր թերթի էջերում մի անգամ գրեցինք Վանգայի կեղծ գուշակությունների մասին։ Ժամանակն է գրելու մեկ այլ «մարգարեի»` աշխարհին հայտնի Նոստրադամուսի մասին։ Այս «մարգարեի» անունն արդեն հինգ դարից ավելի է, ով ասես օգտագործում է` սկսած թագավորներից, վերջացրած տաքսու վարորդներով, որոնց միջոցով ուզածդ լուրը կարող ես տարածել։ Որտեղի՞ց է այդ լայնամասշտաբայնությունը: