Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Ինչ են պատ­րաս­տում «հե­ղա­փո­խա­կան­ներն» ու նրանց արևմ­տ­յան դաշ­նա­կից­նե­րը մեր երկ­րի և ազ­գի գլ­խին

Ինչ են պատ­րաս­տում «հե­ղա­փո­խա­կան­ներն» ու նրանց արևմ­տ­յան դաշ­նա­կից­նե­րը մեր երկ­րի և ազ­գի գլ­խին
18.10.2019 | 01:20

Դար­ձյալ ստիպ­ված ենք խո­սե­լու այն մա­սին, թե 2018 թվա­կանն ինչ­քան պա­ռակ­տեց հայ հան­րու­թյա­նը։ Հի­մա «հե­ղա­փո­խա­կան կա­ռա­վա­րու­թյու­նը» շտա­պել է երկ­րի քա­ղա­քա­ցի­նե­րին շշ­մեց­նել կեղծ տվյալ­նե­րով, թե իբր Հա­յաս­տա­նում ա­մեն ինչ «ա­ճում է»։ Վերց­նենք Հա­յաս­տա­նի է­կո­նո­մի­կա­յի նա­խա­րար Տիգ­րան Խա­չատ­րյա­նի հոկ­տեմ­բե­րի 14-ին մա­մու­լի կոն­ֆե­րան­սում ներ­կա­յաց­րած թվե­րը։ Ըստ նրա` ար­դյու­նա­բե­րա­կան ար­տադ­րան­քի ծա­վալն ա­ճել է 9,5 %-ով. «Ընդ ո­րում, ու­րա­խաց­նում է այն, որ մշա­կող ար­դյու­նա­բե­րու­թյունն ա­վե­լի ա­րագ է ա­ճում։ 8 ամ­սում մշա­կող ար­դյու­նա­բե­րու­թյունն ա­ճել է 10,4 %-ով, ծա­ռա­յու­թյուն­նե­րը` 15,5 %-ով, շի­նա­րա­րու­թյու­նը` 4,4 %-ով, ապ­րանք­նե­րի ար­տա­հա­նու­մը` 4,6-ով»։ Գրանց­ված է կո­նյա­կի, ծխա­խո­տի, չմ­շակ­ված ոս­կու և եր­կա­թի հա­լույ­թի ար­տա­հան­ման աճ «ՈՒ­րա­խա­լի է, որ մենք աճ ու­նենք շո­կո­լա­դի (38 %) և մր­գա­յին գի­նի­նե­րի (52 %) ար­տա­հան­ման ո­լոր­տում»,- նշել է նա։

Տ. Խա­չատ­րյանն ա­սել է, որ այս տա­րի ա­ռա­ջին ան­գամ Տն­տե­սա­կան զար­գաց­ման ու հա­մա­գոր­ծակ­ցու­թյան կազ­մա­կեր­պու­թյու­նը Հա­յաս­տանն ընդ­գր­կել է ար­տա­սահ­մա­նյան ուղ­ղա­կի ներդ­րում­նե­րի նվա­զա­գույն սահ­մա­նա­փակ­մամբ եր­կր­նե­րի ցու­ցա­կի մեջ. «Այ­սինքն, 70 եր­կր­նե­րի մեջ մենք գտն­վում ենք ար­տա­սահ­մա­նյան ուղ­ղա­կի ներդ­րում­նե­րի հա­մար լա­վա­գույն տաս­նյա­կի մեջ»։ Եվ հան­դի­սա­վոր եզ­րա­փա­կու­մը. «Հա­յաս­տա­նը տն­տե­սա­կան տա­րին կա­վար­տի ար­տա­հան­ման 7 % ա­ճով»։


Եվ ի՞նչ. ապ­րե­լը դար­ձել է ա­վե­լի լավ և ու­րա՞խ։ Դուրս ե­կեք քա­ղաք և ու­շա­դիր դի­տեք ձեր շր­ջա­պա­տի ա­մե­նօ­րյա կյան­քը, մարդ­կանց դեմ­քե­րը, մարդ­կանց, ոչ թե «հե­ղա­փո­խու­թյան» մո­լե­ռանդ­նե­րի։ Վար­չա­պետ Փա­շի­նյա­նը հոկ­տեմ­բե­րի 12-ին «Իմ քայ­լը հա­նուն Ա­րա­գա­ծոտ­նի մար­զի» ներդ­րու­մա­յին հա­մա­ժո­ղո­վի մաս­նա­կից­նե­րին իր ող­ջույ­նի խոս­քում ա­սել է, թե իբր «այս տա­րի մեզ մոտ, ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, տն­տե­սա­կան աճ կլի­նի 7 %-ի շր­ջա­կայ­քում», և խնդ­րեմ, է­կո­նո­մի­կա­յի նա­խա­րա­րը 2 օր հե­տո «զե­կու­ցում է». ճիշտ ու­ղիով ենք գնում, ըն­կեր­ներ։ Տո­կոս­ներն ա­ճում են, ա­մեն ինչ ա­ճում է։ Մինչ­դեռ շար­քա­յին քա­ղա­քա­ցի­նե­րի դժ­գո­հու­թյունն ա­վե­լի շատ է, քան տար­վա սկզ­բում։ Մինչ­դեռ երկ­րից հե­ռա­նում են ոչ պա­կաս ակ­տիվորեն, քան այս տար­վա գար­նա­նը։ Մինչ­դեռ չկան ու չեն սպաս­վում «բե­կում­նա­յին ներդ­րում­ներ», ան­գամ ար­տա­սահ­մա­նի հայ գոր­ծա­րար­նե­րի և գոր­ծա­րար կենտ­րոն­նե­րի կող­մից։ Ե­զա­կի օ­րի­նակ­նե­րը հա­շիվ չեն։ ՈՒ դար­ձյալ օգ­նու­թյան են կան­չում Քիմ Քար­դա­շյա­նին... Եվ ի՞նչն է հան­կարծ ստի­պել, որ հան­դի­պեն «Ռու­սա­կան եր­կա­թու­ղի­ներ» (ՌԵՈՒ) ԲԲԸ-ի ղե­կա­վա­րու­թյան հետ։ Հոկ­տեմ­բե­րի 8-ին նս­տել են Ռու­սաս­տա­նից ե­կած հյու­րե­րի հետ և ին­չի՞ շուրջ են պայ­մա­նա­վոր­վել։ Կի­սա­պաշ­տո­նա­կան հա­ղոր­դում­նե­րից բան չի հաս­կաց­վում։ Մի բան է պարզ. ՌԵՈՒ-ի գլ­խա­վոր տնօ­րեն Օ­լեգ Բե­լո­զե­րո­վը շան­տա­ժին չի են­թարկ­վել. Հա­յաս­տա­նում այդ ըն­կե­րու­թյան գոր­ծու­նեու­թյան կր­ճա­տու­մը դեռ մնում է օ­րա­կար­գում։ Մեջ­բե­րեմ կի­սա­պաշ­տո­նա­կան հա­ղոր­դագ­րու­թյու­նից. «Շո­շափ­վել են ա­պա­գա­յում ներդ­րում­նե­րի ընդ­լայն­ման հար­ցեր և կոնկ­րետ նա­խագ­ծե­րի ի­րա­կա­նաց­ման հե­ռան­կար­ներ: Նի­կոլ Փա­շի­նյա­նը և Օ­լեգ Բե­լո­զե­րո­վը կար­ծիք­ներ են փո­խա­նա­կել նաև Ռու­սաս­տա­նից Սև ծո­վով լաս­տա­նա­վա­յին բեռ­նա­փո­խադ­րում­նե­րի կազ­մա­կերպ­ման գծով հա­մա­գոր­ծակ­ցու­թյան հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի մա­սին»։ Բայց բո­լո­րը պետք է հիա­նա­լի հաս­կա­նան, որ ա­ռանց ՌԵՈՒ ԲԲԸ-ի դուստր ձեռ­նար­կու­թյան, այ­սինքն «Հա­րավ­կով­կա­սյան եր­կա­թու­ղու» (ՀԿԵՈՒ) հար­ցը լու­ծե­լու ոչ ոք ներդ­րում չի ա­նի Հա­յաս­տա­նի տրանս­պոր­տա­յին հա­մա­կար­գի այդ կա­ռույ­ցում։ Իսկ ի՞նչ նո­րու­թյուն­ներ ու­նենք մեր կա­ռա­վա­րու­թյան ու ՌԵՈՒ-ի փոխ­հա­րա­բե­րու­թյուն­նե­րի մա­սին։ Ոչ մի։


Էջ­միած­նում անց­կաց­վեց «Ե­կե­ղե­ցին և ըն­տա­նի­քը XXI դա­րում. ար­ժեք­ներ և մար­տահ­րա­վեր­ներ» մի­ջազ­գա­յին կոն­ֆե­րան­սը։ Ինչ­պե՞ս է ար­ձա­գան­քում «հե­ղա­փո­խա­կան» կա­ռա­վա­րու­թյու­նը և ար­ձա­գան­քու՞մ է ընդ­հան­րա­պես։ Կոն­ֆե­րան­սում կարևո­րա­գույն կար­ծիք­ներ հն­չե­ցին։ Եվ դրանք «հե­ղա­փո­խա­կան­նե­րի» ու ԼԳԲՏ-ի ան­դամ­նե­րից նրանց քա­ղա­քա­կան դաշ­նա­կից­նե­րի օգ­տին չեն։ Վերց­նենք Ա­մե­նայն հա­յոց կա­թո­ղի­կոս Գա­րե­գին Բ-ի ե­լույ­թը։ Ար­դի աշ­խար­հում վտան­գի տակ է հայ­տն­վել ա­վան­դա­կան ըն­տա­նի­քը, և, ցա­վոք, օ­րե­ցօր ա­վե­լի են տա­րած­վում ըն­տա­նի­քի ա­վան­դա­կան տի­պա­րին հա­կա­սող հաս­կա­ցու­թյուն­ներ, ո­րոնք ներ­կա­յաց­վում են իբրև ար­դի աշ­խար­հի զար­գաց­ման մի­տում­ներ։ Դա լր­ջա­գույն վտանգ է, ո­րի դեմ անհ­րա­ժեշտ է հա­մա­տեղ պայ­քար` նշեց Հայ ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու ղե­կա­վա­րը։ Ըստ նրա, ա­մե­նա­տագ­նա­պա­լին այն է, որ այդ նոր հաս­կա­ցու­թյուն­նե­րը հա­ճախ ներ­կա­յաց­վում են մար­դու ի­րա­վունք­նե­րի և ա­զա­տու­թյուն­նե­րի պաշտ­պա­նու­թյան քո­ղի ներ­քո, թեև ի­րա­կա­նում հա­կա­սում են ըն­տա­նե­կան կյան­քի ար­ժեք­նե­րին։ «Ե­կե­ղե­ցու հա­մար ըն­տա­նի­քը տղա­մար­դու և կնոջ միու­թյունն է։ Ե­կե­ղե­ցին օրհ­նում է միայն այն միու­թյու­նը, ո­րում նոր կյանք է ծն­վում, և մենք դա պետք է հասց­նենք բո­լո­րին»,- հայ­տա­րա­րեց կա­թո­ղի­կո­սը, հի­շեց­նե­լով, որ տես­նե­լով այդ սպառ­նա­լիք­նե­րը, հայ ե­կե­ղե­ցին 2019 թվա­կա­նը հայ­տա­րա­րել է ըն­տա­նի­քի տա­րի։


Նո­րին սր­բու­թյու­նը մատ­նան­շեց այժ­մեա­կան մեկ այլ հիմ­նախն­դիր` ըն­տա­նիք­նե­րի քայ­քա­յու­մը, ա­մուս­նա­լու­ծու­թյու­նը, ո­րի ցու­ցիչն ա­ճում է ոչ միայն աշ­խար­հում, այլև Հա­յաս­տա­նում։ Ըստ նրա, այդ տագ­նա­պա­լի ի­րո­ղու­թյան պատ­ճառ­նե­րը տար­բեր են` սո­ցիա­լա­կան, տն­տե­սա­կան, բա­րո­յա­կան, այդ թվում` նաև տեխ­նո­լո­գիա­կան ա­ռա­ջըն­թա­ցը, ո­րը վնաս է հասց­նում ըն­տա­նի­քում մի­ջանձ­նա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րին։ «Այդ մար­տահ­րա­վեր­նե­րի հա­մա­տեքս­տում մենք մեծ նշա­նա­կու­թյուն ենք տա­լիս պե­տու­թյան հետ հա­մա­գոր­ծակ­ցու­թյա­նը ըն­տա­նիք­նե­րի պաշտ­պա­նու­թյան և ամ­րապ­նդ­ման, ինչ­պես նաև առ­կա սպառ­նա­լիք­նե­րը կան­խե­լու նպա­տա­կով։ Իս­կա­կան, ու­ժեղ և քրիս­տո­նեա­կան ար­ժեք­նե­րի ըն­տա­նի­քը նշա­նա­կում է երկ­րի, պե­տու­թյան ե­րաշ­խա­վոր­ված ա­պա­գա»,- եզ­րա­փա­կեց Գա­րե­գին Երկ­րոր­դը։ Ի՞նչ կա­րե­լի է ա­վե­լաց­նել դրան, ե­թե մենք գի­տենք, որ իշ­խա­նու­թյուն­ներն այդ­պես էլ օ­րա­կար­գից չհա­նե­ցին տխ­րահռ­չակ Ստամ­բու­լյան հա­մա­ձայ­նագ­րի վա­վե­րաց­ման հար­ցը։ Ես կա­վե­լաց­նեմ մեր հայ­րե­նա­կից, ռու­սաս­տան­ցի փոր­ձա­գետ Ար­սեն Լևո­նյա­նի խոս­քը։ Նա, նկա­րագ­րե­լով կրո­նի և այլ ար­ժեք­նե­րի նկատ­մամբ ՈՒկ­րաի­նա­յում տի­րող ի­րա­վի­ճա­կը, իր հոդ­վա­ծը եզ­րա­փա­կել է հետևյալ բա­ռե­րով. «Քա­նի որ նաև, այս­պես կոչ­ված, «հե­ղա­փո­խա­կան» Հա­յաս­տա­նում են կա­տար­վում պաշ­տո­նա­կան, կա­նո­նա­կան և աշ­խար­հում բո­լո­րի կող­մից ճա­նաչ­ված հայ ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու դեմ ուղղ­ված մերթ բա­ցա­հայտ, մերթ թաքն­ված փոր­ձեր, ողջ հայ ժո­ղո­վուր­դը դաս պետք է քա­ղի ՈՒկ­րաի­նա­յի և Մոս­կո­վյան պատ­րիար­քու­թյան ուկ­րաի­նա­կան ուղ­ղա­փառ ե­կե­ղե­ցու (ՈՒՈՒԵ) տխուր ու ող­բեր­գա­կան օ­րի­նա­կից, թե ին­չի են հան­գեց­նում իբր «ա­մե­նա­հիմ­նա­վոր­ված» պա­ռակ­տիչ գոր­ծո­ղու­թյուն­նե­րը։ Չէ՞ որ միայն հի­մար­ներն են սո­վո­րում սե­փա­կան փոր­ձից, իսկ խե­լա­ցի­նե­րը սո­վո­րում են ու­րիշ­նե­րի սխալ­նե­րից։ Ի­հար­կե, ե­թե Հա­յաս­տա­նի այ­սօր­վա իշ­խա­նու­թյան, ինչ­պես ե­րեկ` Պո­րո­շեն­կո­յի, նպա­տակն էլ հենց այն է, որ ջն­ջեն ազ­գա­յին ա­վան­դույթ­ներն ու հա­վա­տը, դրանք փո­խա­րի­նե­լով հա­մա­սե­ռա­մո­լու­թյան ու ա­ղան­դա­մո­լու­թյան սան­ձար­ձա­կու­թյամբ, ա­պա դա այլ խո­սակ­ցու­թյուն է։ Իսկ խոսքն ուղ­ղա­փա­ռու­թյան և ընդ­հան­րա­պես քրիս­տո­նեու­թյան լիա­կա­տար ու ան­դառ­նա­լի սպա­նու­թյան մա­սին է»։


Ա­հա նաև ըն­տա­նի­քի պաշտ­պա­նու­թյան «Ծնո­ղա­կան հա­մա­ռու­սա­կան դի­մադ­րու­թյուն» հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյան նա­խա­գահ Մա­րիա Մա­մի­կո­նյա­նի տե­սա­կե­տը։ Գլո­բա­լի­զա­ցիան (հա­մընդ­հան­րա­ցում, միօ­րի­նա­կա­նա­ցում) լուրջ մար­տահ­րա­վեր­ներ է բե­րում քրիս­տո­նեա­կան մշա­կույ­թի և, ա­ռա­ջին հեր­թին, ա­վան­դա­կան ըն­տա­նի­քի հա­մար, որն աշ­խար­հի ողջ կա­ռուց­ված­քի հիմ­նա­րար տար­րե­րից մեկն է։ «Գլո­բա­լի­զա­ցիան հան­գեց­նում է մարդ­կա­յին հա­մա­կե­ցու­թյան այն պատ­կե­րա­ցում­նե­րի և հա­զա­րա­մյակ­նե­րով մշակ­ված ար­գելք­նե­րի ու նոր­մե­րի ոչն­չաց­ման, ո­րոն­ցով մենք ապ­րել ենք և դեռ շա­րու­նա­կում ենք ապ­րել։ Այժմ մեզ ա­ռա­ջար­կում են ա­ռանց այ­լընտ­րան­քի այդ ա­մե­նը ջար­դել ու դեն նե­տել և գալ ըն­տա­նի­քի նոր մո­դե­լի, աշ­խար­հում և ըն­տա­նի­քում գո­յակ­ցե­լու նոր սկզ­բունք­նե­րի, այ­սինքն` ըն­տա­նի­քի նեն­գա­փոխ­ման։ Պա­տա­հա­կան չէ «ըն­տա­նիք» հաս­կա­ցու­թյան ա­ղա­վա­ղու­մը, մտց­վում են նրա նոր տի­պեր, չնա­յած բո­լորս գի­տենք, թե ինչ է ըն­տա­նի­քը»,- ա­սել է նա։ Էջ­միած­նի կոն­ֆե­րան­սում իր զե­կուց­ման մեջ Մ. Մա­մի­կո­նյա­նը նշել է, որ սո­ցիո­լոգ­նե­րի ու­սում­նա­սի­րու­թյան հա­մա­ձայն, այ­սօր կան ըն­տա­նի­քի ա­վե­լի քան 25 ձև և գեն­դե­րի ա­վե­լի քան 52 տե­սակ։ Այդ հա­մա­տեքս­տում նա շո­շա­փել է Հա­յաս­տա­նի կող­մից Ստամ­բու­լյան հա­մա­ձայ­նագ­րի հնա­րա­վոր վա­վե­րաց­ման հար­ցը, ըն­դգ­ծե­լով, որ դա ու­ժեղ հար­ված կլի­նի քրիս­տո­նեա­կան պե­տու­թյան հիմ­քե­րին. «Այդ հա­մա­ձայ­նա­գի­րը միան­գա­մից մի քա­նի հիմ­նախն­դիր է պա­րու­նա­կում, և ծա­գող ա­մե­նա­լուրջ խն­դիր­նե­րից մե­կը գեն­դերն է։ Ինչ­պե՞ս կա­րող է նման փաս­տա­թուղթն ըն­դու­նե­լի լի­նել, ե­թե այն ա­ռա­ջար­կում է հրա­ժար­վել այն ա­մե­նից, ին­չի վրա մինչ այժմ հիմն­վել են և՛ Հա­յաս­տա­նը, և՛ Ռու­սաս­տա­նը` մեր ժո­ղովր­դին հա­տուկ մշա­կու­թա­յին մի­ջա­վայ­րում, պատ­կե­րա­ցում­նե­րում ե­րե­խա­նե­րին դաս­տիա­րա­կե­լու ի­րենց ի­րա­վուն­քից։ Բայց այ­սօր մեզ ա­սում են, որ դա պետք է վե­րաց­նել ու դեն նե­տել, իսկ դա նշա­նա­կում է, որ ոչն­չաց­վե­լու է ար­ժեք­նե­րի ողջ հա­մա­կար­գը, ոչն­չաց­վե­լու են մաս­նա­վո­րա­պես, ըն­տա­նիք­նե­րը»։


Ըստ Մա­րիա Մա­մի­կո­նյա­նի, ըն­տա­նիքն այն ինս­տի­տուտն է, ո­րը սերն­դե­սե­րունդ փո­խան­ցում է ար­ժեք­նե­րի և պատ­կե­րա­ցում­նե­րի ո­րո­շա­կի հա­վա­քա­ծու, բայց հենց որ ոչն­չա­նա ըն­տա­նի­քը, ոչն­չաց­նե­լու են նաև այդ ար­ժեք­նե­րը. «Սե­ռա­լու­սա­վո­րու­մից և հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյու­նից հե­տո հան­րու­թյա­նը պար­տադ­րում են գեն­դե­րա­յին և տրանս­գեն­դե­րա­յին խն­դիր­ներ։ Տրանս­գեն­դե­րա­յին խն­դիր­նե­րի հիմ­քում դր­ված է, այս­պես կոչ­ված, «մարմ­նի սխա­լա­կա­նու­թյու­նը», ո­րը ե­րե­խա­նե­րին ա­ռա­ջար­կում են սե­փա­կան ցան­կու­թյամբ ուղ­ղել փոքր տա­րի­քից, և այդ ա­մե­նը պա­րու­նակ­վում է Ստամ­բու­լյան հա­մա­ձայ­նագ­րում»,- նշել է նա։ Ընդ ո­րում, պե­տու­թյու­նը պար­տա­վոր չէ ո­չինչ վա­վե­րաց­նե­լու, ման­ավանդ, ե­թե չի ու­զում դա ա­նել։ Բայց խն­դիրն այն է, որ հար­ցադ­րումն այն­պես է ար­վում, թե պե­տու­թյու­նը պար­տա­վոր է վա­վե­րաց­նե­լու հա­մա­ձայ­նա­գի­րը և այլ ճա­նա­պարհ չկա. «Ցա­վոք, պե­տա­կան շատ գոր­ծիչ­նե­րի թվում է, թե ա­վե­լի լավ կլի­նի, որ ի­րենք են­թարկ­վեն այդ ար­տա­քին թե­լադ­րան­քին։ Ես կար­ծում եմ, որ դրա դեմ կա­րող է պայ­քա­րել նաև ե­կե­ղե­ցին, և ոչ միայն կա­րող է, այլև պար­տա­վոր է։ Իսկ հան­րու­թյու­նը, ե­թե ճիշտ ուղ­ղորդ­վի, այդ պայ­քա­րում ան­պայ­ման կօգ­նի ե­կե­ղե­ցուն»,- եզ­րա­կաց­նում է Մա­մի­կո­նյա­նը։ Մի՞­թե Գա­րե­գին Երկ­րոր­դի և Մա­րիա Մա­մի­կոն­յա­նի ե­լույթ­նե­րում ոչ մե­կը չի լսում այն նա­խազ­գու­շա­ցում­նե­րը, ո­րոնք Հա­յաս­տա­նին ու հայ ազ­գին հաս­ցեագ­րում էր փոր­ձա­գետ Ար­սեն Լևո­նյա­նը, թեև խո­սում էր ընդ­հան­րա­պես ուղ­ղա­փա­ռու­թյանն ու քրիս­տո­նեու­թյանն սպառ­նա­ցող վտան­գի մա­սին։ Իմ կար­ծի­քով, այդ մար­դիկ լր­ջո­րեն մտա­հոգ­ված են այն բա­նով, թե ինչ են պատ­րաս­տում «հե­ղա­փո­խա­կան­ներն» ու նրանց արևմտյան դաշ­նա­կից­նե­րը մեր երկ­րի և ազ­գի գլ­խին...


Այժմ մեր հան­րու­թյան մե­ծա­մաս­նու­թյան շուր­թե­րին յու­րա­տե­սակ հե­ռա­կա վեճ է, որն սկս­վել է ազ­գա­յին հե­րոս, Ար­ցա­խի պաշտ­պա­նու­թյան բա­նա­կի գե­նե­րալ-լեյ­տե­նանտ Վի­տա­լի Բա­լա­սա­նյա­նի լայն ռե­զո­նանս ստա­ցած հայ­տա­րա­րու­թյուն­նե­րից։ Ե­կեք դի­տենք և գնա­հա­տենք, թե Հա­յաս­տա­նում ով է կողմ ըն­թա­ցիկ ի­րա­վի­ճա­կի մա­սին Բա­լա­սա­նյա­նի տված գնա­հա­տա­կա­նին, և ով է դեմ, ընդ ո­րում, հա­ճախ գոր­ծը հաս­նում է ազ­գա­յին հե­րո­սի հաս­ցեին հն­չող սպառ­նա­լիք­նե­րի։ Նրա հա­կա­ռա­կորդ­նե­րի հիմ­նա­կան զանգ­վա­ծը ա­հա­բե­կիչ­ներն են ու նրանց հա­մա­խոհ­նե­րը, փա­շի­նյա­նա­կան­նե­րը, մար­դիկ, ո­րոնք այս կամ այն պատ­ճա­ռով չեն ծա­ռա­յել Հա­յաս­տա­նի զին­ված ու­ժե­րում կամ Ար­ցա­խի պաշտ­պա­նու­թյան բա­նա­կում։ Մեր ա­զա­տագ­րա­կան պա­տե­րազ­մի մաս­նա­կից­նե­րից մե­կը, ա­զա­տա­մար­տի վե­տե­րան Գևորգ Գևոր­գյա­նը դա­տա­պար­տել է Վի­տա­լի Բա­լա­սա­նյա­նի նկատ­մամբ այ­սօր­վա իշ­խա­նու­թյան վե­րա­բեր­մուն­քը։ Հոկ­տեմ­բե­րի 14-ի մա­մու­լի ա­սու­լի­սում նա հայ­տա­րա­րել է, որ գե­նե­րալ-լեյ­տե­նանտն այն մարդ­կան­ցից է, ո­րոնք «թույլ չտ­վին, որ թուր­քե­րը հաս­նեն մեր տնե­րին»։ «Վի­տա­լի Բա­լա­մա­նյանն այն տղան է, ո­րը թուր­քե­րի այն­քան դիակ է տե­սել, որ­քան մազ ու­նի Նի­կո­լը,- ըն­դգ­ծել է Գևոր­գյա­նը և եզ­րա­կաց­րել.- Նի­կոլ Փա­շի­նյա­նը բա­րո­յա­պես ար­ժեզր­կում է մեր հե­րոս­նե­րին»։


Նրանց, ով­քեր դեռ չեն լսել գե­նե­րալ-լեյ­տե­նանտ Բա­լա­սա­նյա­նի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը, խոր­հուրդ եմ տա­լիս գտ­նել և ու­շա­դիր լսել նրա տե­սա­հար­ցազ­րույ­ցը, ո­րը բա­նա­վե­ճի բռն­կում է ա­ռա­ջաց­րել Հա­յաս­տա­նում։ Բայց չէ՞ որ բա­ցար­ձա­կա­պես ճիշտ է Գևորգ Գևոր­գյա­նը։ Փա­շի­նյա­նի կա­ռա­վա­րու­թյան օ­րոք նրա կողմ­նա­կից­ներն իս­կա­կան պա­տե­րազմ են ծա­վա­լել նրանց դեմ, ով­քեր 90-ա­կան­նե­րին թքե­ցին ա­պա­հով կյան­քի, աշ­խա­տան­քի, ուս­ման վրա ու գնա­ցին թշ­նա­մու դեմ կռ­վե­լու։ Գոր­ծը հա­սավ նրան, որ «Բար­գա­վաճ Հա­յաս­տան» կու­սակ­ցու­թյան սո­վո­րա­բար ծայ­րաս­տի­ճան զգույշ ղե­կա­վար Գա­գիկ Ծա­ռու­կյա­նը նույն­պես ա­սել է, որ Վի­տա­լի Բա­լա­սա­նյա­նի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը ճիշտ են։ Մեզ մոտ, ընդ ո­րում, հենց Փա­շի­նյա­նի գլ­խա­վո­րու­թյամբ, նրա երկ­չոտ հա­մա­խոհ­նե­րը փոր­ձում են նեն­գա­փո­խել ոչ միայն մեր ա­վան­դա­կան ըն­տա­նե­կան ար­ժեք­նե­րը, այլև խե­ղա­թյու­րել «հե­րոս» հաս­կա­ցու­թյան էու­թյու­նը։ Ան­ձամբ ինձ հա­մար Վի­տա­լի Բա­լա­սա­նյա­նի գնա­հա­տա­կան­նե­րում ա­մե­նա­կարևորն այն էր, որ և՛ Իլ­համ Ա­լիևը, և՛ Նի­կոլ Փա­շի­յա­նը չա­փա­զանց «փոքր են» Ար­ցա­խի հիմ­նախն­դի­րը լու­ծե­լու հա­մար։ Տա­րօ­րի­նակ է, որ հար­ցազ­րույ­ցի հենց այդ մասն է հա­րու­ցել վար­չա­պե­տի կողմ­նա­կից­նե­րի կա­տա­ղու­թյունն ու ա­տե­լու­թյու­նը Վի­տա­լի Բա­լա­սա­նյա­նի նկատ­մամբ։ Բայց մի՞­թե վար­չա­պետն ին­քը դեռ ե­րեկ չէր ա­սում, որ ա­ռանց Ար­ցա­խի հա­յե­րի ոչ ոք չպետք է վճ­ռի Ար­ցա­խի ճա­կա­տա­գի­րը։ Բայց քա­նի որ այդ­պես է, ու­րեմն իս­կա­պես ճիշտ է գե­նե­րալ-լեյ­տե­նան­տը, որ և՛ Ա­լիևը, և՛ Փա­շի­նյա­նը, և նույ­նիսկ Ա­լիև-Փա­շի­նյան զույ­գը չա­փա­զանց «փոքր են» Ար­ցա­խի խն­դի­րը լու­ծե­լու հա­մար։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 13065

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ