Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հայ ժո­ղովր­դի մա­սին հո­գա­լը չի ե­ղել ա­մե­րի­կա­ցի օ­րենս­դիր­նե­րի մտ­քում

Հայ ժո­ղովր­դի մա­սին հո­գա­լը չի ե­ղել ա­մե­րի­կա­ցի օ­րենս­դիր­նե­րի մտ­քում
08.11.2019 | 01:19

Ի՞նչ կդառ­նա հոկ­տեմ­բե­րի 29-ը Հա­րա­վա­յին Կով­կա­սի, նաև շատ այլ եր­կր­նե­րի ու տա­րա­ծաշր­ջան­նե­րի հա­մար։ Մենք այդ օրն ա­ռանձ­նաց­նում ենք եր­կու պատ­ճա­ռով։ Ա­ռա­ջին. ՌԴ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար Սեր­գեյ Շոյ­գուի կայ­ծակ­նա­յին այ­ցե­րը Հա­յաս­տան և Ադր­բե­ջան։ Երևա­նում վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի հետ հան­դիպ­ման ժա­մա­նակ Շոյ­գուն հայ­տա­րա­րել է. «Թույլ տվեք հա­մա­ռոտ տե­ղե­կաց­նել ռազ­մա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյան ըն­թա­ցիկ վի­ճա­կի մա­սին։ Այ­սօր տես­չա­կան ստու­գում եմ կա­տա­րել Գյում­րու 102-րդ ռու­սա­կան ռազ­մա­բա­զա­յում։ Այն մար­տու­նակ է և, լի­նե­լով կա­յու­նու­թյան ե­րաշ­խա­վոր, պատ­րաստ է Հա­յաս­տա­նի զին­ված ու­ժե­րի հետ դի­մա­կա­յե­լու ծա­գող մար­տահ­րա­վեր­նե­րին ու սպառ­նա­լիք­նե­րին»։


Նա վար­չա­պե­տին հայտ­նել է, որ Հա­յաս­տա­նի պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րի հետ բա­նակ­ցու­թյուն­նե­րի ժա­մա­նակ քն­նարկ­վել են հա­մա­տեղ անվ­տան­գու­թյան հե­տա­գա ամ­րապ­նդ­ման հրա­տապ հար­ցեր, իսկ ռազ­մա­կան գե­րա­տես­չու­թյուն­նե­րի փոխ­գոր­ծո­ղու­թյան ձեռք բեր­ված մա­կար­դա­կը թույլ է տա­լիս օ­պե­րա­տիվ կեր­պով կա­տա­րել ըն­թա­ցիկ խն­դիր­նե­րը և ժա­մա­նա­կին ար­ձա­գան­քել տա­րա­ծաշր­ջա­նում կա­տար­վող փո­փո­խու­թյուն­նե­րին։ Վար­չա­պե­տին շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նե­լով հան­դիպ­ման հնա­րա­վո­րու­թյուն ըն­ձե­ռե­լու հա­մար՝ նա նշել է. «Ռու­սաս­տա­նում բարձր են գնա­հա­տում ՀՀ-ի հետ հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը և բա­րե­կամ Հա­յաս­տա­նը հա­մա­րում են Հա­րա­վա­յին Կով­կա­սում ՌԴ-ի դաշ­նա­կիցն ու ա­ռանց­քա­յին գոր­ծըն­կերը։ Սերտ գոր­ծակ­ցու­թյուն է ստեղծ­ված ինչ­պես երկ­կողմ հիմ­քով, այն­պես էլ հիմ­նա­կան մի­ջազ­գա­յին կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի շր­ջա­նա­կում։ Այն կար­ծի­քին ենք, որ ՀԱՊԿ-ի ան­դամ եր­կր­նե­րը պետք է հա­մե­րաշ­խա­բար քվեար­կեն մի­ջազ­գա­յին կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րում, մա­նա­վանդ անվ­տան­գու­թյան հար­ցե­րով»,- ա­սել է Շոյ­գուն։ Նա հի­շեց­րել է, որ հոկ­տեմ­բե­րի սկզ­բին Երևանն ըն­դու­նել է Եվ­րա­սիա­կան տն­տե­սա­կան միու­թյան գա­գաթ­նա­ժո­ղո­վը, ո­րի շր­ջա­նա­կում կա­յա­ցել է Նի­կոլ Փա­շի­նյա­նի հան­դի­պու­մը Վլա­դի­միր Պու­տի­նի հետ։

«Այդ­պի­սի կա­նո­նա­վոր հան­դի­պում­նե­րը լրա­ցու­ցիչ լիցք են հա­ղոր­դում Ռու­սաս­տա­նի և Հա­յաս­տա­նի հա­մա­գոր­ծակ­ցու­թյա­նը, այդ թվում՝ տա­րա­ծաշր­ջա­նի անվ­տան­գու­թյան հար­ցե­րով»,- ըն­դգ­ծել է ՌԴ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րը։
Սեր­գեյ Շոյ­գուի գնա­հա­տա­կա­նով՝ Հա­յաս­տա­նը Ռու­սաս­տա­նի դաշ­նա­կի­ցը և ա­ռանց­քա­յին գոր­ծըն­կերն է Հա­րա­վա­յին Կով­կա­սում։ Նա հի­շեց­րել է. «Ստեղծ­ված են և գոր­ծում են զոր­քե­րի միա­ցյալ խմ­բա­վո­րու­մը և Հա­յաս­տա­նի ու Ռու­սաս­տա­նի տա­րա­ծաշր­ջա­նա­յին միա­ցյալ ՀՕՊ հա­մա­կար­գը, կազ­մա­կերպ­ված է մեր գլ­խա­վոր շտաբ­նե­րի սերտ գոր­ծակ­ցու­թյու­նը, ի­րա­կա­նաց­վում է հա­մա­տեղ պլա­նա­վո­րում»։ Ստո­րագր­վել է ՌԴ և ՀՀ պաշտ­պա­նու­թյան գե­րա­տես­չու­թյուն­նե­րի հա­մա­գոր­ծակ­ցու­թյան պլան, ո­րը հաս­տա­տել են ՌԴ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար Սեր­գեյ Շոյ­գուն և ՀՀ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար Դա­վիթ Տո­նո­յա­նը։ ՌԴ նա­խա­րա­րը նշել է նաև «ու­սում­նա­կան ծրագ­րե­րի ա­ճող ծա­վալ­նե­րը»։ «Այ­սօր Հա­յաս­տա­նի ԶՈՒ մեծ քա­նա­կու­թյամբ սպա­ներ սո­վո­րում են ռու­սա­կան ռազ­մա­կան ա­կա­դե­միա­նե­րում, և են­թադր­վում է նրանց քա­նա­կի ա­վե­լա­ցում»,- ա­սել է Շոյ­գուն։


Ա­հա և ՌԴ ՊՆ-ի կայ­քի տե­ղե­կատ­վու­թյու­նը Բաք­վում ըն­թա­ցած բա­նակ­ցու­թյուն­նե­րի մա­սին. «Սի­րիա­յի վե­րա­բե­րյալ ռուս-թուր­քա­կան հու­շա­գի­րը, ո­րը Սո­չիում ստո­րագ­րել են եր­կու պե­տու­թյուն­նե­րի ղե­կա­վար­նե­րը, ի­րա­գործ­վում է ոչ ա­ռանց դժ­վա­րու­թյան, բայց դա Սի­րիա­յի ինք­նիշ­խա­նու­թյու­նը պահ­պա­նե­լու միակ մի­ջոցն է»,- հայ­տա­րա­րել է ՌԴ ՊՆ Սեր­գեյ Շոյ­գուն Ադր­բե­ջա­նի նա­խա­գահ Իլ­համ Ա­լիևի հետ հան­դիպ­ման ժա­մա­նակ։ Ս. Շոյ­գուն նշել է. «Ռու­սաս­տանն այ­սօր մի­ջազ­գա­յին ա­հա­բեկ­չու­թյան դեմ պայ­քա­րի հս­կա­յա­կան փորձ է կու­տա­կել։ Մենք պատ­րաստ ենք այդ փոր­ձը տրա­մադ­րե­լու մեր գոր­ծըն­կեր­նե­րին։ Դա վե­րա­բե­րում է և՛ մի­ջազ­գա­յին ա­հա­բեկ­չու­թյան դեմ պայ­քա­րի, և՛ մար­դա­սի­րա­կան ա­ջակ­ցու­թյան՝ ա­կա­նա­զերծ­ման, բժշ­կա­կան օգ­նու­թյան, և՛ շատ այլ հար­ցե­րի»։ Իլ­համ Ա­լիևն ըն­դու­նել է ԱՊՀ եր­կր­նե­րի ռազ­մա­կան գե­րա­տես­չու­թյուն­նե­րի ղե­կա­վար­նե­րին, ո­րոնք Բա­քու են ժա­մա­նել Հա­մա­գոր­ծակ­ցու­թյան պե­տու­թյուն­նե­րի պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար­նե­րի խոր­հր­դի նիս­տին մաս­նակ­ցե­լու հա­մար։ Անդ­րա­դառ­նա­լով կոա­լի­ցիոն ռազ­մա­կան շի­նա­րա­րու­թյա­նը՝ Սեր­գեյ Շոյ­գուն նշել է, որ օ­րա­կարգն այս­տեղ «բա­վա­կան լայն է»։ «Հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը զար­գա­նում է ըստ պլա­նի, ո­րը մենք միա­սին քն­նար­կում և հաս­տա­տում ենք»,- ըն­դգ­ծել է ՌԴ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րը»։


Պարզ նկատ­վում է, թե ի­րա­րից ինչ­քան տար­բեր են այդ եր­կու տե­ղե­կու­թյուն­նե­րը։ Դի­տա­վո­րյալ չենք բե­րում ՊՆ խոր­հր­դի նիս­տի մա­սին ՌԴ ՊՆ կայ­քի ողջ տե­ղե­կույ­թը, թեև այն ա­զատ դր­ված է։ Այս­տեղ մի նր­բու­թյուն կա, ո­րը Հա­յաս­տա­նի պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար Դա­վիթ Տո­նո­յանն ան­կաս­կած հա­մա­ձայ­նեց­րել է Երևա­նում Շոյ­գուի հետ հան­դիպ­ման ժա­մա­նակ. Տո­նո­յա­նը չի գնա­ցել Բա­քու՝ նիս­տին մաս­նակ­ցե­լու։ Պատ­ճա­ռը հաս­կա­նա­լի է։ Կար­ծիք կա, թե իբր Բա­քու գնա­լուց Տո­նո­յա­նի հրա­ժար­վե­լու պատ­ճա­ռով է Շոյ­գուն Հա­յաս­տան ե­կել ա­ռան­ձին խո­սակ­ցու­թյան հա­մար, օ­րի­նակ, ԱՊՀ եր­կր­նե­րի ՀՕՊ զոր­քե­րի միա­ցյալ հա­մա­կար­գի շր­ջա­նա­կում գոր­ծակ­ցե­լու մա­սին, ա­սենք, Սի­րիա­յի պա­տե­րազ­մի օ­րի­նա­կով ա­նօ­դա­չու ինք­նա­թիռ­նե­րի զանգ­վա­ծա­յին հար­ձա­կում­նե­րը հետ մղե­լու մա­սին։ Բայց մեզ թվում է, թե Շոյ­գուն Երևա­նում և Գյում­րիի ռու­սա­կան 102-րդ ռազ­մա­բա­զա­յում գտն­վել է ո՛չ Ադր­բե­ջան գնա­լուց Տո­նո­յա­նի հրա­ժար­վե­լու պատ­ճա­ռով։ Դի­մենք այն տվյալ­նե­րին, ո­րոնք 102-րդ բա­զա­յի հրա­մա­նա­տար, գն­դա­պետ Նի­կո­լայ Մար­տի­նյու­կը զե­կու­ցել է նա­խա­րար Շոյ­գուին։ Հա­յաս­տա­նի տա­րած­քում տե­ղա­կայ­ված 102-րդ ռազ­մա­բա­զա­յի մար­տա­կան նե­րուժն ա­վե­լա­ցել է գրե­թե եր­կու ան­գամ այն սպա­ռա­զի­նու­թյան ու ռազ­մա­կան տեխ­նի­կա­յի նոր ու ար­դիա­կա­նաց­ված նմուշ­նե­րով հա­մալ­րե­լուց հե­տո, զե­կու­ցել է գն­դա­պետ Մար­տի­նյու­կը։ Իսկ ՌԴ Հա­րա­վա­յին զին­վո­րա­կան օկ­րու­գի (ՀԶՕ) շտա­բի պետ, գե­նե­րալ-լեյ­տե­նանտ Սեր­գեյ Կու­զովլևը ՌԴ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րին զե­կու­ցել է, որ «նյու­թա­կան մի­ջոց­նե­րով, տեխ­նի­կա­յով ու սպա­ռա­զի­նու­թյամբ բա­զան ա­պա­հով­ված է ամ­բողջ ծա­վա­լով»։ Նա նաև նշել է, որ բա­զա­յի հրաձ­գա­րա­նա­յին են­թա­կա­ռուց­ված­քը թույլ է տա­լիս կա­տա­րել մի­ջո­ցա­ռում­նե­րի լրիվ ծա­վա­լը մար­տա­կան պատ­րաս­տու­թյան բո­լոր տե­սակ­նե­րի գծով՝ նե­րա­ռյալ զո­րա­վար­ժու­թյուն­նե­րը։


Այս­պի­սով, 102-րդն ու­ժե­ղաց­վում է։ Կաս­կած չկա, որ Հա­յաս­տա­նում ռու­սա­կան ռազ­մա­բա­զա­յի ու­ժե­ղաց­ման պատ­ճառն ա­մենևին էլ Բա­քու գնա­լուց Տո­նո­յա­նի հրա­ժար­վե­լը չէ։ Եվ երևա­կա­յե­լու, զա­նա­զան վար­կած­ներ ա­ռաջ քա­շե­լու կա­րիք չկա։ Մեկ է, մո­տա­կա հե­ռան­կա­րում ստու­գա­պես չենք ի­մա­նա, թե ի­րա­կա­նում ինչ հար­ցեր են դե­մառ­դեմ քն­նար­կել (բա­ցի 102-րդ բա­զա­յի մար­տա­կան նե­րու­ժը 2 ան­գամ ա­վե­լաց­նե­լու հար­ցից) ՀՀ և ՌԴ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար­նե­րը։ Բայց, դա­տե­լով վար­չա­պետ Փա­շի­նյա­նի հետ հան­դիպ­ման ժա­մա­նակ Ս. Շոյ­գուի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րից, խոս­քը հենց «Հա­յաս­տա­նի զին­ված ու­ժե­րի հետ ծա­գող մար­տահ­րա­վեր­նե­րին ու սպառ­նա­լիք­նե­րին դի­մա­կա­յե­լու» 102-րդ ռազ­մա­բա­զա­յի հնա­րա­վո­րու­թյան մա­սին է։ Շոյ­գուն չի ման­րա­մաս­նել՝ ինչ մար­տահ­րա­վեր­նե­րի ու սպառ­նա­լիք­նե­րի և ում կող­մից։ Բայց տպա­վո­րու­թյուն է ստեղծ­վում, որ նրա խոս­քում քո­ղարկ­ված ու­ղերձ­ներ կան Թուր­քիա­յի և Ադր­բե­ջա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րին։ Հա­յաս­տա­նում (և հայ­կա­կան սփյուռ­քի բո­լոր հա­մայ­նք­նե­րում) ու­շադ­րու­թյուն դարձ­րին, որ 2019 թ. հոկ­տեմ­բե­րի 15-ին Բաք­վում թր­քա­խոս եր­կր­նե­րի հա­մա­գոր­ծակ­ցու­թյան խոր­հր­դի 7-րդ գա­գաթ­նա­ժո­ղո­վի շր­ջա­նա­կում Իլ­համ Ա­լիևի պաշ­տո­նա­կան ե­լույ­թի ո­րոշ հատ­ված­ներ պատ­մա­կան և ի­րա­վա­կան անգ­րա­գի­տու­թյան վրա էին հիմն­ված, օ­րի­նակ. «2009 թ. հոկ­տեմ­բե­րին ադր­բե­ջա­նա­կան հնա­գույն քա­ղաք Նախ­ճի­վա­նում պե­տու­թյուն­նե­րի ղե­կա­վար­նե­րի գա­գաթ­նա­ժո­ղո­վում ստեղծ­վեց մեր եր­կր­նե­րի հա­մա­գոր­ծակ­ցու­թյան նոր ձևա­չափ։ Ադր­բե­ջա­նի հիմ­նա­կան մա­սի և Նախ­ճի­վա­նի շր­ջա­նի միջև ըն­կած է Զան­գե­զու­րը։ Ժա­մա­նա­կին Զան­գե­զուրն Ադր­բե­ջա­նի կազ­մից հա­նելն ու Հա­յաս­տա­նին միաց­նե­լը թուր­քա­կան մեծ աշ­խար­հը մաս­նա­տել են աշ­խար­հագ­րա­կան ա­ռու­մով»։


Հաշ­վի առ­նե­լով, որ իր նա­խա­գա­հու­թյան ըն­թաց­քում Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հը բազ­միցս Երևա­նը հայ­տա­րա­րել է «ադր­բե­ջա­նա­կան քա­ղաք» (տա­րօ­րի­նակ է, Ռու­սաս­տա­նը Երևա­նը նվա­ճել է Ի­րա­նից, ոչ թե «Ադր­բե­ջա­նից»), իսկ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նը՝ «արևմտյան Ադր­բե­ջան»՝ խոս­տա­նա­լով վաղ թե ուշ գրա­վել դրանք, ցան­կա­ցած նոր­մալ ու տրա­մա­բա­նո­րեն մտա­ծող մարդ Ա­լիևի հոկ­տեմ­բե­րի 15-ի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րում պար­տա­վոր է վատ թաքն­ված սպառ­նա­լիք տես­նե­լու Հա­յաս­տա­նի և ողջ հայ ժո­ղովր­դի նկատ­մամբ։ Տա­րա­ծաշր­ջա­նի պատ­մու­թյան հենց այդ­պի­սի նո­րա­գույն այ­լա­փո­խու­թյուն­նե­րի պատ­ճա­ռով էլ ծա­գեց Ար­ցա­խի (ղա­րա­բա­ղյան) հիմ­նախն­դի­րը։ Չէ՞ որ Ա­լիևի ա­սա­ծում ոչ միայն պար­զա­պես սպառ­նա­լիք է, այլև կեղ­ծիք, ո­րով­հետև ոչ միայն Ար­ցա­խը չի ե­ղել «Ադր­բե­ջա­նի կազ­մում», ո­րը մինչև 1918 թ. ֆի­զի­կա­պես գո­յու­թյուն չու­ներ, այլև նա ուղ­ղա­կիո­րեն «Ադր­բե­ջա­նի կազմ մտց­րեց» նաև Զան­գե­զու­րը, ո­րը միշտ ե­ղել է Սյու­նյաց աշ­խար­հի մի մա­սը դեռևս Սա­սա­նյան Ի­րա­նի ժա­մա­նակ, էլ չա­սած ա­վե­լի ուշ ժա­մա­նակ­նե­րի մա­սին։ Այ­նու­հետև. հենց հոկ­տեմ­բե­րին Թուր­քիա­յի արտ­գործ­նա­խա­րար Մե­լյութ Չա­վու­շօղ­լուն հայտ­նեց այն «գո­հա­րը», թե իբր «հա­յերն ա­հա­բե­կիչ­ներ են»։ Մենք մեկ այլ թե­մա­յի շր­ջա­նա­կում ար­դեն նշել ենք, որ Չա­վու­շօղ­լուի ա­րարքն ան­պա­տաս­խան չի կա­րո­ղա­ցել թող­նել ան­գամ Հա­յաս­տա­նի ա­նող­նա­շար ԱԳՆ-ն։ ՀՀ ԱԳ նա­խա­րար Զոհ­րաբ Մնա­ցա­կա­նյա­նը թուրք գոր­ծըն­կե­րոջ հա­կա­հայ­կա­կան ե­լույ­թին օ­րերս ար­ձա­գան­քել է Բուլ­ղա­րիա­յի արտ­գործ­նա­խա­րար Ե­կա­տե­րի­նա Զա­խա­րիևա­յի հետ հա­մա­տեղ մա­մու­լի կոն­ֆե­րան­սի ժա­մա­նակ. «Թուր­քիա­յի արտ­գործ­նա­խա­րար Չա­վու­խօղ­լուի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի տո­նայ­նու­թյունն ու դիր­քո­րո­շու­մը նո­րու­թյուն կամ ա­նակն­կալ չէին Հա­յաս­տա­նի հա­մար։ Նման հայ­տա­րա­րու­թյուն­ներ մենք ա­ռաջ էլ ենք լսել այլ ա­ռիթ­նե­րով։ Այդ հայ­տա­րա­րու­թյու­նը կր­կին հաս­տա­տում է մեր ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյան մեջ ամ­րագր­ված այն մո­տե­ցու­մը, որ դա սպառ­նա­լիք է Հա­յաս­տա­նի անվ­տան­գու­թյա­նը և լուրջ խն­դիր»։
Այս­պես թե այն­պես, բայց ստաց­վել է, որ Երևա­նում ՌԴ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար Ս. Շոյ­գուի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը, ինչ­պես և 102-րդ ռազ­մա­բա­զա­յի հրա­մա­նա­տար Մար­տի­նյու­կի և ՀԶՕ-ի շտա­բի պետ, գե­նե­րալ-լեյ­տե­նանտ Կու­զովլևի զե­կույց­նե­րը ո­րոշ ա­ռու­մով «վե­րա­բե­րել» են հենց Թուր­քիա­յին և Ադր­բե­ջա­նին։ Մա­նա­վանդ որ Շոյ­գուի ա­սած­նե­րում թա­փան­ցիկ ակ­նարկ կա Հա­յաս­տա­նի և Ռու­սաս­տա­նի զոր­քե­րի միա­ցյալ խմ­բա­վոր­ման (ԶՄԽ) ի­րա­կան գո­յու­թյան և մար­տու­նա­կու­թյան մա­սին։ Այն առ­կա է 2016 թ. նո­յեմ­բե­րի 14-ից, երբ ՌԴ նա­խա­գահ Վլա­դի­միր Պու­տինն ստո­րագ­րեց այն կար­գադ­րու­թյու­նը, ո­րով վա­վե­րաց­րեց եր­կու եր­կր­նե­րի ԶՄԽ-նե­րի վե­րա­բե­րյալ Հա­յաս­տա­նի հետ հա­մա­ձայ­նու­թյու­նը։ Այդ ԶՄԽ-ի կազ­մում են Հա­յաս­տա­նի ՊՆ բրի­գադ­նե­րից մե­կը և Գյում­րիում 102-րդ ռազ­մա­բա­զա­յի զո­րա­մա­սե­րը։ Կար­ծում ենք, որ Շոյ­գուի այ­ցը Երևան և հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը պեր­ճա­խոս ազ­դան­շան են բո­լոր շա­հագր­գիռ պե­տու­թյուն­նե­րին, որ Ռու­սաս­տա­նը Հա­րա­վա­յին Կով­կա­սից «հե­ռա­նա­լու» մտադ­րու­թյուն չու­նի։ Մա­նա­վանդ որ, Հյու­սի­սա­յին Սի­րիա­յում Թուր­քիա­յի և ԱՄՆ-ի գոր­ծո­ղու­թյուն­նե­րի պատ­ճա­ռով «Իս­լա­մա­կան պե­տու­թյան» (ԻՊ) ա­հա­բե­կիչ­նե­րի «տա­րած­ման» վտան­գը, ո­րի մա­սին Ի­րա­նը նա­խազ­գու­շաց­նում էր դեռ 2019 թ. մար­տին, այդ թվում՝ նաև Կով­կա­սի ուղ­ղու­թյամբ, միայն ու­ժե­ղա­ցել է։ Միևնույն ժա­մա­նակ մենք տես­նում ենք, որ Մոսկ­վան ոչ միայն չի կորց­նում Հա­յաս­տա­նի տա­րած­քի նկատ­մամբ ո­րո­շա­կի շա­հագ­րգ­ռու­թյու­նը, այլև սաս­տում է Ան­կա­րա­յին ու Բաք­վին, երևի, որ «հետևեն իր խոս­քին»։
(շա­րու­նա­կե­լի)

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 6182

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ