Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ինչպիսին կլինի iPhone 12-ը

Ինչպիսին կլինի iPhone 12-ը
21.09.2020 | 11:08

Հիմնվելով թարմացված iPad Air և Pro պլանշետների պարամետրերի վրա՝ Business Insider պարբերականը գրել է, թե ինչպիսին կարող է լինել iPhone 12 սմարթֆոնը:


«Չնայած Apple ընկերությունը վերջերս տեղի ունեցած շնորհանդեսի ժամանակ iPhone 12 սմարթֆոնը չի ցուցադրել, սակայն ներկայացված նոր iPad-ների ընդհանուր բնութագրից կարելի է պատկերացնել ու եզրակացնել՝ ինչպիսին կլինի վերջին մոդելի iPhone-ը,- գրում է աղբյուրն ու ավելացնում, - քանի որ iPad Air и Pro պլանշետները արտաքնապես նման են դեռևս 2012-ին թողարկված iPhone 5-ի, չի բացառվում, որ iPhone 12-ը նույնպես կարող է այդ տեսքն ունենալ»։

iPhone12-ը, հավելում է պարբերականը, կարող է նաև ProMotion գործառույթ, ինչպես նաև LiDAR սկաներ ունենալ։

Դիտվել է՝ 6852

Մեկնաբանություններ