Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Եթե կա հնա­րա­վո­րու­թ­յուն, ին­չու՞ չճարպ­կել

Եթե կա հնա­րա­վո­րու­թ­յուն, ին­չու՞ չճարպ­կել
10.11.2020 | 01:23

Խոս­քը հա­վա­սա­րա­պես վե­րա­բե­րում է թե «Լես­տե­րին», թե «Ռեալ Սո­սիե­դա­դին»։ Թե ին­չը կոնկ­րետ նկա­տի ու­նենք, կներ­կա­յաց­նենք հա­մա­պա­տաս­խան տե­ղում, իսկ շատ ա­վե­լի հզո­րը, գո­նե մեզ՝ հայ տար­րիս հա­մար, Հեն­րիխ Մխի­թա­րյա­նի ա­րածն էր՝ նրա հաղ­թա­կան հրա­վա­ռու­թյու­նը Ջե­նո­վա­յից, ո­րը գո­յա­մար­տի ե­լած Ար­ցա­խի ու մաս­նա­վո­րա­պես Շու­շիի հե­րո­սա­կան պաշտ­պան­նե­րին ուղղ­ված ող­ջույ­նի հա­մա­զարկ-հաղ­թա­նա­կի ազ­դա­կանչ էր։

ԱՆԳ­ԼԻԱ
ՈՒ­թե­րորդ տու­րը պրե­միեր լի­գա­յին նոր ա­ռա­ջա­տար պարգևեց։ Այդ նո­րը սե­փա­կան հար­կի տակ «Վուլ­վեր­հեմպ­տո­նի» նկատ­մամբ հաղ­թա­նակ տա­րած «Լես­տերն» է։ Թող որ նվա­զա­գույն հաշ­վով է այդ հաղ­թա­նա­կը (մի­ջին հաշ­վով «աղ­վես­նե­րը» մեկ խա­ղում եր­կու­սից ա­վե­լի գն­դակ են խփում, այն­պես որ նրանց ար­դյու­նա­վե­տու­թյան հա­մար պետք չէ ան­հան­գս­տա­նալ), շատ ա­վե­լի կարևո­րը ձեռք բե­րած ե­րեք միա­վորն է։
Բնա­կա­նա­բար հարց է ա­ռա­ջա­նում՝ իսկ ի՞նչ ե­ղավ պրե­միեր լի­գա­յի նախ­կին ա­ռա­ջա­տա­րի հետ։ Ան­հան­գս­տա­նա­լու հա­մար ա­ռանձ­նա­կի հո­գե­ցունց բան չի ե­ղել։ «Լի­վեր­պուլն» ու­նե­ցել է ար­տագ­նա հան­դի­պում, մր­ցա­կիցն էլ «Ման­չեստր Սի­թին» է ե­ղել, ո­րի հզո­րու­թյան մա­սին ե­կեք չխո­սենք, քա­նի որ հա­նու­րին հայտ­նի ճշ­մար­տու­թյուն է։ Այն­պես որ փոխ­չեմ­պիո­նից միա­վոր վաս­տա­կած հե­ռա­նա­լը չեմ­պիո­նի հա­մար վատ ար­դյունք չէ։ Կող­մե­րը բա­վա­րար­վել են մե­կա­կան գոլ փո­խա­նա­կե­լով։
«Լի­վեր­պու­լի» այս ոչ-ո­քիից ա­ռա­վել հա­տույ­ցով օգտ­ված­նե­րից մեկն էլ «Վեստ Բրոմ­վի­չի» հետ ար­տագ­նա հան­դի­պում ու­նե­ցած ու նվա­զա­գույն հաշ­վով հաղ­թա­նակ տո­նած «Տո­տեն­հեմն» է, ո­րը միա­վոր­նե­րով՝ 17, հա­վա­սար­վեց Յուր­գեն Կլո­պի սա­նե­րի հա­մույ­թին՝ լրա­ցու­ցիչ գոր­ծա­կից­նե­րի հաշ­վար­կով վեր­ջի­նիս մղե­լով եր­րորդ հո­րի­զո­նա­կան։
16 միա­վո­րով չոր­րորդ հո­րի­զո­նա­կա­նում է «Սաուտ­հեմպ­տո­նը», ո­րը հյու­րըն­կա­լե­լիս ա­ռա­վե­լու­թյան է հա­սել «Նյու­քաս­լի» նկատ­մամբ՝ 2։0, ի­րե­նից հետ թո­ղել 15-ա­կան միա­վոր վաս­տա­կած «Չել­սիին» ու «Աս­տոն Վի­լա­յին»։ «Ազն­վա­կան­նե­րը» տնա­յին խա­ղում վս­տահ հաղ­թա­նակ են տո­նել «Շե­ֆիլ­դի» նկատ­մամբ՝ 4։1, «Ար­սե­նա­լին», նրա իսկ դաշ­տում, պար­տու­թյան է մատ­նել նա­խա­վեր­ջին եր­կու խա­ղե­րը ձա­խո­ղած «Աս­տոն Վի­լան»՝ 3։0։
Եր­րորդ ա­նընդ­մեջ պար­տու­թյու­նը կրեց «Է­վեր­տո­նը» ու եր­բեմ­նի ա­ռա­ջին տե­ղից ար­դեն այն­քան է հե­ռու, որ, թվում է, նման բան չի էլ ե­ղել։ Այս ան­գամ նրան ծն­կի բե­րո­ղը «Ման­չեստր Յու­նայ­թեդն» էր։ Ման­չես­տր­ցի­նե­րը դա ա­րել են հյու­րըն­կալ­վե­լիս՝ 3։1։

ՖՐԱՆ­ՍԻԱ
Ար­տագ­նա­յի միայն ա­ռա­ջին խա­ղա­կե­սում ե­րեք գոլ բաց թող­նելն ու դրանց ըն­դա­մե­նը մե­կով պա­տաս­խա­նե­լը վերջ­նա­հաշ­վում ան­հաղ­թա­հա­րե­լի խնդ­րի վե­րած­վեց ա­ռաջ­նու­թյու­նում մինչ այդ երկ­րորդ տե­ղում ըն­թա­ցող «Լի­լի» հա­մար, որն օ­րեր ա­ռաջ Եվ­րո­պա­յի լի­գա­յում 3։0 հաշ­վով փայ­լուն հաղ­թա­նակ էր տո­նել «Մի­լա­նի» նկատ­մամբ։ Հի­մա «Բրես­տից» կրած այս պար­տու­թյու­նը հոգ­նա­ծու­թյա՞ն, թե՞ էյ­ֆո­րիա­յի ար­դյունք էր, կի­մա­նան միայն ի­րենք՝ «Լի­լի» տղա­նե­րը։ Միայն հա­վե­լենք, որ այն ար­դեն էա­կա­նո­րեն է ի­րե­նից ա­ռաջ թո­ղել երկ­րի գոր­ծող չեմ­պիո­նին։ Ա­յո, կր­կին անվ­րեպ գոր­ծեց «Պա­րի Սեն Ժեր­մե­նը»՝ սե­փա­կան հար­կի տակ ե­րեք ան­պա­տաս­խան գն­դա­կի ա­ռա­վե­լու­թյամբ պար­տու­թյան մատ­նե­լով եր­րորդ հո­րի­զո­նա­կա­նում գտն­վող «Ռե­նին» ու 24 միա­վո­րով շա­րու­նա­կե­լով միանձ­նյա ա­ռա­ջա­տա­րու­թյու­նը։
Ար­տագ­նա­յում «Ստ­րաս­բուր­գին» նվա­զա­գույն հաշ­վով հաղ­թած «Մար­սե­լը» 18 միա­վո­րով չոր­րորդ հո­րի­զո­նա­կա­նում է։ Նույն­քան միա­վոր ու­նի և «Ռե­նը», սա­կայն մար­սել­ցի­նե­րը մեկ խաղ պա­կաս են անց­կաց­րել։ Այն­պես որ, նրանք պո­տեն­ցիա­լով երկ­րորդն են։
«Սենտ Է­տիե­նի» հետ տնա­յին խա­ղում «Լիո­նի» հաղ­թա­կան մր­ցե­լույ­թը հա­րավ­ցի­նե­րին ա­ռա­ջին հն­գյա­կը եզ­րա­փա­կե­լու հնա­րա­վո­րու­թյուն տվեց։ Այն ու­նի 17 միա­վոր, թե­պետ այդ­քան ու­նի ևս ե­րեք թիմ, ո­րոնք լրա­ցու­ցիչ գոր­ծա­կից­նե­րի հաշ­վին են ա­վե­լի ստո­րին սանդ­ղակ­նե­րում։

ԳԵՐ­ՄԱ­ՆԻԱ
Բուն­դես­լի­գա­յի թիվ մեկ դի­մա­կա­յու­թյու­նը Դորտ­մուն­դում էր, տե­ղի «Բո­րու­սիա­յի» ու Մյուն­խե­նի «Բա­վա­րիա­յի» միջև։ Որ մեկն էլ հաղ­թեր, ստանձ­նում էր միանձ­նյա ա­ռա­ջա­տա­րու­թյու­նը, ին­չը բնա­կա­նա­բար հան­դիպ­մա­նը լրա­ցու­ցիչ հե­տաք­րք­րու­թյուն էր հա­ղոր­դել։
Ընդ­հան­րա­պես պի­տի նկա­տել, որ գրե­թե տուր չկա, որ­տեղ VAR հա­մա­կար­գը մյուն­խեն­ցի­նե­րից գո­նե դար­պա­սի մեկ գրա­վում չե­ղյալ չճա­նա­չի։ Սա բա­վա­րա­ցի­նե­րին ար­դեն վար­ժեց­րել է այդ ա­մե­նը նոր­մալ զար­գա­ցում­նե­րի շր­ջա­նա­կում դի­տե­լուն, թե­պետ ոչ մե­կին էլ հա­ճե­լի չէ գոլ խփելն ու այ­նու­հետ սպա­սե­լը, թե դրա ճա­կա­տա­գիրն ինչ լու­ծում պի­տի ստա­նա։ Ինչևէ։ «Բա­վա­րիան» այս ան­գամ էլ ան­մասն չմ­նաց այդ յու­րօ­րի­նակ «նվե­րից», իսկ ա­հա դորտ­մունդ­ցի­նե­րի կող­մից դար­պա­սի գրա­վու­մը ֆիքս­վեց ոս­կեր­չա­կան ճշգր­տու­թյամբ։
Տան­տե­րե­րի այս ակ­տի­վու­թյա­նը հա­ջոր­դեց հյու­րե­րի ե­րե­քան­գա­մյա «հրա­վա­ռու­թյու­նը», ին­չին դորտ­մունդ­ցի­նե­րը պա­տաս­խա­նե­ցին ըն­դա­մե­նը մե­կով։ Խա­ղա­վար­տին մոտ բա­վա­րա­ցի­նե­րը լու­սա­տախ­տա­կի վրա ե­րեք թի­վը փո­խա­րի­նե­ցին չոր­սով, սա­կայն VAR հա­մա­կար­գը նո­րից ա­րեց իր ա­նե­լի­քը։ 3։2 հաշ­վով հաղ­թա­նակ ար­տագ­նա­յում ու «Բա­վա­րիան» 18 միա­վո­րով ա­ղյու­սա­կի գլ­խա­մա­սում է։ Միանձ­նյա։
Ե­րեք միա­վոր է վաս­տա­կել նաև «Լայպ­ցի­գը»՝ դա ա­նե­լով «Ֆրայ­բուր­գի» հետ ու­նե­ցած տնա­յին մր­ցակ­ցու­թյու­նում՝ 3։0։ Սա նրա միա­վոր­նե­րի թի­վը հասց­րեց 16-ի։
Բա­ցա­ռիկ գո­լա­ռատ է ստաց­վել «Բա­յեր»-Մեն­խենգ­լադ­բա­խի «Բո­րու­սիա» դի­մա­կա­յու­թյու­նը, որ­տեղ ընդ­հա­նուր թվով գրանց­վել է դար­պա­սի յոթ գրա­վում։ Նա­խա­ձեռ­նո­ղը ե­ղել են հյու­րե­րը, սա­կայն հաղ­թա­նա­կը տո­նել են տան­տե­րե­րը՝ 4։3։ «Բա­յե­րը» միա­վոր­նե­րով՝ 15, հա­վա­սար­վեց դորտ­մունդ­ցի­նե­րին, նրա հետ կի­սում է եր­րորդ-չոր­րորդ հո­րի­զո­նա­կան­նե­րը։ 12 և 11 միա­վո­րով հին­գե­րորդ-վե­ցե­րորդ տե­ղե­րում են «ՈՒ­նիոն Բեռ­լինն» ու «Վոլ­ֆս­բուր­գը»։

Ի­ՏԱ­ԼԻԱ
Սկու­դե­տեի նա­խա­վեր­ջին հո­րի­զո­նա­կա­նում գտն­վող «ՈՒ­դի­նե­զեն» ար­տագ­նա­յում հա­վա­սար, հա­վա­սա­րից էլ մի բան ա­վե­լի դի­մադ­րու­թյուն ցույց տվեց փայ­լուն մեկ­նար­կած «Սա­սուո­լո­յին» ու վար­ձատր­վեց միա­վոր վաս­տա­կե­լով՝ 0։0։ Երկ­րորդ հո­րի­զո­նա­կա­նում գտն­վող «Սա­սուո­լո­յի» ճա­կա­տա­գի­րը կրկ­նեց նաև ա­ռաջ­նու­թյան միանձ­նյա ա­ռա­ջա­տար «Մի­լա­նը»՝ սե­փա­կան հար­կի տակ ան­կա­րող լի­նե­լով կոտ­րե­լու «Վե­րո­նա­յի» դի­մադ­րու­թյու­նը։ Ա­վե­լին, այս խա­ղում մի­լան­ցի­նե­րը փրկ­վել են պար­տու­թյու­նից՝ հա­վե­լյալ ժա­մա­նա­կում միայն կա­րո­ղա­նա­լով վե­րա­կանգ­նել հաշ­վի հա­վա­սա­րու­թյու­նը՝ 2։2։ Գո­լը խփել է Զլա­տան Իբ­րա­հի­մո­վի­չը՝ քա­վե­լով 11-մետ­րա­նո­ցը անվ­րեպ չի­րաց­նե­լու մե­ղա­վո­րու­թյու­նը։ Ի դեպ, այս խա­ղում եր­կու ինք­նա­գոլ է գրանց­վել։
14-ա­կան միա­վո­րով եր­րորդ-չոր­րորդ հո­րի­զո­նա­կան­նե­րում են «Նա­պո­լին» ու «Ռո­ման»։ Նեա­պոլ­ցի­նե­րը հաղ­թա­կան հան­դի­պում են ու­նե­ցել Բո­լո­նիա­յում, տե­ղի հա­մա­նուն թի­մի հետ՝ 1։0, իսկ ա­հա «Ռո­մա­յի» հան­դիպ­ման մա­սին թերևս մի փոքր հան­գա­մա­նա­լից խո­սենք։ Հաղ­թա­նակն այդ ե­ղել է ար­տագ­նա­յում, «Ջե­նո­վա­յի» նկատ­մամբ, 3։1 հաշ­վով։ Հաշ­վի առ­նե­լով այն, որ «Ռո­մա­յի» ե­րեք գոլն էլ խփել է մեր Հեն­րիխ Մխի­թա­րյա­նը, դի­մա­կա­յու­թյու­նը հան­գիստ կա­րե­լի էր դի­տար­կել որ­պես «Ջե­նո­վա»-Հեն­րիխ Մխի­թա­րյան դի­մա­կա­յու­թյուն, ե­թե չլի­ներ ըն­դգ­ծե­լու մի շատ ա­վե­լի էա­կան հան­գա­մանք. մեր հրա­շա­լի մար­զիկն Ի­տա­լիա­յից իր ֆուտ­բո­լա­յին հզոր զարկն է միաց­րել հե­րո­սա­կան Շու­շիի պաշտ­պան­նե­րի նույն­քան հուժ­կու զար­կին։
Հյու­րըն­կա­լե­լիս «Լա­ցիոն» բա­ռա­ցիո­րեն վեր­ջին ակն­թար­թին է կա­րո­ղա­ցել խփել պա­տաս­խան գո­լը «Յու­վեն­տու­սի» դար­պա­սը՝ 1։1։ Վեր­ջին հինգ խա­ղում սա թու­րին­ցի­նե­րի եր­րորդ ոչ-ո­քին է, ին­չը նշա­նա­կում է, որ թի­մը դեռևս չի կա­րո­ղա­նում գտ­նել, վե­րա­կանգ­նել նա­խորդ տա­րի­նե­րի թա­փը, ին­չի հաշ­վին վեր­ջին ութ տա­րում ա­նընդ­մեջ հռ­չակ­վել է երկ­րի չեմ­պիոն։
Այս նույն 1։1 հա­շիվն է ար­ձա­նագր­վել և «Ա­տա­լան­տա»-«Ին­տեր» դի­մա­կա­յու­թյու­նում։ Հյու­րե­րը հաղ­թա­նա­կը ձեռ­քից բաց են թո­ղել խա­ղա­վար­տին մոտ։ 13-ա­կան միա­վո­րով «Յու­վեն­տուսն» ու «Ա­տա­լան­տան» հին­գե­րորդ-վե­ցե­րորդ հո­րի­զո­նա­կան­նե­րում են։ Նրան­ցից մեկ միա­վոր պա­կաս ու­նի «Ին­տե­րը»։

ԻՍ­ՊԱ­ՆԻԱ
Լա լի­գա­յի միանձ­նյա ա­ռա­ջա­տար «Ռեալ Սո­սիե­դա­դը» տո­նել է հեր­թա­կան հաղ­թա­նա­կը (2։0)՝ միա­վոր­նե­րի թի­վը հասց­նե­լով 20-ի։ Ընդ ո­րում, նկա­տենք, մր­ցա­կի­ցը բնավ էլ թույ­լե­րից չի ե­ղել. «Գրա­նա­դան» 14 միա­վո­րով հին­գե­րորդ տե­ղում է։ Ա­ղյու­սա­կում սան­սե­բաս­տիան­ցի­նե­րին ան­մի­ջա­պես հա­ջոր­դում է հյու­րըն­կալ­վե­լիս «Խե­տա­ֆեի» նկատ­մամբ 3։1 հաշ­վով ա­ռա­վե­լու­թյան հա­սած «Վի­լիա­ռեա­լը»։
Եր­րորդ հո­րի­զո­նա­կա­նում Մադ­րի­դի «Աթ­լե­տի­կոն» է, ո­րը «Կա­դի­սի» հետ մր­ցակ­ցու­թյու­նում ա­ռանձ­նա­կի դա­ժան է ե­ղել, մա­նա­վանդ ե­թե նկա­տի ու­նե­նանք, որ մինչ այդ հան­դի­պու­մը հա­վա­սար՝ 14-ա­կան միա­վոր ու­նեին ու ա­ռա­ջին վե­ցյա­կի մաս էին կազ­մում, ին­չը գո­նե մո­տա­վո­րա­պես պի­տի հու­շեր թի­մե­րի ու­ժե­րի հա­վա­սա­րու­թյան մա­սին. ե­թե ոչ ընդ­հան­րա­պես, գո­նե ներ­կա փու­լում։ Բո­լոր դեպ­քե­րում, 4։0-ն ան­հար­կի խո­շոր հա­շիվ է մինչ այդ նման ցու­ցա­նիշ ու­նե­ցող թի­մե­րի հա­մար։
Չոր­րոր­դը Մադ­րի­դի «Ռեալն» է՝ հյու­րըն­կալ­վե­լիս «Վա­լեն­սիա­յից» կրած ան­պար­կեշ­տո­րեն մեծ հաշ­վով պար­տու­թյամբ՝ 1։4։ Նկա­տենք, որ «չղ­ջիկ­նե­րի» չորս գո­լից ե­րե­քը 11-մետ­րա­նո­ցի ար­դյունք է։ Ե­րեքն էլ ի­րա­կա­նաց­րել է նույն ֆուտ­բո­լիս­տը՝ Սո­լե­րը։ «Ար­քա­յա­կա­նը» մնա­ցել է 16 միա­վո­րով։
Հին­գե­րորդ-վե­ցե­րորդ հո­րի­զո­նա­կան­նե­րում են 14-ա­կան միա­վոր վաս­տա­կած «Գրա­նա­դան» ու «Կա­դի­սը»։
Ներ­քին ա­ռաջ­նու­թյան նա­խորդ չորս խա­ղի գո­լա­յին ե­րաշ­տից հե­տո ո­րո­շել էր իր եր­կր­պա­գու­նե­րին հա­ճե­լիո­րեն զար­մաց­նել «Բար­սե­լո­նը» (այդ­քան խա­ղից հե­տո ե­րեք գո­լը ե­թե ե­րաշտ չէ, բա ի՞նչ է), ու այդ ո­րոշ­ման տակ ըն­կավ հյուր ժա­մա­նած «Բե­տի­սը»՝ 5։2։ Մե­սին այս ան­գամ 11-մետ­րա­նո­ցով ի­րաց­րած գո­լը զու­գոր­դել է նաև խա­ղա­յին դրու­թյու­նից դար­պա­սի գրա­վու­մով։ Կա­տա­լո­նյան ա­կում­բը 11 միա­վո­րով ու­թե­րորդ հո­րի­զո­նա­կա­նում է։

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 6341

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ