Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Իտալացի գիտնականները` հանուն Արցախի պաշտպանության

Իտալացի գիտնականները` հանուն Արցախի պաշտպանության
20.11.2020 | 22:07

Իտալիայի առաջատար համալսարանների գիտնականները և աշխարհի այլ համալսարանների՝ իտալացի գիտնականները Լեռնային Ղարաբաղի քաղաքական, հումանիտար և մշակութային իրավիճակի վերաբերյալ բաց նամակ են հղել Իտալիայի իշխանություններին։ Նրանք կոչ են արել Իտալիայի իշխանություններին համերաշխ համագործակցել միջազգային հանրության հետ` հասնելու համար քաղաքական լուծման, որը կճանաչի Լեռնային Ղարաբաղի տարածքում հայերի ապրելու իրավունքը լիակատար անվտանգության և նրանց ինքնորոշման հարգանքի հիման վրա: Կոչ է արվում Իտալիայի կառավարությանը միջամտել, որ կանխվի հակամարտության ընթացքում նվաճված տարածքներում Ադրբեջանի կողմից հայկական հուշարձանների ոչնչացումը, ինչպես տեղի է ունեցել Նախիջևանում:

Դիտվել է՝ 3943

Մեկնաբանություններ