Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Նախարարների պաշտոնանկությամբ Փաշինյանն իր դեմքն է փորձում փրկել

Նախարարների պաշտոնանկությամբ Փաշինյանն իր դեմքն է փորձում փրկել
24.11.2020 | 22:17

Կառավարությունում հրաժարականների շքերթ է: Նախարարական պորտֆելներին հրաժեշտ են տվել պաշտպանության, արտաքին գործերի, արտակարգ իրավիճակների, սոցիալական հարցերի և աշխատանքի, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարները: Մի շարք պաշտոնյաներ էլ իրենք են հրաժարականի դիմում ներկայացրել: Մինչև այս պահը սակայն որևէ մեկը հստակ ու ուղիղ չի ձևակերպել՝ ինչո՞ւ է լքել կամ ազատվել զբաղեցրած պաշտոնից:

Ինչո՞ւմ է օրինակ թերացել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, պատերազմի օրերին ի՞նչ պետք է աներ, որ չի արել սոցապնախարար Զարուհի Բաթոյանը: Հարցեր են, որոնց իշխանությունը չի անդրադարձել ու դժվար էլ անդրադառնա: Մենք՝ լրագրողներս, իհարկե, լավ գիտենք, թե ինչ չեն արել Հարությունյան ու Բաթոյանը, ինչն էլ սխալ կամ թերի արել, բայց ժողովրդի հետ անկեղծ լինելու, ամեն ինչ ճիշտ ներկայացնելու խոստում ոչ թե մենք, այլ 2018-ին իշխանության եկածներն են տվել: Հաշվետու լինելու քաղաքականությամբ հայաստանյան որևէ իշխանություն էլ չի փայլել: 2016-ի ապրիլյան պատերազմից հետո, օրինակ, բանակի աղմկահարույց հրաժարականների մանրամասները հասարակությունը նորից լրատվամիջոցներից էր տեղեկանում: Այսօր սակայն փոքր-ինչ այլ է իրավիճակը, նախարարներն ազատվում են ոչ թե թերացումների կամ ոլորտային տապալումների համար (ինչն, իհարկե, իրականությունից հեռու չէ), այլ պատերազմում պարտության թիվ մեկ մեղավոի երեսը փրկելու համար:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 7784

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ