Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Քսան տա­րի նույն դեմ­քին են նա­յում

Քսան տա­րի նույն դեմ­քին են նա­յում
17.01.2020 | 00:11
Ան­ցյալ տա­րե­վեր­ջին լրա­ցավ Վլա­դի­միր Պու­տի­նի գա­հա­կա­լու­թյան 20-ա­մյա­կը. 4 ան­գամ նա­խա­գահ, 1 ան­գամ՝ վար­չա­պետ: Երևի պետք էր ապ­րել Ել­ցի­նի կա­ռա­վար­ման տա­րի­նե­րին պատ­կե­րաց­նե­լու հա­մար, թե ինչ ժա­ռան­գու­թյուն ստա­ցավ նա իր նա­խոր­դից և ինչ չա­փով վե­րա­փո­խեց եր­կի­րը: Խմիչ­քա­հակ, ին­տե­լեկ­տա­զուրկ Բո­րիս Նի­կո­լաևի­չը «հետևո­ղա­կա­նո­րեն» քայ­քա­յեց պե­տա­կան կյան­քի բո­լոր ո­լորտ­նե­րը՝ է­կո­նո­մի­կա, ա­ռող­ջա­պա­հու­թյուն, կր­թու­թյուն, գի­տու­թյուն, սո­ցիա­լա­կան ա­պա­հո­վու­թյուն, բա­նակ: Ստեղծ­ված կո­ռուպ­ցիոն-օ­լի­գար­խիա­կան հա­մա­կար­գը կե­ղե­քում, հու­սալ­քում, դեգ­րա­դա­ցիա­յի էր են­թար­կում հա­սա­րա­կու­թյու­նը: Հյու­սի­սա­յին Կով­կա­սում մո­լեգ­նում էր քա­ղա­քա­ցիա­կան պա­տե­րազ­մը, ա­հա­բեկ­չա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը` մարդ­կա­յին մեծ զո­հե­րով, հա­ջոր­դում էին մի­մյանց: Մար­դիկ ա­տե­լու­թյամբ ու զզ­վան­քով էին լց­ված պե­տու­թյան ղե­կա­վա­րի նկատ­մամբ:
Եվ այս պայ­ման­նե­րում սկզ­բում վար­չա­պետ նշա­նակ­վեց, այ­նու­հետ նա­խա­գահ ըն­տր­վեց մե­կը, ո­րին լայն հա­սա­րա­կու­թյու­նը, ըստ էու­թյան, չէր էլ ճա­նա­չում: Պրո­ֆե­սիո­նալ հե­տա­խույզ, ո­րի գոր­ծու­նեու­թյու­նը, անձ­նա­կան հատ­կա­նիշ­նե­րը, բնա­կա­նա­բար, հա­սու չէին հան­րու­թյա­նը. ոչ հրա­պա­րա­կա­յին աս­պա­րեզ: Սա­կայն, մյուս կող­մից, Պու­տի­նի ա­նու­նը որևէ չա­փով շաղ­կապ­ված չէր ել­ցի­նյան «ըն­տա­նի­քի», նրա մեր­ձա­վոր շր­ջա­պա­տի սկան­դա­լա­յին ի­րա­դար­ձու­թյուն­նե­րին: Ա­սում են՝ նրա թեկ­նա­ծու­թյան օգ­տին գլ­խա­վոր դե­րա­կա­տա­րու­թյունն ու­նե­ցել են նախ­կին պի­տե­րա­կան­ներ Ա­լեք­սեյ Կուդ­րի­նը և Ա­նա­տո­լի Չու­բայ­սը:
Ին­չից սկ­սեց Պու­տի­նը, ստանձ­նե­լով պե­տու­թյան ղե­կա­վա­րի դե­րը: Ա­ռա­ջին հեր­թին հե­տա­խույ­զի փոր­ձա­ռու­թյամբ ջախ­ջա­խեց հրեա­կան օ­լի­գար­խիան՝ «սե­մի­բո­յարշ­չի­նան»՝ բան­կիր­նե­րի ու ար­դյու­նա­բե­րող­նե­րի գե­րազ­դե­ցիկ հան­ցա­խում­բը, ո­րը փաս­տո­րեն ղե­կա­վա­րում էր եր­կի­րը Ել­ցի­նի քթի տակ՝ բա­ցա­ռա­պես ի վնաս Ռու­սաս­տա­նի, հօ­գուտ Արևմուտ­քի և ի­րենց անձ­նա­կան շա­հե­րի: Այ­նու­հետև հնա­րա­վո­րինս ա­րագ կար­գի բե­րե­լով բա­նա­կը («հի­վանդ մար­դուն»), իր իսկ բնում խեղ­դեց չե­չե­նա­կան սե­պա­րա­տիզ­մը: Օ­րեն­սդ­րա­կան նուրբ գոր­ծո­ղու­թյուն­նե­րով իր վե­րահս­կո­ղու­թյան տակ ա­ռավ կա­ռա­վա­րու­թյու­նը (ու­ժա­յին մար­մին­նե­րը), խոր­հր­դա­րա­նը, նա­հան­գա­պե­տա­կան կոր­պու­սը:
Բայց ի­հար­կե ա­մե­նադժ­վա­րի­նը ա­վե­րիչ ճգ­նա­ժա­մի մեջ հայ­տն­ված տն­տե­սու­թյան վե­րա­կանգ­նումն էր: Պու­տի­նի բախ­տը բե­րեց (ինչ­պես ինքն է ա­սում՝ հա­ջո­ղա­կի բախտն է բե­րում), նավ­թի մի­ջազ­գա­յին գներն ան­նա­խա­դեպ բարձ­րա­ցան ու մա­րե­լով բո­լոր պե­տա­կան պարտ­քե­րը, պե­տու­թյու­նը սկ­սեց խո­շոր ներդ­րում­ներ կա­տա­րել է­կո­նո­մի­կա­յի զար­գաց­ման մեջ: Ա­սել, թե 20 տա­րում տն­տե­սու­թյու­նը բարձ­րա­ցավ մի­ջազ­գա­յին մա­կար­դա­կի, տե­ղին չի լի­նի: Սա­կայն ակն­բախ են հա­ջո­ղու­թյուն­նե­րը եր­կիրն ինք­նա­բավ դարձ­նե­լու աս­պա­րե­զում, հատ­կա­պես արևմտյան պատ­ժա­մի­ջոց­նե­րի կի­րա­ռու­մից հե­տո: Իր տա­րե­վեր­ջյան հրա­պա­րա­կա­յին մամ­լո ա­սու­լի­սի ժա­մա­նակ Պու­տի­նը թվար­կեց ար­դյու­նա­բե­րու­թյան մի ամ­բողջ շարք ար­դիա­կան ճյու­ղեր, ո­րոնք ստեղծ­վել են հենց պատ­ժա­մի­ջոց­նե­րի ազ­դե­ցու­թյու­նը չե­զո­քաց­նե­լու նպա­տա­կով:
Իր կա­ռա­վար­ման վեր­ջին փու­լում Պու­տի­նը հս­կա­յա­կան ու­շադ­րու­թյուն է դարձ­նում ռազ­մար­դյու­նա­բե­րա­կան հա­մա­լի­րի ու բա­նա­կի զար­գաց­մա­նը: Ա­ռաջ­նա­յին խն­դիրն է հզո­րաց­նել ռազ­մա­կան ար­դյու­նա­բե­րու­թյու­նը և այդ աս­պա­րե­զի նո­րա­գույն տեխ­նո­լո­գիա­նե­րը ար­մա­տա­վո­րել քա­ղա­քա­ցիա­կան ար­տադ­րու­թյուն­նե­րում: Ինչ վե­րա­բե­րում է բա­նա­կին, ար­դեն այժմ կա­րե­լի է Ռու­սաս­տա­նը հա­մա­րել հզո­րա­գույն ռազ­մա­կան գեր­տե­րու­թյուն, ո­րի հետ հար­կադ­րա­բար հաշ­վի է նս­տում ան­գամ ԱՄՆ-ը, հրա­ժար­վե­լով Ռու­սաս­տանն ըն­դա­մե­նը եվ­րա­սիա­կան նա­հանգ դարձ­նե­լու իր եր­բեմ­նի ծրագ­րե­րից:
Ներ­քին քա­ղա­քա­կա­նու­թյան մեջ Պու­տի­նը հենց սկզ­բից շեշ­տադ­րեց պե­տու­թյան ու նրա ինս­տի­տուտ­նե­րի նկատ­մամբ մարդ­կանց հա­վա­տի, վեր­նա­խա­վի ու հա­սա­րա­կու­թյան հա­մե­րաշ­խու­թյան վե­րա­կանգ­նու­մը, պայ­քա­րը բնակ­չու­թյան ըն­չա­քաղ­ցու­թյան վե­րաց­ման հա­մար և այլն:
Ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյան մեջ Պու­տի­նը նախ փոր­ձեց եր­կի­րը դարձ­նել ա­մե­րի­կա­կենտ­րոն եվ­րաատ­լան­տյան հա­մա­կար­գի ինք­նիշ­խան սու­բյեկտ, սա­կայն բախ­վե­լով բա­ցա­հայտ հա­կազ­դե­ցու­թյան, հրա­ժար­վեց այդ գա­ղա­փա­րից և բռ­նեց ինք­նու­րույն խո­շոր տե­րու­թյան վե­րած­վե­լու ու­ղին: Պու­տի­նը բազ­միցս է հայ­տա­րա­րել, որ Ռու­սաս­տանն ինչ էլ ա­նի, միևնույն է, մերժ­վե­լու է Արևմուտ­քի կող­մից, քան­զի վեր­ջի­նիս աչ­քը Ռու­սաս­տա­նի ան­ծայ­րա­ծիր տա­րած­քի ու ան­բավ բնա­կան հարս­տու­թյուն­նե­րի վրա է, և նրան պետք չէ հզոր մր­ցա­կից: Իր ա­մեն մի քայ­լով (ընդ­հուպ մեր­ձե­ցու­մը Չի­նաս­տա­նի հետ) պու­տի­նյան Ռու­սաս­տա­նը վե­րա­դառ­նում է ինքն ի­րեն՝ կայս­րա­պե­տու­թյան, հա­վա­սա­րակշ­ռու­թյուն փնտ­րե­լով ա­րագ փո­փոխ­վող գլո­բալ մի­ջա­վայ­րում: Կայս­րու­թյան վե­րա­կան­գն­ման տե­սա­նե­լի քայ­լեր էին Վրաս­տա­նի մաս­նա­տու­մը, Ղրի­մի վե­րա­դար­ձը, Դոն­բա­սի փաս­տա­ցի տա­րան­ջա­տու­մը, սի­րիա­կան հաղ­թար­շա­վը և այլն:
Ռու­սաս­տա­նում ազ­գա­յին ինք­նու­թյան հաս­տատ­ման ճա­նա­պար­հին միշտ էլ հառ­նել են «ազ­գա­յին գա­ղա­փա­րի» ո­րո­նում­նե­րը: Պու­տի­նին այ­սօր էլ շատ փոր­ձա­գետ­ներ հա­մա­րում են լի­բե­րալ գա­ղա­փա­րա­խո­սու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ: Սա­կայն հա­զիվ թե դա այդ­պես է: Մե­զա­նում չկա և չի կա­րող լի­նել ոչ մի այլ միա­վո­րիչ գա­ղա­փար՝ հայ­րե­նա­սի­րու­թյու­նից բա­ցի: Դա էլ հենց մեր ազ­գա­յին գա­ղա­փարն է՝ հայ­տա­րա­րում է Պու­տի­նը: Գե­ղե­ցիկ է հն­չում, սա­կայն ինչ­քա­նով է ի­րա­կան երկ­րի զար­գա­ցումն ու հզո­րա­ցու­մը հե­նել հայ­րե­նա­սի­րու­թյան վրա: Թերևս ի­րա­վա­ցի են այն քա­ղա­քա­կան մեկ­նա­բան­նե­րը, ո­րոնց կար­ծի­քով, ել­նե­լով հա­խուռն ժա­մա­նակ­նե­րից, Պու­տի­նը խու­սա­փում է գա­ղա­փա­րա­կան կոնկ­րե­տու­թյու­նից, գե­րա­դա­սե­լով ա­պա­քա­ղա­քա­կան պրագ­մա­տիզ­մը: Նրան պետք չէ գա­ղա­փա­րա­կան հար­ցե­րով ուռ­ճա­ցած բազ­մա­շերտ հա­սա­րա­կու­թյուն: Պա­տա­հա­կան չէ, որ Պու­տի­նը ան­սեթևեթ մեր­ժում է դե­մոկ­րա­տիա­յի, մար­դու ի­րա­վունք­նե­րի, խոս­քի ա­զա­տու­թյան և նմա­նա­տիպ այլ սկզ­բունք­նե­րի ներ­քո հրամց­վող բազ­մա­թիվ այ­լա­սե­րիչ «եվ­րո­պա­կան ար­ժեք­նե­րը», ու ա­ռա­ջին հեր­թին «ըն­տա­նիք» հաս­կա­ցու­թյան վե­րա­ցու­մը, ո­րոնք ար­դեն Եվ­րո­պան դարձ­րել են ան­դեմ ու կա­մա­զուրկ (օ­րերս ռու­սա­կան մա­մու­լը ի­րա­զե­կեց, որ ման­կա­պիղծ­ներն ի­րենց հայ­րե­նի­քում՝ Հո­լան­դիա­յում, ձգ­տում են իշ­խա­նու­թյան):
Ինչ­քան էլ Ռու­սաս­տա­նի ժո­ղո­վուր­դը հոգ­նած լի­նի 20 տա­րի նույն ան­ձի դեմ­քին նա­յե­լուց, այ­դու­հան­դերձ նա ար­ժան­վույնս է գնա­հա­տում Վլա­դի­միր Պու­տի­նի գոր­ծու­նեու­թյու­նը երկ­րի ա­ռաջ­նոր­դի պաշ­տո­նում: Կայս­րա­պե­տա­կան ո­գին ա­մուր է նս­տած ռուս մար­դու մեջ, և եր­բեմ­նի հզո­րա­գույն պե­տու­թյան վե­րա­կան­գն­ման հա­վակ­նու­թյուն­ներն ու ի­րա­կան հա­ջո­ղու­թյուն­նե­րը դրա­կան ար­ձա­գանք են գտ­նում նրա մոտ, նե­րո­ղա­միտ դարձ­նե­լով սխալ­նե­րի հան­դեպ: Իսկ սխալ­ներ ան­շուշտ կան: Միայն այն հան­գա­ման­քը, որ հարս­տա­գույն երկ­րում տա­կա­վին կա 20 մի­լիոն չքա­վոր մարդ, բնավ էլ Պու­տի­նի օգ­տին չի խո­սում: Այ­նուա­մե­նայ­նիվ, այն ա­տե­լու­թյունն ու զզ­վան­քը, որ ռուս մար­դու մեջ կա­յին ու կան Գոր­բա­չո­վի ու Ել­ցի­նի նկատ­մամբ, չկան Պու­տի­նի հան­դեպ:
Թե ինչ կլի­նի Ռու­սաս­տա­նի հետ 3 տա­րի հե­տո, ա­ռայժմ ոչ ոք չի կան­խա­տե­սում:
Ռու­բեն ՀԱՅ­ՐԱ­ՊԵ­ՏՅԱՆ
Մոսկ­վա
Դիտվել է՝ 46215

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ