Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Կրկե­սի վե­րած­վող խորհր­դա­րան

Կրկե­սի վե­րած­վող խորհր­դա­րան
24.01.2020 | 04:35
Ազ­գա­յին ժո­ղո­վի դահ­լի­ճը վե­րագ­տել է նախ­կին­նե­րի «փառ­քը»: Քա­ղա­քա­կան վե­րա­դա­սա­վո­րում­նե­րից հե­տո բո­լո­րո­վին նոր ո­րա­կի օ­րենս­դիր ձևա­վո­րե­լու մա­սին բարձ­րա­ձայ­նող­ներն ար­դեն ո­րե­րորդ ան­գամ ա­պա­ցու­ցում են՝ 7-րդ գու­մար­ման ԱԺ-ն ո­րա­կա­կան ու բո­վան­դա­կա­յին որևէ ա­ռա­վե­լու­թյուն չու­նի նա­խորդ­նե­րի նկատ­մամբ: Քա­ղա­քա­կան բնույ­թի բա­նա­վե­ճե­րը, նույ­նիսկ բարձր տոնն ու հու­զա­կա­նու­թյու­նը, ա­յո, կա­րող է բնո­րոշ լի­նել քա­ղա­քա­կա­նու­թյամբ զբաղ­վող­նե­րին, բայց անձ­նա­կան վի­րա­վո­րան­քը, քաշք­շոցն ու մա­նա­վանդ հայ­հո­յան­քը չպետք է տեղ ու­նե­նան երկ­րի թիվ մեկ քա­ղա­քա­կան հար­թա­կում: Օ­րերս Ազ­գա­յին ժո­ղո­վում տե­ղի ու­նե­ցած վի­ճա­բա­նու­թյու­նը, ան­կախ պատ­գա­մա­վոր Ար­ման Բա­բա­ջա­նյա­նի և «Բար­գա­վաճ Հա­յաս­տան» խմ­բակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր­նե­րի միջև, ևս մեկ ան­գամ վե­րա­հաս­տա­տեց՝ քա­ղա­քա­կան ա­դեկ­վա­տու­թյան ու քա­ղա­քակր­թու­թյան ա­ռու­մով ի­րա­վի­ճակ չի փոխ­վել: Դրան հա­ջոր­դած մյուս եր­կու թևե­րի՝ «Լու­սա­վոր Հա­յաս­տա­նի» ու «Իմ քայ­լի» պատ­գա­մա­վոր­նե­րի փո­խա­դարձ վի­րա­վո­րանք­ներն ու ի­րար «բան լսեց­նե­լը» կն­քե­ցին ա­սա­ծիս ճշ­մար­տա­ցիու­թյու­նը: Քա­ղա­քա­կան դե­րա­կա­տար­նե­րի փո­փո­խու­թյու­նից հե­տո հիմ­նա­կան խա­ղա­ցող­ներն ա­սես ի­րենք ի­րենց ու առ­հա­սա­րակ բո­լո­րին ա­պա­ցու­ցե­լու բան ու­նեն: Իշ­խա­նու­թյու­նը փոր­ձում է հա­մո­զել, որ ին­քը թե՛ իշ­խա­նու­թյուն է, թե՛ ընդ­դի­մու­թյուն իր իսկ ներ­սում, ընդ­դի­մու­թյունն ա­մեն բան ա­նում է, որ ընդ­դի­մադ­րի ծի­րա­նին ու թա­գը միայն ին­քը կրի: Իսկ հա­սա­րա­կու­թյունն այդ­պես էլ չի հաս­կա­նում՝ ով ինչ խաղ է խա­ղում: Ազ­գա­յին ժո­ղո­վում տե­ղի ու­նե­ցած տհաճ, ան­թույ­լատ­րե­լի, զազ­րե­լի մի­ջա­դե­պը քն­նա­դա­տե­ցին ու դա­տա­փե­տե­ցին գրե­թե բո­լոր պատ­գա­մա­վոր­նե­րը, բայց նրան­ցից և ոչ մեկն այդ­պես էլ հարց չբարձ­րաց­րեց՝ ի՞նչ ա­նել, որ հե­տա­գա­յում նման սցե­նար­ներ չլի­նեն, ու խոր­հր­դա­րա­նը զբաղ­վի իր բուն՝ օ­րենք գրե­լու գոր­ծա­ռույ­թով: Փո­խա­րե­նը կրա­կի վրա յուղ լց­նե­լով՝ 3 օր շա­րու­նակ վատ­նե­ցին թան­կա­գին ժա­մա­նակն ու «ռազ­բոր­կա­յին ի­տոգ տվե­ցին»:
Խոր­հր­դա­րա­նա­կան քա­ռօ­րյա­յի յու­րա­քան­չյուր ե­րեք­շաբ­թի օր­վա վեր­ջին նիս­տը հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի ժամ է, այդ օ­րը եր­կու տաս­նյա­կից ա­վե­լի ե­լույթ ու­նե­ցած պատ­գա­մա­վոր­նե­րից միայն մի քա­նի­սը խո­սե­ցին ըստ էու­թյան, մնա­ցա­ծը` «է՛լ գող փի­սո, է՛լ քա­չալ շուն» սկզ­բուն­քով վեր­լու­ծում էին քաշք­շուկն ու մի­մյանց վրա գո­ռում: «Ի­տոգ տա­լու» գոր­ծըն­թացն այն­քան ա­հագ­նա­ցավ, որ «Բար­գա­վաճ Հա­յաս­տան» խմ­բակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր Մի­քա­յել Մել­քու­մյա­նը զայ­րա­ցած ու վի­րա­վոր­ված տո­նով ե­րի­տա­սարդ­նե­րին բա­ցատ­րեց, թե խոր­հր­դա­րան ին­չի հա­մար են գա­լիս: Հու­սանք՝ խոր­հր­դա­րա­նա­կան կա­ռա­վար­ման երկ­րի թիվ մեկ ամ­բիո­նը հե­տայ­սու նմա­նա­տիպ «բա­զար­նե­րի» ա­կա­նա­տե­սը չի լի­նի, պատ­գա­մա­վոր­ներն ի­րենք ի­րենց հա­շիվ կտան, կհար­գեն ՀՀ պե­տա­կան լե­զուն՝ գրա­կան հա­յե­րենն ու «քու­չի» բա­ռա­պա­շարն ի­րենց բա­կե­րում կկի­րա­ռեն միայն, կկա­րո­ղա­նան զս­պել ե­րի­տա­սար­դին բնո­րոշ տա­քա­րյու­նու­թյունն ու այդ է­ներ­գիան կար­դա­լու և սո­վո­րե­լու վրա կի­րաց­նեն:
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 4830

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ