ԱԺ ԼՀԿ խմբակցության անդամներն այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ անդրադարձան վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Գերմանիայում արած հայտարարությանը, թե կուսակցականացված Սահամանդրական դատարանը խոչընդոտում ու կասկածի տակ է դնում ինստիտուցիոնալ բարեփոխումների համակարգը Հայաստանում:
«Նրա հայտարարությունն իրականության հետ կապ չունի, չեմ կարծում, որ Գերմանիայում նստած՝ մարդիկ չգիտեն այդ մասին: Ես կոնկրետ հարց եմ տվել՝ օրինակ բերեք մի ռեֆորմ, որը դատարանը տապալել է: Չկա որևէ ռեֆորմ, ասել եմ՝ օրինակ բերեք վերջին երկու տարիներին քաղաքացիներին կեղեքելու դեպքեր, որևէ օրինակ չի բերվել: Ինչ վերաբերում է դատարանի կուսակցականացմանը, ապա դա նույնպես իրականությանը չի համապատասխանում, որովհետև, օրինակ, տիկին Ալվինա Գյուլումյանը, վստահ եմ, որևէ ձևով կուսակցականացված անձ չէ, նա ՄԻԵԴ դատավոր է եղել, համապատասխանում է բարձր դատարանի չափանիշներին: Եվ չի կարելի միայն Հրայր Թովմասյանի պատճառով բոլորին նույն արշինով չափել»,- ասաց Էդմոն Մարուքյանը: