«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Դանիել Իոաննիսյան. Ոչ թե Ոստիկանությունը դառնում է ՆԳՆ, այլ ստեղծվում է ՆԳՆ, որի կազմում կլինի Ոստիկանությունը

Դանիել Իոաննիսյան. Ոչ թե Ոստիկանությունը դառնում է ՆԳՆ, այլ ստեղծվում է ՆԳՆ, որի կազմում կլինի Ոստիկանությունը
22.02.2020 | 15:42

Ոչ թե Ոստիկանությունը դառնում է Ներքին գործերի նախարարություն, այլ ստեղծվում է Ներքին գործերի նախարարություն, որի կազմում կլինի Ոստիկանությունը՝ «Ոստիկանության բարեփոխումների 2020-2022 թթ. ռազմավարության թույլ և ուժեղ կողմերը» թեմայով քննարկմանը լրագրողների հետ զրույցում ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը: Նրա խոսքով՝ ԵՄ 28 անդամներից 27-ն ունեն ՆԳՆ, իսկ Շվեդիայում ոստիկանությունն արդարադատության նախարարության կազմում է: «Առհասարակ բոլոր ժողովրդավարական երկրներում ոստիկանությունը քաղաքացիական վերահսկողության ներքո է, և կարևոր է, որ Հայաստանում ևս այդ փոփոխությունն արվում է: Սա զինված ուժերի մոդելին է նման: Այս մոդելում կլինի ոստիկանապետ, կլինի Ոստիկանության հրամանատարը, Ոստիկանությունը կմնա ուղղահայաց համակարգ և կլինի նաև ՆԳ նախարար: Ոստիկանապետը նշանակվելու է վարչապետի կողմից, ոչ թե նախարարի, բայց գոնե այս պահին նախատեսվող մոդելով նախարարի առաջարկությամբ: Սա այն է, ինչ քաղաքացիական հասարակությունը պահանջում էր վաղուց»,- ասաց նա: Իսկ թե ինչ կտա սա, Իոաննիսյանը նշեց, որ այս մոդելը հնարավորություն կտա, որ Ոստիկանությունը լինի խորհրդարանի հսկողության ներքո, որ Ոստիկանությունում չհամատեղվեն քաղաքականության մշակման և իրականացման քաղաքացիական ֆունկցիաները ավելի զինվորական ֆունկցիաների հետ: «Սա հնարավորություն կտա, որ խորհրդարանն ավելի շատ կարողանա վերահսկել Ոստիկանության գործունեությունը: Հիմա եթե պատգամավորներն ունենում են հարցեր՝ Ոստիկանության գործունեության հետ կապված, այդ հարցերին պատասխանում է կամ վարչապետը, կամ արդարադատության նախարարը, բայց երկուսն էլ բավականին սահմանափակ են տեղեկացված Ոստիկանության բոլոր գործողություններից: Կլինի ՆԳ նախարար, որ կպատասխանի պատգամավորների հարցերին, և բոլոր առումներով համակարգը կդառնա ավելի ժողովրդավարական»,- ասաց նա: Իոաննիսյանի խոսքով՝ պարեկային ծառայության ստեղծումն է կարևոր, որը նորովի ստեղծվող համակարգ է լինելու, նաև հիմնված է նրա վրա, որ բոլոր կադրերը անցնեն լրացուցիչ կրթություն:

Դիտվել է՝ 798

Մեկնաբանություններ