Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Մակրոնն ու Մերկելը կոչ են արել դադարեցնել մարտերն Իդլիբում

Մակրոնն ու Մերկելը կոչ են արել դադարեցնել մարտերն Իդլիբում
22.02.2020 | 15:45

Էմանուել Մակրոնն ու Անգելա Մերկելը Վլադիմիր Պուտինին և Ռեջեփ Թայիփ Էրդողանին կոչ են արել հաշտության ելք գտնել սիրիական Իդլիբում, որպեսզի հնարավոր լինի խուսափել հումանիտար աղետից և անվերահսկելի ռազմական էսկալացիայից:

«Մենք գիտենք, որ այսօր Իդլիբում տեղի է ունենում հումանիտար աղետ, Ռուսաստանի կողմից աջակցվող (սիրիական) ռեժիմի ուժերը շարունակում են հարձակողական գործողությունները»,- ասել է Մակրոնն ու հավելել, որ ռազմական գործողությունների արդյունքում ավերվել են հիվանդանոցներ, ոչ կառավարական օբյեկտներ, իսկ հումանիտար ընկերությունների աշխատակիցները հարձակման են ենթարկվել: «Կրկին սպանվել են թուրք զինվորներ: Սա շատ վտանգավոր իրավիճակ է, որը կարող է լուրջ հետևանքներ ունենալ: Բացի այդ, Իդլիբում հիմա տեղի է ունենում միգրացիոն ճգնաժամ. շուրջ 2 մլն մարդ գտնվում է վտանգավոր իրավիճակում և տեղափոխման կարիք ունի»,- ասել է Մակրոնը:
Ֆրանսիայի նախագահը նշել է, որ իր և Մերկելի կարծիքով` իրենք կարող են հարցին լուծում գտնել միայն հրադադարի անհապաղ կոչով:

Դիտվել է՝ 917

Մեկնաբանություններ