Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Մակրոնը զգուշանում է

Մակրոնը զգուշանում է
22.02.2020 | 23:11

Ֆրանսիան և Գերմանիան պնդում են՝ Իդլիբում անհրաժեշտ է անհապաղ զինադադար հաստատել և վերսկսել քաղաքական գործընթացը՝ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ լքելով ԵՄ բյուջեի վերաբերյալ չհաջողված գագաթաժողովը: Նա մտահոգություն է հայտնել, որ մարտերի ընթացքում Եվրոպան կկանգնի միգրացիոն նոր ճգնաժամի առաջ, նա փախստականների հնարավոր թիվը գնահատել է 2 միլիոն: «Իրավիճակը ծայրահեղ վտանգավոր է. երեկ ևս երկու թուրք զինվոր է զոհվել, այսինքն՝ հարձակման սկզբից նրանց թիվը տասնյակ է: Դա կարող է հանգեցնել անվերահսկելի ռազմական էսկալացիայի», - հայտարարել է նա:

Դիտվել է՝ 908

Մեկնաբանություններ