Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Ասում են...

Ասում են...
29.09.2020 | 00:51

...թե ի պա­տիվ պաշտ­պա­նու­թ­յան նա­խա­րա­րու­թ­յան, պա­տե­րազ­մա­կան գոր­ծո­ղու­թ­յուն­նե­րի այս օ­րե­րին ՀՀ ռազ­մա­կան ղե­կա­վա­րու­թ­յու­նը կարևո­րել ու հաշ­վի է ա­ռել նախ­կին ու ներ­կա բո­լոր բարձ­րաս­տի­ճան զին­վո­րա­կան­նե­րի փո­խան­ցած տե­ղե­կու­թ­յուն­ներն ու նրանց ա­ջակ­ցու­թ­յու­նը։ «Բա­նա­կում հին ու նոր չկա» տրա­մա­բա­նու­թ­յան շր­ջա­նա­կում զին­ված ու­ժե­րի պա­տաս­խա­նա­տու­նե­րը հա­մա­կար­գում ներգ­րա­վել են պա­տե­րազ­մի բո­վով ան­ցած, ժա­մա­նա­կին կարևոր դե­րա­կա­տա­րում ու­նե­ցած ան­ձանց, ո­րոնք այս ողջ ըն­թաց­քում կա­պի մեջ են ե­ղել ՊՆ-ի հետ։

Դիտվել է՝ 32304

Մեկնաբանություններ