-
02.07.2014|
12:35
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առաջարկել է վարչապետին գտնել եղանակներ մեղմելու էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ազդեցությունը սոցիալապես անապահով ընտանիքների համար:
-
02.07.2014|
12:33
ՈՒկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հաստատել է ՈՒկրաինայի մտադրությունը՝ հուլիսի 11-ին ԵՄ, ՌԴ և ՈՒկրաինայի ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդակցություններ անցկացնել՝ ԵՄ-ի հետ Ասոցացման մասին համաձայնագրի տնտեսական ասպեկտների վերաբերյալ:
-
02.07.2014|
12:32
Ռուսաստանի կառավարությունն անցնում է տնտեսական և սոցիալական զարգացման հնգամյակային պլանավորման: Նպատակային ցուցանիշների հասնելու առաջին հնգամյակի պլանը պետք է նախագահ Վլադիմիր Պուտինին ներկայացվի հուլիսին:
-
02.07.2014|
12:31
Իբրև ձերբակալված՝ 15 ժամ հարցաքննվելուց հետո Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին պաշտոնապես ճանաչվել է կասկածյալ՝ դատական համակարգի վրա ճնշում գործադրելու և կոռուպցիայի գործով, բացի այդ նրան առաջադրվել է մեղադրանք «ազդեցության չարաշահում» հոդվածով՝ ըստ France-Presse-ի:
-
02.07.2014|
12:29
Երեխաները զինված հակամարտությունների զոհ են դառնում աշխարհի 23 երկրներում: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի պատրաստած զեկույցում:
-
02.07.2014|
12:25
Տարվա սկզբից մինչև հիմա` 6 ամսվա ընթացքում տրանսպորտային բոլոր միջոցներով Ղրիմ է ժամանել 1 մլն 772 հազար մարդ, ինչը 29,5 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Այս մասին հայտարարել է Ղրիմի առողջարանների և զբոսաշրջության փոխնախարար Օլգա Բուրովը:
-
02.07.2014|
11:02
Պետդուման ընդունել է հանրահավաքների կանոնները խախտելու համար պատասխանատվությունը զգալի խստացնող օրինագիծ:
Փաստաթղթի համաձայն, հանրահավաքների անցկացման կարգը խախտողները կարող են տուգանվել 600 հազարից մինչև մեկ միլիոն ռուբլու չափով, և պատժվել հարկադիր աշխատանքով կամ ազատազրկմամբ՝ 5 տարի ժամկետով:
-
02.07.2014|
10:57
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ կդառնա ամենամոտ ապագայում։
-
02.07.2014|
10:55
Եվրասիական հանձնաժողովը կողմերին է ուղարկել Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պայմանագիրը ներպետական համաձայնեցման համար՝ ասել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը և նշել, որ ներպետական համաձայնեցմանը կհաջորդի համաձայնագրի ստորագրումը:
-
02.07.2014|
10:54
Հայաստանի պատվիրակությունը առաջարկել էր, որ հավասարապես ներկայացվեն Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքները։ Բաքվում անցկացվող ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանում ընդունվել է Հայաստանի պատվիրակության առաջարկը։