Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Ինչով են զբաղ­ված եվ­րո­պա­ցի­նե­րը

Ինչով են զբաղ­ված եվ­րո­պա­ցի­նե­րը
25.10.2019 | 01:11

Տա­րօ­րի­նակ ժո­ղո­վուրդ ենք հա­յերս: Նս­տել՝ ի­րար ան­պատ­վե­լով պե­ղում ենք Ա­մուլ­սա­րի տան­ջա­հար խն­դի­րը, կա­տա­րյալ մո­ռա­ցու­թյան մատ­նե­լով այն մո­լո­րա­կա­ցունց նո­րու­թյու­նը, որ հա­մաշ­խար­հա­յին բնա­պահ­պա­նա­կան շարժ­ման մեջ հառ­նել է մի նոր աստղ, ո­րի ցա­սում­նա­լից ըն­դվ­զու­մը ուղղ­ված է ոչ թե հօ­գուտ ինչ-որ տե­ղա­յին (ա­սենք, հայ­կա­կան) ան­հար­թու­թյան, այլ ի բա­րօ­րու­թյուն հա­մայն Երկ­րագն­դի բնա­պա­հա­պա­նա­կան ա­նա­ղար­տու­թյան, ընդ­դեմ նրա բնակ­լի­մա­յա­կան կոր­ծա­նա­րար փո­փո­խու­թյուն­նե­րի (տա­քաց­ման)՝ որ­պես ար­դյունք մարդ­կա­յին ա­պաշ­նորհ գոր­ծու­նեու­թյան: Ո՜նց ենք գա­վա­ռամ­տո­րեն բաց թող­նում հան­րահռ­չակ օ­տա­րին օգ­տա­գոր­ծե­լու գայ­թակ­ղիչ պա­տե­հու­թյու­նը:


Բայց ո՞վ է այս նո­րա­հայտ հա­մա­մար­դա­սեր խի­զախ ու ան­ձն­վեր ան­հա­տա­կա­նու­թյու­նը, որ մռն­չում է մո­լո­րա­կը վնա­սա­կար գա­զե­րով աղ­տո­տող մարդ կոչ­ված ա­րա­րած­նե­րի դեմ: Դե­ռա­տի Գրե­տա Թուն­բերգն այ­սօր ա­մե­նա­հան­րա­ճա­նաչ բնա­պահ­պանն է աշ­խար­հում, ո­րը նզո­վում է ան­պա­տաս­խա­նա­տու մե­ծա­հա­սակ­նե­րին այն բա­նի հա­մար, որ նրանք «գո­ղա­ցել են իր ման­կու­թյու­նը»: Մո­լո­րա­կի ողջ ա­ռա­ջա­դեմ հա­սա­րա­կայ­նու­թյու­նը ար­դեն պատ­վել է Գրե­տա­յին, նրան հրա­վի­րել են Դա­վոս, նա դար­ձել է Բել­գիա­յի հա­մալ­սա­րան­նե­րից մե­կի պատ­վա­վոր դոկ­տոր, նրան ըն­դու­նել է Հռո­մի պա­պը, նա ըմ­բոստ ե­լույթ է ու­նե­ցել ՄԱԿ-ում... Իսկ առջևում Նո­բե­լյան մր­ցա­նա­կի ուր­վա­կանն է: Ի՜նչ հա­մե­մա­տու­թյուն Ա­մուլ­սա­րի փակ­ման ջա­տա­գով­նե­րի հետ:


Իս­կա­պես, ի­րա­կա­նում ո՞վ է տանջ­ված դեմ­քով այս հնա­մո­դա տասն­վե­ցա­մյա աղջ­նա­կը: «Հո­գե­հի­վանդ հիս­տե­րիկ շվեդ աղ­ջի­կը գլո­բալ խե­լա­հե­ղու­թյան նոր դրոշն է». սա ռու­սա­կան թեր­թե­րից մե­կի բնո­րո­շումն է: Ան­տա՞կտ ար­տա­հայ­տու­թյուն է: Այդ դեպ­քում ե­կեք հենց սկզ­բից ծա­նո­թա­նանք նրա հո­գե­վի­ճա­կի բժշ­կա­գի­տա­կան ախ­տո­րո­շում­նե­րին: Նե­րող ե­ղեք, ե­թե ան­հա­ջող թարգ­մա­նենք հի­վան­դու­թյուն­նե­րի ար­տա­սո­վոր ան­վա­նում­նե­րը: Եվ այս­պես, աղջ­նա­կը տա­ռա­պում է Աս­պեր­գե­րի սինդ­րո­մով (աու­տիս­տիկ հո­գե­խան­գա­րում), օբ­սե­սիվ-կոմ­պուլ­սիվ խան­գա­րու­մով (ժա­ռան­գա­կան հո­գե­կան հի­վան­դու­թյուն, ո­րը բնո­րոշ­վում է սևե­ռուն մտ­քե­րով, պա­թո­լո­գիկ վա­խե­րով, միօ­րի­նակ գոր­ծո­ղու­թյուն­նե­րով), ու­շադ­րու­թյան պա­կա­սի և գե­րակ­տի­վու­թյան սինդ­րո­մով և սե­լեկ­տիվ մու­տիզ­մով: Լավ, ո՜վ ե­ղավ այս ան­հաս աղջ­նա­կը, ո­րին հետևում են ոչ միայն հա­րյուր­հա­զա­րա­վոր ան­չա­փա­հաս­ներ, այլև բա­զում ձևա­վոր­ված մե­ծա­հա­սակ­ներ: Ի վեր­ջո ի՜նչ է հաս­կա­նում նա կլի­մա­յա­կան փո­փո­խու­թյուն­նե­րից, երբ հա­ճախ մաս­նա­գետ գիտ­նա­կան­նե­րը գլուխ չեն հա­նում դրան­ցից: Ոչ մի վս­տա­հու­թյուն չկա, որ տե­ղի է ու­նե­նում գլո­բալ տա­քա­ցում, հա­վաս­տում են ռուս օ­դերևու­թա­բան­նե­րը: Կլի­ման ի­րոք փոխ­վում է, սա­կայն այն միշտ էլ փու­լա­յին փո­փո­խու­թյուն­ներ է կրել՝ մերթ տա­քա­նում է, մերթ ցր­տում: 1974 թվա­կա­նին անգ­լիա­կան հե­ղի­նա­կա­վոր «Գար­դիան» թեր­թը կան­խա­տե­սում էր հրա­պա­րա­կել, ըստ ո­րի 2020 թվա­կա­նին Լոն­դո­նը կհայ­տն­վի օվ­կիա­նո­սի ա­լիք­նե­րի տակ: Օ­րի­նակ­նե­րը բազ­մա­թիվ են: Մեկ հրա­բու­խը, ժայթ­քե­լով, ա­վե­լի շատ ած­խաթթ­վա­յին գազ է ար­տա­նե­տում, քան մարդ­կու­թյու­նը եր­կար տա­րի­նե­րի ըն­թաց­քում: Կլի­մա­յի փո­փո­խու­թյուն­նե­րը, ըն­դու­նում են գիտ­նա­կան­նե­րը, մար­դուց կախ­ված չեն, դրանք ար­դյունք են արևա­յին ակ­տի­վու­թյան, որն ան­տար­բեր է գրե­տա­յա­կան դա­սա­դուլ­նե­րի նկատ­մամբ:


Սա­կայն մի կողմ թող­նենք խնդ­րի գի­տա­կան կող­մը: Այ­նուա­մե­նայ­նիվ, ո՞րն է ան­կա­տար հո­գե­բա­նու­թյան տասն­վե­ցա­մյա շվե­դու­հու ֆե­նո­մե­նը: Եվ ա­մեն ինչ պարզ է դառ­նում, երբ խն­դի­րը հա­գեց­վում է գլո­բա­լիստ­նե­րի՝ աշ­խար­հի հզոր տի­րա­կալ­նե­րի, հա­մաշ­խար­հա­յին կա­ռա­վա­րու­թյան, ինչ­պես կու­զեք՝ ան­վա­նեք, ըն­թա­ցիկ թե հե­ռան­կա­րա­յին ծրագ­րե­րին: Չլի­ներ Գրե­տան, գլո­բա­լիստ­նե­րի հա­մար ոչ մի դժ­վա­րու­թյուն չէր ներ­կա­յաց­նի ընտ­րել նրա նման ու­րիշ մե­կի: Գաղտ­նիք չէ, որ Եվ­րո­պան սի­րում է ա­մեն տե­սա­կի... փոք­րա­մաս­նու­թյուն­նե­րի՝ սե­ռա­կան թե քա­ղա­քա­կան: Փո­խա­րե­նը, ա­հա, ա­ռիթ է թան­կաց­նե­լու կյան­քը, բարձ­րաց­նե­լու հար­կե­րը, ձգե­լու գո­տի­նե­րը, «զար­գաց­նե­լու» թան­կար­ժեք կա­նաչ է­ներ­գիան, հնա­րե­լու նոր սնն­դամ­թերք­ներ և այլն, և այլն: Դա­սա­կան գլո­բա­լիս­տա­կան խա­ղեր, ո­րոնց նպա­տա­կը ոչ թե սե­փա­կան մո­լո­րա­կա­յին­նե­րի կյան­քի դյու­րա­ցումն է, այլ խճո­ղու­մը, նրանց ու­շադ­րու­թյան շե­ղու­մը ի­րա­կան կեն­սա­կան հոգ­սե­րից: Ա­վե­լի լավ է մար­դը մր­սի կամ ան­ժա­մա­նակ հե­ռա­նա կյան­քից, քան օգտ­վի նավ­թից կամ ա­ծու­խից ստաց­վող է­ներ­գիա­յից: Կամ այդ ան­պի­տան ջեր­մո­ցա­յին գա­զե­րը... Ա­վե­լի լավ չէ՞ հետևել նո­րեվ­րո­պա­կան գեր­քա­ղա­քակր­թա­կան ա­ռա­ջար­կին՝ օգ­տա­գոր­ծել... մարդ­կա­յին մի­սը, ին­չի մա­սին նո­րերս ի­րա­զեկ­վե­ցին նաև «Ի­րա­տե­սի» պայ­ծա­ռա­միտ ըն­թեր­ցող­նե­րը: Եվ նվի­րյալ «ազ­նիվ ու ան­կեղծ» գրե­տա­նե­րը, ո­չինչ, ե­թե նրանք նույ­նիսկ մի քիչ հո­գե­կան խան­գա­րում­ներ ու­նեն, հիա­նա­լի գոր­ծիք են ու­ժե­ղա­գույն­նե­րի ձեռ­քին:


Օ­րերս Ռու­սաս­տա­նում կա­յա­ցած մի­ջազ­գա­յին տն­տե­սա­գի­տա­կան հա­մա­ժո­ղո­վում բնա­պահ­պա­նա­կան նո­րա­գույն հե­ղի­նա­կու­թյան մա­սին հի­շեց­րին նաև նա­խա­գահ Վլա­դի­միր Պու­տի­նին: Ռու­սաց պե­տու­թյան ղե­կա­վա­րը ան­սեթևեթ բա­ցա­սա­բար ար­տա­հայտ­վեց «գրե­տա­յա­կա­նու­թյան» մա­սին: Եվ հաս­կա­նա­լի պարզ պատ­ճա­ռով (ճիշտ է, նա հրա­պա­րա­կավ չբա­ցա­հայ­տեց նր­բու­թյուն­նե­րը): Ռու­սա­կան նավթն ու գա­զը հա­մե­մա­տա­բար է­ժան են, դրանք ձեռն­տու և մատ­չե­լի են եվ­րո­պա­ցի­նե­րին: Սա­կայն ին­չու՞ շանս տալ աշ­խար­հի հզոր­նե­րին չլ­սող ռուս­նե­րին, ե­թե կա հնա­րա­վո­րու­թյուն դպ­րո­ցա­կան­նե­րի «խա­չակ­րաց» ար­շա­վանք­նե­րի մի­ջո­ցով (քո­ղարկ­ված պատ­ժա­մի­ջոց) ևս մր­սող եվ­րո­պա­ցի­նե­րի վզին փա­թա­թել ա­մե­րի­կյան խտաց­ված թան­կար­ժեք գա­զը կամ շատ ա­վե­լի թան­կար­ժեք, բայց ա­նա­ղարտ կա­նաչ է­ներ­գիան: Դե, Գրե­տա­յի ա­մո­թանք­նե­րից ա­ռա­ջին հեր­թին ով­քեր պի­տի գե­տի­նը մտ­նեն ու թանկ վճա­րեն: Ի­հար­կե եվ­րո­պա­ցի­նե­րը: Պետք է պատ­ժել ֆրան­սիա­ցի լպիրշ դեղ­նա­բաճ­կո­նա­վոր­նե­րին, ո­րոնք ար­հա­մար­հե­լով գրե­տա­յա­կան մո­լո­րա­կա­սի­րու­թյու­նը, ա­նե­րե­սա­բար մար­տն­չում են դի­զե­լա­յին վա­ռե­լի­քի վրա բնա­պահ­պա­նա­կան նոր հարկ դնե­լու մակ­րո­նա­կան նա­խա­ձեռ­նու­թյան դեմ:


Ափ­սոս Գրե­տա­յի մայ­րը հրեա է: Այ, ե­թե նա հա­յու­հի լի­ներ, ա­պա Ա­մուլ­սա­րի վե­րա­գոր­ծարկ­ման հա­կա­ռա­կորդ­նե­րը ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ նրան շու­քով կլ­ծեին «պատ­մա­կան» հայ­րե­նի­քը բնա­պահ­պա­նա­կան ա­ղե­տից փր­կե­լու ազն­վա­բա­րո ա­ռա­քե­լու­թյան ի­րա­կա­նաց­ման գոր­ծին:

Ռու­բեն ՀԱՅ­ՐԱ­ՊԵ­ՏՅԱՆ
Մոսկ­վա

Դիտվել է՝ 67130

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ