Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ձայն բար­բա­ռո հա­նա­պա­տի

Ձայն բար­բա­ռո հա­նա­պա­տի
25.09.2020 | 00:28

Ան­ցած տա­րե­վեր­ջին ե­թեր տր­վեց «Գի­տու­թյան ու­ժը» հա­ղոր­դա­շա­րի (հե­ղի­նակ՝ Նա­զե­նի Հով­հան­նի­սյան) 7-րդ թո­ղար­կու­մը, ո­րը նվիր­ված էր ՀՀ ԳԱԱ ռա­դիո­ֆի­զի­կա­յի և է­լեկտ­րո­նի­կա­յի ինս­տի­տու­տի հիմ­նադր­մա­նը, զար­գաց­մա­նը, ներ­կա վի­ճա­կին և ա­պա­գա­յին նվիր­ված հար­ցե­րին: Նշ­ված հար­ցե­րի վե­րա­բե­րյալ պար­զա­բա­նում­ներ էր տա­լիս ինս­տի­տու­տի գի­տա­կան ղե­կա­վար, ԳԱԱ թղ­թա­կից ան­դամ Ար­սեն Հա­խու­մյա­նը: Այդ, մեղմ ա­սած, չա­փա­զանց ան­հա­ջող հար­ցազ­րույ­ցի ման­րա­մասն մեկ­նա­բա­նու­թյու­նը մեր կող­մից տր­վել է «Ի­րա­տե­սի» ս.թ. թիվ 27-ում զե­տեղ­ված ըն­դար­ձակ հոդ­վա­ծում:


Նույն ինս­տի­տու­տի վե­րա­բե­րյալ, միան­գա­մայն նույն հար­ցե­րի շուրջ սույն թվի հու­լի­սի վեր­ջին ե­թեր տր­վեց ՀՀ Հան­րա­յին ռա­դիո­յի «Մտ­քի ու­ժը» հա­ղոր­դա­շա­րի (հե­ղի­նակ Հաս­միկ Դի­լա­նյան) հեր­թա­կան թո­ղար­կու­մը: Այս ան­գամ հար­ցե­րի վե­րա­բե­րյալ պար­զա­բա­նում­ներ էր տա­լիս ինս­տի­տու­տի տնօ­րեն Տիգ­րան Զա­քա­րյա­նը:
Քա­նի որ հար­ցազ­րույցն այս տես­քով ե­թեր է տր­վել, իմ կար­ծի­քով, նախ­նա­կան լսում­նե­րից հե­տո, ուս­տի պետք է են­թադ­րել, որ Տիգ­րան Զա­քա­րյա­նը հա­մա­ձայ­նել է զրու­ցա­վա­րի բո­լոր ան­հա­տա­կան ներ­կա­յա­ցում­նե­րին, ուս­տի մեկ­նա­բա­նու­թյուն­նե­րի թի­րա­խը պա­րոն Զա­քա­րյանն է:
Հար­ցազ­րույ­ցի ընդ­հա­նուր գնա­հա­տա­կա­նը պարզ կդառ­նա հար­ցազ­րույ­ցի ա­ռան­ձին դր­վագ­նե­րի ստորև բեր­ված մեկ­նա­բա­նու­թյուն­նե­րից հե­տո: Եվ այս­պես, թղ­թա­կիցն սկ­սում է:
«Ռա­դիո­ֆի­զի­կա­յի և է­լեկտ­րո­նի­կա­յի ինս­տի­տու­տը կա­րե­լի է ճա­նա­չել հեռ­վից, շնոր­հիվ 3 ռա­դիոաստ­ղա­դի­տակ­նե­րի. Դրանք բա­վա­կան հին սար­քա­վո­րում­ներ են, այ­սօր չեն աշ­խա­տում: Տնօ­րենն, ա­սում է՝ «պա­հան­ջարկ չու­նեն»: Ո՛չ, պա­րոն տնօ­րեն, պա­հան­ջարկ չու­նեն, քա­նի որ չեն աշ­խա­տում: Կար­ծում եմ, պա­րոն տնօ­րե­նին քաջ հայտ­նի է, թե ինչ­պես այդ ռա­դիո­դի­տակ­նե­րը՝ նա­խորդ տնօ­րեն­ներ Ար­սեն Հա­խու­մյա­նի և Ռա­դիկ Մար­տի­րո­սյա­նի հան­ցա­վոր ան­գոր­ծու­թյան, ինչ­պես նաև ինս­տի­տու­տի գույ­քի նկատ­մամբ նրանց ոչ սր­տա­ցավ վե­րա­բեր­մուն­քի պատ­ճա­ռով իս­պառ թա­լան­վե­ցին և վե­րած­վե­ցին մե­տա­ղի ջար­դո­նի: Դրան­ցից մե­կը՝ 12 մետր տրա­մագ­ծով ռա­դիո­դի­տա­կը 2006-ին մեր ջան­քե­րով բեր­վել էր աշ­խա­տան­քա­յին վի­ճա­կի և հա­գեց­վել էր շատ մեծ զգայ­նու­թյամբ ըն­դու­նիչ հա­մա­կար­գով: Նա, հա­վա­նա­բար, մո­ռա­ցել է, որ 2018-ին հենց ի­րեն եմ ներ­կա­յաց­րել այդ ան­տե­նա­յի մի­ջո­ցով հե­տաքր­քիր ռա­դիոաստ­ղա­գի­տա­կան հե­տա­զո­տու­թյուն­ներ կա­տա­րե­լու կոնկ­րետ պլան: Բա­ցի այդ, նման սար­քա­վո­րու­մը, ո­րը հան­րա­պե­տու­թյու­նում միակն էր, կա­րող էր հան­դի­սա­նալ գործ­նա­կան աշ­խա­տանք­ներ կա­տա­րե­լու հա­մար ան­փո­խա­րի­նե­լի հար­թակ ԵՊՀ ֆի­զի­կա­յի ֆա­կուլ­տե­տի աստ­ղա­գի­տա­կան բաժ­նի այն ու­սա­նող­նե­րի հա­մար, ով­քեր որ­պես մաս­նա­գի­տու­թյուն կընտ­րեին ռա­դիոաստ­ղա­գի­տու­թյու­նը:


Այ­նու­հետև զրու­ցա­վա­րը «33 հեկ­տար տա­րած­քի վրա» մաս­նա­շեն­քե­րը լա­բո­րա­տո­րիա­նե­րի հետ շփո­թե­լով և ինչ-որ «կի­սա­կա­ռույց­ներ» հայտ­նա­բե­րե­լով, շա­րու­նա­կում է. «Բյու­րա­կա­նից Աշ­տա­րակ՝ Բյու­րա­կա­նի աստ­ղա­դի­տա­րա­նի աստ­ղա­գի­տու­թյան բաժ­նի հի­ման վրա ստեղծ­ված ռա­դիո­ֆի­զի­կա­յի և է­լեկտ­րո­նի­կա­յի ինս­տի­տու­տի ան­ցած ճա­նա­պարհն է: Այն հիմ­նադր­վել է 1960 թվա­կա­նին, երբ Բյու­րա­կա­նի աստ­ղա­դի­տա­րա­նում գոր­ծող տար­բեր աստ­ղե­րի ռա­դիո­ճա­ռա­գայթ­ման ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րի ծա­վա­լը մե­ծա­ցավ: Վիկ­տոր Համ­բար­ձու­մյա­նի ա­ջակ­ցու­թյամբ ու Է­միլ Միր­զա­բե­կյա­նի ջան­քե­րով է նոր ինս­տի­տու­տը հիմ­նադր­վել»: Ոչ ա­վել, ոչ պա­կաս: Հե­տաքր­քիր է ի­մա­նալ, թե Բյու­րա­կա­նից Աշ­տա­րակ 10 կմ ճա­նա­պար­հը ինս­տի­տու­տը ինչ­քա՞ն ժա­մա­նա­կում է ան­ցել: Պա­րոն Զա­քա­րյա­նին պետք է պարզ լի­ներ, որ աստ­ղա­դի­տա­րա­նում աստ­ղա­գի­տու­թյան բա­ժին լի­նել չէր կա­րող, կա­րող էր լի­նել և կար ռա­դիոաստ­ղա­գի­տու­թյան բա­ժին: Այ­նու­հետև, միակ աստ­ղը, ո­րից երկ­րի վրա ռա­դիո­ճա­ռա­գայ­թում է գրանց­վում, Ա­րե­գակն է: Մնա­ցյալ աստ­ղե­րի ռա­դիո­ճա­ռա­գայ­թու­մը՝ դրա փոքր հզո­րու­թյան և աստ­ղե­րի՝ Երկ­րից ու­նե­ցած չա­փա­զանց մեծ հե­ռա­վո­րու­թյուն­նե­րի պատ­ճա­ռով, Եր­կիր չի հաս­նում: Հա­ջորդ միտ­քը, պար­զա­պես, հան­ճա­րեղ է. պարզ­վում է, որ «Բյու­րա­կա­նի աստ­ղա­դի­տա­րա­նում գոր­ծել են տար­բեր տի­պի աստ­ղեր, ո­րոնց «ռա­դիո­ճա­ռա­գայթ­ման ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րի ծա­վա­լը մե­ծա­ցել է» և այն էլ, հա­վա­նա­բար, կտ­րուկ, քա­նի որ աստ­ղա­դի­տա­րա­նը գլուխ չի հա­նել դրա­նից, ուս­տի «Համ­բար­ձու­մյանն ա­ջակ­ցել» է, որ­պես­զի «Միր­զա­բե­կյա­նի ջան­քե­րով» ստեղծ­վի այդ ինս­տի­տու­տը: Գու­ցե թղ­թա­կի­ցը ե­րի­տա­սարդ է, ան­փորձ, աստ­ղա­գի­տու­թյան, ա­ռա­վել ևս ռա­դիոաստ­ղա­գի­տու­թյան մա­սին ոչ բա­վա­րար տե­ղե­կաց­ված, ուս­տի կա­րող էր նման ան­հե­թեթ մտ­քեր ար­տա­հայ­տել: Պա­րոն Զա­քա­րյա­նը պար­տա­վոր էր կա­տա­րել հա­մա­պա­տաս­խան ուղ­ղում­ներ, որ­պես­զի դրանք ե­թեր չհե­ռար­ձակ­վեին: Չէ՞ որ նա կար­դա­ցել է վե­րը նշ­ված հոդ­վա­ծը, ո­րում նշ­ված են ինս­տի­տու­տի ստեղծ­ման պատ­ճառ­ներն ու նրա առջև դր­ված նպա­տակ­նե­րը:


Զրու­ցա­վա­րը թվար­կում է ինս­տի­տու­տի տնօ­րեն­նե­րի ազ­գա­նուն­նե­րը, սա­կայն (պարզ չէ`պա­տա­հա­բա՞ր, թե՞ դի­տա­վո­րյալ) մո­ռա­ցու­թյան է տր­վում ինս­տի­տու­տի եր­րորդ տնօ­րեն Ար­սեն Հա­խու­մյա­նի ազ­գա­նու­նը: Զրույ­ցը շա­րու­նա­կում է Տիգ­րան Զա­քա­րյա­նը.
«Սկզ­բի ժա­մա­նակ­նե­րում, ա­ռա­ջին տա­րի­նե­րին, խիստ անհ­րա­ժեշ­տու­թյուն ա­ռա­ջա­ցավ, որ­պես­զի ինս­տի­տու­տը հե­տա­զո­տու­թյուն­ներ ի­րա­կա­նաց­նե­լու հա­մար, ստիպ­ված էր ստեղ­ծել, մշա­կել սե­փա­կան չա­փիչ սար­քա­վո­րում և շատ շուտ պարզ­վեց, որ այդ­պի­սի աշ­խա­տանք­նե­րը հան­դի­սա­նում են մի ա­ռան­ձին ռա­դիո­ֆի­զի­կա­յի ճյուղ և այդ ճյու­ղը սար­քա­շի­նա­կան ուղ­ղու­թյու­նը շատ ին­տեն­սիվ սկ­սեց զար­գա­նալ, և հի­մա կա­րե­լի է ա­սել, մեր հիմ­նա­կան լա­բո­րա­տո­րիա­նե­րից մե­կը՝ հատ­կա­պես գեր­բարձր հա­ճա­խու­թյուն­նե­րի հա­մա­կար­գե­րի լա­բո­րա­տո­րիան է, զբաղ­վում է , մաս­նա­վո­րա­պես, սար­քա­շի­նա­կան խն­դիր­նե­րով»:


Նման «շի­լափ­լա­վը» դժ­վար է մեկ­նա­բա­նել: Մի կողմ թող­նե­լով խոս­քի գրա­գի­տա­կան մա­սը, փաս­տենք, որ դժ­վար է հաս­կա­նալ, որ աշ­խա­տանք­նե­րը կա­րող են հան­դի­սա­նալ ա­ռան­ձին ռա­դիո­ֆի­զի­կա­յի ճյուղ, որն էլ դառ­նա սար­քա­շի­նա­կան ուղ­ղու­թյուն և ա­րագ տեմ­պե­րով զար­գա­նա: Մեր կող­մից նշենք, որ չա­փիչ սար­քա­վո­րում­նե­րը մշակ­վել ու պատ­րաստ­վել են պայ­մա­նագ­րա­յին հի­մունք­նե­րով հա­տուկ նպա­տակ­նե­րի հա­մար, հան­ձն­վել են պատ­վի­րա­տուին և ինս­տի­տու­տի սե­փա­կա­նու­թյու­նը չեն ե­ղել, ո­րոնք, սա­կայն, պատ­վի­րա­տուի օ­բյեկտ­նե­րում շա­հա­գործ­վել են ինս­տի­տու­տի աշ­խա­տա­կից­նե­րի կող­մից:: Այդ աշ­խա­տանք­նե­րը հիմ­նա­կա­նում կա­տար­վել են կի­րա­ռա­կան ռա­դիոաստ­ղա­գի­տու­թյան լա­բո­րա­տո­րիա­յի ու­ժե­րով, իսկ նշ­ված լա­բո­րա­տո­րիան հազ­վա­դեպ է մաս­նակ­ցել: Տնօ­րե­նը շա­րու­նա­կում է:


«Ստեղծ­վեց նաև լա­բո­րա­տո­րիա, ո­րի հիմ­նա­կան նպա­տակն էր ստեղ­ծել կի­սա­հա­ղորդ­չա­յին սար­քեր, զա­նա­զան կի­սա­հա­ղորդ­չա­յին տվիչ­ներ, և մենք ու­նենք էդ­պի­սի ա­ռան­ձին լա­բո­րա­տո­րիա, որն այ­սօր զբաղ­վում է, օ­րի­նակ, ա­րե­գակ­նա­յին է­ներ­գիա­յի ձևա­փոխ­ման նոր տի­պի հե­տե­րո և նա­նո կա­ռուց­ված­քա­յին նյու­թե­րի ու­սում­նա­սիր­մամբ: Այ­սօր­վա հե­տա­զո­տու­թյուն­նե­րի ուղ­ղու­թյու­նը ո­րոշ չա­փով հա­մա­պա­տաս­խա­նում է հա­մաշ­խար­հա­յին տեն­դեն­ցիա­նե­րին: Այ­սօր, օ­րի­նակ, մենք ու­նենք ազ­դան­շան­նե­րի մշակ­ման և կա­պի ժա­մա­նա­կա­կից տեխ­նո­լո­գի­նե­րով ուղ­ղու­թյուն: ՈՒ­նենք ռա­դիո­լո­կա­ցիոն, զբաղ­վում ենք ռա­դիո­լո­կա­ցիոն տեխ­նո­լո­գիա­նե­րով: Ինս­տի­տու­տի լա­բո­րա­տո­րիա­նե­րից մե­կը զբաղ­վում է, ու­րեմն, զա­նա­զան սեն­սոր­նե­րի, տվիչ­նե­րի մշակ­մամբ. Դրանք շատ տար­բեր տվիչ­ներ են, օ­րի­նակ դոպ­լե­րա­յին, մագ­նի­սա­կան, սեյս­միկ: Ինս­տի­տուտն այ­սօր ու­նի գեր­բարձր հա­ճա­խու­թյուն­նե­րի հա­մա­կար­գե­րի լա­բո­րա­տո­րիա, ազ­դան­շան­նե­րի թվա­յին մշակ­ման լա­բո­րա­տո­րիա, ու­նի կի­րա­ռա­կան ռա­դիոաստ­ղա­գի­տու­թյան լա­բո­րա­տո­րիա և նա­նոէ­լեկտ­րո­նի­կա­յի լա­բո­րա­տո­րիա»:


Այ­նու­հետև հար­ցազ­րույ­ցը շա­րու­նակ­վում է նույն ո­ճով, նույն ո­գով և ա­ռո­գա­նու­թյամբ փո­խա­դարձ լրա­ցում­նե­րով՝ ինս­տի­տու­տի զար­գաց­ման լա­վա­գույն տա­րի­նե­րի, հետ­խոր­հր­դա­յին շր­ջա­նում ինս­տի­տու­տի ար­տա­սահ­մա­նյան կա­պե­րի, բյու­ջե­տա­յին սուղ մի­ջոց­նե­րի, ո­րոշ ար­տա­բյու­ջե­տա­յին ֆի­նան­սա­կան մի­ջոց­նե­րի հայ­թայթ­ման, պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյան և ազ­գա­յին անվ­տան­գու­թյան ծա­ռաjու­թյան հետ հա­մա­գոր­ծակ­ցու­թյան, ինչ­պես նաև սերն­դա­փո­խու­թյան բարդ խն­դիր­նե­րի մա­սին: Հարկ եմ հա­մա­րում այ­սու­հետ մեկ­նա­բա­նու­թյուն­նե­րը ներ­կա­յաց­նել ա­ռանց մեջ­բե­րում­ներ ա­նե­լու:
Ա­յո, ստեղծ­վել է կի­սա­հա­ղորդ­չա­յին ֆի­զի­կա­յի լա­բո­րա­տո­րիա, որն ա­վե­լի քան 50 տա­րի զբաղ­վել է մաս­նա­վո­րա­պես արևա­յին է­ներ­գիա­յի ձևա­փո­խիչ­նե­րի մշակ­ման աշ­խա­տանք­նե­րով, տպագր­վել են մեծ թվով գի­տա­կան հոդ­ված­ներ, պաշտ­պան­վել են թեկ­նա­ծուա­կան, դոկ­տո­րա­կան թե­զեր, ո­րոշ աշ­խա­տա­կից­ներ ստա­ցել են ա­կա­դե­մի­կո­սի կո­չում­ներ, սա­կայն մինչև այժմ ոչ մի էա­կան գործ­նա­կան ար­դյունք չի ստաց­վել: Կար­ծում եմ, տա­րե­կան մեկ-եր­կու հոդ­ված տպագ­րե­լը չի կա­րե­լի բա­վա­րար հիմք հա­մա­րել նման ստո­րա­բա­ժա­նում­նե­րի պահ­պա­նումն ար­դա­րաց­նե­լու հա­մար: Ար­դեն մի քա­նի տա­րի է լա­բո­րա­տո­րիան վե­րան­վան­վել է նա­նոէ­լեկտ­րո­նի­կա­յի լա­բո­րա­տո­րիա և ղե­կա­վար­վում է ԳԱԱ թղ­թա­կից ան­դա­մի կող­մից: «Մի­գու­ցե հի­մա կար­վեն ո­րո­շա­կի քայ­լեր գործ­նա­կան հա­ջո­ղու­թյուն­ներ ար­ձա­նագ­րե­լու ուղ­ղու­թյամբ:


Ի­րա­կա­նու­թյա­նը չի հա­մա­պա­տաս­խա­նում պա­րոն Զա­քա­րյա­նի այն պն­դու­մը, որ ինս­տի­տու­տի լա­բո­րա­տո­րիա­նե­րից մե­կը «զբաղ­վում է զա­նա­զան տվիչ­նե­րի (դոպ­լե­րա­յին, մագ­նի­սա­կան, սեյս­միկ) մշակ­մամբ»: Տա­րի­ներ ա­ռաջ ՀՀ պե­տա­կան անվ­տան­գու­թյան կո­մի­տեի հետ կն­քած պայ­մա­նագ­րով ինս­տի­տու­տը պար­տա­վոր­վել էր պատ­րաս­տել ռա­դիո­տեխ­նի­կա­կան սար­քեր, ո­րոնք հան­րա­պե­տու­թյան սահ­մա­նա­յին գո­տում կա­րո­ղա­նա­յին ար­ձա­նագ­րել հա­կա­ռա­կոր­դի ի­րա­կա­նաց­րած սահ­մա­նա­խախ­տում­նե­րը: Հենց այդ սար­քե­րի մուտ­քին պետք է տե­ղադր­վեին հի­շա­տակ­ված տվիչ­նե­րը: Աշ­խա­տանք­նե­րը «ղե­կա­վա­րում էր» «ա­կա­դե­մի­կոս» Ա. Ղու­լյա­նը: Պա­րոն Զա­քա­րյա­նը չի կա­րող մո­ռա­ցած լի­նել այդ պայ­մա­նագ­րի տխ­րահռ­չակ ա­վար­տը, երբ մսխ­վե­ցին պատ­կա­ռե­լի գու­մար­ներ, սա­կայն ՊԱԿ-ը ստա­ցավ սար­քեր, ո­րոնք, հա­վա­նա­բար, տեղ են գտել նրա նկուղ­նե­րում: Եվ ա­հա այդ­պի­սի «ղե­կա­վար­ման» հա­մար պա­րոն «ա­կա­դե­մի­կոսն» «ար­ժա­նա­ցավ» պե­տա­կան պարգևի՝ զին­ված ու­ժե­րի «Գա­րե­գին Նժ­դեհ» մե­դա­լի:
Տնօ­րե­նը հայտ­նում է, որ ինս­տի­տուտն ու­նի կի­րա­ռա­կան ռա­դիոաստ­ղա­գի­տու­թյան լա­բո­րա­տո­րիա: Ես ա­վե­լաց­նեմ, որ այն ստեղծ­վել է 1975 թվա­կա­նին և հա­ջորդ 15 տա­րի­նե­րի ըն­թաց­քում ան­թե­րի կա­տա­րել է իր առջև դր­ված ա­ռա­ջադ­րանք­նե­րը: Խոր­հր­դա­յին Միու­թյան փլու­զու­մից հե­տո այդ լա­բո­րա­տո­րիան 25 տա­րի շա­րու­նակ ինս­տի­տու­տի հա­մար դար­ձել է կույր ա­ղի­քի նման մի բան, սա­կայն տնօ­րե­նու­թյու­նը հա­մա­ռո­րեն պահ­պա­նել է այն: Պա­րոն Զա­քա­րյա­նի խոս­քե­րով՝ ինս­տի­տու­տի ան­տե­նա­նե­րը չեն աշ­խա­տում, ո­րով­հետև պա­հան­ջարկ չու­նեն, ուս­տի կա­րող են մատն­վել թա­լա­նի: Իսկ ա­հա բո­լո­րո­վին պա­հան­ջարկ չու­նե­ցող լա­բո­րա­տո­րիան պետք է ա­մեն գնով պահ­պա­նել, ինչ է թե նրա վա­րի­չը «ա­կա­դե­մի­կոս» է: Լա­բո­րա­տո­րիա­յում ընդգրկվել են ռա­դիոաստ­ղա­գի­տու­թյան հետ ոչ մի կապ չու­նե­ցող աշ­խա­տա­կից­ներ, ո­րոնք կա­րո­ղա­նում են «թխել» հոդ­ված­ներ (եր­բեմն նույ­նիսկ իս­կա­կան խո­տան), ո­րոնք հիմ­նա­կա­նում տպագր­վում են տե­ղա­կան ամ­սագ­րե­րում, ա­ռանց ո­րա­կյալ գրա­խոս­ման դրանց հե­ղի­նա­կա­կից­ներ են դառ­նում լա­բո­րա­տո­րիա­յի վա­րիչն ու ինս­տի­տու­տի գլ­խա­վոր խոր­հր­դա­կա­նը՝ նրանց գի­տա­կան ակ­տի­վու­թյան ցու­ցադր­ման հա­մար: Մի՞­թե սա ան­հե­թե­թու­թյուն չէ:


Ինս­տի­տու­տը զբաղ­վում է ռա­դիո­լո­կա­ցիոն տեխ­նո­լո­գիա­նե­րով: Թե ինչ­պի­սի տխուր հետևանք­նե­րով են ա­վարտ­վել այդ ուղ­ղու­թյամբ կա­տար­ված նախ­կին աշ­խա­տանք­նե­րը, նշ­ված է «Ի­րա­տես»-ի վե­րը նշ­ված հա­մա­րում: Հու­սանք, որ ե­թե նոր պատ­վեր­ներ ստաց­վեն այդ բնա­գա­վա­ռում, ա­պա դրանք չեն ար­ժա­նա­նա նախ­կին­նե­րի ճա­կա­տագ­րին:
Տնօ­րե­նը նշում է, որ ինս­տի­տուտն ու­նի ազ­դան­շան­նե­րի թվա­յին մշակ­ման լա­բո­րա­տո­րիա: Ա­յո, կա 7 աշ­խա­տա­կից­նե­րից բաղ­կա­ցած լա­բո­րա­տո­րիա՝ լա­բո­րա­տո­րիա­յի վա­րիչ Տիգ­րան Զա­քա­րյա­նի ղե­կա­վա­րու­թյամբ: Աշ­խա­տա­կից­նե­րից առն­վազն չոր­սը մաս­նա­գի­տու­թյամբ բա­ցար­ձա­կա­պես կապ չու­նեն թվա­յին մշակ­ման հետ: Ե­թե խո­րա­նանք, ա­պա կս­տաց­վի, որ մաս­նա­գետ է միայն լա­բո­րա­տո­րիա­յի վա­րի­չը: Հա­վա­նա­բար միայն տնօ­րե­նին է հայտ­նի նման՝ փաս­տո­րեն մեկ մաս­նա­գե­տով լա­բո­րա­տո­րիա­յի պահ­պան­ման անհ­րա­ժեշ­տու­թյու­նը:
Միևնույն ժա­մա­նակ մո­ռա­ցու­թյան է տր­ված 5 աշ­խա­տա­կից­նե­րից բաղ­կա­ցած տե­սա­կան ֆի­զի­կա­յի լա­բո­րա­տո­րիան, ո­րը ղե­կա­վա­րում է ԳԱԱ ա­կա­դե­մի­կոս քար­տու­ղար Հրանտ Մաթևո­սյա­նը:


Ցա­վով է նշ­վում, որ ժա­մա­նա­կին 500 աշ­խա­տա­կից­ներ ու­նե­ցող ինս­տի­տու­տում այժմ մնա­ցել է 108 աշ­խա­տա­կից: Սա բնա­կան է, քա­նի որ Խոր­հր­դա­յին Միու­թյան փլու­զու­մից հե­տո վե­րա­ցել է այն հիմ­նա­կան պա­հան­ջար­կը, ո­րի հա­մար ստեղծ­վել է ինս­տի­տու­տը:: Կարևորն այն է, թե ինչ­պի­սի ար­դյու­նա­վե­տու­թյամբ է աշ­խա­տում ե­ղած կո­լեկ­տի­վը: Թող տնօ­րե­նը ցան­կա­ցած աշ­խա­տան­քա­յին ժա­մի շր­ջի լա­բո­րա­տո­րիա­նե­րով և ան­կեղ­ծո­րեն հայտ­նի, թե քա­նի աշ­խա­տող է տե­սել տե­ղե­րում և ին­չով են նրանք զբաղ­ված ե­ղել: Կար­ծում եմ՝ ող­բա­լի վի­ճակ կար­ձա­նագր­վի: Մի՞­թե ուռ­ճաց­ված չէ ինս­տի­տու­տի վար­չա­կան կազ­մը: Նման վի­ճա­կում գտն­վող ինս­տի­տու­տում ինչ­պի­սի՞ գոր­ծա­ռույթ­ներ են ի­րա­կա­նաց­նում գլ­խա­վոր խոր­հր­դա­կանն ու գի­տա­կան ղե­կա­վա­րը: Չէ՞ որ ինս­տի­տու­տի լա­վա­գույն տա­րի­նե­րին նման պաշ­տոն­ներ գո­յու­թյուն չեն ու­նե­ցել:


Եվս մի ոչ պա­կաս կարևոր ի­րո­ղու­թյան մա­սին, ո­րին հա­մա­ռո­րեն չեն անդ­րա­դառ­նում ինս­տի­տու­տի հար­ցազ­րույց տվող տնօ­րեն­նե­րը: Ան­ցած դա­րի 90-ա­կան­նե­րին ինս­տի­տու­տի տա­րած­քի մեծ մա­սը ծածկ­ված էր պտ­ղա­տու ծա­ռե­րով՝ ծի­րա­նե­նի­ներ, ըն­կու­զե­նի­ներ, խն­ձո­րե­նի­ներ, իսկ մնա­ցած մա­սը՝ դե­կո­րա­տիվ ծա­ռե­րի գե­ղե­ցիկ, աչք շո­յող բազ­մու­թյամբ: Այդ տա­րի­նե­րից սկ­սած ձմ­ռան և գար­նան ա­միս­նե­րին ինս­տի­տու­տի տա­րած­քը հի­շեց­նում է ոչ­խա­րա­բու­ծա­կան ֆեր­մա մի քա­նի հա­րյուր ոչ­խար­նե­րով: Մաս­նա­շեն­քե­րից մեկն էլ ծա­ռա­յում է որ­պես փա­րախ: Պարզ է, որ սա ոչ­խար­նե­րի տի­րոջ գե­ղե­ցիկ աչ­քե­րի հա­մար չի ար­վել: Ինս­տի­տու­տի աշ­խա­տա­կից­նե­րից քչե­րին է հայտ­նի, թե ինչ­պես են տնօ­րին­վում ստաց­ված ե­կա­մուտ­նե­րը, սա­կայն բո­լորն են տես­նում այդ գոր­ծար­քի տխուր հետևանք­նե­րը. այդ ժա­մա­նակ­նե­րից սկ­սած ինս­տի­տու­տի ծաղ­կուն տա­րած­քը աս­տի­ճա­նա­բար ան­կում է ապ­րել և այժմ վե­րած­վել է մա­ցա­ռու­տի՝ մա­սամբ ոչ­խար­նե­րի, իսկ հիմ­նա­կա­նում` ո­ռոգ­ման բա­ցա­կա­յու­թյան պատ­ճա­ռով: Այս ա­մե­նը նպա­տա­կաուղղ­ված գոր­ծո­ղու­թյուն­նե­րի տպա­վո­րու­թյուն է թող­նում:


Ինչ­պես տես­նում ենք, եր­կու հար­ցազ­րույց­նե­րը շատ նման են ի­րար: Այս մե­կում թղ­թա­կի­ցը ա­վե­լի շատ նա­խա­ձեռ­նու­թյուն է հան­դես բե­րել՝ հար­ցազ­րույ­ցը, իր կար­ծի­քով, ա­վե­լի լսար­ժան դարձ­նե­լու հա­մար, սա­կայն տե­ղյակ մար­դու հա­մար դա բա­վա­կան ան­հա­ջող է ստաց­վել:
Շատ շու­տով ինս­տի­տու­տի հիմ­նադր­ման 60-ա­մյակն է լրա­նում: Այս հար­ցազ­րույց­նե­րը, հա­վա­նա­բար, ինս­տի­տու­տը գո­վազ­դե­լու նպա­տակ են հե­տապն­դել, իբր թե ա­մեն ինչ կար­գին է, որ ինս­տի­տու­տը հան­րա­պե­տու­թյան հա­մար օգ­տա­կար գոր­ծեր է ա­նում: Կհա­վաք­վեն, գո­վես­տի խոս­քեր կա­սեն, ո­մանց «դո­շե­րին» նոր մե­դալ­ներ ու շքան­շան­ներ կկպց­նեն ա­ռանց ի­րա­կան ար­ժա­նիք­ներ հաշ­վի առ­նե­լու, ինչ­պես ե­ղել է 10 տա­րի ա­ռաջ:
Ցա­վա­լին այն է, որ ինչ­պես նախ­կին, այն­պես էլ ներ­կա­յիս պատ­կան մար­մին­նե­րը բա­ցար­ձա­կա­պես ոչ մի ու­շադ­րու­թյան չեն ար­ժա­նաց­նում նման հրա­պա­րա­կում­նե­րը: Մտա­հոգ մարդ­կանց խոս­քը մնում է որ­պես ձայն բար­բա­ռո հա­նա­պա­տի: ՈՒս­տի, ինչ­պես ա­սում են, այս­պես ե­ղել է և այս­պես էլ, հա­վա­նա­բար, կշա­րու­նակ­վի:


Ա­րամ ԱՍ­ԼԱ­ՆՅԱՆ
Ինս­տի­տու­տի հիմ­նա­դիր աշ­խա­տա­կից, այժմ` թո­շա­կա­ռու

Դիտվել է՝ 2746

Մեկնաբանություններ