Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Նիկոլ Փաշինյան. Տնտեսության զարգացման ամենակարևոր նախապայմանը մարդն է, որն ունի հմտություններ

Նիկոլ Փաշինյան. Տնտեսության զարգացման ամենակարևոր նախապայմանը մարդն է, որն ունի հմտություններ
06.04.2020 | 20:45

Տնտեսության զարգացման մեր ռազմավարությունն այն է, որ ՀՀ-ն պետք է լինի պատրաստի արտադրանք, այլ ոչ թե հումք մատակարարող երկիր, դա ցանկացած երկրի զարգացան կարևոր գրավական է՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերում քաղաքացիների հարցերին պատասխանելիս հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսից հետո ՀՀ տնտեսության զարգացման տեսլականին:


Նա նշեց, որ մտածում են մետալուրգիայի մասին և ընդհանարպես այն մասին, որ մշակվող արդյունաբերույթունը զարգանա: «Բացի այդ, մենք ասել ենք, որ ՀՀ-ն ամենաբարձր բնապահպանական չափանիշներին պետք է համապատասխանի, բայց բնապահպանությունը նույնպես պետք չէ բացարձակ դարձնել, որովհետև հիմա այս շենքը, որտեղ նստած եմ՝ Կառավարության շենքը և բոլոր շենքերն իրենց մեջ հակաբնապահպանական տարր են պարունակում: Այստեղ կարող էր չլիներ շենք, կարող էին լինել ծառեր, կենդանիներ: Քաղաքակրթության ցանկացած դրսևորում հակաբնապահպանական տարր ունի, այլ բան, որ մենք քաղաքակրթության և բնապահպանության մեջ ճիշտ բալանս պետք է գտնենք: Մենք բնապահպանությունը չենք հակադրում տնտեսության զարգացմանը»,- նշեց նա:


Ինչ վերաբերում է ճգնաժամը հաղթահարելուն՝ Փաշինյանն ասաց, որ ունեն կարճաժամկետ և երկարաժամկետ տեսլականներ: «Կարճաժամկետ առումով մենք խնդիր ենք դնում այս տարի հնարավորինս արագ իրականացնել կապիտալ ներդրումներ, որովհետև կապիտալ ներդրումներն ամենաշատ աշխատատեղեր ստեղծող ներդրումներն են, իսկ երկարաժամկետ առումով մեր հիմնական խնդիրը պետք է լինի մարդկային ռեսուրսի զարգացումը, տեխնոլագիայի և գիտելիքի զարգացումը: Ժամանակակից աշխարհում տնտեսության զարգացման կարևորագույն ռեսուրսը մարդն է և իր հմտությունները»,- ընդգծեց նա:
Ըստ նրա՝ երիտասարդությունը պետք է արձանագրի՝ որտեղ է աղքատության և բարեկեցության սահմանը. «Այդ սահմանը գիտելիքն է, հմտությունը: Մեր երկրի պատմության ընթացքում, ցավոք, հարստության և հաջողության սիմվոլները միշտ չէ, որ կապվել են գիտելիքի և հմտությունների հետ: Համաշխարհային փորձն էլ, եթե նայենք, 30 տարի առաջ հարուստները նավթային մագնատներն էին, իսկ այսօր նրանք են, ովքեր զբաղվում են գիտելիքի, տեխնոլոգիաների վրա հիմնված գործունեությամբ: Այս ուղերձը երիտարսարդը պետք է ընդունի ի գիտություն. տնտեսության զարգացման ամենակարևոր նախապայմանը մարդն է, որն ունի հմտություններ, տիրապետում է տեխնոլոգիայի, տիրապետում է գիտելիքի»,- շեշտեց նա:

Դիտվել է՝ 754

Մեկնաբանություններ