«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Նիկոլ Փաշինյան. Այս խորհրդարանն իր որակով գերազանցում է նախորդ գումարման խորհրդարաներին

Նիկոլ Փաշինյան. Այս խորհրդարանն իր որակով գերազանցում է նախորդ գումարման խորհրդարաներին
06.04.2020 | 20:48

Այս խորհրդարանն իր որակով էականորեն գերազանցում է նախորդ գումարման խորհրդարաներին՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերում, պատասխանելով օգտատեր Էդգար Հարությունյանի հարցին, թե վարչապետը չի՞ կարծում, որ իր խմբակցության պատգամավորների մեծ մասը պարզապես անիմաստ խոսող ու ոչինչ չանող դեմքեր են, որոնց գործունեությունից ընտրողների մեծ մասը հասցրել է հիասթափվել:

«Գուցե նրանց մի մասին տուն ուղարկեք և նոր՝ ավելի ինտելեկտուալ ու գործունյա մարդկանց ներգրավեք Ձեր թիմում»,-նշել էր քաղաքացին: «Երբ այս հարցը կարդում էի, միանգամից հիշեցի այն քննադատությունները, որ ինձ երկար տարիներ ուղղվում էին, երբ ես ԱԺ պատգամավոր էի, ասում էին՝ ինչ ես անում, խոսում ես միայն: Ես ուզում եմ բոլորի ուշադրությունը հրավիրել, որ խորհրդարան բառը, և, ընդհանարապես, խորհրդարան երևույթն ի հայտ է եկել «պառլամենտ» բառից, և այն նշանակում է խոսելու տեղ: Սա շատ կարևոր ինստիտուտ է ժողովրդավարության առումով, և խորհդարանը հենց այն տեղն է, որտեղ քաղաքական ուժերը պետք է մտքեր փոխանակեն, մտքերի բախում, բանավեճ տեղի ունենա: Այս առումով խորհրդարանում խոսելը իրականացվող հիմնական գործն է»,-ասաց նա:
Վարչապետը նշեց, թե խորհդարանական մեծամասնության լավագույն գնահատականը տրվել է հարևան Ադրբեջանից, երբ ՀՀ-ում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Ադրբեջանում որոշում կայացվեց անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: «Այդ ընտրությունների անցկացման հիմնավորումն այն էր, որ Ադրբեջանն ունի կարիք երիտասարդ և ժամանակակից պայմաններին ավելի համապատասխան խորհրդարան ձևավորելու»,-ասաց նա: Վարչապետը նշեց, որ իր կարծիքով՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը գործում է բավականին էֆեկտիվ, դրա մասին է խոսում նաև վիճակագրությունը: «Ես կարող եմ հիշել սահմանադրական հանրաքվե նշանակելու հարցի մասին քննարկումը. այդ հարցի քննարկման ժամանակ հպարտություն ապրեցի «Իմ քայլը» խմբակցության համար, որովհետև շատ բարձր մակարդակի քաղաքական քննարկում տեղի ունեցավ»,-ասաց Փաշինյանը:

Դիտվել է՝ 620

Մեկնաբանություններ