Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Նիկոլ Փաշինյան. Իմ ձեռքի տակ եղած տվյալներով՝ հացի թանկացում չի եղել, իսկ պարենի մասով՝ եկեք մեզ չվախեցնենք

Նիկոլ Փաշինյան. Իմ ձեռքի տակ եղած տվյալներով՝ հացի թանկացում չի եղել, իսկ պարենի մասով՝ եկեք մեզ չվախեցնենք
06.04.2020 | 20:48

Ես կխնդրեի որ այսպես ապոկալիպտիկ պնդումներ չանենք, որովհետև դա միշտ լավ չէ և ուզում եմ արձանագրել այն մարտահրավերները, որոնց դիմագրավել ենք այս ճգնաժամի ընթացքում՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքյան ուղիղ եթերոում պատասխանելով քաղաքացիներից մեկի՝ գների աճի վերաբերյալ հարցին:


Վարչապետը նշեց, որ Հայաստանում նախաճգնաժամին ընթացքում ցածր գնային ֆոն է եղել: «Խոշոր առևտրային ցանցերում ընդհանրապես հացի թանկացում տեղի չի ունեցել իմ ունեցած տվյալներով, որոշ ապրանքների որոշ թանկացումներ տեղի են ունեցել, այդ թանկացումները մեզ անհանգստացնում են, և ես կասեմ, թե ինչ հակաթանկացումային քայլեր ենք ձեռնարկել»,- ասաց նա և նշեց որ թանկացումների մի մասը արտաժույթի տատանումների հետ կարող է կապված լինել և դրա համար ներկրողներին տալիս են արտոնյալ վարկեր, ինչով աջակցում են արտաժութային ռիսկերից: Վարչապետն ասաց, որ ԵԱՏՄ շրջանակներում պայմանավորվել են 600 ապրանքների համար մաքսատուրքը իջեցնեն՝ վերադարձնելով նախկին մակարդակին առաջիկա 6 ամիսների համար: Նա նշեց, որ այս երևույթները կմեղմեն գնաճը, ամեն ինչ կանեն, որ անտրամաբանական գնաճ տեղի չունենա: «Ես խնդրում եմ, եկեք չվախեցնենք ինքներս մեզ, որ սով կլինի, Հայաստանը բերրի, բերքառատ երկիր է, հայ ժողովուրդն աշխատող է, իրար հետ դժվարությունները կհաղթահարենք: Հայաստանն ունի բավարար պաշարներ»,- ասաց նա: Անդրադառնալով այն անձանց աշխատանքի խնդրին, որոնք թոշակի տարիքում չեն, բայց աշխատանք չունեն, Նիկոլ Փաշինյանն ասաց.«Իմ պատկերացմամբ 55, 59, 65 և ավելի տարիքի մարդիկ 21-րդ դարում, իմ կարծիքով, լիարեժք աշխատունակ մարդիկ են: Մեր նպատակը ոչ թե պետք է լինի այս տարիքային խմբի մարդկանց թոշակով կամ նպաստով ապահովելը, այլ նրանց հետ աշխատելը, նրանց հմտությունները զարգացնել, որ աշխատաշուկային ավելի մրցունակ լինեն, և առաջիկայում առավելագույնը կանենք այդ առումով»:

Դիտվել է՝ 1098

Մեկնաբանություններ