Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հե­ղա­փո­խու­թ­յու­նը խժ­ռում է ոչ թե իր, այլ ազ­գի զա­վակ­նե­րին

Հե­ղա­փո­խու­թ­յու­նը խժ­ռում է ոչ  թե իր, այլ ազ­գի զա­վակ­նե­րին
26.06.2020 | 01:43

Բա­րե­կամ­ներ, այ­սօր խո­սենք ստա­լի­նյան բռ­նու­թյուն­նե­րի ևս մեկ զո­հի՝ մեր ա­մե­նաք­նա­րա­կան ար­ձա­կա­գիր­նե­րից մե­կի՝ Ակ­սել Բա­կուն­ցի մա­սին:

...Ինչ­պե՞ս բաց­վեց 1937 թվա­կա­նի հու­լի­սի 8-ի ա­ռա­վո­տը, ի՞նչ ե­ղա­նակ էր: Այդ մա­սին լռում են թղ­թա­պա­նա­կի վա­վե­րագ­րե­րը: Թող­նում են, որ մենք շա­րու­նա­կու­թյու­նը են­թադ­րենք: Իսկ ես բնու­թագ­րա­կան բառ չեմ գտ­նում, անք­նու­թյան տագ­նա­պոտ ե­րա­կա­զար­կի հան­գույն մեջս տրո­փում է` ա­րյու­նոտ… Ա­րյու­նոտ ա­ռա­վոտ էր բաց­վում, և ե­ղա­նա­կը ա­րյու­նոտ էր: ԽՍՀՄ Գե­րա­գույն դա­տա­րա­նի զին­վո­րա­կան հանձ­նա­ժո­ղո­վի ար­տագ­նա փակ դա­տա­կան նիս­տը նա­խօ­րեին` հու­լի­սի 7-ին հաս­տա­տել էր Ակ­սել Բա­կուն­ցի դեմ հա­րուց­ված մե­ղադ­րան­քը և նրան դա­տա­պար­տել պատ­ժի ա­ռա­վե­լա­գույն չա­փի` գն­դա­կա­հա­րու­թյան, անձ­նա­կան ու­նեց­ված­քի բռ­նագ­րա­վու­մով: Ազ­գա­յին անվ­տան­գու­թյան նա­խա­րա­րու­թյան ար­խի­վում 4131 հա­մա­րի տակ պահ­վող փաս­տաթղ­թում ան­տար­բեր ար­ձա­նագ­րու­թյունն է. «Խոր­հր­դակ­ցու­թյու­նը սկս­վել է ժա­մը 11-ն անց քսա­նին, ա­վարտ­վել է 11-ն անց 55-ին, տևել է 35 րո­պե: Բա­կուն­ցը գտն­վել է դահ­լի­ճում: Վկա­ներ չեն կանչ­վել… Մե­ղադ­րյալն ի­րեն մե­ղա­վոր է ճա­նա­չել և ամ­բող­ջու­թյամբ հաս­տա­տել նա­խաքն­նու­թյան ժա­մա­նակ իր տված ցուց­մունք­նե­րը: Վեր­ջին խոս­քում ամ­բաս­տա­նյա­լը խնդ­րել է ի­րեն հնա­րա­վո­րու­թյուն ըն­ձե­ռել ազ­նիվ աշ­խա­տան­քով քա­վե­լու իր հան­ցանք­նե­րը»:


Վա­վե­րա­գի­րը մեզ է փո­խան­ցում նաև խոր­հր­դա­յին միջ­նա­բեր­դից ժա­մա­նած դա­տա­կան հանձ­նախմ­բի ան­դամ­նե­րի ա­նուն­նե­րը` նա­խա­գահ` Ի. Յ. Մա­տու­լիևիչ, ան­դամ­ներ` Ա. Մ. Օր­լով, Ս. Ն. Ժդան և քար­տու­ղար` Ա. Ա. Բատ­ներ: Սրանք ստա­լի­նյան մղ­ձա­վանջ­նե­րի մար­դա­կուլ մե­քե­նա­յի փոք­րիկ պտու­տակ­նե­րից էին ըն­դա­մե­նը, որ հս­կա կայս­րու­թյան բո­լոր ան­կյուն­նե­րում հյուս­կեն դա­տա­կան սար­դոս­տայն­նե­րում սար­դի պես բազ­մած զր­պարտ­չագ­րե­րը ա­նո­ղոք դա­տավճ­ռի էին վե­րա­ծում: Ե­թե ու­րիշ­նե­րին գն­դա­կա­հա­րել են դա­տավ­ճի­ռը կա­յաց­նե­լուց ան­մի­ջա­պես հե­տո, ա­պա Ակ­սել Բա­կուն­ցին գն­դա­կա­հա­րու­թյան պա­տի տակ կանգ­նեց­րել են դա­տավճ­ռի կա­յաց­ման հա­ջորդ օ­րը: Մի ամ­բո՜ղջ ցե­րեկ և մի ամ­բո՜ղջ գի­շեր Բա­կունցն ապ­րել է իր մա­հը: Մղ­ձա­վան­ջա­յին, մա­հա­հոտ մի ցե­րեկ և մի գի­շեր` խեն­թաց­նող, ա­հա­սար­սուռ, քան­զի նա մարդ էր ըն­դա­մե­նը, իր իսկ ձեռ­քով փո­րած գե­րեզ­մա­նի եզ­րին կանգ­նած` ըն­դա­մե­նը 38 տա­րե­կան մի մարդ…
Բա­կուն­ցին վե­րա­պահ­ված էր ըն­դա­մե­նը 38 տար­վա կյանք և ըն­դա­մե­նը տա­սը տա­վա ստեղ­ծա­գոր­ծա­կան ու­ղի: Վե­րըն­թաց թռիչ­քի պա­հին նրան թևա­կո­տոր գետ­նին տա­պա­լե­ցին: Ո՞րն էր ու­րեմն նրա հան­ցան­քը, ին­չու՞ շա­րու­նակ հա­լած­վեց, ին­չի՞ մեջ էին նրան մե­ղադ­րում: Ժա­մա­նա­կի ա­մե­նա­հա­ճախ հո­լով­վող մե­ղադ­րան­քի` նա­ցիո­նա­լիզ­մի մեջ: Մարքս-լե­նի­նյան հա­մաշ­խար­հա­յին հե­ղա­փո­խու­թյան հաղ­թա­նա­կի զա­ռան­ցան­քով տար­ված մեր ար­մա­տա­կան հե­ղա­փո­խիչ­նե­րը քա­մահ­րան­քով մեր­ժում էին սե­փա­կա­նը, ազ­գա­յի­նը:
Բա­նը եր­բեմն զա­վեշ­տի էր հաս­նում: Նա­ցիո­նա­լիզ­մի մեջ նրանք մե­ղադ­րում էին ոչ միայն ժա­մա­նա­կա­կից­նե­րին, այլև մեր պատ­միչ­նե­րին: Գե­ղա­գի­տա­կան նման փայ­լա­տա­կում­նե­րը տա­րած­վում էին ա­մե­նուր: Ա­հա մի հատ­ված Ա­լեք­սանդր Սպեն­դիա­րյա­նի «Ալ­մաստ» օ­պե­րա­յի մա­սին տխ­րահռ­չակ Ար­տա­շես Ոս­կեր­չյա­նի գրած հոդ­վա­ծից:


«Այն ժա­մա­նակ, երբ Նա­դիր Շա­հի զոր­քե­րի մեջ բո­ղո­քի ձայ­ներ են լս­վում կռ­վի դեմ, այն նույն պա­հին հայ քա­ջե­րի` Թա­թու­լի բա­նա­կում տի­րում է միաս­նու­թյուն և նվիր­վա­ծու­թյուն: Թա­թու­լը ներ­կա­յաց­ված է մարդ­կա­յին բո­լոր բա­րե­մաս­նու­թյուն­նե­րով` ա­ռա­քի­նու­թյամբ, քա­ջու­թյամբ, ազն­վու­թյամբ:
Ըն­կեր­ներ, ա­հա թե ինչ ձևով են դրսևոր­վում նա­ցիո­նա­լիս­տա­կան տրա­մադ­րու­թյուն­նե­րը Երևա­նի օ­պե­րա­յում»:
Հա­յաս­տա­նի գրա­կան աշ­խար­հը դժ­վար էր շն­չում: 1915-ի ապ­րի­լի 24-ից հե­տո հայ մտա­վո­րա­կա­նու­թյան երկ­րորդ ե­ղեռնն էր ի­րա­կա­նաց­վում, այս ան­գամ Ստա­լին-Բե­րիա եր­կյա­կի ձեռ­քով:
Ան­դր­ֆե­դե­րա­ցիա­յի մեջ ներ­քաշ­ված Հա­յաս­տա­նը կար­ծես հայ­տն­վել էր ինք­նա­կա­լու­թյան ժա­մա­նակ­նե­րում, երբ Թիֆ­լի­սից կով­կա­սյան փո­խար­քան ան­քն­նար­կե­լի հրա­հանգ­ներ էր ի­ջեց­նում: Նույն կենտ­րո­նից նման հրա­հանգ­ներ էր այժմ Երևա­նի վրա մտ­րա­կի պես ի­ջեց­նում միա­հե­ծան Բե­րիան: Չա­րեն­ցի դի­պուկ բնո­րոշ­մամբ քա­մուն էր տր­վում մեր մտա­վոր սևա­հո­ղի բա­րե­բեր շեր­տը: Հող­մը քշում էր նաի­րյան հուն­դը, որ մայր հո­ղի վրա չամ­րա­նա.


Որ­պես գորշ, դե­ղին տերևներ,-
Ցրում է հող­մը, ցրում -
Ան­դա­դար, սերն­դե սե­րունդ -
Նաի­րյան եր­գի արևկեր,
Ա­ներ­կիր հուն­դը ան­մահ,
Որ վա­ղու՜ց, իր հո­ղից հե­ռու`
Եվ դա­րեր ա­ռաջ, և հի­մա -
Քշ­վել է տա­շե­ղի նման
Աշ­խար­հի բո­լոր բա­ցե­րում…
Եվ կր­կին, որ­պես տերևներ,
Քշում է հող­մը նրանց,
Որ չընկ­նեն նրանք, չամ­րա­նան
Հայ­րե­նի հո­ղե­րի վրա,-
Այլ, իբրև դե­ղին տերևներ,
Թշ­նա­մի դաշ­տե­րում մեռ­նեն:


Դա թու­նոտ մղ­ձա­վանջ էր, ո­րո­մը ճն­շում էր հաս­կին, բան­տե­րը լիքն էին քաղ­բան­տար­կյալ­նե­րով: Հա­յաս­տա­նի գրող­նե­րի միու­թյու­նում ա­նա­ռողջ կր­քե­րի հոր­ձա­նու­տում, մի կող­մում հայ­տն­վել էին Չա­րեն­ցը, Բա­կուն­ցը, Թո­թո­վեն­ցը, Ա­լա­զա­նը, նրանց հա­մա­կիր­նե­րը, մյուս կող­մում էին Նաի­րի Զա­րյա­նը, Հրա­չյա Քո­չա­րը, Ար­տա­շես Ոս­կեր­չյա­նը և այլք, ով­քեր ա­ռա­ջին­նե­րին մե­ղադ­րում էին հա­զար ու մեկ մեղ­քի, և ա­ռա­ջին հեր­թին նա­ցիո­նա­լիզ­մի մեջ:

Ազ­գա­յին և պրո­լե­տա­րա­կան խմ­բակ­ցու­թյուն­նե­րի այդ գրա­պայ­քա­րը նաև մարդ­կա­յին ճա­կա­տագ­րե­րի ճամ­փա­բա­ժան էր: Ե­թե ազ­գա­յին­նե­րին սահ­ման­ված էր սե­փա­կան ա­րյան գնով ի­րենց գա­ղա­փար­նե­րն ար­դա­րաց­նե­լու պա­տի­վը, աք­սոր, հա­լա­ծանք, գն­դա­կա­հա­րու­թյուն, ա­պա հա­կա­ռակ ճամ­բա­րի գոր­ծիչ­նե­րին բա­ժին հա­սան ղե­կա­վա­րա­կան ա­թոռ­ներ, շքան­շան­ներ, նյու­թա­կան մի­ջոց­ներ: Գրա­կան աս­պա­րե­զից դուրս մղ­ված Չա­րեն­ցի, Բա­կուն­ցի, Մա­հա­րու, Թո­թո­վեն­ցի, մյուս­նե­րի թա­փուր տե­ղը պրո­լետգ­րող­նե­րը բազ­մեց­րին ա­շուղ Աշ­խույ­ժին, ա­շուղ Հր­կե­զին, ա­շուղ նոր Սո­խա­կին, ա­շուղ Պար­կեշ­տին, ա­շուղ Ա­թա­յին, ա­շուղ Վեր­դիին…
Սո­ցիա­լիս­տա­կան ռեա­լիզ­մի հաղ­թա­նա­կը կա­տա­րյալ էր:
Բա­կուն­ցի մե­ղադ­րա­կան գոր­ծը խմ­բա­կա­յին ծա­վա­լուն գոր­ծի մի մասն է: Հա­յաս­տա­նի ազ­գա­յին ար­խի­վի 571 ֆոն­դի 3034 հա­մա­րը կրող մե­ղադ­րա­կան գոր­ծը նա­խորդ դա­րի 30-ա­կան թվա­կան­նե­րին բռ­նա­դատ­ված­նե­րի ա­մե­նա­խո­շոր գոր­ծե­րից է` ութ հա­տոր, 384 վա­վե­րա­գիր: Նրան­ցում ընդգրկված են ի­նը մե­ղադ­րյալ` Ներ­սիկ Ստե­փա­նյան, Ակ­սել Բա­կունց, Դրաս­տա­մատ Տեր-Սի­մո­նյան, Մնա­ցա­կան Խա­չատ­րյան, Գուր­գեն Բա­դի­կյան, Կեն­սա­բեր Բո­խյան, Ա­ղա­սի Գա­լո­յան, Ռա­ֆա­յել Ա­ղա­մա­լյան, Մի­խա­յիլ Կիր­շենբ­լատ: Դա­տա­կան մար­մին­նե­րը խմ­բի պա­րագ­լուխ են հա­մա­րել Ներ­սիկ Ստե­փա­նյա­նին: «Խմ­բի հան­ցա­վոր գոր­ծու­նեու­թյու­նը» բա­ցա­հայ­տե­լու հա­մար գոր­ծին կց­ված են շուրջ եր­կու տաս­նյակ մարդ­կանց հար­ցաքն­նու­թյուն­նե­րի ար­ձա­նագ­րու­թյուն­նե­րը: Նրանց, ինչ­պես և հի­շյալ խմ­բա­կա­յին գոր­ծի մաս­նա­կից­նե­րի գե­րակ­շիռ մա­սը ձեր­բա­կալ­վեց 1936 թվա­կա­նի օ­գոս­տո­սի 9-ի շուրջ­կա­լի օ­րը: Այդ օ­րը ձեր­բա­կալ­վեց նաև Ակ­սել Բա­կուն­ցը:


1937 թվա­կա­նի հու­լի­սի 6-ին ներ­քին գոր­ծե­րի ժող­կոմ Խա­չիկ Մուղ­դու­սին հաս­տա­տեց քն­նիչ­ներ Նի­կո­ղո­սյա­նի, Կոս­տի­կյա­նի և Գևոր­գո­վի կազ­մած «մե­ղադ­րա­կան եզ­րա­կա­ցու­թյու­նը», ըստ ո­րի` «Բա­կուն­ցը ի­րեն մե­ղա­վոր է ճա­նա­չել 1930 թվա­կա­նից հա­կա­հե­ղա­փո­խա­կան, ազ­գայ­նա­մո­լա­կան կազ­մա­կեր­պու­թյա­նը մաս­նակ­ցե­լու, 1933 թվա­կա­նից Հա­յաս­տա­նի տրոց­կիս­տա­կան ազ­գայ­նա­մո­լա­կան-ա­հա­բեկ­չա­կան կենտ­րո­նի կազ­մի մեջ մտ­նե­լու հա­մար, հա­մա­միտ էր Ներ­սիկ Ստե­փա­նյա­նի ա­հա­բեկ­չա­կան հա­յացք­նե­րին, Վա­ղար­շակ Տեր-Վա­հա­նյա­նի հետ կա­պեր է հաս­տա­տել և կազ­մա­կերպ­չա­կան առն­չու­թյուն­ներ ու­նե­նա­լու նպա­տա­կով, տե­ղե­կու­թյուն է հա­ղոր­դել կազ­մա­կեր­պու­թյան հա­կա­հե­ղա­փո­խա­կան աշ­խա­տանք­նե­րի մա­սին»:
Այս հիմ­նա­վո­րու­մով Բա­կուն­ցի գոր­ծը1937 թվա­կա­նի հու­լի­սի 6-ին ու­ղարկ­վեց դա­տա­կան ա­տյան և հա­ջորդ օրն իսկ` հու­լի­սի 7-ին, կա­յա­ցավ նրա գն­դա­կա­հա­րու­թյան վճի­ռը:
Ներ­սիկ Ստե­փա­նյա­նի խմ­բի դա­տա­վա­րու­թյու­նը սկս­վել է ա­ռա­վո­տյան ժա­մը 9-ին և ա­վարտ­վել 14.05 րո­պեին: Դա­տա­պար­տյալ­նե­րից յու­րա­քան­չյու­րի գոր­ծի քն­նու­թյու­նը տևել է 20-25 րո­պե: Ա­ղա­սի Գա­լո­յա­նի գործն ա­ռանձ­նաց­վել է մյուս­նե­րից, հայտ­նի է , որ նա մա­հա­ցել է բան­տում 1938 թվա­կա­նի մա­յի­սի 6-ին: Բո­խյանն ու Կիր­շենբ­լա­տը դա­տա­պարտ­վել են 10 տար­վա ա­զա­տազ­րկ­ման, մյուս­նե­րը գն­դա­կա­հա­րու­թյան են դա­տա­պարտ­վել:


Բա­կուն­ցը 11 ա­միս մնաց բան­տախ­ցում: Վա­վե­րագ­րե­րը հաս­տա­տում են, որ նրա հար­ցաքն­նու­թյուն­նե­րը կրել են շատ դա­ժան բնույթ: Վան­դա­կա­ճա­ղե­րի հետևում նյութ­վում էր տմար­դի մի ո­ճիր, գրո­ղին կտ­տանք­նե­րի են են­թար­կել, ծե­ծու­ջար­դով ու­ղեկց­վող հար­ցաքն­նու­թյուն­նե­րի ըն­թաց­քում պար­տադ­րել նրան ստո­րագ­րել ստո­րա­ցու­ցիչ ար­ձա­նագ­րու­թյուն­նե­րի տակ: Ինչ ար­ժե թե­կուզ այն ստո­րագ­րու­թյու­նը, որ նա դրել է իր սր­տա­կից և վա­ղե­մի ըն­կեր Ներ­սիկ Ստե­փա­նյա­նի հետ ա­ռե­րես­ման ար­ձա­նագ­րու­թյան տակ: Դա­հիճ­նե­րը կրկ­նում են մե­ղադ­րյալ­նե­րի ա­նու­նից ար­ձա­նագր­ված կեղ­ծիք­նե­րը և ստի­պում, որ մե­կը մյու­սի աչ­քե­րին նա­յե­լով, պն­դեն դրա «հա­վաս­տիու­թյու­նը»: Բախ­տա­կից ըն­կեր­նե­րին ո­չինչ չէր մնում, քան ստո­րագ­րել:
Այդ հե­ռա­վոր օ­րե­րի դա­ժան ի­րա­կա­նու­թյան հնա­րա­վո­րինս ճշ­մար­տա­ցի վե­րար­տադր­ման նպա­տա­կով այժմ փոր­ձենք ձեզ ներ­կա­յաց­նել բնո­րոշ հատ­ված­ներ ար­խի­վա­յին վա­վե­րագ­րե­րից՝ «1937 թվա­կան, 2 դեկ­տեմ­բե­րի: Նաի­րի Զա­րյան: «Ո՞վ եմ ես»։ Նա­մակ Համկ/բ/կ Կենտ­կո­մին իմ աշ­խա­տան­քի, իմ սխալ­նե­րի և իմ թշ­նա­մի­նե­րի մա­սին:
,,…1934 թվա­կա­նին, երբ հա­կա­հե­ղա­փո­խա­կան գրող­նե­րը հան­դես ե­կան ա­ռանձ­նա­հա­տուկ լկ­տիու­թյամբ և աշ­կա­րա քա­րո­զում էին ի­րենց նա­ցիո­նա­լիս­տա­կան-տրոց­կիս­տա­կան գա­ղա­փար­նե­րը, երբ նրանք Լին­չի դա­տաս­տան տե­սան բո­լոր նրանց հետ, ով­քեր կուլ­տու­րա­յի, հատ­կա­պես գրա­կա­նու­թյան հար­ցե­րում փոր­ձում էին պաշտ­պա­նել լե­նի­նյան-ստա­լի­նյան գի­ծը, կա­տա­ղի խան­ջյա­նա­կա­նու­թյան այդ օ­րե­րին ես գրե­ցի հենց իր` Խան­ջյա­նի և նրա ոհ­մա­կի դեմ ուղղ­ված պոեմ­նե­րի ու բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րի շարք: Այս­պես, «Վա­չա­գան Հա­տո­րու­նի» (եր­գի­ծա­կան) պոեմն ուղղ­ված է հա­կա­հե­ղա­փո­խա­կան գր­չակ­ներ Թո­թո­վեն­ցի, Ա­լա­զա­նի, Բա­կուն­ցի, «Իմ ե­րի­տա­սարդ մայ­րը» պոե­մը` Բա­կուն­ցի ու Չա­րեն­ցի և, ընդ­հան­րա­պես, դաշ­նակ­ցու­թյան դեմ:


…Նույն այդ շր­ջա­նում դաշ­նակ Բա­կուն­ցը գրող­նե­րի կոմֆ­րակ­ցիա­յի ժա­մա­նակ մարդ­կանց վրա նե­տեց թա­նա­քա­մա­նը: Խան­ջյա­նը, Աշ­րա­ֆյա­նը, Վա­հա­նյա­նը, Չու­բա­րը սկ­սե­ցին հան­դի­մա­նել ինձ և մյուս­նե­րին այն բա­նի հա­մար, որ մենք մեր պահ­ված­քով Բա­կուն­ցին հասց­րել ենք հու­սա­հա­տու­թյան: Այն ժա­մա­նակ ես եր­գի­ծա­բար ա­սա­ցի. «Ի­զուր Բա­կուն­ցը ռևոլ­վե­րը ձեռ­քին չի գա­լիս ֆրակ­ցիա­յի, քա­նի որ Կենտ­կո­մը նե­րում է նրա հա­կա­հե­ղա­փո­խա­կան խու­լի­գա­նու­թյու­նը և մեզ է մե­ղադ­րում»:
Այդ օ­րե­րին Չա­րեն­ցի-Ա­լա­զա­նի հա­կա­հե­ղա­փո­խա­կան խում­բը Դրաս­տա­մատ Տեր- Սի­մո­նյա­նի գլ­խա­վո­րու­թյամբ գրա­կան լեզ­վի մա­սին կազ­մա­կեր­պեց դիս­պուտ: Իմ դեմ դե­մա­գո­գա­յին պրո­վո­կա­ցիոն ե­լույթ­ներ ու­նե­ցան այն­պի­սի «մար­դիկ», ինչ­պես Չա­րեն­ցը, Բա­կուն­ցը, Ա­լա­զա­նը, Մկր­տիչ Ար­մե­նը, Լևոն Ա­րի­սյա­նը, Վա­նան­դե­ցին, Սո­ղո­մոն Տա­րոն­ցին, Ա­ղավ­նին, Զա­պել Ե­սա­յա­նը, Դրաս­տա­մատ Տեր-Սի­մո­նյա­նը, Ներ­սիկ Ստե­փա­նյա­նը, Գա­րե­գին Բե­սը, Գուր­գեն Մա­հա­րին և ու­րիշ­ներ: Այս գար­շե­լի «ծաղ­կեփն­ջի» մեծ մա­սը վա­ղուց ձեր­բա­կալ­ված է: Դիս­պու­տը տևեց մի ամ­բողջ ա­միս: Ես բա­ռա­ցիո­րեն միայ­նակ էի հան­դես գա­լիս այդ հա­կա­հե­ղա­փո­խա­կան բան­դա­յի դեմ, ո­րին ակն­հայ­տո­րեն պաշտ­պա­նում էր սրի­կա Խան­ջյա­նը:
Կոմֆ­րակ­ցիա­յի նիս­տում ես մեր­կաց­րի Բա­կուն­ցին, պատ­մե­լով նրա դաշ­նակ­ցա­կան ան­ցյա­լի մա­սին: Նա ինձ պա­տաս­խա­նեց իր դաշ­նակ­ցա­կան սո­վո­րու­թյամբ… բռուն­ցք­նե­րով: Այդ սկան­դա­լից մի քա­նի օր անց գրող­նե­րի միու­թյան հար­ցով Կենտ­կո­մում Խան­ջյա­նը խոր­հր­դակ­ցու­թյուն հրա­վի­րեց: Երբ նրան զե­կու­ցե­ցին Բա­կուն­ցի խու­լի­գա­նա­կան հար­ձակ­ման մա­սին, Խան­ջյա­նը ցի­նի­կո­րեն ժպ­տաց և հարց տվեց. «Թեթև՞ հար­վա­ծեց, թե՞ մի լավ ջար­դեց»:


Եվս մեկ վա­վե­րա­գիր՝
10 հու­լի­սի, 1934 թիվ, Ակ­սել Բա­կուն­ցի բա­ցատ­րա­կա­նը.
ԿԵՆՏ­ԿՈՄ` ԸՆԿ. ԽԱՆ­ՋՅԱ­ՆԻՆ ԵՎ Ա­ԿՈ­ՊՈ­ՎԻՆ,
ԵՐ­ԿՈՄ` ԸՆԿ. ՀԱ­ՆԵ­ՍՕՂ­ԼՅԱ­ՆԻՆ,
ԿՈՒՍ­ՎԵ­ՐԱՀՍ­ԿՈ­ՂՈՒ­ԹՅԱՆ ՀԱՆՁ­ՆԱ­ԺՈ­ՂՈՎ
ԸՆԿ. ԳԱ­ԼՈ­ՅԱ­ՆԻՆ
Ե­րեկ, հու­լի­սի 9-ին գրող­նե­րի միու­թյան կոմֆ­րակ­ցիա­յի նիս­տում, ես կորց­նե­լով ինձ, հար­վա­ծել եմ Նաի­րի Զա­րյա­նին: Իմ այս հայ­տա­րա­րու­թյամբ ես նպա­տակ չու­նեմ որևէ կերպ ար­դա­րաց­նե­լու ինձ: Այդ կո­մու­նիս­տին իս­պառ ան­վա­յել և ա­նար­խիս­տա­կան քայ­լը չի բխում ոչ իմ բնա­վո­րու­թյու­նից և ոչ էլ իմ վար­քից:
Ինչ­պես կվ­կա­յեն անխ­տիր բո­լոր ըն­կեր­նե­րը, ո­րոնք ներ­կա էին ֆրակ­ցիա­յի այդ նիս­տին,- ես ոչ մի ռեպ­լիկ ան­գամ չտ­վի այն ան­պա­տաս­խա­նա­տու հայ­տա­րա­րու­թյուն­նե­րին, որ մի եր­կու մաս­նա­կից այդ նիս­տում ա­րե­ցին իմ հաս­ցեին: Ա­վե­լին, երբ ըն­կեր­նե­րից մե­կը ա­ռա­ջար­կեց ֆրակ­ցիա­յի քն­նու­թյան նյութ դարձ­նել Ար­տա­շես Ոս­կեր­չյա­նի զե­կուց­ման ժա­մա­նակ, գրող­նե­րի տա­նը, հրա­պա­րա­կով իմ հաս­ցեին աս­ված Տա­ճատ Ա­լեք­սա­նյա­նի և իր` զե­կու­ցո­ղի կող­մից, որ ես պետ­լյու­րա­կան եմ, դաշ­նակ­ցա­կան եմ, Նժ­դեհն եմ և է­լի ինչ ա­սես ե՛ս եմ,- երբ այդ վայ­րա­գու­թյուն­նե­րի մա­սին վե­րո­հի­շյալ ըն­կե­րը ֆրակ­ցիա­յի ու­շադ­րու­թյու­նը հրա­վի­րեց, վե­րա­բեր­մունք ցույց տա­լու ի­մաս­տով,- ես չբո­ղո­քե­ցի, երբ ֆրակ­ցիան ու­րիշ հար­ցե­րի ան­ցավ,- ո­րով­հետև հա­մոզ­ված էի, որ վաղ թե ուշ կքնն­վի այդ հար­ցը: Երբ ե­լույթ ու­նե­ցավ Հայկ Գյուլքևխյա­նը և փորձ ա­րեց ա­պա­ցու­ցե­լու, որ ես եմ «ձա­խը», ռապ­պա­կա­նը, գվար­դի­նիս­տը, ես միայն ծի­ծա­ղե­ցի, նկա­տե­լով, որ ըն­կեր­նե­րի մի խումբ նպա­տակ են դրել ինձ մե­ղադ­րե­լու մա­հա­ցու բո­լոր մեղ­քե­րի մեջ, վար­կա­բե­կե­լու հա­մար:


Իսկ երբ վեր կա­ցավ Նաի­րի Զա­րյա­նը և մի քա­նի ան­գամ կրկ­նեց, որ գա­լով դաշ­նակ­ցու­թյու­նից ես մինչև հի­մա մնում եմ դաշ­նակ­ցա­կան,- Նժ­դե­հի համ­հարզն եմ և այլն,- ինչ­պես ա­սում են, լց­րեց իմ համ­բե­րու­թյու­նը և բո­ղո­քե­լով այդ ստոր զր­պար­տու­թյան դեմ, ես դի­մե­ցի և՛ նա­խա­գա­հին, և՛ մյուս ըն­կեր­նե­րին, խնդ­րե­լով ստի­պել, որ Նաի­րի Զա­րյա­նը հետ առ­նի իր հայ­տա­րա­րու­թյու­նը: Հենց այդ ժա­մա­նակ, ի պա­տաս­խան իմ վեր­ջին խնդ­րին, Նաի­րի Զա­րյա­նը գո­ռաց. «Ա­յո՛, դու դաշ­նակ ես…»:
Ա­հա այդ ժա­մա­նակ ես շուռ ե­կա նրա կող­մը, կորց­նե­լով և՛ գի­տակ­ցու­թյուն, և՛ կամք, և՛ համ­բե­րու­թյուն:
Հայտ­նե­լով ե­րեկ­վա այդ պա­տա­հա­րի մա­սին, ես մի ան­գամ ևս իմ քայ­լը ո­րա­կում եմ կո­մու­նիս­տին ան­վա­յել քայլ և հա­մոզ­ված, որ ար­ժա­նի եմ կու­սակ­ցա­կան ա­մե­նա­խիստ տույ­ժի,- ես խնդ­րում եմ ձեզ, ըն­կեր­ներ, պատ­կե­րաց­նել այն մթ­նո­լոր­տը, ո­րում կա­տար­վել է այդ ա­մե­նը և ձեր վճի­ռը սահ­մա­նե­լիս, ան­տես չառ­նել այն ա­մեն ար­ժա­նա­վո­րը և դրա­կա­նը, որ ես ու­նեմ իբրև և կո­մու­նիստ, և գրող…»:


1936 թվա­կա­նի հու­լի­սի 9-ից հե­տո, երբ Թիֆ­լի­սում սպան­վեց Ա­ղա­սի Խան­ջյա­նը, Ստա­լի­նի ցուց­մուն­քով Բե­րիան ջա­նա­սի­րու­թյամբ ձեռ­նա­մուխ ե­ղավ «Հա­յաս­տա­նի մաք­րա­զար­դում­նե­րի» գոր­ծին: Հիմ­քում ազ­գա­յինն ար­մա­տա­խիլ ա­նելն էր, որ­պես­զի խոր­հր­դա­յին այդ հան­րա­պե­տու­թյու­նը կա­րո­ղա­նա­յին մար­զի վե­րա­ծել և այդ կար­գա­վի­ճա­կով ընդ­գր­կել Վրաս­տա­նի կազ­մում:
«Փո­շիաց­նել, հող­մաց­րիվ ա­նել սո­ցիա­լիզ­մի թշ­նա­մի­նե­րին» վեր­նա­գիրն է կրում «Գրա­կան թեր­թի» օ­գոս­տո­սի 25-ի հա­մա­րում զե­տեղ­ված Բե­րիա­յի ճա­ռը, որն ուղղ­ված էր Թիֆ­լի­սում, Բաք­վում և Երևա­նում տրոց­կիս­տա­կան-զի­նովևա­կան խմ­բակ­նե­րի բա­ցա­հայտ­մանն ու մեր­կաց­մա­նը: Ա­ռանձ­նա­հա­տուկ թույ­նով էր շա­ղախ­ված «Ներ­սիկ Ստե­փա­նյա­նի խմ­բա­կի» մա­սին պատ­մող հատ­վա­ծը: Մեծ տեղ էր հատ­կաց­ված Ա­ղա­սի Խան­ջյա­նին, «ո­րը հետևո­ղա­կա­նո­րեն չի զբաղ­վել հան­րա­պե­տու­թյու­նում գոր­ծող նա­ցիո­նա­լիս­տա­կան խմ­բե­րի մե­կու­սաց­մամբ և գի­տակ­ցե­լով իր այդ կո­պիտ քա­ղա­քա­կան սխալ­նե­րը, փո­խա­նակ դրանք գործ­նա­կա­նո­րեն ուղ­ղե­լու, ցու­ցա­բե­րեց ա­մո­թա­լի փոք­րո­գու­թյուն և դի­մեց ինք­նաս­պա­նու­թյան ակ­տի»:
«Գրա­կան թեր­թի» նույն հա­մա­րի խմ­բագ­րա­կա­նում մեր­կաց­վում են Խան­ջյա­նի հո­վա­նա­վոր­չու­թյու­նը վա­յե­լած, «նա­ցիո­նա­լիզ­մի տի­պիկ ար­տա­հայ­տիչ­ներ» Թո­թո­վեն­ցը, Ա­լա­զա­նը, Նո­րեն­ցը, Մա­հա­րին, «մեր կու­սակ­ցու­թյան շար­քե­րում քո­ղարկ­ված դաշ­նակ Բա­կուն­ցը, ո­րը Խան­ջյա­նի կող­մից հայ­տա­րար­վեց որ­պես մեր գրա­կա­նու­թյան վար­պետ­նե­րից մե­կը»։
Գույ­ներն ա­վե­լի են խտա­նում թեր­թի նույն հա­մա­րի մեկ այլ հրա­պա­րակ­ման` Նաի­րի Զա­րյա­նի «Նա­ցիո­նա­լիս­տը խոր­հր­դա­յին գրո­ղի դի­մա­կով» հոդ­վա­ծի մեջ, որն ուղղ­ված էր Բա­կուն­ցին.
«… Բա­կունցն իր գրա­կան ողջ գոր­ծու­նեու­թյան ըն­թաց­քում օ­ձա­յին հետևո­ղա­կա­նու­թյամբ թույն է ար­տադ­րել իր բո­լոր գր­վածք­նե­րում… Բա­կուն­ցը կո­լեկ­տիվ տն­տե­սու­թյու­նը չի տես­նում, չի լսում Լե­նի­նին և Ստա­լի­նին նվիր­ված ժո­ղովր­դա­կան եր­գե­րը հա­մայ­նա­կան դաշ­տե­րում աշ­խա­տող կոլ­տն­տե­սա­կան­նե­րի շուր­թե­րից…
Բա­կուն­ցը զր­պար­տում է հայ աշ­խա­տա­վոր գյու­ղա­ցի­նե­րին, իր դաշ­նակ­ցա­կան զոո­լո­գիա­կան թր­քա­տե­ցու­թյու­նը վե­րագ­րե­լով նրանց… Բա­կուն­ցը ոչ միայն չի բարձ­րա­նում Րաֆ­ֆու ռաս­սա­յա­կան թր­քա­տե­ցու­թյու­նից, այլև մի աս­տի­ճան ա­վե­լի խորն է թաղ­վում ա­նաս­նա­կան շո­վի­նիզ­մի թու­նա­վոր ճա­հի­ճը: Մի­թե՞ պարզ չէ, որ Բա­կուն­ցի բե­րա­նով խո­սում է դաշ­նակ խմ­բա­պե­տը… բա­ցար­ձակ կոչ ա­նե­լով դե­պի Մա­րու­թա սա­րը»:
Երբ Զա­րյա­նը գրում էր այս տո­ղե­րը, Բա­կունցն ար­դեն 16 օր նս­տած էր բան­տում, և նրա դեմ աս­ված յու­րա­քան­չյուր խոսք ա­վե­լի էր ձգում պա­րա­նի մա­հա­ցու օ­ղա­կը:
Ա­ռանձ­նա­կի կարևո­րու­թյուն է այս ա­ռու­մով ձեռք բե­րում մեկ այլ ա­մո­թա­լի ի­րա­դար­ձու­թյուն` օ­գոս­տո­սի 7-ին Հա­յաս­տա­նի գրող­նե­րի միու­թյան կու­սակ­ցա­կան կազ­մա­կեր­պու­թյան դռն­փակ ժո­ղո­վի մաս­նա­կից­նե­րը հե­ռա­գիր էին ու­ղար­կել երկ­րի և հան­րա­պե­տու­թյան ղե­կա­վար­նե­րին: Ա­ռա­ջին հե­ռա­գի­րը բնա­կա­նա­բար Ստա­լի­նին էր ուղղ­ված:


«Մեր թան­կա­գին ըն­կեր, մեր ու­սու­ցիչ, մեր սի­րե­լի հայր, մեր հա­րա­զատ բա­րե­կամ ու հան­ճա­րեղ ու­սու­ցիչ ըն­կեր Ստա­լին:
Սր­տի ան­հուն բերկ­րան­քով ըն­դու­նե­ցինք տրոց­կիս­տա­կան-զի­նովևա­կան ֆա­շիս­տա­կան գար­շե­լի ա­վա­զա­կախմ­բի ոչն­չաց­ման դա­տավ­ճի­ռը… Շնոր­հիվ ՀԿ /բ/Կ Կենտ­կո­մի, շնոր­հիվ Արդ­րեր­կր­կո­մի և նրա հմուտ ղե­կա­վար ըն­կեր Բե­րիա­յի, դի­մա­կա­զերծ է ար­ված նաև Հա­յաս­տա­նի խոր­հր­դա­յին գրող­նե­րի միու­թյան մեջ բուն դրած հա­կա­հե­ղա­փո­խա­կան նա­ցիո­նա­լիստ տրոց­կիստ­նե­րի խմ­բա­կը...
Հա­յաս­տա­նի խոր­հր­դա­յին գրող­նե­րի միու­թյու­նը գար­շան­քով դուրս է շպր­տել իր շար­քե­րից հա­կա­հե­ղա­փո­խա­կան այդ ստոր տա­կանք­նե­րին, մաք­րել իր մար­մինն այդ թա­րա­խից...»:
Մյուս հե­ռա­գի­րը հաս­ցեագր­ված էր Հա­յաս­տա­նի Կոմ­կու­սի կենտ­կո­մի քար­տու­ղար Ա­մո Ա­մա­տու­նուն.
«Գրող­նե­րի ընդ­հա­նուր ժո­ղո­վը կա­տա­ղի ցա­սու­մով լսեց այն հա­կա­հե­ղա­փո­խա­կան տրոց­կիս­տա­կան-նա­ցիո­նա­լիս­տա­կան գոր­ծու­նեու­թյան մա­սին, որ ծա­վա­լել են մեզ մոտ, Հա­յաս­տա­նի խոր­հր­դա­յին գրող­նե­րի միու­թյան շար­քե­րում, հա­կա­հե­ղա­փո­խա­կան- նա­ցիո­նա­լիս­տա­կան- տրոց­կիս­տա­կան ոհ­մա­կի ան­դամ­ներ Բա­կուն­ցը, Ա­լա­զա­նը, Նո­րեն­ցը, Վա­նան­դե­ցին, Մա­հա­րին, Թո­թո­վեն­ցը` հա­կա­հե­ղա­փո­խա­կան տրոց­կիստ Ստե­փա­նյա­նի և եր­կե­րե­սա­նի սրի­կա տրոց­կիստ` գար­շե­լի Դրաս­տա­մատ Սի­մո­նյա­նի ղե­կա­վա­րու­թյամբ ու Ա­ղա­սի Խան­ջյա­նի հո­վա­նա­վո­րու­թյամբ: Հա­յաս­տա­նի խոր­հր­դա­յին գրող­նե­րի միու­թյան ընդ­հա­նուր ժո­ղո­վը զզ­վան­քով դուրս է շպր­տում իր շար­քե­րից այդ ստոր եր­կե­րե­սա­նի հա­կա­հե­ղա­փո­խա­կան տրոց­կիստ նա­ցիո­նա­լիստ­նե­րին»:


Ա­հա օ­գոս­տո­սի 7-ի այս խայ­տա­ռակ ժո­ղո­վից եր­կու օր անց, Խան­ջյա­նի սպա­նու­թյու­նից ու­ղիղ մեկ ա­միս հե­տո` 1936 թ. օ­գոս­տո­սի 9-ին, ձեր­բա­կալ­վում է Ակ­սել Բա­կուն­ցը: Նույն օ­րը ձեր­բա­կալ­վում են հայ գրող­նե­րից ու մշա­կու­թա­յին գոր­ծիչ­նե­րից շա­տե­րը, նրանք, ում ա­նուն­ներն այդ­քան հո­լով­վում էին ժո­ղով­նե­րում: Սկս­վում է ան­մեղ մարդ­կանց սպան­դը:
...Վա­վե­րագ­րերն ա­նո­ղոք են, նրանք ո­մանց կա­րող են հե­ղի­նա­կազր­կել, կա­րող են հա­վե­լյալ լու­սապ­սա­կով զար­դա­րել ու­րիշ­նե­րին, բայց ժա­մա­նա­կի տրա­մադ­րու­թյան շեշ­տադ­րում­նե­րով պետք է մենք փոր­ձենք նա­յել այդ խու­նա­ցած թղ­թե­րից մեզ փո­խանց­վող ի­րո­ղու­թյուն­նե­րին: Մար­դուն ստի­պում էին ցուց­մունք տալ ա­մե­նա­հա­րա­զատ­նե­րի մա­սին, մար­դուն ստի­պում էին հրա­ժար­վել նրան­ցից, մար­դուն ստի­պում էին նաև ինքն ի­րե­նից հրա­ժար­վել, ինքն ի­րեն զր­պար­տել, ինչ­պես ձեզ ներ­կա­յաց­վող հա­ջորդ փաս­տաթղ­թում:


Բան­տից 1936 թվա­կա­նի հոկ­տեմ­բե­րի 6-ին Բա­կուն­ցի գրած նա­մակն է.
«Հկ/բ/Կ Կենտ­կո­մի քար­տու­ղար ընկ. Ա­ՄԱ­ՏՈՒ­ՆՈՒՆ
Հայ­կա­կան ԽՍՀ-ում ԽՍՀՄ ներ­քին գոր­ծե­րի
ժող­կո­մի­սա­րիա­տի լիա­զոր, պե­տանվ­տան­գու­թյան մա­յոր
ընկ. ՄՈՒՂ­ԴՈՒ­ՍՈՒՆ
Ձեր­բա­կալ­ված Ա. Ս. ԲԱ­ԿՈՒՆ­ՑԻՑ.


ԴԻ­ՄՈՒՄ
Ար­դեն եր­կու ա­միս է, ինչ ես ձեր­բա­կալ­ված եմ, այդ ըն­թաց­քում շատ ան­գամ ես մտո­վի ան­ցել եմ իմ մո­լո­րու­թյուն­նե­րի, սխալ­նե­րի, հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի ճա­նա­պար­հով, սկ­սած ա­մե­նաանն­շան, հա­զիվ նկա­տե­լի ճեղք­ված­քից և վեր­ջաց­րած այս ա­ղե­տով, այ­սինքն` ձեր­բա­կա­լու­թյան ա­մո­թով և ձեր­բա­կա­լու­թյան փաս­տից բխող բո­լոր հետևանք­նե­րով: Անհ­րա­ժեշ­տու­թյուն չկա նկա­րագ­րե­լու այդ ամ­բողջ ճա­նա­պար­հը, ինձ հնա­րա­վո­րու­թյուն է տր­ված կու­սակ­ցու­թյա­նը ի­րա­զեկ դարձ­նե­լու ա­մե­նագլ­խա­վո­րի մա­սին, ինչ կա­րող է ա­սել ե­թե ոչ հենց ան­դուն­դում, ա­պա ան­դուն­դի եզ­րին գտն­վող կու­սակ­ցու­թյան նախ­կին ան­դա­մը:
Այս դի­մու­մով ու­զում եմ ձեզ հա­ղոր­դել իմ մա­սին ու­նե­ցած իմ իսկ բո­լոր մտ­քե­րը: Ծանր է, շա՜տ ծանր, ըն­կեր­ներ... Պետք չէ, որ ինչ որ մե­կը կար­դա այս մեկ եր­կու խոս­քը և ան­տար­բե­րու­թյամբ պա­տաս­խա­նի մո­տա­վո­րա­պես այս­պես. «Ես մտա­ծու՜մ եմ»: Երբ ա­սում եմ, որ շատ ծանր է, ես նկա­տի չու­նեմ խիստ մե­կու­սաց­ման պայ­ման­նե­րի ծան­րու­թյու­նը: Մի քիչ ա­վե­լի ա­ռող­ջու­թյուն և նյար­դե­րի ամ­րու­թյուն ու­նե­նա­լու դեպ­քում կա­րե­լի կլի­ներ հա­մե­մա­տա­բար հեշտ տա­նել: Բայց խոս­քը դրա մա­սին չէ, այլ` ա­հա թե ին­չի:


Այս­տեղ ար­դեն միայ­նակ կա­լա­նա­վոր­ման են­թարկ­ված մար­դու ամ­բողջ մեր­կաց­ված հո­գով ես ինքս եմ ինձ բարձ­րա­ձայն խո­սում: Ա­հա դու մարդ էիր, քեզ ճա­նա­չում էին, գր­քեր էիր գրում, հա­սա­րա­կա­կան-օգ­տա­կար է­լի ինչ-որ բան էիր ա­նում, գրա­կա­նու­թյան մեջ մտար կու­սակ­ցու­թյան շնոր­հիվ, այ­սինքն` կու­սակ­ցու­թյու­նը քեզ ա­ռաջ է քա­շել, քո օգ­տա­կար գոր­ծու­նեու­թյամբ ազ­դե­ցու­թյուն ու­նեիր, իսկ դու ինչ­պե՞ս օգ­տա­գոր­ծե­ցիր այդ ազ­դե­ցու­թյու­նը, չէ՞ որ օգ­տա­կա­րի հետ մեկ­տող դու բա­վա­կա­նին վնա­սա­կար գոր­ծեր ա­րե­ցիր, կու­սակ­ցու­թյու­նից թաքց­րե­ցիր նրա իս­կա­կան թշ­նա­մի­նե­րին և այդ ա­մե­նի հա­մար նս­տած ես վան­դա­կի ետևում: Այս­տե­ղից սկս­վում է ա­մո­թի տան­ջա­լի գի­տակ­ցու­թյու­նը, մի­լիոն ան­գամ բան­տարկ­ման փաս­տի վե­րապ­րու­մը: Օ­տար­ված եմ հան­րու­թյու­նից, ա­մո­թը ստ­վեր է նե­տում նաև ար­ված լա­վի վրա, ստ­վե­րում քո մա­սին ե­ղած հի­շո­ղու­թյու­նը, երկ­րի վրա աղմ­կում է ու­րա­խու­թյու­նը և, ինչ­պես կռ­ճոն­ներ ճոխ սե­ղա­նից. մեզ են հաս­նում ա­ռան­ձին ան­հս­տակ պա­տա­ռիկ­ներ: Մտա­ծում ես մեկ ժամ, եր­կու, ե­րեք, մեկ օր, եր­կու օր, մտա­ծում ես հի­մա­րա­նա­լու աս­տի­ճա­նի, մինչև հի­շո­ղու­թյունդ փուլ է գա­լիս և չգի­տես գի­շե՞ր է, թե՞ ցե­րեկ, միայն պարզ գի­տակ­ցում ես, որ կյան­քը մնաց փակ դռան ետևում: Երբ ես հարց­նում եմ, թե ի՞նչ է լի­նե­լու հե­տո, հու­սա­հատ­վում եմ. գի­տակ­ցու­թյունս մթագ­նում է, ջղաձ­գու­թյուն­նե­րը խեղ­դում են կո­կորդս, դե, ինչ­պե՞ս դա ձեզ բա­ցատ­րեմ: Այ, երբ մարդ խեղդ­վում է` նա և՛ շն­չա­հեղձ է լի­նում, և՛ թպր­տում է, հույ­սի հետ մեկ­տեղ նա նաև մահ­վան հոտ է առ­նում: Հի­շե­լով այն օգ­տա­կա­րը, ինչ ես ա­րել եմ, ու­րա­խա­նում եմ, հու­սա­հա­տու­թյու­նը ժա­մա­նա­կա­վո­րա­պես ինչ-որ տեղ է հե­ռա­նում, ցր­վում է գլ­խիս մի­ջի մշու­շը, լույսն ու ու­րա­խու­թյու­նը հոր­դում են հո­գուս մեջ. կու­սակ­ցու­թյու­նը ինձ պատ­ժում է, բայց երբ որ բա­ցեն իմ անձ­նա­կան հա­շի­վը, նա­յե­լով իմ հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի ծախ­քե­րի թեր­թի­կին, կնա­յեն նաև մուտ­քի մա­սը, ուր ինչ-որ բան գրանց­ված է Խոր­հր­դա­յին Հա­յաս­տա­նի եր­կա­թե ֆոն­դի ցու­ցակ­նե­րում: Դա հան­գս­տու­թյուն է բե­րում, բայց միայն մի կարճ ակն­թարթ: Ես չեմ սպառ­վել, որ ինձ հան­գս­տաց­նեմ ար­դեն գրած­նե­րով, թող նա հան­գս­տա­նա, ով ո­չինչ չու­նի տա­լու և չգի­տի ին­չու՞ ստեղ­ծա­գոր­ծել:


Ես գի­տեմ, որ գրում եմ դեռևս չա­վարտ­ված գոր­ծի մա­սին: Բայց և գի­տեմ, որ դի­մում եմ կու­սակ­ցու­թյա­նը ինձ գթա­լու խնդ­րան­քով ոչ անձ­նա­կան շա­հե­րի հա­մար: Ինձ գրե­լու և կար­դա­լու հնա­րա­վո­րու­թյուն տվեք, ինձ գիրք ու մա­տիտ տվեք:
Ես «Խոր­հր­դա­յին Հա­յաս­տա­նի լա­վա­գույն ար­ձա­կա­գիրն էի», հայ խոր­հր­դա­յին գրա­կա­նու­թյան կառ­քին լծ­ված քե­ղա­ձի, թո­ղեք որ մնամ Խոր­հր­դա­յին Հա­յաս­տա­նի դռան հա­վա­տա­րիմ շու­նը»:
Դա­ժան պատ­ժա­մե­քե­նան էր նման խոս­քեր պար­տադ­րում յու­րա­քան­չյու­րին, ով հա­մար­ձակ­վել էր հա­մա­հար­թեց­ման գի­ծը խախ­տել:
Բա­կունցն ստիպ­ված էր իր մե­ղա­յա­կա­նում «խոս­տո­վա­նել» նաև, որ «մեր նա­ցիո­նա­լիս­տա­կան գի­ծը ամ­բող­ջո­վին պաշտ­պա­նում էր կոմ­կու­սի կենտ­կո­մի նախ­կին քար­տու­ղար Ա­ղա­սի Խան­ջյա­նը», ինչ­պես և անդ­րա­դառ­նալ իր և Չա­րեն­ցի փոխ­հա­րա­բե­րու­թյուն­նե­րին, տե­ղե­կաց­նե­լով, որ իբր լուրջ տա­րա­ձայ­նու­թյուն­նե­րը հան­գեց­րել են ի­րենց բա­րե­կա­մու­թյան խզ­մա­նը: Ձեռ­քը փր­փուր­նե­րին գցած, փր­կու­թյան հույս ո­րո­նող Բա­կուն­ցի այս հու­սա­հատ տո­ղե­րը Ա­մա­տու­նին հրա­պա­րա­կում է Երևա­նի կու­սակ­ցա­կան կազ­մա­կեր­պու­թյան քա­ղա­քա­յին ար­խի­վի ժո­ղո­վում ար­տա­սա­նած իր ճա­ռում:
Չա­րեն­ցը հո­գե­կան խռովք է ապ­րում, կես­գի­շե­րա­յին մտա­տան­ջու­թյան ար­դյուն­քը 1936 թվա­կա­նի հոկ­տեմ­բե­րի 14-ին գրած «Ա. Բ.-ին» գողտ­րիկ բա­նաս­տեղ­ծու­թյունն է, ո­րի սևա­գիր ա­ռա­ջին տար­բե­րա­կում Չա­րեն­ցը մի պահ կար­ծես կաս­կա­ծում է ըն­կե­րոջ ան­բա­սի­րու­թյա­նը և տրտ­մու­թյամբ խոս­տո­վա­նում` «ես նե­րում եմ քո հան­ցան­քը… նե­րում վերքն ան­գամ ան­ծայ­րա­ծիր, որ քո վար­քով դժ­նի դու իմ սր­տում բա­ցիր»:
Բայց և նույն պա­հին գա­լիս է հո­գե­կան պայ­ծա­ռու­թյու­նը, մաք­րե­լով նրա հո­գին կաս­կա­ծան­քի ժան­գից, և ծն­վում է վերջ­նա­կան տար­բե­րա­կը:


…Ե՛վ բա­ռե­րի հա­մար քո մար­մա­րյա,
Հնա­մե­նի, բու­րյան, որ­պես մեր հին
Քա­րա­քան­դակ ան­դուռ մա­տուռ­նե­րի
Ան­ջըն­ջե­լի գրերն հնա­դա­րյան,-
Եվ մյու­ռո­նի նման սր­բազ­նա­գույն
Քո եր­կե­րի մա­քուր սկիհ­նե­րում պահ­ված
Խոր­հուրդ­նե­րի հա­մար մշ­տա­հը­մա,
Որ­պես խոր­հուր­դը մեր նաի­րա­կան ո­գու,-
Քո «Միր­հա­վի» հա­մար- և լու­սե­ղեն՝
Ար­փե­նի­կի հու­շով սր­բա­գործ­ված հա­վետ,
«Ալ­պիա­կան ծաղ­կի» այն բու­րա­վետ,
Որ բու­րե­լու է հար ան­նյու­թե­ղեն,-
Եվ վեր­ջա­պես քո վեհ, հե­րո­սա­կան
«Սերմ­նա­ցա­նի» հա­մար, որ ձեռ­քե­րով վսեմ
Սև ցե­լե­րի վրա մեր գո­յու­թյան այս սև,
Շա­ղում է շողք ու սերմ ա­նանձ­նա­կան,-
Այս ա­մե­նի հա­մար,- և «Ծի­րա­նի»
Հա­զա­րա­մյա փո­ղի՛ հա­մար քո այն,
Որ դա­րե­րո՛վ տեն­չած խա­ղա­ղու­թյան
Երգն է հն­չում,- և մեր ժո­ղո­վուր­դը քա­նի
Ու­նի գեթ ափ մի հող ա­րե­գա­կի ներ­քո՝
Հն­չե­լու է եր­գեր եղ­բայ­րա­կան,-
Այս ա­մե­նի հա­մար, օ՜, խեղճ իմ բա­րե­կամ
Ես քեզ օրհ­նում եմ արդ իմ ա­նա­ղարտ եր­գով…
Այս ա­մե­նի հա­մար,- և քո ե­ղե­րա­կան
Տա­ռա­պան­քի հա­մար, որ արդ կր­կին
Վե­հու­թյուն է խառ­նում քո ա­նա­ղարտ եր­գին-
Ես քեզ պար­զում եմ ձեռք եղ­բայ­րա­կան…
Եվ ներ­բո­ղում եմ քեզ ա­հա կր­կին ա­նեղծ
Իմ շուր­թե­րով, ինչ­պես օ­րեր ա­ռաջ,-
Երբ դեռ դու ա՛յր էիր մի ա­նա­րատ,
Եվ ես ըն­կերն էի քո բա­նաս­տեղծ…


«Եվ ես ըն­կերն էի քո բա­նաս­տեղծ» տո­ղը Բա­կուն­ցի հան­դեպ ժա­մա­նա­կի ար­վես­տա­գետ­նե­րից շա­տե­րի տա­ծած հա­մակ­րան­քի ու սի­րո ընդ­հան­րա­ցումն է կար­ծես:
-Ակ­սե­լը ան­վի­ճե­լի մե­ծու­թյուն էր որ­պես գրող, ան­վի­ճե­լի գրավ­չու­թյուն ու­ներ նաև ար­տաք­նա­պես,- գրում է Զա­պել Ե­սա­յա­նը և ա­վե­լաց­նում- Խար­տյաշ և ո­ղորկ մա­զեր, նի­հար և ի­մա­ցա­կան դեմք…: Բարձ­րա­հա­սակ էր, մուգ կա­պույտ աչ­քե­րով, նի­հար ու ձիգ, եր­կա­րա­վուն դեմք, առ­նա­կան դի­մա­գիծ: Էու­թյամբ հմա­յիչ, գրա­վիչ, զգա­յուն»։
Վկա­յա­կո­չենք նաև Գուր­գեն Մա­հա­րուն. «Լի­րիկ էր ոչ միայն իր գր­քում, այլև կյան­քում: Ինչ որ է­լե­գիա­կան ե­րանգ կար նրա թե քայլ­ված­քի, թե շար­ժուձևի... թե նա­մա­նա­վանդ նրա լռու­թյան մեջ: Հրա­շա­լի եր­գում էր, հատ­կա­պես Կո­մի­տաս: Չա­րենցն ըն­կեր­նե­րին հա­ճախ էր ա­սում` «գնանք Ակ­սե­լի մոտ Կո­մի­տաս լսենք»։ Հի­շում եմ, թե ինչ­պես մի ան­գամ հյու­րա­նո­ցում Չա­րեն­ցի հա­մա­րում Ռո­մա­նոս Մե­լի­քյա­նի կա­տար­մամբ Կո­մի­տաս լսե­լուց հե­տո, Բա­կուն­ցը հուզ­ված դուրս ե­կավ պատշ­գամբ և ա­զա­տու­թյուն տվեց իր զգաց­մունք­նե­րին: Նա լա­լիս էր իս­կա­կան ար­ցունք­նե­րով»:


Բա­կուն­ցյան թղ­թա­պա­նա­կի հու­զիչ է­ջե­րից մե­կը նրա կնոջ` Վար­վա­ռա Յա­կովլևնա Չի­վի­ջյա­նի ցուց­մունք­ներն են ա­մուս­նու մա­սին, ո­րոնք օգ­նե­ցին, որ­պես­զի բան­սար­կու­թյան զոհ մեծ գրո­ղը ար­դա­րաց­վի 1955 թվա­կա­նի մար­տի 2-ին:
«Ակ­սե­լի ձեր­բա­կա­լու­թյու­նից հե­տո ինձ թույ­լատ­րել են նրա հետ հան­դի­պել ե­րեք ան­գամ` սեպ­տեմ­բե­րին, հոկ­տեմ­բե­րին և նո­յեմ­բե­րին: Ա­ռա­ջին հան­դիպ­ման ժա­մա­նակ շատ հան­գիստ էր. հա­մոզ­ված էր, որ շու­տով թյու­րի­մա­ցու­թյու­նը կպարզ­վի և ին­քը դուրս կգա:
Հոկ­տեմ­բե­րի վեր­ջե­րին ինձ նո­րից հրա­վի­րե­ցին տե­սակ­ցու­թյան, պն­դե­լով, որ ան­պայ­ման տղա­յիս հետ գամ: Չնա­յած ե­րե­խան հի­վանդ էր, ես նրան հետս տա­րա: Տե­սակ­ցու­թյու­նը շատ ծանր ան­ցավ: Բա­կուն­ցը սաս­տիկ փոխ­ված էր, նի­հա­րած, աչ­քե­րը փոս ըն­կած: Շա­պի­կի օ­ձի­քին ա­րյան հետ­քեր տե­սա: Մի տե­սակ կոտր­ված տեսք ու­ներ և, ինք­նա­տի­րա­պե­տու­մը կորց­րած, շա­րու­նակ փղձ­կում էր: Թաշ­կի­նա­կը, ո­րով սր­բում էր ար­ցունք­նե­րը, լիո­վին թրջ­վեց… Ա­պա հա­մա­կերպ­ված, փոխ­ված ձայ­նով խնդ­րեց վերց­նել թուղթ ու մա­տիտ և գրի առ­նել այն բո­լո­րը, ինչ ին­քը կա­սի:
-Վար­վա­ռա, սի­րե­լիս, այն ինչ ես կա­սեմ, պա­տա­հա­կան մտ­քեր չեն: Ան­քուն, եր­կար գի­շեր­նե­րի ար­դյունք են: Ես գի­տեմ, որ որ­դիս ա­ռանց հոր պետք է մե­ծա­նա, ուս­տի շատ կարևոր է, որ դու նրա դաս­տիա­րա­կու­թյան ըն­թաց­քում հաշ­վի առ­նես իմ խոր­հուրդ­ներն ու խնդ­րանք­նե­րը: Ես որ­դուս շատ եմ սի­րում և գո­նե այդ ձևով կու­զեի նրա կող­քին լի­նել:
Ա­պա դառ­նա­լով որ­դուն ա­սաց.
-Որ­դիս, կյան­քում ինչ­քան շատ բան էի ու­զում քեզ հա­մար ա­նել, բայց ա­վաղ, հա­մա­րյա ո­չինչ չկա­րո­ղա­ցա: Շատ, շատ եմ ցա­վում որ­դիս, նե­րիր ինձ: Այն, ինչ չհասց­րե­ցի ես, մայրդ կաշ­խա­տի ա­նել:
Նո­յեմ­բե­րի վեր­ջին ինձ տվե­ցին 3-րդ տե­սակ­ցու­թյան ի­րա­վուն­քը: Ակ­սե­լը ա­վե­լի զուսպ էր, ճիգ էր գոր­ծադ­րում ինքն ի­րեն տի­րա­պե­տել:
-Հար­ցաքն­նու­թյու­նը ա­վար­տել են, սպա­սում եմ, դա­տի…,- ա­սաց;- Վար­վա­ռա, հո­գիս, ա­մուր ե­ղիր, հաշ­վիր, որ ես ավ­տո­յի տակ եմ ըն­կել… Պետք չէ, սի­րե­լիս, պետք չէ լա­ցել:
Ա­պա դառ­նա­լով որ­դուն, հարց­րեց.
-Իսկ դու` որ­դիս, շա՞տ կա­մա­չես, ե­թե հորդ Երևա­նի փո­ղոց­նե­րով դա­տե­լու տա­նեն…
-Ոչ, հայ­րիկ, ես քեզ սի­րում եմ, դու աշ­խար­հի ա­մե­նա­լավ հայ­րիկն ես,-ա­րագ պա­տաս­խա­նեց մեր որ­դին:
-Ապ­րես տղաս, ճիշտ է, դու քո հայ­րի­կի հա­մար մի ա­մա­չի… Հայրդ ոչ մի այն­պի­սի բան չի ա­րել, որ դու երբևէ ա­մա­չես նրա փո­խա­րեն:
Ա­պա ա­մու՜ր, ա­մու՜ր, փա­թաթ­վեց եր­կու­սիս, և ես զգա­ցի, որ նա հրա­ժեշտ տվեց մեզ: Մենք նրան այլևս չտե­սանք»։


Հայկ ՄԱՐ­ՏԻ­ՐՈ­ՍՅԱՆ

Դիտվել է՝ 4412

Մեկնաբանություններ