«Մենք խրախուսում ենք կողմերի միջև խաղաղության գործընթացը և հուսով ենք հասնել կայուն խաղաղության Ադրբեջանի և Հայաստանի միջև: Հարավային Կովկասում խաղաղությունը կարևոր է տարածաշրջանի բնակիչների, սևծովյան տարածաշրջանի և ընդհանրապես անդրատլանտյան անվտանգության համար»,- Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը:                
 

Ասում են...

Ասում են...
24.11.2020 | 00:24

...թե Նի­կոլ Փա­շի­նյա­նի իշ­խա­նու­թյան այս 2,5 տա­րում Հա­յաս­տա­նի ան­կա­խու­թյան ա­ռա­ջին տա­րի­նե­րից հարս­տու­թյուն դի­զած Խա­չա­տուր Սու­քիա­սյա­նին է տր­ված ա­մե­նաար­տո­նյալ բիզ­նես­մե­նի տիտ­ղո­սը։ Ա­սում են, որ նա այս ըն­թաց­քում բա­վա­կա­նին շատ բիզ­նես­ներ է ձեռք բե­րել ու դար­ձել իշ­խա­նու­թյան սր­տի գոր­ծա­րա­րը։ Ծաղ­կի բիզ­նե­սից սկ­սած մինչև «ֆեյ­քե­րի» գոր­ծա­րա­նի հո­վա­նա­վոր։

Ի դեպ, վեր­ջին բա­ցա­հայ­տու­մը Նաի­րա Զոհ­րա­բյա­նինն է, ո­րը ֆեյս­բու­քյան իր է­ջում տե­ղադ­րել էր այն գոր­ծա­րար­նե­րի լու­սան­կար­նե­րը, ո­րոնք վճա­րում են մարդ­կանց հայ­հո­յող, սր­բու­թյուն չու­նե­ցող իշ­խա­նու­թյան «ֆեյ­քե­րին»։ Տես­նես՝ 30 տա­րում ինչ չս­տա­ցավ այս գոր­ծա­րա­րը, աչքն էլ ին­չից չկշ­տա­ցավ, որ սե­փա­կան ազ­գին հայ­հո­յող­նե­րին ու պա­ռակ­տող­նե­րին ֆի­նան­սա­վո­րե­լու այդ­քան ան­հագ պա­հանջ ու­նի։

Դիտվել է՝ 365597

Մեկնաբանություններ