Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Կռա­պաշ­տու­թ­յու­նը քան­դեց Հա­յաս­տա­նը

Կռա­պաշ­տու­թ­յու­նը քան­դեց Հա­յաս­տա­նը
01.12.2020 | 00:57

«Ես նա­խան­ձա­վոր Աստ­ված եմ, իմ փառ­քը ու­րի­շին չեմ տա». Կտա­կա­րա­նի այս տո­ղե­րը հետևյալ միտ­քը հու­շե­ցին. «Փա­շի­նյա­նին ժո­ղո­վուր­դը որ­պես տեր ու փր­կիչ ըն­դու­նեց, հե­տո նա ին­քը Վա­տի­կա­նում հայ­տա­րա­րեց. «Ես Քրիս­տո­սի պես ե­կել եմ՝ սեր եմ քա­րո­զում»։ Ցա­վոք, հայ ժո­ղովր­դի զգա­լի հատ­վա­ծը 2018-ի մա­յի­սին իր «հա­վատ­քը» փո­խեց, մինչ­դեռ Կտա­կա­րա­նում հս­տակ աս­ված է. «Պաշ­տիր Ա­րար­չին և ոչ թե ա­րար­վա­ծին»։ Ա­րար­վա­ծին հու­սա­ցին, ա­րար­վածն էլ դա­վա­ճա­նեց։


Ճիշտ ժա­մա­նակն է արթ­նա­նա­լու և հաս­կա­նա­լու, որ ինչ­պես նախ­կի­նում, այն­պես էլ այ­սօր հայ-թուր­քա­կան պա­տե­րազ­մի ա­ռանց­քը ե­ղել և մնում է հոգևո­րը։ Ին­չու՞ հա­յին ոչն­չաց­նե­լու թուր­քի դա­րա­վոր ե­րա­զան­քը կի­սատ է մնա­ցել, ո­րով­հետև հայ մար­դը միշտ հու­սա­ցել է Ա­րար­չին։ Հա­յաս­տա­նի պատ­մու­թյան մեջ երբևէ չի ե­ղել երկ­րի ղե­կա­վար, որ ի­րեն նմա­նեց­նի կամ հա­մե­մա­տի Քրիս­տո­սի հետ և դրա­նով իսկ ծաղ­րի քրիս­տո­նեա­կան հա­վատ­քը։ Ո՞վ է, որ միշտ ձգ­տում է նմա­նեց­նել ի­րեն Քրիս­տո­սին... Ինչ­պես Կտա­կա­րա­նում է աս­վում. «Ա­կանջ ու­նե­ցո­ղը կլ­սի, աչք ու­նե­ցո­ղը կտես­նի»։


Ի՞նչ կա­տար­վեց այս 2 տա­րի 7 ամ­սում։ Իշ­խող կու­սակ­ցու­թյու­նը Գյում­րիից քայ­լե­լով ե­կավ և, ժո­ղովր­դի սր­տից ջուր խմե­լով, խո­սեց իշ­խա­նա­փո­խու­թյան անհ­րա­ժեշ­տու­թյան մա­սին։ Եվ քա­նի որ ժո­ղո­վուր­դը իս­կա­պես զզ­ված էր նախ­կին իշ­խա­նու­թյուն­նե­րից, մի­տինգ­նե­րում յու­րա­քան­չյուր աս­ված խոսք հա­լած յու­ղի տեղ ըն­դու­նեց, ան­գամ «մեր փր­կիչ» բնո­րո­շու­մը ժո­ղովր­դի սր­տով ե­ղավ։ Բա­րի նպա­տակ­նե­րի ան­վան տակ սկզ­բում կազ­մա­լու­ծեց և զի­նա­թա­փեց «Երկ­րա­պահ» կա­մա­վո­րա­կան միու­թյու­նը, Ար­ցախն ա­զա­տագ­րած հե­րոս­նե­րը մի գի­շեր­վա մեջ դար­ձան թա­լան­չի, ծաղր ու ծա­նա­կի ա­ռար­կա։ 2 տա­րի 7 ամ­սում կո­ռուպ­ցիո­ներ­ներ դար­ձան գիտ­նա­կան­ներ, բժիշկ­ներ, ու­սու­ցիչ­ներ, ճար­տա­րա­պետ­ներ, շի­նա­րար­ներ, բո­լո­րը, բո­լո­րը... Ար­դյո՞ք պա­տա­հա­կան էր, որ տա­րի ու կես ա­ռաջ Ա­լիևը իր հար­ցազ­րույց­նե­րից մե­կում մատ­նան­շում էր, որ Հա­յաս­տա­նում ըն­թա­ցող գոր­ծըն­թաց­նե­րը փաս­տում են, թե Հա­յաս­տա­նի բո­լոր իշ­խա­նու­թյուն­նե­րը կո­ռում­պաց­ված են ե­ղել, և Հա­յաս­տա­նը կո­ռում­պաց­ված եր­կիր է։ Այս ա­մե­նը նա ա­սում էր՝ մատ­նան­շե­լով Հա­յաս­տա­նում ըն­թա­ցող գոր­ծըն­թաց­նե­րը։ Ար­դյո՞ք այդ գոր­ծըն­թաց­նե­րը բարձ­րաց­րին Հա­յաս­տա­նի վար­կա­նի­շը։ Գու­ցե ո­րոշ մարդ­կանց գր­պան­նե­րը ճռճ­ռան գու­մար­ներ մտան դրա­մաշ­նորհ­նե­րի տես­քով, սա­կայն այն, որ այդ ա­մե­նը գցեց Հա­յաս­տա­նի վար­կա­նի­շը մի­ջազ­գա­յին աս­պա­րե­զում, միան­շա­նակ է։


Հա­ջորդ հար­ցը, ո­րի մա­սին ար­ժե, որ մեր հա­սա­րա­կու­թյու­նը մտա­ծի՝ ին­չու՞ բո­լոր կա­ռույց­նե­րում փոխ­վե­ցին կադ­րե­րը` ղե­կա­վա­րից մինչև հա­վա­քա­րար։ Աշ­խա­տան­քից հե­ռաց­վե­ցին պե­տա­կան ծա­ռա­յո­ղի մեծ փորձ ու­նե­ցող մաս­նա­գետ­նե­րը, ով­քեր ի­րենց լուրջ ա­վանդն են ու­նե­ցել Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի զար­գաց­ման ու ամ­րապ­նդ­ման գոր­ծում։ Պա­տաս­խա­նը պարզ է. այդ կադ­րե­րը ու­նեին բա­րո­յա­կան սանդ­ղակ, ո­րից այն կողմ չէին անց­նի։ Եվ այս մարդ­կանց պետք էր փո­խա­րի­նել այն կադ­րե­րով, ով­քեր չու­նեն սր­բու­թյուն­ներ, ում հա­մար հայ­րե­նի­քը սկս­վում և վեր­ջա­նում է ԱԺ-ի դռ­նե­րի բռ­նակ­նե­րով։ Ով­քեր, ինչ­պես աս­վում է Կտա­կա­րա­նում, «Աստ­ծուն Աստ­ծու տեղ չըն­դու­նե­ցին, և Աստ­ված էլ նրանց մատ­նեց ան­հագ կր­քե­րի»։ Ո՞վ էր երբևէ տե­սել, որ ՀՀ նա­խա­գա­հը կամ վար­չա­պե­տը ԱԺ-ի բարձր ամ­բիո­նից հայ­տա­րա­րի. «Ես կանգ­նած եմ սե­ռը փո­խած այս մար­դու թի­կուն­քին»։ ՈՒ՞մ թի­կուն­քին՝ Մել դար­ձած նախ­կին ծան­րորդ(ու­հի) Մե­լի­նե Դա­լու­զյա­նի՞։ Ա­յո՛ կար ժա­մա­նակ, որ Հա­յաս­տա­նում հայ­տն­վել էր հա­մա­սե­ռա­մոլ­նե­րի ցու­ցակ, սա­կայն նախ­կին իշ­խող կու­սակ­ցու­թյու­նը չա­սաց. «Ես կանգ­նած եմ հա­մա­սե­ռա­մոլ­նե­րի թի­կուն­քին», ո­րով­հետև այդ նույն իշ­խա­նու­թյան ներ­սում չէր խրա­խուս­վում հա­մա­սե­ռա­մո­լու­թյու­նը, պահ­վում էին քրիս­տո­նեա­կան ար­ժեք­նե­րը։ Մինչ­դեռ եր­կու տա­րուց ա­վե­լի է Հա­յաս­տա­նում զարկ է տր­վում գեն­դե­րա­յին ծրագ­րե­րին, ամ­բող­ջու­թյամբ խե­ղա­թյուր­վում են հայ­րե­նիք, պա­տիվ, ըն­տա­նիք հաս­կա­ցու­թյուն­նե­րը։ Սա պա­տա­հա­կա­նու­թյու՞ն է, թե՞ հա­յին հա­յի կեր­պա­րից ու ար­ժեք­նե­րից զր­կե­լու և նոր հա­յի տե­սակ ստա­նա­լու մտած­ված քայլ։


Ա­ռա­ջին հա­յաց­քից թվում է, թե իշ­խա­նու­թյու­նը եր­կու տա­րուց ա­վե­լի պայ­քա­րում է կո­ռուպ­ցիա կոչ­ված չա­րի­քի դեմ։ Մենք մեր հոդ­ված­նե­րում բազ­միցս ա­ռա­ջար­կել ենք իշ­խա­նու­թյա­նը՝ հա­վա­քել բո­լո­րին, ներ­կա­յաց­նել հաս­տատ­ված խա­ղի նոր կա­նոն­նե­րը և այն, ինչ գո­ղաց­ված է, ա­ռանց շոուի վե­րա­դարձ­նել պետ­բյու­ջե, պատ­ժել նրանց, ով­քեր կփոր­ձեն խախ­տել խա­ղի նոր կա­նոն­նե­րը։ Ցա­վոք, որ­տեղ չկա շոու, այն­տեղ նոր իշ­խա­նու­թյուն­նե­րը ա­նե­լիք չու­նեն՝ ի­րենց սր­տով չէ։ Բնա­կա­նա­բար, որ­տեղ շոու, այն­տեղ հո­րին­վածք ու երևա­կա­յու­թյան խաբ­կանք։ Ար­դյուն­քում՝ ժո­ղովր­դի մի զգա­լի մա­սը երևա­կա­յա­կան նոր փր­կիչ ու­նե­ցավ, և նրա ա­ղոթք­նե­րը տհաճ ե­ղան Աստ­ծուն, որ սուտն ու կեղ­ծի­քը դա­ժան դա­տաս­տա­նի ար­ժա­նի հան­ցանք է հա­մա­րում։ Սու­տը քան­դեց մեր տու­նը։ Սու­տը ա­տե­լու­թյուն սեր­մա­նեց հան­րու­թյան ներ­սում։ Ստի ար­դյուն­քում հո­ղե­րը հան­ձն­վե­ցին և մինչ օրս հան­ձն­վում են ադր­բե­ջան­ցուն։ Օր ա­ռաջ պետք է արթ­նա­նալ և վերջ դնել երևա­կա­յու­թյուն­նե­րին, ստին։ Սուտ աստ­ված­նե­րը երբևէ ի զո­րու չեն ե­ղել ու չեն կա­րող ստեղ­ծա­գոր­ծել և ա­րա­րել հա­նուն զար­գաց­ման։


Ժաս­մեն ՎԻ­ԼՅԱՆ

Դիտվել է՝ 40361

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ