Երբեմն լսում և կարդում եմ մարդկանց այն հարցերը, թե ինչու՞ Ռուսաստանը չի օգնում հեռացնել Փաշինյանին։
Ռուսաստանն ասում է, որ չի միջամտում այլ պետությունների ներքին գործերին, և դա ճիշտ մոտեցում է։
Սրա իշխանության մնալու պարագայում, շատ շուտով ՀՀ պաշտոնական ԶԼՄ-ներում կհայտնվեն այսպիսի բովանդակությամբ նորություններ.
«Ալիևի և Փաշինյանի ձեռք բերած պայմանավորվածությունների շրջանակում ՀՀ Ոստիկանությունը ձերբակալել և Ադրբեջանին է հանձնելու այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» կողմից 1992-95 կամ 2016 կամ 2020 թթ. Ադրբեջանի Հանրապետության դեմ իրականացված ռազմական-ահաբեկչական գործողությունների հայտնի մասնակից (Անուն Ազգանուն)»:
.Ռուբեն Վարդանյանը գալիս էր Հայաստանը «Թաթարստան» դարձներ, բայց Ալիևը բռնեց, քանի որ դե Ալիևն անկախ ՀՀ-ի կողմնակից է, ու կապ չունի, որ մեր երկիրը կոչում է «Արևմտյան Ադրբեջան»:
Սփյուռքի համախմբումը, բոլոր ճակատներում իրականացվելիք աշխատանքների ճիշտ ու գրագետ համադրումը, լուրջ ճակատ կարող է ստեղծել նոր վտանգները չեզոքացնելու համար։
Իսկ միջանցքի հա՞րցը: Դե, դա «կարմիր գիծ» է ՀՀ իշխանությունների համար, մոտավորապես, ինչպես անկլավների պատմությունը 2021 թվականի մարտ-ապրիլ ամիսներին։ Լավ, ինչպես Արցախի էթնիկ զտումը մինչև 2021 թվականի մայիս-հունիս ամիսները։
Այսինքն, «կարմիր գիծ» եթե խախտելու լինի թշնամին, ի՞նչ են անելու ՀՀ իշխանությունները...