«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    19.04.2013| 00:12
    Գալիք օրերում հայտնի կդառնա Տիրոջ տաճարի լեռը` հաստատված լեռների գագաթների վրա, կբարձրանա բլուրների վրա, և շատ ժողովուրդներ կշտապեն դեպի նա։ Եվ շատ ազգեր կգնան և կասեն. «Եկե՛ք բարձրանանք Տիրոջ լեռը և Հակոբի Աստծո տունը. մեզ ցույց կտան նրա ճանապարհը, և մենք կգնանք նրա շավիղով»։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    16.04.2013| 01:21
    Լսեցե՛ք սա, Հակոբի՛ տան առաջնորդներ և Իսրայելի՛ տան մնացորդներ, որ անարգում եք իրավունքը և շեղում եք բոլոր ուղիղ ընթացողներին, որ Սիոնը կառուցում եք արյան վրա և Երուսաղեմը` անիրավության։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    12.04.2013| 00:05
    Ահա ես հրաման եմ տալիս ձեզ, ո՛վ Իսրայելի տուն, ես պիտի ցրեմ ձեզ բոլոր ազգերի մեջ այնպես, ինչպես հեծանոցով ցորենն են զատում, և ոչ մի մանրուքը գետնին չի ընկնի։ Սրով պիտի վախճանվեն իմ ժողովրդի բոլոր մեղավորները, որոնք ասում էին, թե` «չարիքները չեն մոտենա մեզ, չեն հասնի մեզ վրա»:
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    09.04.2013| 00:03
    Վա՜յ Տիրոջ օրը ցանկացողին. ձեր ինչի՞ն է պետք Տիրոջ օրը, այն խավար է և ոչ թե լույս։ Որպես թե մի մարդ փախչի առյուծից, մի արջ պատահի նրան, նա տուն փախչի, ձեռքը պատին հենի, և օձը խայթի նրան։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    05.04.2013| 00:20
    Այսպես է ասում Տերը. «Իսրայելի երեք ամբարշտությունների և մանավանդ չորրորդի համար ես պիտի պատժեմ նրանց, քանի որ նրանք արդարին ծախեցին արծաթով և տնանկին` մի զույգ կոշիկի դիմաց, նրանց, որ տրորում են երկրի հողը, որ կռփահարում էին աղքատների գլուխները, շեղում խոնարհների ճանապարհը, և հայր ու որդի մի բոզի մոտ էին մտնում, որպեսզի պղծեն իրենց Աստծու անունը։ Նրանք իրենց զգեստները որպես ծածկոց էին գցում իրենց վրա և զոհասեղանին և բռնագրավված գինի էին խմում իրենց Աստծո տան մեջ»։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    29.03.2013| 00:20
    Երեք բանով գեղեցկացա և վայելուչ երևացի Տիրոջ և մարդկանց առջև։ Դրանք են` եղբայրների միաբանությունը, մերձավորների սերը և` երբ կինն ու տղամարդը համերաշխ են իրար հետ։ Իմ հոգին ատեց երեք տեսակ մարդկանց և խիստ գարշեց նրանց կյանքից։ Դրանք են` հպարտ աղքատը, ստախոս հարուստը և վավաշոտ ու պակասամիտ ծերը։ Եթե պատանեկությանդ ժամանակ չհավաքեցիր, ինչպե՞ս կգտնես ծերությանդ ժամանակ։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    26.03.2013| 00:23
    Սակայն դու աղքատի նկատմամբ բարեհա՛ճ եղիր և նրան մի՛ ուշացրու ողորմությունդ։ Ի սեր պատվիրանի` ձե՛ռք մեկնիր աղքատին ըստ նրա կարոտության և ձեռնունայն մի՛ վերադարձրու նրան։ Արծաթը ծախսի՛ր եղբոր և բարեկամի վրա և մի՛ թող, որ ժանգոտվի քարի տակ ի կորուստ։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    22.03.2013| 00:05
    Ների՛ր քո եղբոր անիրավությունը, և միայն այն ժամանակ աղոթելիս քո մեղքերը կներվեն։ Մարդը մարդու հանդեպ բարկություն է կուտակում, իսկ Տիրոջից բժշկություն է խնդրում։ Իր նման մարդու հանդեպ նա չունի ողորմածություն, բայց աղերսում է իր մեղքերի թողության համար։ Ինքը ևս մարմին է, բայց ոխ է պահում։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    19.03.2013| 00:23
    Ով ողորմություն է անում, նախ փոխ է տալիս մերձավորին։ Ով իր ձեռքով նրան սատար է լինում, պահում է պատվիրանները։ Մերձավորիդ փո՛խ տուր ժամանակին, հաստա՛տ պահիր խոսքդ, հավատարի՛մ եղիր նրան և միշտ կգտնես քեզ համար անհրաժեշտը։ Շատերը փոխ վերցրածը գտած բան համարեցին և դառնություն պատճառեցին իրենց օգնողներին։ Մինչև վերցնելը մարդ համբուրում է մերձավորի ձեռքը և խոնարհ ձայնով է խոսում նրա ունեցվածքի մասին։ Վերադարձնելու ժամանակ նա կհետաձգի ժամկետը, ցավալի խոսքեր կասի և կգանգատվի ժամանակից։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    15.03.2013| 00:01
    Մեղավորների հավաքույթներին կրակ կբորբոքվի, և Տիրոջ բարկությունը կթափվի անհնազանդ ազգի վրա։ Տերը քավություն չտվեց հին հսկաներին, ովքեր, իրենց զորության վրա վստահ, ապստամբեցին։ Չխնայեց նաև Ղովտի համաքաղաքացիներին, որոնցից զզվեց նրանց ամբաստանության պատճառով։ Չգթաց իրենց մեղքերի համար կորստյան դատապարտված ազգին։ Այսպես վարվեց նաև վեց հարյուր հազար հետևակների հետ, ովքեր հպարտացել էին իրենց խստասրտությամբ։ Թեկուզ և նրանցից մեկն իսկ խստապարանոց լիներ, զարմանալի կլիներ, եթե չդատապարտվեր։