Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Պետք է գնա­հա­տել, սի­րել մեր կող­քին ապ­րող կոմ­պո­զի­տո­րին»

«Պետք է գնա­հա­տել, սի­րել մեր կող­քին ապ­րող կոմ­պո­զի­տո­րին»
13.12.2019 | 01:09
Հայ ժա­մա­նա­կա­կից ե­րաժշ­տու­թյան 5-րդ փա­ռա­տոնն ա­վարտ­վեց: Այս տա­րի այն նվիր­ված էր Կո­մի­տա­սի 150-ա­մյա­կին: Փա­ռա­տո­նի շր­ջա­նա­կում հն­չել են կա­մե­րա­յին, երգ­չախմ­բա­յին մի շարք ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­ներ: Եզ­րա­փա­կիչ հա­մեր­գը տե­ղի ու­նե­ցավ Կո­մի­տա­սի ան­վան կա­մե­րա­յին ե­րաժշ­տու­թյան տա­նը. Հա­յաս­տա­նի պե­տա­կան կա­մե­րա­յին նվա­գա­խում­բը, դի­րի­ժոր Ռու­բեն Ա­սատ­րյա­նի ղե­կա­վա­րու­թյամբ, կա­տա­րեց Մի­խա­յիլ Կոկ­ժաևի, Կա­րեն Ա­նա­նյա­նի, Նա­րի­նե Զա­րի­ֆյա­նի, Ա­նա­հիտ Կոս­տա­նյա­նի և Ար­փի­նե Կա­լի­նի­նա­յի, ինչ­պես նաև տար­վա հո­բե­լյար կոմ­պո­զի­տոր­ներ Սեր­գեյ Ա­ղա­ջա­նյա­նի և Ա­վետ Տեր­տե­րյա­նի կա­մե­րա­յին ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րը:
Ընդ­միջ­ման ժա­մա­նակ «Ի­րա­տե­սի» ճե­պազ­րուց­նե­րը՝ ստորև:
«ՃԱ­ՆԱ­ՊԱՐՀ Է ՀԱՐԹ­ՎՈՒՄ ԴԵ­ՊԻ ՆՈՐ ԿԱ­ՏԱ­ՐՈՒՄ­ՆԵՐ»
Ա­ՐԱՄ ՍԱ­ԹՅԱՆ (կոմ­պո­զի­տոր­նե­րի միու­թյան նա­խա­գահ, ՀՀ ար­վես­տի վաս­տա­կա­վոր գոր­ծիչ)
-Փա­ռա­տոնն անց­կաց­վում է հին­գե­րորդ ան­գամ, այս տա­րի­նե­րին ի՞նչ զար­գա­ցում­ներ եք նկա­տում, մե­ծա­ցե՞լ է հե­տաք­րք­րու­թյու­նը ե­րաժշ­տա­սեր­նե­րի շր­ջա­նում, ի՞նչ գոր­ծեր են ստեղծ­վում այ­սօր, և ի՞նչն է ա­մե­նա­կարևորն այս փա­ռա­տո­նում:
-Այն մար­դը, որ պետք է լսի, լսում է. ես տես­նում եմ ունկ­նդ­րի ու­շադ­րու­թյու­նը դե­պի մեր փա­ռա­տո­նը, ա­վե­լի շուտ՝ փա­ռա­տո­նե­րը: Ա­մե­նա­կարևո­րը՝ կա­տար­վում է նոր գր­ված ե­րաժշ­տու­թյուն, և ճա­նա­պարհ է հարթ­վում դե­պի նոր կա­տա­րում­ներ: Օ­րի­նակ, այս բաժ­նում հն­չե­ցին ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­ներ, ո­րոնք հե­տա­գա­յում ա­վե­լի ըն­դար­ձակ դահ­լիճ­նե­րում հան­դի­սա­տես կհա­վա­քեն:
-Հն­չում են և՛ հայտ­նի, և՛ ե­րի­տա­սարդ կոմ­պո­զի­տոր­նե­րի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­ներ: Ընտ­րու­թյունն ինչ­պե՞ս է կա­տար­վում:
- Մենք ու­զում ենք ա­մեն ինչ տես­նել ի­րար կող­քի, և՛ հին կոմ­պո­զի­տոր­նե­րին, ո­րոնք ար­դեն չկան (քիչ ա­ռաջ հն­չե­ցին Սեր­գեյ Ա­ղա­ջա­նյան, Ա­վետ Տեր­տե­րյան), և՛ կա­յա­ցած ա­վագ սերն­դի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին, և՛ ե­րի­տա­սարդ­նե­րին, միա­ժա­մա­նակ ե­րի­տա­սարդ­նե­րին հնա­րա­վո­րու­թյուն ենք տա­լիս լսե­լու ի­րենց գոր­ծե­րը: Չէ՞ որ ե­րի­տա­սարդ­նե­րը մեր ա­պա­գան են, վա­ղը, մյուս օ­րը նրանք են ներ­կա­յաց­նե­լու մեր եր­կի­րը: Այն, ինչ մենք ա­նում ենք՝ այս բա­վա­կա­նին ծանր աշ­խա­տան­քը, նպաս­տում է մեր հան­րա­պե­տու­թյու­նում նոր ա­նուն­նե­րի ի հայտ գա­լուն: Իսկ առ­հա­սա­րակ, ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րը ներ­կա­յաց­վում են ՀԿՄ հանձ­նա­ժո­ղով­նե­րին, ո­րոնց աշ­խա­տան­քի ար­դյուն­քում էլ ձևա­վոր­վում է ծրա­գի­րը:
-Կա՞ նա­խատ­րա­մադր­վա­ծու­թյուն մեր կող­քին ապ­րող հե­ղի­նա­կին չլ­սե­լու, չարժևո­րե­լու:
-Գի­տեք, միշտ էլ մենք խո­սում ենք այն մարդ­կանց մա­սին, ո­րոնք չկան, բայց պետք է գնա­հա­տել, սի­րել նաև մեր կող­քին ապ­րող կոմ­պո­զի­տո­րին, ո­րով­հետև, ի վեր­ջո, ե­րաժշ­տու­թյան պատ­մու­թյու­նը կեր­տում են թե՛ ա­վագ, թե՛ մի­ջին և թե՛ ե­րի­տա­սարդ սերն­դի ե­րա­ժիշտ­նե­րը:
-Խոս­վում է այն մա­սին, որ հետ­խոր­հր­դա­յին շր­ջա­նում խզ­վել է կոմ­պո­զի­տոր-հան­դի­սա­տես կա­պը: Այդ կա­պը ամ­րաց­նե­լու, ժա­մա­նա­կա­կից ե­րաժշ­տու­թյու­նը արժևո­րե­լու հա­մար բա­վա­կա՞ն է այն, ինչ ա­նում է կոմ­պո­զի­տոր­նե­րի միու­թյու­նը, կամ այն, ինչ տես­նում ենք այ­սօր բե­մա­հար­թա­կում՝ այս փա­ռա­տո­նի շր­ջա­նա­կում: Հա­յաս­տա­նյան նվա­գախմ­բերն ի­րենց հեր­թին բա­վա­րար չա­փով ու­շադ­րու­թյուն դարձ­նու՞մ են հայ ժա­մա­նա­կա­կից ե­րաժշ­տու­թյա­նը:
-Պետք է բա­րյա­ցա­կա­մո­րեն վե­րա­բեր­վել մեր ստեղ­ծա­գոր­ծո­ղին, ոչ միայն դր­սից բե­րել ան­վա­նի ե­րա­ժիշտ­նե­րի, այլև այս­տեղ օգ­նել զար­գա­նա­լու հե­ղի­նակ­նե­րին ու ներ­կա­յաց­նել աշ­խար­հին:
-Բայց ար­վու՞մ է:
-Շատ դժ­վա­րու­թյամբ, երևի հիմ­նա­կա­նում դրա­նով զբաղ­վում է հենց կոմ­պո­զի­տոր­նե­րի միու­թյու­նը. հնա­րա­վո­րու­թյան սահ­ման­նե­րում մենք հն­չեց­նում ենք հայ կոմ­պո­զի­տոր­նե­րին Միա­ցյալ Նա­հանգ­նե­րում, Ռու­սաս­տա­նում, Չի­նաս­տա­նում և այլ եր­կր­նե­րում: Բայց նվա­գախմ­բե­րը շատ ա­վե­լի մեծ հնա­րա­վո­րու­թյուն­ներ ու­նեն: Ցա­վոք, նրանք ա­վե­լի շատ անդ­րա­դառ­նում են ճա­նաչ­ված հե­ղի­նակ­նե­րին: Պետք է լի­նի կամ էքս­պե­րե­մին­տալ նվա­գա­խումբ, կամ պե­տա­կան մո­տե­ցում՝ պար­բե­րա­բար հն­չեց­նե­լու նոր ե­րաժշ­տու­թյուն:
-Ինք­նու­րույն ա­ռաջ գնա­լու հա­մար ե­րա­ժիշ­տը պետք է գու­մա՞ր ներդ­նի, որ իր գոր­ծը կա­տա­րեն:
-Ա­մեն ինչ գու­մա­րի հետ է կապ­ված, դրա հա­մար այ­սօր ԿՄ-ն նաև մե­նե­ջե­րա­կան գոր­ծու­նեու­թյուն է ծա­վա­լում՝ ո­րոշ չա­փով թեթևաց­նե­լով հե­ղի­նա­կի՝ այդ ուղղ­վա­ծու­թյամբ մտ­քե­րը, որ­պես­զի կենտ­րո­նա­նա ա­վե­լի շատ ստեղ­ծա­գոր­ծե­լու վրա: Բայց այդ ա­մե­նը պետք է ար­վի ա­վե­լի մեծ ծա­վա­լով: Կրկ­նում եմ. գոր­ծե­րից շա­տե­րը, ո­րոնք հն­չում են մեր փա­ռա­տո­նե­րում, կա­րող էին հա­ջո­ղու­թյուն ու­նե­նալ ցան­կա­ցած մեծ բե­մա­հար­թա­կում:
«ՏԱ­ՐԻ­ՆԵ­ՐԻ ՔՐՏ­ՆԱ­ՋԱՆ ԱՇ­ԽԱ­ՏԱՆՔ Է ՊԵՏՔ, ՈՐ ՈՒ­ՆԵ­ՆԱՍ ՔՈ ՈՒՆ­ԿՆ­ԴԻ­ՐԸ»
ՆԱ­ՐԻ­ՆԵ ԶԱ­ՐԻ­ՖՅԱՆ (կոմ­պո­զի­տոր, Երևա­նի Կո­մի­տա­սի ան­վան պե­տա­կան կոն­սեր­վա­տո­րիա­յի պրո­ֆե­սոր)
-Ի՞նչ է տա­լիս հայ ժա­մա­նա­կա­կից ե­րաժշ­տու­թյան փա­ռա­տո­նը կոմ­պո­զի­տոր­նե­րին:
-Նախ՝ հնա­րա­վո­րու­թյուն է տա­լիս նոր գոր­ծեր ներ­կա­յաց­նե­լու, ին­չը շատ դժ­վար է մեր օ­րե­րում: Նկա­տել եմ նաև, որ հան­դի­սա­տե­սի մեջ այդ­քան շատ չեն ե­րա­ժիշտ­նե­րը, փա­ռա­տո­նի հա­մերգ­նե­րին գա­լիս են մար­դիկ տար­բեր ո­լորտ­նե­րից: Կար­ծում եմ՝ նրանց հե­տաք­րք­րում է հայ կոմ­պո­զի­տոր­նե­րի նո­րաս­տեղծ ե­րաժշ­տու­թյու­նը: Տա­րեցտա­րի ա­վե­լա­նում է հան­դի­սա­տե­սի թի­վը:
-Այս դեպ­քու՞մ էլ հան­դի­սա­տե­սին գրա­վում են հայտ­նի կամ գո­նե ծա­նոթ ա­նուն­նե­րը:
-Ա­յո, ուն­կն­դի­րը գա­լիս է լսե­լու ա­վե­լի շատ այն կոմ­պո­զի­տո­րին, ում գի­տի, հա­վա­նում է և ու­զում է լսել: Կա նման բան:
-Բայց դրան պետք է հաս­նել:
-Ա­յո, դրան պետք է հաս­նել, ու դա միան­գա­մից չի լի­նում: Տա­րի­նե­րի քրտ­նա­ջան աշ­խա­տանք է պետք, որ ու­նե­նաս քո ուն­կն­դի­րը, ով հա­վա­նում է քո ե­րաժշ­տու­թյու­նը ու ներ­կա է լի­նում բո­լոր ա­ռաջ­նա­խա­ղե­րին: Իմ դեպ­քում այդ­պես է: Իմ ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րը չեն մնում դա­րակ­նե­րում, սի­րով կա­տա­րում են, պատ­վեր­ներ տա­լիս: Այդ ա­ռու­մով ես ինձ կա­րող եմ եր­ջա­նիկ կոմ­պո­զի­տոր հա­մա­րել:
-Փաս­տո­րեն, լավ ստեղ­ծա­գոր­ծու­թյու­նը հար­թում է իր ու­ղին:
-Ի­հար­կե, և ա­սեմ, որ ե­թե գրե­լու ըն­թաց­քում ստեղ­ծա­գոր­ծու­թյու­նը հա­վա­նում եմ, ար­դեն հա­սատ գի­տեմ, որ ուն­կն­դիրն էլ կհա­վա­նի:
-Իսկ դր­սում ներ­կա­յա­նա­լու ա­ռու­մով ի՞նչ կա­սեք:
-Դր­սում էլ է կա­տար­վում իմ ե­րաժշ­տու­թյու­նը, մր­ցա­նա­կա­կիր ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­ներ ու­նեմ, մաս­նակ­ցել եմ նաև մի­ջազ­գա­յին տար­բեր փա­ռա­տո­նե­րի՝ կա­մե­րա­յին, ջա­զա­յին, փոփ:
-Կա՞ մի բան, որ կու­զեիք փոխ­վեր-շտկ­վեր մեր ե­րաժշ­տար­վես­տում:
-Մեր կոմ­պո­զի­տոր­նե­րը պետք է մի քիչ ճկուն լի­նեն, ժա­մա­նա­կին հա­մըն­թաց քայ­լեն: Մար­դիկ դա չեն ըն­դու­նում, հե­տո ա­սում են՝ իմ ստեղ­ծա­գոր­ծու­թյու­նը չի կա­տար­վում, չի սիր­վում: Պետք է ճկուն լի­նել:
Ճե­պազ­րույց­նե­րը՝
Ար­մի­նե ՍԱՐԳ­ՍՅԱ­ՆԻ
Դիտվել է՝ 5703

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ