Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Բորիս Ջոնսոնը միացված չէ թոքերի արհեստական օդափոխման սարքին

Բորիս Ջոնսոնը միացված չէ թոքերի արհեստական օդափոխման սարքին
08.04.2020 | 16:47

Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարությունից պատմել են երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնի ինքնազգացողության մասին՝ կորոնավիրուսի պատճառով ինտենսիվ թերապիայի բաժանմունքում երկրորդ գիշերն անցկացնելուց հետո, հայտնում է Reuters-ը: Ըստ փոխնախարար Էդվարդ Արգարի՝ «Վարչապետի վիճակը կայուն է, իրեն հարմարավետ է զգում, լավ տրամադրություն ունի»: Ջոնսոնը միացված չէ թոքերի արհեստական օդափոխման սարքին:

Դիտվել է՝ 554

Մեկնաբանություններ