Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ինչ­պե՞ս կզ­գան ի­րենց բան­կե­րը Covid 19-ից հե­տո

Ինչ­պե՞ս կզ­գան ի­րենց բան­կե­րը Covid 19-ից հե­տո
24.04.2020 | 01:33
Այ­սօր շա­տերս ենք սպա­սում Covid 19-ով պայ­մա­նա­վոր­ված տն­տե­սա­կան ակ­տի­վու­թյան կտ­րուկ անկ­մա­նը։ Սա­կայն ինչ­պե՞ս տն­տե­սա­կան ան­կու­մը կանդ­րա­դառ­նա բան­կա­յին հա­մա­կար­գի վրա և ի՞նչ պատ­կեր է այ­սօր Հա­յաս­տա­նի բան­կա­յին հա­մա­կար­գում ու սա ևս ոչ պա­կաս կարևոր հար­ցե­րից մեկն է։ «Բան­կա­յին հա­մա­կար­գը դեռևս մինչև կո­րո­նա­վի­րու­սի տա­րա­ծու­մը և տն­տե­սա­կան ազ­դե­ցու­թյան ի հայտ գա­լը ու­ներ կա­պի­տա­լի և ի­րաց­վե­լիու­թյան բա­վա­րար մա­կար­դակ, ո­րը թույլ էր տա­լիս շա­րու­նա­կել բնա­կա­նոն գոր­ծու­նեու­թյու­նը նույ­նիսկ ռիս­կե­րի նյու­թա­կա­նաց­ման ներ­կա­յիս պայ­ման­նե­րում: Նշենք նաև, որ կենտ­րո­նա­կան բան­կը տի­րա­պե­տում է ֆի­նան­սա­կան հա­մա­կար­գում ներ­կա­յումս տի­րող ի­րա­վի­ճա­կին, իր լիա­զո­րու­թյուն­նե­րի շր­ջա­նա­կում պատ­րաստ է կի­րա­ռելու ցան­կա­ցած գոր­ծի­քա­կազմ՝ ա­պա­հո­վե­լու հիմ­նա­կան նպա­տակ հան­դի­սա­ցող գնե­րի և ֆի­նան­սա­կան կա­յու­նու­թյու­նը»,- մեր գրա­վոր հարց­մանն ի պա­տաս­խան վս­տա­հեց­րին ՀՀ ԿԲ-ի հա­սա­րա­կայ­նու­թյան և լրատ­վու­թյան հետ կա­պե­րի վար­չու­թյու­նից։
Թե որ­քա­նո՞վ կար­դա­րաց­վի այս լա­վա­տե­սու­թյու­նը, ժա­մա­նա­կը ցույց կտա։ Հա­մե­նայն դեպս, տն­տե­սու­թյու­նը այն գլ­խա­վոր օ­ղակն է, որն ուղ­ղա­կիո­րեն խթա­նում է բան­կե­րի զար­գա­ցումը։ Ինչևէ։ Պետք է նկա­տենք, որ շուրջ մեկ ա­միս է տն­տե­սա­գետ­նե­րը և ԱԺ ընդ­դի­մա­դիր քա­ղա­քա­կան ու­ժե­րը ա­ռա­ջար­կում են կա­ռա­վա­րու­թյա­նը որ­պես­զի առևտրա­յին բան­կե­րը մի քա­նի ամ­սով սա­ռեց­նեն վար­կա­յին պար­տա­վո­րու­թյուն­նե­րը սո­ցիա­լա­կան ո­րոշ խմ­բե­րի ցածր աշ­խա­տա­վարձ ստա­ցող մարդ­կանց հա­մար։ Այս ֆո­նի վրա պար­բե­րա­բար խո­սակ­ցու­թյուն­ներ են շր­ջա­նառ­վում, որ այս կամ այն բան­կը գնա­ցել է այդ քայ­լին։ Սրա­նից ել­նե­լով` ԿԲ-ից փոր­ձե­ցինք ճշ­տել թե որ բան­կերն են սա­ռեց­րել վար­կե­րի մար­ման ժամ­կետ­նե­րը, քա­նի ամ­սով և որ հա­ճա­խորդ­նե­րի հա­մար։ «Վար­կե­րի գծով մա­րում­նե­րի հե­տաձգ­ման, ժամ­կետ­նե­րի եր­կա­րաձգ­ման կամ այլ պայ­ման­նե­րի վե­րա­նայ­ման մա­սով ո­րո­շում­նե­րը բան­կե­րը կա­յաց­նում են ինք­նու­րույն: ՀՀ-ում գոր­ծող բո­լոր առևտրա­յին բան­կե­րը (նաև Բան­կե­րի միու­թյու­նը) հայ­տա­րա­րու­թյուն են տա­րա­ծել և ներ­կա­յումս փաս­տա­ցի ի­րա­կա­նաց­նում են վար­կե­րի պայ­ման­նե­րի վե­րա­նա­յում այն­պես, որ ի­րա­վի­ճա­կա­յին խն­դիր­ներ ու­նե­ցող վար­կա­ռու­նե­րին հնա­րա­վո­րու­թյուն տր­վի հաղ­թա­հա­րե­լու ժա­մա­նա­կա­վոր դժ­վա­րու­թյուն­նե­րը, և դա բա­ցա­սա­բար չանդ­րա­դառ­նա նրանց վար­կա­յին պատ­մու­թյան վրա: Վար­կե­րի վե­րա­նա­յումն ի­րա­կա­նաց­վում է և՛ ֆի­զի­կա­կան, և՛ ի­րա­վա­բա­նա­կան ան­ձանց տրա­մադր­ված վար­կե­րի գծով՝ հիմ­նա­կա­նում մարտ-մա­յիս ա­միս­նե­րի վճա­րում­նե­րը հե­տաձ­գե­լու տար­բե­րա­կով»։ Իսկ ի՞նչ քայ­լեր են ձեռ­նարկ­վում վար­կա­ռու­նե­րի հա­մար, որ­պես­զի նրանք չզրկ­վեն ի­րենց գրա­վադր­ված ան­շարժ գույ­քից։ «Ընդ­հա­նուր առ­մամբ, բան­կե­րի կող­մից ձեռ­նարկ­վող թե՛ վար­կե­րի վե­րա­նայ­ման, թե՛ նոր վար­կե­րի տրա­մադր­ման քայ­լե­րը, ինչ­պես նաև կա­ռա­վա­րու­թյան կող­մից ի­րա­կա­նաց­վող այլ տն­տե­սա­կան ծրագ­րե­րը նպա­տակ ու­նեն ա­ջակ­ցե­լու ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կում դժ­վա­րու­թյուն­ներ ու­նե­ցող վար­կա­ռու­նե­րին: Ծրագ­րերն ուղղ­ված են հա­ճա­խորդ­նե­րի գոր­ծու­նեու­թյան շա­րու­նա­կա­կա­նու­թյան ա­պա­հով­մա­նը և հետևա­բար վեր­ջին­նե­րիս ակ­տիվ­նե­րի պահ­պան­մա­նը»,- վս­տա­հեց­րին ԿԲ-ից։
Նկա­տենք, որ սրան զու­գա­հեռ գոր­ծա­դի­րը հաս­տա­տեց ծրա­գիր, ըստ ո­րի գոր­ծա­րար­նե­րը կա­րող են վարկ վերց­նել, ո­րի 50% -ը սուբ­սի­դա­վո­րե­լու է պե­տու­թյու­նը։ Հի­շեց­նենք, որ վեր­ջին մեկ տա­րում ա­ռանց այդ էլ վար­կա­ռու­նե­րի թվի կտ­րուկ աճ է գրանց­վել։ Ար­դյո՞ք վար­կա­ռու­նե­րի թվի ա­ճը խն­դիր­ներ չի ստեղ­ծի բան­կա­յին հա­մա­կար­գի հա­մար և ի՞նչ քայ­լեր են ձեռ­նարկ­վում, որ­պես­զի հնա­րա­վոր խն­դիր­նե­րը նվա­զա­գույ­նին հասց­վեն։ «Թե՛ նոր վար­կե­րի տրա­մադր­ման, թե՛ գոր­ծող վար­կե­րի վե­րա­նայ­ման ո­րո­շում­նե­րը բան­կե­րը կա­յաց­նում են ինք­նու­րույն՝ հաշ­վի առ­նե­լով այս գոր­ծըն­թա­ցում ի հայտ ե­կող ռիս­կե­րը և ներ­կա տն­տե­սա­կան ի­րա­վի­ճա­կը, ուս­տի վար­կա­ռու­նե­րի հետ կապ­ված հնա­րա­վոր խն­դիր­նե­րը գտն­վում են բան­կե­րի ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում: Մյուս կող­մից, տրա­մադր­վող վար­կե­րի ա­ճը, այլ հա­վա­սար պայ­ման­նե­րում, կա­րող է նպաս­տել տն­տե­սա­կան ակ­տի­վու­թյան վե­րա­կան­գն­մա­նը, ին­չը թե՛ ուղ­ղա­կի, թե՛ ա­նուղ­ղա­կի կեր­պով ո­րո­շա­կիո­րեն դրա­կան ազ­դե­ցու­թյուն կու­նե­նա նաև այլ վար­կա­ռու­նե­րի ե­կա­մուտ­նե­րի վե­րա­կան­գն­ման վրա և կն­պաս­տի նրանց կող­մից վար­կե­րի սպա­սարկ­ման ո­րա­կի բա­րե­լավ­մա­նը»,- պար­զա­բա­նե­ցին ԿԲ-ի հա­սա­րա­կայ­նու­թյան և լրատ­վու­թյան հետ կա­պե­րի վար­չու­թյու­նից։
Ժաս­մեն ՎԻ­ԼՅԱՆ
Դիտվել է՝ 21823

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ