Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ԱԺ-ում տե­ղի ու­նե­ցած ծեծկռ­տուքն իշ­խա­նու­թ­յան գոր­ծե­լաո­ճի ի­րա­կան պատ­կերն էր

ԱԺ-ում տե­ղի ու­նե­ցած ծեծկռ­տուքն  իշ­խա­նու­թ­յան գոր­ծե­լաո­ճի ի­րա­կան պատ­կերն էր
12.05.2020 | 00:35
Մեկ ան­գամ չէ, որ ա­սել եմ՝ 7-րդ գու­մար­ման Ազ­գա­յին ժո­ղո­վը պատ­մու­թյան մեջ կմ­նա որ­պես «ծա­փա­հա­րող­նե­րի» խոր­հր­դա­րան: Քայ­լե­լով իշ­խա­նու­թյան ե­կած­նե­րը, շա­րու­նա­կե­լով բրեժնևյան ժա­մա­նակ­նե­րի լա­վա­գույն ա­վան­դույթ­նե­րը, ա­ռաջ­նոր­դի ա­մեն մի բո­ցա­վառ ե­լույ­թից հե­տո շռ­նդա­լից ծա­փա­հա­րու­թյամբ վե­րա­հաս­տա­տում են՝ «շե­ֆի» ա­սածն օ­րենք է: Խոր­հր­դա­րա­նի պա­տե­րը ծա­փե­րով դղր­դաց­նե­լը սա­կայն 7-րդ գու­մար­ման ԱԺ-ի պատ­գա­մա­վոր­նե­րին չի բա­վա­րա­րում: Նրանք ա­նում են հնա­րա­վորն ու անհ­նա­րը պատ­մու­թյան մեջ մի քա­նի դր­վագ­նե­րով ան­մա­հա­նա­լու հա­մար: Եր­բեմն թվում է, թե մե­րօ­րյա հե­րոստ­րատ­ներ են խոր­հր­դա­րա­նում, որ ան­կախ հան­գա­ման­քից, թե պե­տու­թյանն ինչ օ­գուտ են տա­լիս, կամ հա­սա­րա­կու­թյունն ինչ է շա­հում ի­րենց վար­քից ու գոր­ծու­նեու­թյու­նից, կաշ­վից դուրս են գա­լիս, չլս­ված սցե­նար­ներ մշա­կում ու ի­րա­գոր­ծում, միայն թե մնան պատ­մու­թյան է­ջե­րում: Մեկ ան­գամ չէ նաև, որ երկ­րի ա­ռա­ջին դեմ­քի մա­կար­դա­կով աս­վել է, թե այս գու­մար­ման օրե­նս­դի­րը ո­րա­կա­կան բո­լո­րո­վին այլ հատ­կա­նիշ­ներ ու­նի: «Հե­ղա­փո­խա­կան» իշ­խա­նու­թյան հա­մար նոր ո­րա­կը երևի հա­վա­տար­մու­թյան երդ­մա­նը հա­վա­սա­րա­զոր ծա­փե­րը, ցի­նիզ­մի հաս­նող բա­ռա­պա­շա­րը, հայ­հո­յանքն ու ծեծ­կռ­տուքն են: Օ­րեր ա­ռաջ խոր­հր­դա­րա­նում տե­ղի ու­նե­ցած տու­րուդմ­փո­ցը ոչ այլ ինչ էր, ե­թե ոչ իշ­խա­նա­փո­խու­թյու­նից հե­տո գե­նե­րաց­ված ա­տե­լու­թյան խոս­քի ու ան­հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյան մթ­նո­լոր­տի դուրս­հոր­դում: Վար­չա­պե­տի «թա­թիկ­նե­րը կկտ­րեմ», «վզ­նե­րից կբռ­նենք», «աս­ֆալ­տին կպառ­կց­նենք» ար­տա­հայ­տու­թյուն­նե­րից հե­տո, բնա­կան է, իր իսկ թի­մում ոգևոր­վե­լու էին ու մտա­ծե­լու՝ ե­թե ա­ռաջ­նորդն է ա­սում, ու­րեմն ի­րենց էլ կա­րե­լի է: Մա­յի­սի 8-ին խոր­հր­դա­րա­նում տե­ղի ու­նե­ցած ծեծ­կռ­տուքն իշ­խա­նու­թյան գոր­ծե­լաո­ճի ի­րա­կան պատ­կերն էր՝ կու­զեն կխ­փեն, կու­զեն՝ կհար­ձակ­վեն, միևնույն է՝ ժո­ղո­վուր­դը հա­վա­տա­լու է, որ մե­ղա­վո­րը ոչ թե ի­րենք, այլ «հա­կա­հե­ղա­փո­խա­կան­ներն» են: Դեպ­քից ան­մի­ջա­պես հե­տո ԱԺ ամ­բիո­նից Նի­կոլ Փա­շի­նյա­նը ոչ միայն չդա­տա­պար­տեց տե­ղի ու­նե­ցա­ծը, այլև ար­դա­րա­ցավ՝ «Լու­սա­վոր Հա­յաս­տան» խմ­բակ­ցու­թյան ղե­կա­վար Էդ­մոն Մա­րու­քյա­նը սադ­րել է, ի­րենք էլ ստիպ­ված բռուն­ցք­նե­րով են պա­տաս­խա­նել: Մար­դիկ, որ հի­մա­կա­նում դեռևս հա­վա­տում են իշ­խա­նու­թյանն ա­սած­նե­րին ու ար­դա­րա­ցում­նե­րին, սի­րա­հո­ժար լսում են Փա­շի­նյա­նին ու հա­վե­լում՝ իմ­քայ­լա­կան­նե­րը լավ են ա­րել, դեռ մի բան էլ քիչ են ա­րել: Մենք, ի­հար­կե, լավ ենք հաս­կա­նում, թե ա­մե­նա­թո­ղու­թյունն ու «սա­մա­սու­դի» քա­ղա­քա­կա­նու­թյունն ուր կա­րող են տա­նել, բայց հու­սով ենք՝ իշ­խա­նու­թյու­նը րո­պե ա­ռաջ կլից­քա­թափ­վի ու կթո­թա­փի ան­հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյան գեր­լար­ված մթ­նո­լոր­տը: Բո­լո­րը բո­լո­րի հան­դեպ թույն են շն­չում, մաղ­ձոտ հա­յացք­նե­րի պա­կաս չկա, «նի­կո­լա­կան­ներ» ու «հա­կա­հե­ղա­փո­խա­կան­ներ» բա­ժա­նու­մը տներ է քան­դում, իսկ քայ­լած կա­ռա­վա­րիչ­նե­րը հա­մա­ռո­րեն պն­դում են, թե սի­րո ու հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյան մթ­նո­լորտ է Հա­յաս­տա­նում:
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 5508

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ