Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ԿԸՀ-ն մերժեց Էդմոն Մարուքյանի դիմումը

ԿԸՀ-ն մերժեց Էդմոն Մարուքյանի դիմումը
08.07.2020 | 22:10

ԿԸՀ-ն մերժեց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի դիմումը՝ վերականգնելու պատգամավոր Արման Բաբաջանյանի՝ ԼՀԿ խմբակցությունից դուրս գալուց հետո իրենց խմբակցության մեկ մանդատը: Դիմումը մերժվեց 7 կողմ, 0 դեմ ձայնով: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարեց, թե որոշումն ուժի մեջ է մտնում նիստում հրապարակվելու պահից: Որոշումը կարող է բողոքարկվել վարչական դատարան՝ 3 օրում:

Դիտվել է՝ 753

Մեկնաբանություններ