Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

1 տարում մրգերի գներն աճել են 14.2 %-ով, բանջարեղենինը՝ 4.6 %-ով․ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են 31.8 և 33.0 %-ով

1 տարում մրգերի գներն աճել են 14.2 %-ով, բանջարեղենինը՝ 4.6 %-ով․ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են 31.8 և 33.0 %-ով
08.07.2020 | 22:12

ՀՀ սպառողական շուկայում 2020-ի առաջին կիսամյակում՝ 2019-ի համեմատ, գրանցվել է 0․5 % գնաճ, վերջին մեկ տարվա կտրվածքով՝ 2020 թ. հունիսին` 2019 թ. հունիսի համեմատ, ապրանքների գները միջինում աճել են 1.7 %-ով՝ըստ Վիճակագրական կոմիտեի «Սպառողական գների ինդեքսը ՀՀ-ում 2020-ի հունվար-հունիսին» հրապարակումից։
Առավել շատ գնաճ է արձանագրվել սննդամթերքի շուկայում․ 2020 թ. հունիսին 2019 թ. հունիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 2.0 % գնաճ։


Բանջարեղենի ապրանքախմբում 2020թ. հունիսին` 2019 թ. հունիսի համեմատ, արձանագրվել է 4.6 %, մրգի ապրանքախմբում ՝ 14.2 % գնաճ։
Ստորև ներկայացված են վերջին մեկ տարվա՝ 2019 թ․ հունիսի նկատմամբ 2020 թ․ հունիսին առավել շատ գնաճ գրանցած առանձին մրգերն ու բանջարեղենները.
Մրգեր - խնձոր՝ 84․8 % աճ, նարինջը՝ 34․3 %, կիտրոն՝ 40․1 %, ելակը՝ 39․2 %
Բանջարեղեն – խառը կանաչեղեն՝ 19․5 % աճ, լոլիկը` 37․2 %, սմբուկը՝ 41․7 %, կանաչ լոբի՝ 26․9 %:


2020 թ. հունիսին` 2019 թ. հունիսի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների՝ 12.0 % և 8.8 %, իսկ 2020 թ. մայիսի համեմատ՝ 0.3 % և 0.4 % գնաճ:
Շաքարավազի գինը շարունակում է նվազել․ վերջին մեկ տարում շաքարի և շաքարավազի ապրանքախմբում արձանագրվել է 5.3 %, իսկ 2020 թ. մայիսի համեմատ՝ 0.9 % գնանկում: Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում 2020 թ. հունիսին 2019 թ. հունիսի համեմատ ևս գնանկում է արձանագրվել՝ 3.5 %: Ձվի գինը նվազել է 19.2 %-ով։
Էական գնանկում է գրանցվել նաև վառելիքի շուկայում, մասնավորապես, 2020 թ. հունիսին 201 9թ. հունիսի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են 31.8 % և 33.0 %-ով, իսկ 2019 թ. դեկտեմբերի համեմատ՝ 28.8 և 27.8 %-ով։

Դիտվել է՝ 825

Մեկնաբանություններ